User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը լրիվ ուրիշ բողկ ա, էդ մի կողմ դնենք։ Իսկ Գերմանիայում ես էլ լիքը կոլլեգաներ ունեմ, ովքեր ինստուցիոնալիզացված սեքսիզմը համարում են գերմանակ մշակույթի մաս։ Հա, տուժում էլ են, բայց դա այնքան ա հասարակության մաս, որ գրեթե աննկատելի ա դառնում ներսի մարդկանց համար։ Ասենք սենց բաները ամենօրյա են։ Ու սենց բաները ազդում են մեծացող աղջկա հետագա մասնագիտության ընտրության վրա (peer-reviewed ընթերցանությանս արև), ինչն էլ ավելի ա խորացնում համակարգային սեքսիզմը «արական» մասնագիտություններում։
    Ծլնգ ջան, կուզե՞ս մի գրառում էլ ես իմ բլոգում ամեն, հղումը բերեմ էստեղ, դրածդ հղումի հետ կռվացնենք ։) Հետո էլ իրար հետ կռվենք, թե ում բերած հղումն էր ավելի լավը ։)
    Գերմանիայի լիքը կոլեգաներիդ խոսքը շաքարով կտրեմ, բայց որ մարդ Գերմանիայի պես երկիրը, որտեղ գենդերային հավասարությունը իդեալականին է մոտենում, սեքսիստ է կոչում, հաստատ փղի քամակին էլ չիբան կգտնի, հետո էլ կհամոզի, որ էդ խեղճ փիղը սաղ կյանք դրանից տառապում էր։
    Թարգեք։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (13.08.2017), Տրիբուն (13.08.2017)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, կուզե՞ս մի գրառում էլ ես իմ բլոգում ամեն, հղումը բերեմ էստեղ, դրածդ հղումի հետ կռվացնենք ։) Հետո էլ իրար հետ կռվենք, թե ում բերած հղումն էր ավելի լավը ։)
    Գերմանիայի լիքը կոլեգաներիդ խոսքը շաքարով կտրեմ, բայց որ մարդ Գերմանիայի պես երկիրը, որտեղ գենդերային հավասարությունը իդեալականին է մոտենում, սեքսիստ է կոչում, հաստատ փղի քամակին էլ չիբան կգտնի, հետո էլ կհամոզի, որ էդ խեղճ փիղը սաղ կյանք դրանից տառապում էր։
    Արա՛, Այվուշ ջան, արա՛... կռվացնելու համար չէ. անեկդոտների մակարդակի դու էիր Բյուրի թեթև ձեռքով իջացրել, ու ես կոլեգաներիս անեկդոտների կոնտեքստում «սենց բաներ»-ին հղելը, կարծում եմ, հասկանալի պիտի լիներ, որ ես դա ոչ թե հեղինակավոր աղբյուր եմ որպես քաղվածում, այլ դնում եմ, որ ինքս այդ ամենը չգրեմ... բայց դու մեկ ա գրի, մեծ հաճույքով կկարդամ քո իդեալական ակնոցների ապակիների միջով երևացող աշխարհի բնութագիրը, թե չէ էս տարվա Հյուգոյի մրացանակաբաշխությունը Ռայի չսիրած խավը լրիվ քաքմեջ ա արել՝ ընթերցանությանս պաշարները պակասացնելով։

    Թարգեք։
    Եղավ, շեֆ ջան։ Քո ազիզ արևի խաթեր այս գրառումով պաշտոնապես թարգում եմ։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 13.08.2017, 19:41:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.08.2017)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվուշը լավն էր, ու, ո՛չ, չեմ համարում դա այս կոնտեքստում սեքսիզմ
    Այ որ Տրիբունի ասածն իմ կարծիքին դեմ լիներ, էն ժամանակ իր գրած "Այվուշը" կլիներ սեքսիզմ. ոնց որ թե սամթը բռնել եմ ։))

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (13.08.2017)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ որ Տրիբունի ասածն իմ կարծիքին դեմ լիներ, էն ժամանակ իր գրած "Այվուշը" կլիներ սեքսիզմ. ոնց որ թե սամթը բռնել եմ ։))
    Ծլնգին էլ մեկ-մեկ ուզում եմ փաղաքշական Ծնգուշ ասեմ, վախում եմ։ Անխիղճը խտրականությունը բնութագրող իզմով էնքան տերմին գիտի, որ ամեն գրառումից հետո բառարան պիտի բացեմ, զահլա չկա։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.08.2017), Հայկօ (14.08.2017)

  9. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ խնդիրը այ հենց էստեղից ա սկսվում, երբ քեզ նման լիքը կանայք մի անկյունում հարմարված իրենց երջանիկ կյանքն են ապրում ու զարմանում, թե էս ինչ հարցեր են կանայք բարձրացնում, էս ինչ անկապ բաներ եք խոսում, էս ինչից եք դժգոհում, ամեն ինչ շատ ընտիր ա, իդեալական, դու ինչով ուզում ես, զբաղվի։ Բայց դու փորձի ոտքդ քո կոմֆորտի տարածքից դուրս դնել, փորձի մի քիչ «առաջ գնալ», տեսնեմ՝ էլի տենց հավասա՞ր ա լինելու ամեն ինչ։

    Էս աշխարհին նաև կանանց սոլիդարություն ա պակասում, երբ մեկն իր էրեխեքը բերում ա, մի աշխատանք ճարում ու աշխատում, ու անուն դնում նրանց, ովքեր սեքսիզմի պատճառով դժվարությունների են հանդիպում՝ ասելով, թե էսինչ մասնագիտություն ես ընտրել, դա չընտրեիր, թե՝ չափազանցնում ես, ոչ մի խնդիր էլ չկա, խնդիրը քո մեջ ա։ Կամ երբ տնային տնտեսուհին ասում ա՝ ես եմ որոշել տնային տնտեսուհի լինել, որ ուզենայի, նորմալ կարիերա կանեի։ Կամ երբ որևէ մեծ ընկերության ղեկավար դարձած կինն ասում ա՝ ես խելացի ու աշխատասեր եմ, դուք էլ տենց էղեք, դուք էլ սրան կհասնեք։ Կամ էլ երբ Լիզբեթը հայտնվում ա, ասում ա՝ էս ինչ նեղ խնդիրներից ես խոսում։

    Բայց կանանց պետք ա իրար կողքի կանգնել ու սատարել իրանց։ Շատ էլ որ ես ֆիզիկապես ուժեղ չեմ ու շտանգիստ չեմ դառնալու։ Ես կանգնում եմ էն կնոջ կողքին, որը որոշել ա շտանգիստ դառնա, ու իրան ասում են՝ դա կանացի մասնագիտություն չի։ Շատ էլ որ ես ծրագրավորող չեմ։ Ես կանգնում եմ էն կնոջ կողքին, որն ասում ա, որ իրան անընդհատ ձեռ են առնում՝ ասելով, որ կանայք ծրագրավորել չգիտեն։ Շատ էլ որ ես բիզնեսի մեջ չկամ։ Ես կանգնում եմ բիզնեսի էն կնոջ կողքին, որի մասին ասում են՝ առաջ գնացել ա, որովհետև սրա-նրա սիրուհին ա։ Շատ էլ որ ես քաղաքական գործիչ չեմ։ Ես կանգնում եմ էն կին քաղաքական գործչի կողքին, որի լավ ու վատ քաղաքական քայլերը քննադատելու փոխարեն մազերի գույնն ու հագուստն են քննարկում։ Շատ էլ որ երաժիշտ չեմ։ Ես կանգնում եմ էն կին երաժշտի կողքին, որի մասին ասում են՝ կանայք ռոքից վատ են։

    Ու էս բոլորն ամեն տեղ կա։ Գերմանիան սուրբ չի։ Իմ աչքի առաջ են լիքը գերմանացի տղամարդիկ ֆրաու Մերկելի շորերը քննարկում։ Տո իմ ոլորտում էլ ինչքան հաջողության հասած կին կա, էդ թվում՝ Գերմանիայում, ոչ մեկը կենսաբանական երեխա չունի։ Մեկը կմտածի՝ դե հա, էդ կանայք 60-70 տարեկան են, հիմա ուրիշ ա։ Բայց հիմա դա կատարվում ա իմ աչքի առաջ։ Ինձ հասակակից կամ ինձնից մի քանի տարով մեծ կանայք երեխա են ունենում ու հերթով հեռանում ակադեմիայից։ Իսկ ամենահաջողակները երեխա չունեն (ի դեպ, հենց գերմանացիներ), չեն ունենալու ու սարքել են իրանց բրենդը, որովհետև գիտեն, որ դա միակ միջոցն ա առաջ գնալու։ Ու վերցրու նույն ոլորտի տղամարդկանց ու տես, որ ամեն մեկը երեք-չորս երեխա հեչի պես ունի։ Ինչու՞ պիտի տղամարդու համար սա խնդիր չլինի, կնոջ համար լինի։ Ու իմ ոլորտը հենց կանացի ոլորտներից ա, հենց էն ոլորտներից ա, որի ստարտային վիճակում կուրսում հարյուր հոգուց իննսունինը աղջիկ են։

    Բայց դուք ասեք, որ սեքսիզմ չկա, որ ավելի կարևոր խնդիրներ կան, իսկ ֆեմինիստներին կյանքից չբավարված հիստերիկներ անվանեք, որտև դուք հարմարավետ ապրում եք սպիտակ տղամարդկանց ստեղծած աշխարհում, ու ձեզ տենց լավ ա։
    Բյուր, ճիշտն ասա, քեզ դզում ա չէ՞, որ արևմտյան հասարակության մասնիկ ես դառել՝ ակադեմիական հաջողակ կնոջ պիտակով, ու պիտի ներգրավված լինես էտ հասարակության սաղ դրամատիկ mainstream դվիժենիներին՝։ Կայֆա չէ՞ կին լինել, գործ ունենալ, տարբերվել մնացած հայ կանանցից ու տաքացած քննարկել խտրականությունը Դանիայում ու Գերմանիայում։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •