Ըստ իս, դժվարընթեռնելի, ոճականորեն չափից դուրս ճոռոմ, ու ընդհանրապես անիմաստ ֆորմատ ա

Նամանավանդ որ էդ էսպես կոչված ոճի պրոպոգանդիստը Տուրգենևն էր:
Մյուս կողմից՝ քչից-շատից լուրջ գրողն, ով ունի ստեղծագործական կոնտեքստ, կարող ա իրան նման կամակորություն թույլ տալ (երբ իրա ավելի լուրջ աշխատանքներին ծանոթ լինելով կարելի ա պատկերացնել, ինքը «փշալարերով լեզուս պոկեցին» ասելով կոնկրետ բա՞ն ի նկատի ունի, թե՞ պարզապես փորձում ա արյունարբու պատկերով արտահայտչության իլյուզիա ստեղծի): Ի նկատի ունեմ՝ լիքը բալիկներ հիմա նենց սրտաճմլիկ բառեր են գրում (բառարան են կարդացել

), բայց սրտաճմլիկ բառերը դեռ բավական չեն սրտաճմլիկ գործ գրելու համար (ինչի՞ է վերջերս բոլորին տարել սրտաճմլիկ բաների վրա

): Եվ այլն, և այլն: Որ «ամեն ինչ ոսկի չի, ինչ փայլում է» սկզբունքին զոհ չգնանք, ես ընդամենը խնդրել էի, որ հեղինակը գործեր դնի, որոնք ավելի միանշանակ լինեն հեղինակի տեսանկյունի առումով, ոչ թե ենթակա լինեն գրեթե անսահմանափակ մեկնաբանությունների: Որ South Park-ի «The Tale of Scrotie McBoogerBalls» գրքի պատմությունը չլինի (չիմացողների համար նշեմ, որ մուլտֆիլմի հերոսները որոշել էին ապուշ ու հայհոյանքներով լի գիրք գրել, որը կարգելվի, ոչ մի իմաստ չդնելով դրա մեջ, իսկ մարդիկ գիրքը մեկնաբանել էին, խորը իմաստ էին գտել ու նույնիսկ գրական մրցանակի էին արժանացրել): Հասկացա՞ք, ինչի մասին եմ խոսում:
Էջանիշներ