Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Քվերակությանը չեմ մասնակցելու, քանի որ հարցերը կոռեկտ չեն ձևակերպված ու համադրելի չեն։ Առաջինի հիմքում դրված ա ժամանակ/իրավիճակ ենթադրություն (ինչ-որ մի պահի, հեռավոր ու լուսավոր ապագայում, երբ բոլորը հարուստ են ու երջանիկ, ու Հիսուսը Մուհամեդի հետ երաշխավորում են բոլորի դրախտային սւ խաղաղ ապագան): Երկրորդը ենթադրում ա կոնկրետ գործողություն առանց ենթադրությունների։ Հարցերի ձևակերպումը հակվածություն ա առաջացնում քվերակել առաջինի օգտին, քանի որ մարդիկ որպես կանոն optimism biased են։
Չեմ կիսում կարծիքդ: Հարցերն էնպես են, որ հստակեցնում են կոնկրետ դիրքորոշում. փոխզիջման ընդունելի կամ չընդունելի լինելը, ինչը բերում ա նրան, որ եթե մարդը ընդհանուր դեմ չի, բայց կոնկրետ պահին դեմ ա, դա պայմանավորված ա կոնկրետ հանգամանքներով: Հետագայում կարելի ա ուրիշ հարցում անել, որով արդեն պարզ կլինի, տվյալ պահին նման լուծման գնալը ովքեր են կողմ, ովքեր դեմ: Բայց կոնկրետ այս հարցման արդյունքները ունակ կլինեն ահագին հարցերի պատասխան տալ ու դիսկուրսի ուղղություն որոշել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջին պատասխանը ուղղված ա դեպի լուսավոր ապագան (օպտիմիզմ) ու հենց տենց էլ ձևակերպած ա։ Երկրորդ պատասխանը հաշվի ա առնում դառը փորձը (պեսիմիզմ կամ առնվազն սկեպտիցիզմ) բայց տենց ձևակերպած չի։
Հետևապես, առաջին երկու հարցերը համադրելի դարձնելու համար պետք ա ձևակերպել հետևյալ կերպ․
1) Կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով:
2) Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը:
Կամ
1) Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով:
2) Հաշվի առնելով պատմական դառը փորձը, Ադրբեջան ու Թուրքիայի ռազմաշունչ հռետորաբանությունը և վերջին ապրիլայն դեպքերը, որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը։
Արէա (20.02.2017)
Համաձայն եմ Տրիբունի հետ։ Հարցը նենց էր ձևակերպված, որ քիչ մնաց՝ ես էլ փոխզիջման օգտին քվեարկեի։
Տրիբուն (20.02.2017)
Երկրորդ տարբերակդ չի ստացվում, որտև շատ բաներ են դուրս մնում: Առաջինը ընդունելի ա, բայց ես ուզում եմ շեշտվի, որ պարտադիր չի հենց էս պահին փոխզիջման գնալը, իսկ էդ ձևակերպմամբ էդքան էլ ընկալելի չի լինի: Էնպես որ առաջարկում եմ էսպես շարունակել հարցումը, կարող ես դու քվեարկել «դժվարանում եմ պատասխանել», տենց մի շաբաթից կամփոփենք, նոր հարցում կբացենք, որի կետերը նախապես կքննարկենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այնթափցի Եղիազար, հա հիշում ենք։ Փաստորեն թշնամուն ամենալարված ժամանակաշրջանում հողեր հանձնելը կարող է նույնիսկ պետականամետ կեցվածք համարվել։
Եվ հողերը հանձնելու համար քաջություն է հարկավոր։ՀԱԿ-ն էս խնդիրը բարձրաձայնում ա, որտև ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում ոչ մի պատասխանատու ուժ չկա, որ ռիսկ կանի բարձրաձայնել, մինչդեռ այս դիսկուրսն անհրաժեշտ է:
Քանի որ իշխանություն չի, ապա ընդդիմություն է, էս էլ իմացանք։ Век живи, век учись.ՀԱԿ-ը շարունակում է մնալ ընդդիմություն, քանի որ իշխանություն չի, ու ինքը սրան զուգահեռ հետևողական պայքար է տանում (որը կարող եք հանգիստ հետևողական պայքար չհամարել, ձեր գործն ա) իշխանափոխության հասնելու ու իշխանության գալու համար:
Այ էս մեկը ընդունեցի։ Բան չեմ կարա ասեմ։ Ասել ենք հանձնելու են՝ հանձնելու են հաստատ, էդտեղ չեմ կասկածում :ՃԻշխանության գալու դեպքում Արցախի հարցում ՀԱԿ-ի դիրքորոշումը հստակ գիտեք: Ինքը կտարբերվի գործող իշխանությունից հեչ որ չէ նրանով, որ չի ասի մի բան, տակից անի այլ բան:
Հ․Գ․ Ես էս թեմայում լուրջ չեմ կարող գրել, կներեք։ Արեք տփեք ինձ ախմախիս։
Si vis pacem, para bellum
Ես սիրտս կախ առաջինի օգտին քվեարկեցի, թեև հիմա որ նայում եմ, պիտի վերջինի օգտին քվեարկեին, որովհետև Վիշապն ու Տրիբունը ճիշտ են ասում: Կարող եք ձայնս հետ տալ?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Օքեյ... իհարկե բոլորս կուզեինք որ հողերը մնար մեզ, ադրբեջանն ընդուներ ղարաբաղի անկախությունը, ճամփեքը բացվեին ու անցնեինք նորմալ կյանքի, բիզնեսի, բայց էս հնարավոր չի... սաղդ էլ գիտեք որ էդ ըլնելու բան չի...
դրա համար ես համաձայն եմ փուլայինի...
-որոշակի հողերի դիմաց կսկսեն ճանապարհների վերաբացում թե ադրբեջանի, թե թուրքիայի կողմից... ևս մի քանի շրջանների փոխարեն միջպետական առևտրական հարաբերությունների հաստատում,
-փախդտակաները կարան վերադառնան իրանց տները, տրածաշրջանային ծրագրերի ինտեգրում (գազատարներ, նավթատարներ, նոր երկաթգծեր հայաստանի միջով...)
-ղարաբաղի շուրջ բուֆերային զոնա, ղարաբաղը ցած չի դնում զենքը, պահում ա զինված ուժերը... լաչին, քյալբաջար բացարձակ դեմիլիթերայզեդ զոն... բոլոր շրջանները հետ ենք վերադարձնում...
-ղարաբաղի կարգավիճակի ճշտում... քանի բուֆերային զոնան կա ու ղարաբաղը զինված ա և ունի ուղիղ կապ Հայաստանի հետ (բազմակողմանի), ստատուսն իմ համար երկրորդական ա... դե յուրե եթե մնա ադրբեջանի մի մաս, իմ համար խնդիր չի...
ես մանրամասները չգիտեմ ու տեխնոլոգիաներին չեմ տիրապետում, բայց ես սա համարում եմ իրագործելի
ուրիշ ձև գիտեք, ասեք...
եթե մի "Րաֆֆու" պատմավեպ կարդաիր, որտեղ մի 2000-1500 տարի առաջ մեկը սենց մտքեր ա արտահայտել հայոց հողերի ու տարածքների մասին, ինչ քֆուր ասես էտ մտքերի տիրոջը չէինք տա, վերջում էլ ավելացնելով որ "մեր ազգի էս ա էլի..." /կամ նմանատիպ մի արտահայտություն/
Ու շատ հետաքրքիր ա, թե էտ հողերը գրավելուց դու ինչ մի ներդրում ես արել, որ հիմա էլ էտ հողերի վրա "բազառներ" ես բացել, թե
-Մեզ գազատարից փայ տվեք, մենք ձեզ հողեր տանք:
Lion (20.02.2017)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ