StrangeLittleGirl-ի խոսքերից
Մրցանակից էլ ա կախված։ Ասենք Պուլիցեր ստացած որևէ գրքի դեռ չեմ հանդիպել, որ լավը չլինի։ Նոբելյանակիր գրողների մեծ մասը լավն են։ Մինչև հիմա միակը, որի հետ խնդիր ունեմ, Սվետլանա Ալեքսևիչն ա, էն էլ ինքն էն դեպքերից ա, երբ քաղաքականությունը գրականությունից ծանրակշիռ դարձավ։
Ինչ վերաբերում ա ֆիլմերին, ապա դա լրիվ ուրիշ ինդուստրիա ա։ Ցավոք, էնտեղ որակը կախված ա կամ որոշվում ա ծախսված փողից։ Փոքրբյուջետային ֆիլմն էլ կարա հանճարեղ լինի, բայց Օսկար ստանալու տարբերակ ուղղակի չունի։ Դե էլ չասեմ, որ կոնկրետ Օսկարում խոշոր կինոարտադրողներն են ասիչը, ու միլիոններ են ծախսում իրենց ֆիլմերին Օսկարում տեղ տալու համար։ Հետո, կինոն լիքը տարբեր կոմպոնենտներ ունի։ Ասենք, կարող ա ունենաս հանճարեղ սցենար միջակ ռեժիսուրայով ու դերասանական խաղով, ու կինոն լրիվ վարի գնա։ Կարող ա էդ կինոն սցենարի համար մրցանակ ստանա, բայց նայես, ասես՝ էս ինչ զիբիլ էր, չհասկանաս, որ միակ հաջողված կոմպոնենտը սցենարն ա։
Էջանիշներ