Վերջապես կարդացի ամբողջը:
Կարծում եմ սա ամենանպաստավոր պահն ա եղել հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու համար: Նաև Ադրբեջանի համար:ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հանդիպումը կայացավ շաբաթ երեկոյան՝ կառավարական ամառանոցներում գտնվող փոքր լողավազանի մոտ: ԼՂ-ը ներկայացնում էին ԼՂ վարչապետ ու գործող նախագահ...
Էն ժամանակ դեռ չէր դաստիարակվել մի նոր սերունդ՝ ում համար հայը մորթող թափող անշնորհակալ վիժվածք ա: Դեռ թարմ լինելով պատերազմի շվաքի տակ ժողովուրդները կարող էին համաձայնել ինչ որ բան տալ հակառակորդին հավատալով, որ վաղը խաղաղ կապրեն: Պլյուս դրան թուլացած Ադրբեջանին ձեռնտու կլիներ պարտվելով տարածքներ հետ ստանալը: Պայմաններն ավելի հարմարավետ էին մեր համար քան էսօր. ամբողջական Լաչին ու նաև շատ հնարավոր էր Քարվաճառ: Սա քիչ թե շատ ընդունելի տարբերակ էր իր պահի համար: Բայց պահը բաց թողնվեց ու հիմա թե՛ մենք թե՛ հակառակորդն ավելի ենք ընկղմվել դեպի ցած:
Ներկայիս պայմանները (ընդամենը Լաչինի միջանցք) չափազանց վտանգավոր են: Ես չգիտեմ, ի՞նչ ա նշանակում միջանցք: Իմ հասկանալով դա ընդամենը Հայաստանն Արցախին կապող մայրուղի ա: Էղածն ի՞նչ ա մի երկու տանկով կփակեն իրանց գործը կանեն: Գոնե նորից պետք ա հասնել ամբողջ Լաչինը պահելուն հետո նոր խոսանք էդ մասին:
Ու ընդհանրապես ինչի՞ ենք մենք էս տարբերակը քննարկում: Շատ պարզ: Մոտակա ապագայում չեմ տեսնում էն պայծառ օրերը, երբ մենք կհզորանանք ու Ադրբեջանին էլ կասենք վերցրեք էդ ձեր պահանջներն ու ռադ էղեք ձեր Կասպից ծովը, մի հատ էլ եք էս կողմ կրակել իսկանդերը կտանք գլխներիդ արա: Դե մենք էլ իսկանդերն առել ենք, որ փոշիները սրբենք, յուղենք, հետը նկարվենք, մի էրկու տարին մեկ հանենք վում վում անենք հրապարակով ուրախանանք: Բայց էդ պուսկ կնոպին սեղմելու իրավունքը մենք չենք առել: Մի գին ունի իսկանդեր համալիրը, մի ուրիշ գին դա օգտագործելու իրավունքը (որը կարծում եմ համալիրից թանկ գին ունի): Սա զուտ անձնական դիտարկում:
Ցավալի եմ համարում որ բոլոր տեղական քաղաքական ուժերը հերիք չի այդ շրջաններն անվանում են հարակից գրավյալ տարածքներ, մի բան էլ դրանց մասին խոսալուց խոսում են թուրքական անուններով (քելբաջար, ֆիզուլի և այլն): Եթե տալիս ենք, եկեք նստենք ու ամենաչոր ձևով ասենք ինչ ենք տալիս ու ինչ ենք ստանում: Տալիս ենք հերթական անգամ կտոր հայրենիքից, որ խաղաղ ապրենք: Դա պակաս հայրենիք չի քան Արցախի ցանկացած սանտիմետր: Հերթական անգամ մեր ժողովրդի մի մաս հարկադրաբար լքելու ա իրա տունը ու տեղափոխվի (Արցախ, Հայաստան կամ ընդհանրապես արտագաղթի հիասթափվելով էդ որոշումից): Սա նրա համար եմ ասում, որովհետև չեմ կարծում թե Բաքվի, Սումգայիթի դեպքերից 50 տարի չանցած հայերը կհամաձայնեն նորից Ադրբեջանցու տիրապետության տակ ապրել:
Ստանում ենք լուրջ միջազգային փաստաթղթեր, որի դեպքում Ադրբեջանի սանձերն ավելի կձգվեն: Մեր ստանալիքն ամենաթույլ կողմն ա: Ես խիստ կասկածներ ունեմ թե հերթական անգամ երբ Ադրբեջանը խախտի պայմանագրերը միջազգային հանրությունը խիստ զբաղված չի լինի իր համար ավելի կարևոր հարցերով:
Այ էս պայմաններում հնարավոր ա դնել կշեռքի մի նժարին հայրենիքը, մյուսին մարդու կյանքի գինը ու հասկանալ մենք որն ենք ավելի թանկ համարում:
Իմ դիրքորոշումը կարճ ու կոնկրետ. փոխզիջման պահը կորցրել ենք: Հիմա պայմանները չափազանց վատն են (կհամարեի նաև արկածախնդիր): Պետք ա աշխատենք փոխզիջման նոր տարբերակ մշակելու վրա, կամ հետ բերենք գոնե 1997 - ի վիճակը:
Էջանիշներ