User Tag List

Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ

  1. #196
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, էդ գեր կանանց նկարները որ դնում եք, չեմ հասկանում ինչ եք ուզում ապացուցել։ Ես "անդուր ու գերագիրուկ" արտահայտությունը Մոխրագույնի հեղինակի արտաքինի հետ կապված լրիվ ուրիշ կոնտեքստում եմ օգտագործել, որի համար հիմա չեմ պատրաստվում իր գրքի բովանդակությունը պատմել։ Պարզապես էդ երկուսի միջև կապ եմ տեսել, էդքան բան։ Նման արտաքինով ինչ-որ մեկը կարող ա հոյակապ գրող լինել, իսկ չքնաղ արտաքինով մի ուրիշը՝ ապաշնորհ գրելու մեջ։
    Մի անգամ էլ ասեմ ու վերջ․ ստեղծագործության որակը արտաքինի հետևանք չի, բայց գրքի բովանդակության ընտրության մոտիվացիան կարող ա կապ ունենա։ Դա իմ կարծիքով։

    Ու մյուսը։ Փաստորեն Բյուրը արդեն տվեց հաջողվածության իր չափանիշներից մեկը՝ մրցանակ ստանալը։ Լավ։ Բայց էդ դեպքում՝ բոլո՞ր մրցանակ ստացածներն են իսկապես լավը։ Կամ բոլո՞ր օսկարակիր ֆիլմերն են գլուխգործոց։ Ստացվում ա՝ մրցանակն էլ հաստատուն որոշիչ չի, թեև կարող ա կողմնորոշիչ լինել ինչ-որ չափով։
    Այսինքն, Յոհաննեսի ասածն ա խելքին մոտ ստացվում․ արվեստի լավ-վատ լինելը սուբյեկտիվ ընկալում ա։ Կարդում ես - հաճույք ես ստանում, քեզ համար լավն ա, ուրեմն արժեր, որ գրվեր։

  2. #197
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, քննարկումը սկսվեց մասնագիտությունից ու տաղանդից, դու կամաց անցար հանճարին: Վերջին գրառումներումդ հիմնականում հենց «հանճար» բառն ես օգտագործում: Բայց դրանք տարբեր կատեգորիաներ են:
    Հանճարներ լինում են, հա, բայց դրանք հազվադեպ պատահող ունիկալ դեպքեր են: Էստեղ բայց հանճարը չէր ոնց որ թե քննարկվում, այլ լավ մասնագետ լինելն ու տաղանդը:
    Ռիփ, բայց անգամ հանճարների դեպքում։ Որ հանճարի կենսագրությունն էլ բացես, կարդաս, կտեսնես, որ իրանք սաղ ահավոր լուրջ դիսցիպլինա են ունեցել, ու իրանց ստեղծած հանճարեղ ստեղծագործություններն օդից չեն հայտնվել, այլ հարատև աշխատանքի արդյունքում են ծնվել։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (27.07.2017)

  4. #198
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, բայց անգամ հանճարների դեպքում։ Որ հանճարի կենսագրությունն էլ բացես, կարդաս, կտեսնես, որ իրանք սաղ ահավոր լուրջ դիսցիպլինա են ունեցել, ու իրանց ստեղծած հանճարեղ ստեղծագործություններն օդից չեն հայտնվել, այլ հարատև աշխատանքի արդյունքում են ծնվել։
    Կարծեմ բանաձև էլ կար․ տաղանդ + աշխատանք = հանճար։

  5. #199
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, էդ գեր կանանց նկարները որ դնում եք, չեմ հասկանում ինչ եք ուզում ապացուցել։ Ես "անդուր ու գերագիրուկ" արտահայտությունը Մոխրագույնի հեղինակի արտաքինի հետ կապված լրիվ ուրիշ կոնտեքստում եմ օգտագործել, որի համար հիմա չեմ պատրաստվում իր գրքի բովանդակությունը պատմել։ Պարզապես էդ երկուսի միջև կապ եմ տեսել, էդքան բան։ Նման արտաքինով ինչ-որ մեկը կարող ա հոյակապ գրող լինել, իսկ չքնաղ արտաքինով մի ուրիշը՝ ապաշնորհ գրելու մեջ։
    Մի անգամ էլ ասեմ ու վերջ․ ստեղծագործության որակը արտաքինի հետևանք չի, բայց գրքի բովանդակության ընտրության մոտիվացիան կարող ա կապ ունենա։ Դա իմ կարծիքով։
    Դե կոնտեքստն էլ հասկանալի չէր. ինչի գեր կանայք չե՞ն կարող սեռական թեմաներով գրել կամ սեռական ֆանտազիաներ ունենալ։
    Ընդհանրապես ինչի համար էիր արտաքինը նշել, կբացատրե՞ս։
    Ինչ կապ ունի գրքի բովանդակությունը արտաքինի հետ։

  6. #200
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, քննարկումը սկսվեց մասնագիտությունից ու տաղանդից, դու կամաց անցար հանճարին: Վերջին գրառումներումդ հիմնականում հենց «հանճար» բառն ես օգտագործում: Բայց դրանք տարբեր կատեգորիաներ են:
    Հանճարներ լինում են, հա, բայց դրանք հազվադեպ պատահող ունիկալ դեպքեր են: Էստեղ բայց հանճարը չէր ոնց որ թե քննարկվում, այլ լավ մասնագետ լինելն ու տաղանդը:
    Շնորհակալությո՜ւն, չգիտեի որ մասնագետն ու հանճարը տարբեր կատեգորիաներ են․․․

    Ես չգիտեմ դու ինչն ես քննարկում, բայց ես հաստատ մասնագետ գրողներին չեմ քննարկում, ու եթե գնաս այս թեմայի առաջին գրառումս վերընթերցես, կտեսնես, որ ես համաձայնվում եմ «գրելը մասնագիտություն ա» արտահայտության հետ, բայց բերում եմ իմ բայցը՝ «անհնարին է «սովորելով» լավ գրող դառնալ»։ Սրանից կարծում եմ պիտի պարզ լիներ, որ իմ համար լավ գրողը «մասնագետ գրողից» ավել է։ Հանճարն էլ սիրածս բառը չի, ու չեմ կարծում թե հանճարները շաաաաաաաաատ եզակի են, բայց տաղանդ+լիիիիիիիիիքը աշխատանքը բերում են հանճարների, եզակի տաղանդ+լիիիիիիիիիիիքը աշխատանքը բերում է եզակի հանճարների (երևի դու հենս սրանց նկատի ունես) իսկ լիիիիիիիիիիքը աշխատանքը մենակ բերում է մաքսիմում հմուտ մասնագետների։ Մոտավորապես սենց․․․

    Հա, ու էն քո բերած deliberate practice-ով կարաս լավ perfromer դառնաս, ու եթե չեմ սխավում, Էրիքսոնը հենց այդ իմաստով ա իր տեսությունը զարգացրել․․․ ասենք deliberate practice-ով կարաս դառնաս հմուտ դաշնակահար, հմուտ շախմատիստ, հմուտ դերասան, հմուտ խոհարար և այլն, բայց սրանք նենց բաներն են, որ մարդկությունը կամաց-կամաց արդեն մեքենաներին էլ ա սովորեցնում անել, ինչ-որ իմաստով deliberate practice-ին համահունչ մեթոդներով (machine learning, և այլն)։ Իսկ խորապես ստեղծագործական բնագավառներում այդ deliberate practice-ը կարա բերի մաքսիմում այնպիսի հմտության, որ տաղանդդ («հանճարդ») բացահայտվի ու կարողանաս դրանցով աշխարհի հետ հմուտ performance-ի միջոցով կիսվել։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (27.07.2017)

  8. #201
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու մյուսը։ Փաստորեն Բյուրը արդեն տվեց հաջողվածության իր չափանիշներից մեկը՝ մրցանակ ստանալը։ Լավ։ Բայց էդ դեպքում՝ բոլո՞ր մրցանակ ստացածներն են իսկապես լավը։ Կամ բոլո՞ր օսկարակիր ֆիլմերն են գլուխգործոց։ Ստացվում ա՝ մրցանակն էլ հաստատուն որոշիչ չի, թեև կարող ա կողմնորոշիչ լինել ինչ-որ չափով։
    Այսինքն, Յոհաննեսի ասածն ա խելքին մոտ ստացվում․ արվեստի լավ-վատ լինելը սուբյեկտիվ ընկալում ա։ Կարդում ես - հաճույք ես ստանում, քեզ համար լավն ա, ուրեմն արժեր, որ գրվեր։
    Մրցանակից էլ ա կախված։ Ասենք Պուլիցեր ստացած որևէ գրքի դեռ չեմ հանդիպել, որ լավը չլինի։ Նոբելյանակիր գրողների մեծ մասը լավն են։ Մինչև հիմա միակը, որի հետ խնդիր ունեմ, Սվետլանա Ալեքսևիչն ա, էն էլ ինքն էն դեպքերից ա, երբ քաղաքականությունը գրականությունից ծանրակշիռ դարձավ։

    Ինչ վերաբերում ա ֆիլմերին, ապա դա լրիվ ուրիշ ինդուստրիա ա։ Ցավոք, էնտեղ որակը կախված ա կամ որոշվում ա ծախսված փողից։ Փոքրբյուջետային ֆիլմն էլ կարա հանճարեղ լինի, բայց Օսկար ստանալու տարբերակ ուղղակի չունի։ Դե էլ չասեմ, որ կոնկրետ Օսկարում խոշոր կինոարտադրողներն են ասիչը, ու միլիոններ են ծախսում իրենց ֆիլմերին Օսկարում տեղ տալու համար։ Հետո, կինոն լիքը տարբեր կոմպոնենտներ ունի։ Ասենք, կարող ա ունենաս հանճարեղ սցենար միջակ ռեժիսուրայով ու դերասանական խաղով, ու կինոն լրիվ վարի գնա։ Կարող ա էդ կինոն սցենարի համար մրցանակ ստանա, բայց նայես, ասես՝ էս ինչ զիբիլ էր, չհասկանաս, որ միակ հաջողված կոմպոնենտը սցենարն ա։

  9. #202
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե կոնտեքստն էլ հասկանալի չէր. ինչի գեր կանայք չե՞ն կարող սեռական թեմաներով գրել կամ սեռական ֆանտազիաներ ունենալ։
    Ընդհանրապես ինչի համար էիր արտաքինը նշել, կբացատրե՞ս։
    Ինչ կապ ունի գրքի բովանդակությունը արտաքինի հետ։
    օքեյ, չպիտի նշեի։ Երկար ա բացատրելը, որովհետև պիտի ծավալվեմ բովանդակության մեջ։

  10. #203
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալությո՜ւն, չգիտեի որ մասնագետն ու հանճարը տարբեր կատեգորիաներ են․․․

    Ես չգիտեմ դու ինչն ես քննարկում, բայց ես հաստատ մասնագետ գրողներին չեմ քննարկում, ու եթե գնաս այս թեմայի առաջին գրառումս վերընթերցես, կտեսնես, որ ես համաձայնվում եմ «գրելը մասնագիտություն ա» արտահայտության հետ, բայց բերում եմ իմ բայցը՝ «անհնարին է «սովորելով» լավ գրող դառնալ»։ Սրանից կարծում եմ պիտի պարզ լիներ, որ իմ համար լավ գրողը «մասնագետ գրողից» ավել է։ Հանճարն էլ սիրածս բառը չի, ու չեմ կարծում թե հանճարները շաաաաաաաաատ եզակի են, բայց տաղանդ+լիիիիիիիիիքը աշխատանքը բերում են հանճարների, եզակի տաղանդ+լիիիիիիիիիիիքը աշխատանքը բերում է եզակի հանճարների (երևի դու հենս սրանց նկատի ունես) իսկ լիիիիիիիիիիքը աշխատանքը մենակ բերում է մաքսիմում հմուտ մասնագետների։ Մոտավորապես սենց․․․
    Ծլնգ, մասնագետ գրողի, ինչպես ցանկացած այլ մասնագետի մի հատ սահմանում կա. էդ մարդը ֆուլ-թայմ գրու՞մ ա, թե՞ չէ։ Եթե չէ, ուրեմն մասնագետ չի։

  11. #204
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ բանաձև էլ կար․ տաղանդ + աշխատանք = հանճար։
    Դու երևի էս էս հիշել.
    Genius is 1% talent and 99% percent hard work
    Գուդրիդսն ասում ա Այնշտայնն ա հեղինակը, բայց էնքան էլ վստահ չեմ։

  12. #205
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալությո՜ւն, չգիտեի որ մասնագետն ու հանճարը տարբեր կատեգորիաներ են․․․
    Գրառումները նախերգանքային հեգնանքից ավելի ծանրակշիռ չեն դառնում. էս մի սովորացրածիս համար էլ կարող ես շնորհակալ լինել ։)

    Մնացածի պահով, հասկանալի է տեսակետդ։

  13. #206
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, մասնագետ գրողի, ինչպես ցանկացած այլ մասնագետի մի հատ սահմանում կա. էդ մարդը ֆուլ-թայմ գրու՞մ ա, թե՞ չէ։ Եթե չէ, ուրեմն մասնագետ չի։
    Բյուր, վերջին մի քանի գրառումիցդ նորից տեսնում եմ, որ անհրաժեշտն ու բավարարը իրար ես խառնում, ու արթեն հավես չունեմ։ Թող քո ասածը լինի․ որ վրադ լիքը ջանք թափես, կդառնաս լավ գրող․․․ Ջեք Լոնդոնն ու Հեմինգուեյը վկա․․․

  14. #207
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցանակից էլ ա կախված։ Ասենք Պուլիցեր ստացած որևէ գրքի դեռ չեմ հանդիպել, որ լավը չլինի։ Նոբելյանակիր գրողների մեծ մասը լավն են։ Մինչև հիմա միակը, որի հետ խնդիր ունեմ, Սվետլանա Ալեքսևիչն ա, էն էլ ինքն էն դեպքերից ա, երբ քաղաքականությունը գրականությունից ծանրակշիռ դարձավ։

    Ինչ վերաբերում ա ֆիլմերին, ապա դա լրիվ ուրիշ ինդուստրիա ա։ Ցավոք, էնտեղ որակը կախված ա կամ որոշվում ա ծախսված փողից։ Փոքրբյուջետային ֆիլմն էլ կարա հանճարեղ լինի, բայց Օսկար ստանալու տարբերակ ուղղակի չունի։ Դե էլ չասեմ, որ կոնկրետ Օսկարում խոշոր կինոարտադրողներն են ասիչը, ու միլիոններ են ծախսում իրենց ֆիլմերին Օսկարում տեղ տալու համար։ Հետո, կինոն լիքը տարբեր կոմպոնենտներ ունի։ Ասենք, կարող ա ունենաս հանճարեղ սցենար միջակ ռեժիսուրայով ու դերասանական խաղով, ու կինոն լրիվ վարի գնա։ Կարող ա էդ կինոն սցենարի համար մրցանակ ստանա, բայց նայես, ասես՝ էս ինչ զիբիլ էր, չհասկանաս, որ միակ հաջողված կոմպոնենտը սցենարն ա։
    Բյուր, օրինակ ես պապայիդ գրական ճաշակը վստահում եմ․ իր հավանած գրքերը, որոնք որ կարդացել եմ, համարյա բոլորը ազդեցիկ էին ու տաղանդավոր։
    Մի անգամ շուտ, մի տասներկու տարի առաջ, մի գիրք էր ձեռքս ընկել՝ Կուտզեի "Միքայել Կ-ն և նրա ժամանակները" - կարծեմ էդպես էր կոչվում, ու դուրս եկավ ահագին, կիսվեցի իր հետ, ինքն էլ էդ գրքից բերել տվեց Մոսկվայից, որ կարդա, կարդաց ու հեչ չհավանեց։ Ես էլ ներողություն խնդրեցի վատնման համար, ինքն էլ գիտես ի՞նչ ասեց։ մոտավորպես սենց․ չէ, ասեց, լավ էր, էդ ևս մեկ անգամ ցույց տվեց որ նոբելյանը տուֆտա բան ա, ու ամեն նոբելյանակիր չի, որ արժեցող ա։

  15. #208
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, վերջին մի քանի գրառումիցդ նորից տեսնում եմ, որ անհրաժեշտն ու բավարարը իրար ես խառնում, ու արթեն հավես չունեմ։ Թող քո ասածը լինի․ որ վրադ լիքը ջանք թափես, կդառնաս լավ գրող․․․ Ջեք Լոնդոնն ու Հեմինգուեյը վկա․․․
    Էս կծու՞մ ես արդեն։ Ես ոչ մի բան էլ չեմ խառնում։ Եթե ալարում ես հասկանալ՝ ինչ եմ ասում, քո գործն ա։

  16. #209
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, օրինակ ես պապայիդ գրական ճաշակը վստահում եմ․ իր հավանած գրքերը, որոնք որ կարդացել եմ, համարյա բոլորը ազդեցիկ էին ու տաղանդավոր։
    Մի անգամ շուտ, մի տասներկու տարի առաջ, մի գիրք էր ձեռքս ընկել՝ Կուտզեի "Միքայել Կ-ն և նրա ժամանակները" - կարծեմ էդպես էր կոչվում, ու դուրս եկավ ահագին, կիսվեցի իր հետ, ինքն էլ էդ գրքից բերել տվեց Մոսկվայից, որ կարդա, կարդաց ու հեչ չհավանեց։ Ես էլ ներողություն խնդրեցի վատնման համար, ինքն էլ գիտես ի՞նչ ասեց։ մոտավորպես սենց․ չէ, ասեց, լավ էր, էդ ևս մեկ անգամ ցույց տվեց որ նոբելյանը տուֆտա բան ա, ու ամեն նոբելյանակիր չի, որ արժեցող ա։
    Եթե պապաս որևէ բանի մասին մի կարծիք ունի, չի նշանակում, որ էդ կարծիքը ես կիսում եմ Իսկ նույն Մոդիանոյի անունը ոչ ոք չէր լսել, երբ ինքը կարդում ու խորհուրդ էր տալիս:
    Ասենք ինձ ներվայնացրեց, որ Սվետլանա Ալեքսևեիչին տվեցին մրցանակ: Նոբելյանի քաղաքական ուղղվածությունը սաղս էլ գիտենք, բայց առաջին դեպքն էր, երբ գրականությունը զոհեցին քաղաքականությանը: Բոբ Դիլանին տալն էլ ներվայնացրեց, որտև երկրորդ տարի անընդմեջ տալիս են էնպիսի մեկի, որը մասնագիտությամբ գրող չի՝ դրանով մի տեսակ նսեմացնելով գրողներին: Նոբելյան ստացած գրողներից էլ էղել են դեպքեր, որ կարդացել եմ, դուրս չեն էկել (օրինակ, Ալիս Մունրոն), բայց նույնիսկ երբ դուրս չեն էկել, ինձ դժվար չի էղել հասկանալ, թե ինչու են Նոբելյանի արժանացել, այսինքն՝ հասկացել ու ընդունել եմ, որ լավ գրողներ են, բայց իմը չեն:

  17. #210
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումները նախերգանքային հեգնանքից ավելի ծանրակշիռ չեն դառնում. էս մի սովորացրածիս համար էլ կարող ես շնորհակալ լինել ։)

    Մնացածի պահով, հասկանալի է տեսակետդ։
    Դրանից էլ եմ շնորհակալ, մի բան էլ ես սովորացնեմ, որ ինձ մի լավ ակումբցի էս վերջերս էր սովորացրել․ «չարժի իմաստունի տոնով բացատրել, որ․․․»

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (27.07.2017)

Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14689
    Վերջինը: 16.06.2025, 00:28
  2. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  4. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  5. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •