Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
ՀԱԿ-ը հստակ հայտարարել ա, որ եթե Սերժը հրապարակայնորեն գնա էդ քայլին, ինքը տարաձայնությունները այդ պահին մի կողմ թողնելով կպաշտպանի նրան: Սա ցանկացածդ կարող եք համարել ոչ ընդդիմադիր կեցվածք, իսկ ես համարում եմ պետականամետ կեցվածք:
Այնթափցի Եղիազար, հա հիշում ենք։ Փաստորեն թշնամուն ամենալարված ժամանակաշրջանում հողեր հանձնելը կարող է նույնիսկ պետականամետ կեցվածք համարվել։

ՀԱԿ-ն էս խնդիրը բարձրաձայնում ա, որտև ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում ոչ մի պատասխանատու ուժ չկա, որ ռիսկ կանի բարձրաձայնել, մինչդեռ այս դիսկուրսն անհրաժեշտ է:
Եվ հողերը հանձնելու համար քաջություն է հարկավոր։

ՀԱԿ-ը շարունակում է մնալ ընդդիմություն, քանի որ իշխանություն չի, ու ինքը սրան զուգահեռ հետևողական պայքար է տանում (որը կարող եք հանգիստ հետևողական պայքար չհամարել, ձեր գործն ա) իշխանափոխության հասնելու ու իշխանության գալու համար:
Քանի որ իշխանություն չի, ապա ընդդիմություն է, էս էլ իմացանք։ Век живи, век учись.

Իշխանության գալու դեպքում Արցախի հարցում ՀԱԿ-ի դիրքորոշումը հստակ գիտեք: Ինքը կտարբերվի գործող իշխանությունից հեչ որ չէ նրանով, որ չի ասի մի բան, տակից անի այլ բան:
Այ էս մեկը ընդունեցի։ Բան չեմ կարա ասեմ։ Ասել ենք հանձնելու են՝ հանձնելու են հաստատ, էդտեղ չեմ կասկածում :Ճ


Հ․Գ․ Ես էս թեմայում լուրջ չեմ կարող գրել, կներեք։ Արեք տփեք ինձ ախմախիս։