Ակումբում հանգստություն ա՝ ինչպես ծովում՝ փոթորկից հետո:
Ակումբում հանգստություն ա՝ ինչպես ծովում՝ փոթորկից հետո:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Cassiopeia (03.02.2017), John (03.02.2017), Mr. Annoying (03.02.2017), Աթեիստ (04.02.2017), Գաղթական (04.02.2017), Մուշու (04.02.2017), Տրիբուն (04.02.2017)
Հետաքրքիրա չէ՞, ինքս ինձ ինչքան հիշում եմ՝ միշտ հպարտացել եմ հայ լինելովս..
ՈՒ մինչև հիմա պահում եմ ՀՀ անձնագիրս հատուկ շրջանակի մեջ..
բայց սա ընդամենը հայրենիքի խորհրդանիշ է...
տրիվիալ սիմվոլիկա...
Արդյո՞ք ես երբևէ առիթ ունեցել եմ հպարտանալու ՀՀ քաղաքացիությամբս...
..որքան էլ որ ցավալի չլինի՝ ոչ մի նման առիթ չեմ կարողանում մտաբերել...
Իսկ այ Բելգիայի քաղաքացի լինելովս հպարտանալու առիթ ունեցա Մենընպորտում:
Երբ իմացա, որ նման բան կա, հենց հաջորդ օրը 200կմ քշեցի հասա Իպռ (Ieper)՝ դա սեփական աչքերով տեսնելու համար..
Առաջին Համաշխարհայինի տարիներին Բրիտանական Կայսրությունը օգնական զորք էր ուղարկել Բելգիա՝ Իպռի ստրատեգիական աղեղի (Ypres Salient) պաշտպանության համար:
Այն ժամանակ բանակը հենց այս Մենընպորտի ճանապարհով է տեղ հասել ու 1927թ-ին կառուցված այս հսկա շինությունն իր վրա է կրում բրիտանական 54.896 զոհված զինվորների անունները:
Ամեն Աստծո օր՝ լինի ամառ թե ձմեռ, լինի Նոր Տարի թե Ծննդյան օր, երեկոյան ուղիղ 20:00-ին Մենընպորտի կամարների ներքո հնչում են շեփորները...
..Տեսարանից փշաքաղվում ես..
շեփորահարները մոտենում են լուռ՝ շարքով..
փչում են շեփորները ու բոյսքաութը երախտագիտության խոսք է ասում..
հավաքված բազմության արանքում վազվզում է բրիտանացի լրագրողը,
իսկ դեռահաս աղջիկները ծունկ են խոնարհում հուշաքարի առջև ու պսակ դնում...
(ու, իհարկե, ոչ ոք չի հանդգնի այստեղ արևածաղիկ չռթել, աղբ թափել, կամ էլ՝ հռհռալ..)
Իսկ տարվա մեջ մեկ օր՝ Նոյեմբերի 11-ին (Հիշատակի օրը), շատ ավելի մեծ արարողություն է այստեղ տեղի ունենում:
Այսպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում (այսօր արդեն 30.576-րդ անգամ) բելգիացիները շոտլանդացիներին ու իռլանդացիներին, հնդիկներին ու աֆրիկացիներին՝ այն ժամանակվա Բրիտանական Կայսրության բոլոր զինվորներին, ովքեր իրենց ավանդն էին ներդրել Բելգիայի անկախության գործում..
...(զինվորներ, ի միջի այլոց, որոնք վստահ էին, որ տունդարձին ոչ ոքի մտքով չի անցնի իրենց զինգրքույկներում պատերազմի «անվավեր» մասնակից նշել)...
Հ.Գ.
![]()
boooooooom (04.02.2017), Chilly (04.02.2017), John (04.02.2017), laro (04.02.2017), Mr. Annoying (04.02.2017), Tiger29 (04.02.2017)
Ժամանակն ամեն ինչ քցում է իր տեղը ։Ճ Ու ոչ ոք արժանի չէ ավելիին՝ քան ունի։ Եթե համամիտ չէ էդ մտքի հետ՝ ուրեմն գերագնահատում է իր արժանիքները։ Եթե չի բավարարվում նրանով ինչ ունի՝ պետք է մի բան փոխի ուրեմն, մի բան սխալ է գնացել ինչ-որ պահից սկսած։ Էդ սխալն ուղղելու շանս քչերին է տրվում, մյուսները՝ ստիպված են էդ էլ շանսն էլ վիզ դնել։
Բայց խոշոր հաշվով ամեն ինչ օքեյ ա։
Ու ընդհանրապես․ կյանքը հիասքանչ է, մանավանդ, եթե դու մաքուր ես խղճիդ առաջ ու ոչ մեկի դժբախտության պատճառ չես դարձել։
Ու չկա որևէ արդարացում ստորություն անելու համար․ եթե քո նկատմամբ վատ են վարվել՝ ուղղակի փակի էդ էջն ու հանգիստ խղճով շարունակի ապրել։
Ու միշտ հիշի, որ ոչ ոք արժանի չէ վատ վերաբերմունքի միայն այն պատճառով, որ քո նկատմամբ ժամանակին անարդար են վարվել։
Կյանքը բումերանգի նման է (5-6 տարեկան էի, Քեռիս բումերանգ նվիրեց, ափսոս՝ իրական չէր, այլ հուշանվեր ։Ճ ), ուշ թե շուտ ամեն ինչ կըկնի իր տեղը։
Alphaone (08.02.2017), boooooooom (08.02.2017), CactuSoul (08.02.2017), Cassiopeia (08.02.2017), insider (08.02.2017), Mr. Annoying (08.02.2017), Գաղթական (08.02.2017), Մուշու (08.02.2017), Նաիրուհի (08.02.2017), Ուլուանա (10.02.2017)
մինչև գրառում անելը՝ աստվածաշունչ բերեք, երդվեմ, որ ինչ գրում եմ՝ ճշմարտություն ա, բացի մի քանի մանր մունր գեղարվեստական համեմունքներից, որոնք որևէ կերպ չեն աղավաղի ճշմարտությունը, այլ զուտ խաղաղություն կապահովեն էսթետիկ հոգուս համար։ մի խոսքով, հավատացեք, լրիվ ճիշտ եմ պատմելու։
էրեկ գնացել էի ակնաբույժի մոտ։ ակնոց դնելիս գլխացավ էր սկսել առաջանալ, որոշեցի գնալ ճշտել, գուցե ակնոցը փոխելու ժամանակն է արդեն։ ասեմ, որ ամեն անգամ ակնաբույժի գնալը պատմություն է դառնում գլխիս, քանի որ ունեմ յուրահատուկ աչքի կառուցվածք, որի պատճառով ժամանակակից որևէ ապարատուրա չի կարողանում չափել տեսողությունս, նկարել աչքի հատակը, ճիշտ չափել աչքի ճնշումը և այլն։ բիբերս նեղ են, միշտ նեղ են, անկախ նրանից՝ տեսնում եմ իմ սիրած մարդուն, գտնվում եմ լուսավոր կամ մութ վայրում, դրանց չափը որևէ կերպ չի փոփոխվում։ բժշկուհուն ասացի, որ դազգահներն ու հաստոցները խոդի չտա, մեկ ա՝ օգուտ չի լինելու դրանից, նա ինձ չհավատաց։ ստուգեց, չափեց, ատամներով ծպպացրեց, հոնքերը բարձրացան վեր, փնչացրեց, աչքս անզգայացրեց, ինձ տարավ նստացրեց մութ սենյակում մի ժամի չափ, հետո խոշորացույցն աչքերին՝ ուժեղ լույս գցեց վրաս ու փորձեց մի բան տեսնել․․․․ մի խոսքով, արեց հնարավոր ամեն ինչ, բայց որևէ կերպ չկարողացավ հասկանալ տեսողությանս վիճակը։ ստիպված անցանք նախամարդու միջոցին՝ մի աչքդ փակի, կարդա տառերը։
երբ նա մոտավոր կարողացավ հաշվարկել տեսողությունս, ու արդեն պատրաստվում էի գնալ, մեկ էլ մեջքիս հետևից լսվեց սպառնալիքը՝ "ես որ մեռնեմ էլ՝ քո աչքի հատակը պիտի նայեմ" ու ինձ նորից հրեց նստացրեց աթոռին ու հարձակվեց վրաս։ գերխնդիրը բիբերս ինչ-որ կերպ լայնացնելն էր, ու ոչ մի բան չէր օգնում՝ ոչ լուսումութը, ոչ հանկարծակի ինձ վախացնելը, ոչ էլ դեղերը։ բայց ևս մի ժամ չարչարվելուց ու դեղերի մի ամբողջ կոկտեյլ աչքիս մեջ դատարկելուց հետո բիբերս լայնացան։ բժիշկս թեթևացած շունչ քաշեց ու էկավ, որ աչքիս հատակը նայի, մոտեցավ, ուշադիր նայեց աչքերիս մեջ, սկզբից աջի, հետո՝ ձախի, հետո նորից աջի, հետո սեփական աչքերը տրորեց, հետո անձեռոցիկով մաքրեց ձեռքի սարքը, էլի ուշադիր նայեց աջ աչքիս ու աչքերը լցրեց։ վախեցա ճիշտն ասած, դեռ չէի հասցրել հարցնել, թե ինչ եղավ, երբ նա նետվեց սեղանին դրված հեռախոսի մոտ ու սկսեց շատ մոտիկից աջ աչքս նկարել։
- ինքը՜, իրա վալենծի՜նը,-քթի տակ մրթմրթում էր անընդհատ։
ինչ վալենտին, այ մարդ, սա ինչի՞ որոշեց հենց հիմա խելագարվել։
- ի՞նչ խնդիր կա,- չդիմացա։
- խնդի՞ր, ոչ մի խնդիր չկա,-նա մի տեսակ քնքշանքով էր նայում վրաս,-բիբերդ վերջապես լայնացան, բայց գիտես ինչ մի հետաքրքիր բան կա, բիբերդ որ լայնանում են, կլոր չեն, այսինքն՝ ձախդ կլոր ա, իսկ աջդ․․․ սրտաձև՜։
- հը՞՞։
բոլոր նրանք, ովքեր չեն հավատում էս պատմությանը, կարող են գնալ օպտոմեդ աչքի ախտորոշման կենտրոն, նայել իմ անկետան, որտեղ աչքի վրա բժշկուհին սրտիկ է նկարել, ու կողքին գրել դիագնոզը՝ բիբն ունի ռոմանտիկուս եսիմինչիկուս կոչվող շեղումը։
մարդ որ ռոմանտիկ ա լինում, աչքերից սրտիկներ են թափվում, հո զոռով չի։![]()
![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (09.02.2017), Arpine (19.03.2017), boooooooom (09.02.2017), CactuSoul (09.02.2017), Cassiopeia (09.02.2017), Chilly (09.02.2017), Chuk (09.02.2017), enna (27.02.2017), insider (09.02.2017), ivy (09.02.2017), John (09.02.2017), laro (09.02.2017), Mr. Annoying (09.02.2017), Sambitbaba (09.02.2017), Sky (09.02.2017), Srtik (09.02.2017), Աթեիստ (09.02.2017), Արէա (09.02.2017), Բարեկամ (09.02.2017), Գաղթական (09.02.2017), Հայկօ (09.02.2017), Հարդ (09.02.2017), Մուշու (09.02.2017), Յոհաննես (09.02.2017), Նաիրուհի (09.02.2017), Ուլուանա (10.02.2017), Ռուֆուս (09.02.2017), Վիշապ (10.02.2017), Տրիբուն (09.02.2017)
Դպրոցական տարիներին մի աղջկա հետ էի ընկերություն անում: Բաժանումը էնքան դաժան ստացվեց, որ երկար ժամանակ չէինք խոսացել: Մոտ մեկուկես տարի առաջ գրեց, խոսացինք, պարզաբանեցինք լիքը հարցեր ու ինչ-որ չափով նորմալացան հարաբերությունները: Բայց, ինքը մի օր վերցրեց ու սկսեց իրա անձնական կյանքից պատմել: Պատմելը քիչ ա, տարբեր տղաների հետ խոսակցություններից սքրինշոթեր էր ուղարկում, վատաբանում, մեկնաբանում: Զզվելի էր: Բայց ամենավատը էդ չէր, այլ էն, որ սկսեցի լուրջ մտածել, թե մի օր էլ մեր խոսացածն ա տարածելու ուրիշի հետ: Ասենք խոսում ես մեկի հետ, անկեղծ պատմում մի քանի տարի առաջ ինչ ես զգացել ու էդ հայտնվում ա եսիմ ում ձեռքում: Մի խոսքով, սիրուն չէր ու հիմա հիասթափությունս ահավոր շատ ա: Հիմա գրում ա, լա՞վ ես: Լավ եմ:
Խառը մտքեր են հա գալիս-գնում։ Չգիտեմ որտեղից սկսել ու ոնց շարունակել։ Ու հատկապես ո՞ր մտքի վրա կենտրոնանալ։ Էդ անտեր «կներեսը» ախր երբ որ ժամանակավրեպ է՝ արժեք չունի էլ։ Ու մինչ ես մտածում եմ ժամանակավրե՞պ է այն, թե՞ արդիական է դեռ՝ կդառնա ժամանակավրեպ։ Էն որ գիտակցում ես, որ էն՝ ինչում շատերին մեղադրել ես՝ դու էլ ես անում։ Նենց հեշտ է կողքից մեղադրելը։ Առանց խորանալու․ փաստերը կան, հիմնավորումները նույնպես՝ ուրեմն էդ է որ կա․ կպել է, գործի անցիր։ Հաճախ հետին ամսաթվով եմ սկսում երկկողմանի նայել հարցերին։ Այլ տեսանկյունից ևս։ Ու զգում եմ, թե ինչքան բան եմ ես բաց թողնում մտածելու պատճառով։ Ու մտածում եմ ոչ միայն էն ժամանակ՝ երբ անհրաժեշտ է, այլ նաև էն ժամանակ՝ երբ մտածել պետք չէ, այլ գործել։ Մինչև ես մտածում եմ՝ մյուսները փորձում են։ Սխալվում են, փորձ կուտակում, անցնում առաջ։ Նորից փորձում, նորից սխալվում։
Ու գալիս է պահ, որ ես ունեմ տեսական գիտելիք, ահագին խորը ուսումնասիրած ունեմ էդ ոլորտը, իսկ ինչ-որ մեկը, ով քիչ էր մտածում ու շատ գործում՝ ունի ահռելի փորձ։ Չունի գիտելիք, բայց էդ իրեն պետք էլ չի․ ինքը սեփական սխալների վրա սովորել է։ Քայլ առ քայլ։ Մինչ ես տրամաբանորեն էի մոտենում հարցին, օպտիմալ լուծում էի փորձում գտնել՝ ինքը 5 անգամ փորձեց։ 10 անգամ փորձեց։ 20 անգամ փորձեց, ու, վերջապես ստացվեց։ Իսկ ես մտածում եմ դեռ։ Կներես։
Alphaone (12.02.2017), boooooooom (12.02.2017), CactuSoul (12.02.2017), Cassiopeia (12.02.2017), Mr. Annoying (12.02.2017), Quyr Qery (12.02.2017), Sambitbaba (14.02.2017), Աթեիստ (12.02.2017), Գաղթական (12.02.2017), Մուշու (12.02.2017), Նաիրուհի (12.02.2017), Շինարար (12.02.2017), Ուլուանա (12.02.2017), Ռուֆուս (12.02.2017), Տրիբուն (12.02.2017)
Հետաքրքիր փիլիսոփայական մտքեր էր արտահայտում։ Ափսոս մտքերով ուրիշ տեղ էի․ մեկ ու մեջ էի լսում։
Ախպերոն ասում ա, որ շուտ ա դեռ ձնծաղիկի համար։ Ափսոս․ կայֆ բան էի մտածել։ Դեռ 5 տարի առաջ էս օրը։
Վերջին խմբագրող՝ John: 14.02.2017, 05:12:
CactuSoul (14.02.2017), Cassiopeia (14.02.2017), Mr. Annoying (14.02.2017), Յոհաննես (14.02.2017)
իսկ ինձ էսօր ասին ՎալենԾինդ շնորհավոր...![]()
Ակումբում ակումբցիների գրած լիքը գործեր եմ կարդացել, որոնց զգալի մասը հավանել եմ, բայց մինչև հիմա հենց գրական մրցույթներն եմ հիշում, հասկանում եմ, որ ներքոհիշյալ չորս պատմվածքն ամենաշատն են տպավորվել։ Դրանք հիշում եմ կինոյի պես՝ տեսարաններով, լուսավորությամբ, բան։ Եվ այսպես, տիկնայք և պարոնայք, Ակումբում բոլոր ժամանակների իմ ամենասիրելի պատմվածքներն են (պատահական հերթականությամբ)՝
«Ծովանկար» (Վոլտերա), «Կճեպներ» (Իմպո), «Ալիսը տղամարդկանց աշխարհում (Բյուր), «Նրանք, ովքեր կանգնած են» (Օ´Հայկ)
Ի խորոց սրտիշնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տվել էս գործերը կարդալու
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Բայց Հայաստանում քաղաքականությունն էսինչ արականացված երևույթ ա։ Ոչ մի կուսակցության առաջնորդ կին չի, ոչ մի ցուցակի առաջին տեղում կնոջ անուն չի։ Էղած-չեղած կին նախարարները հիմնականում ծաղրի առարկա են էղել։ Հետո էլ կասեն՝ կնոջը հարգող հասարակություն։ Կնոջը հարգող հասարակության մեջ թույլ կտան, որ կարևոր որոշումներ կայացնելիս կանայք էլ ձայն ունենան։ Բայց հայկական քաղաքական դաշտում կինը մենակ ծաղրի առարկա ա, բոլորը հարցերն արուների միջև են որոշվում։
.....Am.............C....................Dm..................Am.........
Սարերի հովին մեռնեմ, հովին մեռնեմ, հովին մեռնեմ:
.....Am............C...................Dm.................Am............
Իմ յարի բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ:
.....Dm..............C..................E........................C..........
Մի տարի է՝ չեմ տեսել, տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:
.....Dm..............C..................E........................C..........
Մի տարի է՝ չեմ տեսել, տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:
Արդեն անընդհատ երկու ժամ ա:
DIXIcarpe noctem
Խառը զգացողություն է. մի կողմից ոնց որ Հավաքակայանում լինեմ (сборный пункт). անհանգիստ, սպասողական դեմքեր, որ չգիտեն, թե ուր կգլորի նրանց բախտը, մյուս կողմից, հաշվի առնելով հագնվածքս և իգական սեռի գերակշռությունը, կարծես Վերջին զանգն է այսօր։ Իրավիճակը կարելի է ասոցացնել նաև Պետական ավարտական քննության օրվա հետ. վախեցած, անվստահ դեմքեր, որ երազում անպայման տեսել են, թե կտրվում են քննությունից ու տենց էլ չեն ամուսնանում։
Իրականությունն այն է, որ այս իրավիճակը բոլոր նկարագրվածների խառնուրդն է, յուրահատուկ հիբրիդ։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այս մթնոլորտը տրամադրում է մտքերը շարադրել գրական հայերենով, այլ ոչ առօրյա-խոսակցական լեզվով։
Ծխել եմ ուզում։
CactuSoul (21.02.2017), Cassiopeia (19.02.2017), Quyr Qery (20.02.2017), Աթեիստ (19.02.2017), Մուշու (20.02.2017)
Գիշերը անձնական նամակների ամբողջ պատմությունս էի նայում ակումբում:
Ու պարզ դառավ թե ինչ համբերատար ադմիններ ու մոդերներ կան, ոնց են դիմացել )) Սկզբում դեղինով էի գրում տուգանեցին: Հետո կարմիրով գրեցի: Տուգանեցին, ես էլ կանաչով էի գրում: Տուգանեցին, բոլդով սկսեցի գրելՈւ ամեն անգամ չարաճճի դեռահասիս համբերատար բացատրում էին տարբեր ձևերով, որ չարժի անհարկի գունավորել գրառումները
Ապշած եմ էդ համառությունից ))))))
Մեկ այլ զվարճացնող փաստ: Իմ մոտ ստացված նամակները պահպանվել են՝ ուղարկվածները ոչ: Ու ստացվում էր, որ ինձ հետ մարդիկ խոսում էին, իսկ ես չէի պատասխանումՀետո մարդիկ ինչ - որ պատասխան էին երևակայում ու արդեն ավելի երկար նամակ էին գրում
Իսկ ես համբերատար կարդում էի ու լռում
![]()
Alphaone (19.02.2017), CactuSoul (21.02.2017), Cassiopeia (19.02.2017), enna (27.02.2017), Mr. Annoying (19.02.2017), Աթեիստ (19.02.2017), Անվերնագիր (19.02.2017), Նիկեա (19.02.2017), Ուլուանա (19.02.2017), Տրիբուն (19.02.2017)
Եւ եղեւ առաւոտ եւ եղեւ երեկո, օր հինգերորդ առանց սիգարետի...
«Հովհաննու չարչարանքները»
Մի հատ կինո կա, իմ սիրածներից ա էլի՝ «Մեծ գեղեցկություն»-ը, մեջն էլ մեկը կա՝ ծիտ աղջիկ ա, շատ սիրուն, թույն պարում է, փող է հավաքում, շուտ էլ մեռնում է, ու ինքը մի սենց բան է ասում. «Ես սիրուն բաների համար չէ, որ ստեղծվել եմ»:
Հա, էդ իմ մասին ա:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
մարիօ (22.02.2017)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ