User Tag List

Էջ 645 686-ից ԱռաջինԱռաջին ... 145545595635641642643644645646647648649655 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,661 համարից մինչև 9,675 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9661
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոպենհագենում մի հայտնի սուզանավ կար, որ մի մարդ իր ձեռքով էր սարքել։ Վերջերս ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ սուզանավն անհետացել է․ սուզանավի տերն ու շվեդ լրագրողուհի նստել էին սուզանավը ու ճամփա ընկել։

    Երբ որոնումները սկսվեցին, սուզանավի տերը հայտնվեց փրկարար նավակով՝ ասելով, որ վթար է եղել, սուզանավը սուզվել է։ Հարցին, թե որտեղ է շվեդ լրագրողուհին, պատասխանել է, որ չգիտի, երեկոյան նրան ափ է իջեցրել, հետո նոր նավարկության դուրս եկել։ Բայց ժամեր անց նրան ձերբակալում են սպանության մեղադրանքով։ Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Դատավարությունը փակ դռների հետևում է ընթանում։ Օրեր անց լրագրողուհին մեռած հայտարարվեց, ու ոստիկանությունը սկսեց մարմնի որոնումները։ Մեղադրյալն էլ ցուցմունքը փոխեց, թե՝ սուզանավի վրա վթար է եղել, շվեդ լրագրողուհին մահացել է, ծովում թաղել է։

    Իսկ էսօր ոստիկանությունը ափին կնոջ մարմին է գտել՝ առանց ձեռքերի, ոտքերի ու գլխի։

    Դե հիմա իմացեք դանիական սերիալների համար որտեղից են նյութ հավաքում։

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), CactuSoul (25.08.2017), Cassiopeia (22.08.2017), GriFFin (22.08.2017), John (22.08.2017), Աթեիստ (22.08.2017), մարդագայլուկ (22.08.2017), Մուշու (24.08.2017), Ռուֆուս (22.08.2017)

  3. #9662
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրս վերադարձավ Գրոզնուց՝ խիղճը հանգիստ ու խաղաղված:

    Անցած տարվանից տեղը չէր գտնում, երբ Հայաստանից, մի խումբ գիտնականների հետ, հրավերքով մեկնել էին Գրոզնի կոնֆերանսի ու պապու-տատու գերեզմանը քարուքանդ վիճակում էր հայտնաբերել:

    Գյումրեցի էին տատուս կողմը: Նախորդ դարասկզբին, հայերի զանգվածային տեղափոխման հետ, իրենք էլ էին տեղափոխվել Գրոզնի:
    Հետո ինքը մեծացել էր, վերադարձել էր Հայաստան ուսման, հանդիպել էր պապուս ու տենց..
    Միայն մի քանիսն էին իրենց մեծ գերդաստանից տեղափոխվել հետ Հայաստան, մնացածն էլ՝ չեչենական պատերազմների հետ ավելի էին տարածվել Հյուսիսային Կովկասում:
    Հա, բայց ընտանեկան գերեզմանն էր մնացել անտեր ու պատերազմի ռմբակոծություններից ավիրված:

    Պապուն ու տատուն կյանքում չէր տեսել հայրս, գերեզմանին էլ՝ մեկ թե երկու անգամ էր եղել՝ փոքր հասակում:
    Գտնելու եմ՝ ինքն իրեն խոսք էր տվել Գրոզնի մեկնելուց առաջ:
    Բայց ինքը կոնկրետ գերեզմանի տեղը չգիտեր, բարեկամներից էլ ոչ ոք հասկանալի չէր կարողացել տեղը նկարագրել: Իրենք էլ արդեն քանի՜ տարի չէին եղել:

    Ահռելի մեծ էր եղել հայկական գերեզմանոցը: Դրան էլ կից՝ կողք կողքի ծվարել էր ռուսականը: Հավանաբար՝ որպես քրիստոնյա եղբայրության առհավատչյա:

    Մի քանի ժամ անընդմեջ փնտրել էր ու չէր գտել:
    Վերջը՝ կանգ էր առել մի մեծ հայկական գերդաստանի պահպանված քարերի առաջ.
    - Պապուս-տատուս ժամանակակիցն եք: Իրար երևի ճանաչած էլ կլինեյիք: Ասելիքս ձեզ ասեմ, դուք էնտեղ իրենց փոխանցեք...

    Կանգնել էր, խունկ էր ծխացել, աղոթք արել ու գերեզմանոցից դուրս գալու ճամփեն բռնել:
    ՈՒ էստեղ՝ շարքերի արանքում, պապական գերեզմանը պատահական դեմն էր դուրս եկել:
    Ո՜վ գիտի՝ երևի աղոթքն էր տեղ հասել..

    Բայց հոգին էր մղկտացել՝ պապական գերեզմանաքարերը կոտրված ու շուռ եկած տեսնելով:
    - Պապ, - ասեցի - ի՞նչ իմաստ ունի Գրոզնիում նորից գերեզմանոց կանգնեցնել: Ո՞վ է տերը: Ավելի լավ չի՞ լինի քարերից կտորներ ու մի քիչ հող բերես, Երևանում մեր ընտանեկան գերեզմանոցում նորից թաղես:
    - Ի՜նչ ես ասում, - ասեց - իրենց աճյուններն էնտեղ են: Հո գերեզմաններն անտեր չե՞մ թողնելու:

    Էս տարի էլ գնացին, շրջակայքը մաքրեցին, գերեզմանները կարգի բերեցին ու նորից քարեր կանգնացրեցին:
    Հիմա գերեզմանն արդեն տե՛ր ունի: Այն այլևս անտեր չի՛:


    Ընդհանրապես ի՞նչ է գերեզմանն ու գերեզմանոցը հայոց համար:
    Անցավորների հետ հանդիպման վա՞յր.. Տուրք նրանց հիշատակի՞ն.. Թե՞ յուրօրինակ անցյալը ներկային կապող թել:
    Ո՜վ ունի պարզ պատասխան:

    Ասենք ինչո՞ւ էր էդքան կարևոր տարբեր հայոց մեծամեծների աճյունները Հայաստան տեղափոխել:
    Գուցե որ նրանց գերեզմաններն անտեր չմնա՞ն:

    Հիշում եմ մեր դասախոսներից մեկի մռայլ տրամադրությունը՝ Լվովից վերադարձին:
    Որքա՜ն բազմամարդ ու հզոր է եղել նախորդ դարերին Լվովի հայ համայնքը:
    Իսկ այսօր գրեթե բոլորը ձուլվել են գնացել:
    Որպես երբեմնի փառքի հուշ միայն մի չքնաղ գերեզմանոց է մնացել: Անտեր մնացած մի գերեզմանոց..

    Ընդհանրապես հետաքրքիր է էս ազգային գերեզմանոցների երևույթը: Ինչ-որ խորը փիլիսոփայական նոտա կա սրա մեջ:
    Օրինակ մարդիկ կան, որ ընտանիքով-բարեկամներով էստեղ են: Տարբեր տեղերում ստեղծվել են հայկական գերեզմանատներ՝ ուր թաղվում են միայն հայեր: Էդպես միասնական, որ գերեզմաններն անտեր չմնան:
    Մարդ էլ կա՝ մենակա: Ողջ հարազատությունն Էրգրումա: Ի՞նչ անեն:
    Ժամանակ առ ժամանակ լուրա տարածվում, որ այսինչի կամ այնինչի դագաղը Հայաստան ուղարկելու համար գումար է պետք հավաքել: Ճանաչող-չճանաչող կարող է գումար հավաքել՝ ով որքան կարող է ու ուզում է:
    Դե բա հո չե՞ն թողնելու, որ գերեզմանը մնա անտեր:
    Ամեն մարդ գիտակցում է, որ, հարկ եղած դեպքում, վաղն էլ իր համար են ուրիշները հավաքելու՝ էլի էդպես լուռ ու միասնական:

    Մեր երկիրը կյանքի՜ երկիր է, այն մի՜ վերածեք ձեզ համար գերեզմանատեղիի՝ լսում ես մեկ-մեկ:
    Ինչ խոսք՝ կոնցեպտն աննման է՝ կյանքը դրսում, իսկ մահը՝ Հայաստանում..
    Դե բայց ախր դու քո դարդը հոգա.. Ի՞նչ գործ ունես էն մարդու հետ, ում համար կարևոր է մահից հետո անպայման հայրենի հողում հանգչել ու նրան միախառնվել...

    Միառժամանակ առաջ ես էլ կապ հաստատեցի մի սպեցիֆիկ ապահովագրական ընկերության հետ: Ամենաէժան հաճույքներից չէ, բայց տարեկան անդամավճար ես մուծում ու, մահից հետո, դագաղն ընտրածդ վայր են տեղափոխում:
    Դե բա, թե մի բան պատահի, հո գերեզմանն անտեր չի՞ մնալու.........
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), GriFFin (22.08.2017), ivy (22.08.2017), John (22.08.2017), Mr. Annoying (22.08.2017), Smokie (05.09.2017), Դեղին մուկիկ (06.09.2017), Շինարար (22.08.2017)

  5. #9663
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի մի նպատակի հետևից երկար չգնաս, թե չէ ընթացքում նպատակակետը սկզբնական օբյեկտից տեղափոխվում ա գնալու փաստի վրա։
    4 տարի, օրական 14-16 ժամ, լարված աշխատել, ու կոպեկ-կոպեկ գումար եմ կուտակել բնակարան գնելու համար։
    Կտրվել եմ ամեն ինչից, կնոջս բավարար ժամանակ չեմ հատկացրել, երեխաներիս բավարար ժամանակ չեմ հատկացրել, ընկերներիցս օտարացել եմ, բարեկամներիս տարիներով չեմ տեսել, չեմ մասնակցել ոչ մի միջոցառման, ոչ մի հանդիպման, մոռացել եմ վերջին անգամ երբ եմ ինձ հագուստ գնել, երբ եմ իմ վրա գումար ծախսել։ Վերջին մի տարվա ընթացքում 71կգ-ից նիհարել եմ մինչև 56կգ։ Սիրտս օր-օրի ավելի ու ավելի ա զգացնել տալիս։
    Երկու ամիս առաջ, վերջապես գնեցի բնակարանս։
    Քանդել եմ ամեն ինչ, թողել եմ միայն առաստաղը, հատակն ու մուտքի դուռը։
    Ու հիմա նստել եմ դատարկված, քամված, չգիտեմ ինչ անեմ, ուր գնամ։

  6. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2017), boooooooom (22.08.2017), CactuSoul (25.08.2017), Cassiopeia (23.08.2017), GriFFin (22.08.2017), ivy (22.08.2017), John (22.08.2017), keyboard (22.08.2017), Moonwalker (22.08.2017), Mr. Annoying (22.08.2017), My World My Space (04.09.2017), Peace (22.08.2017), Rhayader (22.08.2017), Sambitbaba (28.08.2017), Smokie (05.09.2017), Անվերնագիր (22.08.2017), Արշակ (23.08.2017), Դեղին մուկիկ (06.09.2017), Հայկօ (22.08.2017), Հարդ (22.08.2017), Մուշու (24.08.2017), Նաիրուհի (23.08.2017), Ներսես_AM (22.08.2017), Շինարար (22.08.2017), Ուլուանա (16.09.2017), Վիշապ (22.08.2017), Վոլտերա (22.08.2017)

  7. #9664
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ նոր էի էկել Կոպենհագեն, ամեն անգամ էքսպատների խմբում որևէ հրապարակային բան գրելուց հետո մի փունջ հնդիկ ու պակիստանցի կամ արաբական երկրներից գրում էին, փորձում կպցնել։ Ես էլ սովորություն ունեմ, ինձ եկած բոլոր նամակներին պատասխանում եմ. մարդ ես, կարող ա ինչ-որ կարևոր հարց կամ օգնության կարիք ունի։ Բայց մինչև հիմա առանց բացառության եթե հնդիկ կամ պակիստանցի ա էղել, համարյա բաց տեքստով փորձել ա կպցնել։ Ժամանակի ընթացքում էդ հոսքը քչացավ։ Հիմա հազվադեպ են գրում, բայց գրողներն էլ Կոպենհագենում չեն, այլ իրենց երկրում, փորձում են աղջիկ կպցնել, ամուսնանալ հետները, գալ Դանիա։

    Հանգամանքների բերումով հայտնվել եմ նաև Յոենսուի էքսպատների խմբում։ Չնայած քաղաքի փոքրությանը, էնտեղ էլ աղջիկ կպցնողները քչություն չեն անում։ Սկզբում մի մարոկացի գրեց, հարցիս էր պատասխանում։ Ասեցի՝ ինչ լավ ա, ստերեոտիպներս կոտրվում են։ Բայց չէ, ուղղակի ինքը հեռվից էր սկսում կպցնելու պրոցեսը։ Դրանից ջղայնացա, ֆեյսբուքում ռիլեյշընշիփ ստատուսս փոխեցի, որ հանգիստ թողնեն։ Բայց մի երկու հոգի հայտնվեցին։ Էստեղ ավելի ջղայնացա, ռիլեյշընշիփ ստատուսիս մեջ Մորթենի անունն ավելացրի, որ տեսնեն՝ օդից չեմ խոսում։ Ու էսօր նորից մեկը գրել ա բաց տեքստով. «Արի ծանոթանանք, ընկերներ լինենք կամ ավելին։ Ամուսնացա՞ծ ես»։ Էս մեկին էլ գրողի ծոցն ուղարկեցի, ու արդեն չգիտեմ՝ ինչ անեմ։ Չեմ ուզում մի հսկայական շրջանի տղամարդկանց վրա խաչ քաշել ու իրանց ոչ մի բառի չպատասխանել։ Բայց ի՞նչ մեղք ունեմ, որ մինչև հիմա առանց բացառության բոլորը կպցնելու նպատակով են գրել։ Մշակութայի՞ն ա կնոջ վրա տենց բացեիբաց դուրս գալը։

    Ու ի դեպ, ասեմ, որ այլ ազգի մարդիկ էլ են գրում՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, բայց երբևէ կպցնելու նպատակ չի էղել, այլ ինչ-որ հարց ենք քննարկել կամ օգնել իրար։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.08.2017), Glück (09.09.2017), GriFFin (25.08.2017), Smokie (05.09.2017), Դեղին մուկիկ (06.09.2017), մարդագայլուկ (23.08.2017), Մուշու (24.08.2017), Նիկեա (23.08.2017), Ռուֆուս (23.08.2017)

  9. #9665
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անմարդկային սիրուն ա: Փշաքաղվելու չափ: Սա հազվադեպ եմ լսում, ինձ ու իրեն խնայելով, ժլատի նման: Հիմա էդ պահն ա:

    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.08.2017), Moonwalker (28.08.2017), Գաղթական (25.08.2017), Մուշու (02.09.2017)

  11. #9666
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մեկին, ով ինձ ահագին վերապահումներով իր ընկերն էր համարում ասեցի․
    - Երե՞կ ես ծնվել, գիտես ամեն անծանոթ, պարտքով փող ուզողին չեն հանում տալիս։
    - Հա, ես ապուշ եմ, միամիտ։ Ինձ ոչ մեկ չի ասել, որ ինքը սաղից պարքով փող ա ուզում, - ասեց ու հեռախոսը դրեց։
    Հետո լիքը բաներ գրեց, իմ հիպերտրոֆիկ ինքնակարծիքի մասին։ Ասի օքեյ։ Հետո լսեմ, մի հատ ջահել ֆլ***ին ա ուզում, առաց ռեցեպտի, մոտեցա կոլեգայիս, ասի կարա՞մ ես հետը խեսեմ։ Թևերը լրիվ քրքրած էր։
    - Если хочешь сдохнуть, возьми дробовик, вставь дуло в рот и нажми на курок. Поверь, никто не сможет тебя спасти, когда из огромной дыры на затылке вытечет весь мозг.
    Իրիկունը եկա տուն, էդ ժամին արդեն մութ ա։ Լափթոփի դեմը նստած եմ, մեկ էլ մի հատ վիդեօ եմ ստանում, որ ասում ա, թե մայ բրեյին իզ **հոլ։ Սենյակի մութ անկյունից առաջանում ա քրքրած թևեևով աղջիկը, երկփողանի հրացանը ձեռքին։ Ես վռազ ճանաչում եմ հորս հրացանը, շատ եմ մաքրել ու յուղել։ Ականջներս խլանում են, ձեռքս տանում եմ ծոծրակիս, ուղեղս սկսում ա դուրս ծորալ։ Ծիծաղում եմ։ Նոր զարթնեցի, լեզվիս վրա մետաղական համ եմ զգում։ Յու վեր րայթ, դեր իզ ը հոլ ին մայ բրեյն։
    Տատիկս ասում էր․
    - Ք**ոտ պաշտած, երսիդ թքին, գիտես անձրև կգա։
    Ասում էի՝ տա, դա մեկուսանալու միակ միջոցն ա։
    Ասում էր․
    - Լեզուդ պետք ա հանել ասեղով ծակծկել ու պերեց լցնել, որ մոռանաս ագագիչ գալ։
    Տա
    SWTS

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2017), CactuSoul (28.08.2017), Mr. Annoying (28.08.2017), Աթեիստ (28.08.2017)

  13. #9667
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթ առաջ երբ էկել էի Յոենսու բյուրոկրատական հարցերով զբաղվելու, հարկայինից երկու փաստաթուղթ ուզեցի։ Ասեցին՝ հասցե տուր, ուղարկենք։ Դանիական հասցես տվեցի։ Ասեցին՝ չէ, ֆիննական պիտի տաս։ Ֆիննական էլ չունեի, իսկ էդ փաստաթղթերը պետք ա կազմ ու պատրաստ լինեին, երբ սեպտեմբերին տեղափոխվեի էստեղ։ Բռնեցի, գործիս տեղի հասցեն տվեցի։

    Նույն օրն ավելի ուշ գործիս տեղը գնացի ու պարզեցի, որ հասցեն սխալ եմ տվել։ Ոչ թե իմ օֆիսի հասցեն եմ տվել, այլ կենտրոնական գրասենյակի։ Էդպես ախուվախով հետ գնացի Կոպենհագեն՝ մտածելով, որ երևի կենտրոնական օֆիսը կֆայմի իմ հասցե ուղարկել․ ի վերջո, կողքի շենքն էր։ Երկուշաբթի կգնամ կստուգեմ։ Մտածում էի՝ եթե էնտեղ չլինի, գնամ կենտրոնական օֆիս, հարցնեմ։ Եթե էլի չլինի, զանգեմ հարկային, խնդրեմ՝ նորից ուղարկեն, էս անգամ արդեն տան հասցեիս (արդեն տուն ունեի):

    Էսօր մտնում եմ նոր տունս ու տեսնեմ գործիս տեղից նամակ ունեմ։ Բացեմ, տեսնեմ՝ երկու փաստաթղթերս մեջն են։ Շշմած նստած եմ։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2017), Cassiopeia (02.09.2017), Mr. Annoying (02.09.2017), Smokie (05.09.2017), Շինարար (02.09.2017)

  15. #9668
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի երկու շաբաթ ա ճանճերը սպանեցին, եսիմ որտեղից տանս մեջ լցվել են ու իրանց ստեղ տեր-տիրակալ զգում։ Էն որ ամեն անգամ, երբ վրես նստում են, մտածում եմ՝ ախպեր լավ էլի, չեք հասկանում, որ դավադիտ եք անում, վերջը հելնելու եմ սաղիդ սպանեմ, բայց մեկ ա իրանք ոչ մի բան չեն հասկանում, իրանք իրանց գործը շարունակում են։ Տենց բաներ մտածելուց մեկ-մեկ զարմանում եմ թե ինչ մակարդակի նաիվնիյ եմ։ Ճանճերը, վիձիծիլի չեն հասկանում․․․։

    Երեկ քնելուց առաջ մտա զուգարան, մեկ էլ նկատեցի, որ մի 4-5 հատ ճանճ հավաքույթ են կազմակերպել։ Վերջապես համարձակությունս հավաքեցի, զուգարանի դուռը ներսից փակեցի, ու հատ-հատ սաղին սպանեցի։ Մեկը կար, սրբիչով խփեցի ընկավ զուգարանի ծակը, վերևից նայում էի ու վայելում, ոնց ա էդ "ջրի" մեջ տանջվում, վերջում էլ ինձնից գոհ ջուրը քաշեցի ու գնացի քնելու։

    Էսօր առավոտ արթնացա ինձնից գոհ, սուրճս սարքեցի, նստեցի նոթբուքիս դիմաց։ Սաղ լավ էր, ոչ մեկ չէր խանգառում, մինչև ոմն մեկը ուղիղ վայրէջք կատարեց սուրճիս մեջ։ Առանց մի վարկյան մտածելու, հագնվեցի, գնացի կողքի խանութ ու ճանճերի դեմ ինչ որ պզիկ առա։ Հիմա սաղ պատուհանները ու դռները փակել եմ, էդ բալոնի կեսը պզցրել սաղ տնով մեկ ու նստած վայելում եմ։

    Մենակ տեսնեք, նենց հետաքրքիր են սատկում։ Սենց պահի տակ ընկնում են գետնին, ոնց որ սատկեն, մի քիչ թպրտում են, հետո եսիմորտեղից ուժ են գտնում, նորից թռնում, բայց վերջում էլի ընկնում են։ Ոնց որ թե տանջվում են։ Որովհետև տենց միանգամից չեն սատկում էլի, պարկած վախտ թպրտում են․ նոր մեկը մեղքս եկավ տրորեցի, բայց էլ չեմ տրորելու, թող տանջվեն։

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.09.2017), boooooooom (03.09.2017), Cassiopeia (03.09.2017), Freeman (03.09.2017), Glück (09.09.2017), GriFFin (03.09.2017), John (03.09.2017), Moonwalker (04.09.2017), Mr. Annoying (05.09.2017), Smokie (05.09.2017), Աթեիստ (03.09.2017), Անվերնագիր (03.09.2017), Մուշու (04.09.2017), Նաիրուհի (03.09.2017), Շինարար (03.09.2017), Տրիբուն (03.09.2017)

  17. #9669
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքս ցավից դատարկում եմ: Հատ-հատ: Վերջին քանի ամիսն ադեկվատությունս իսպառ կորցրել էի, բայց ինձ ջլատող գործի վերջն արդեն երևում ա: Մարդկանց հետ աշխատանքն ավելի դժվար ա, քան սարերի ու ծաղիկների մեջ ոչխար արածեցնելը: Երազանք ա թվում հոտը շներիդ թողել, մի տեղ աղբյուրի մոտ պառկել, գիրք կարդալը: Քաղաքում ես աննկարագրելի զզվող եմ, ամեն ինչ ախտահանում եմ, բնության մեջ որ ավելի շատ պետք ա զզվեի, հակառակը՝ հանգիստ առվից ջուր էլ կխմեմ, առանց լվանալ վայրի հատապտուղներ էլ կուտեմ: Բոլորից ու ամեն ինչից մեկուսանալու ցանկություն կա: Դեռ կյանքում էսքան միզանտրոպ չեմ եղել:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2017), Cassiopeia (03.09.2017), GriFFin (03.09.2017), Smokie (05.09.2017), Մուշու (04.09.2017), Նաիրուհի (03.09.2017)

  19. #9670
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Եթե պատկերացնենք, թե զուգահեռ իրականությունում ասում են՝ «հարգելի ՀՀ քաղաքացիներ, վաղը ձեզ համար գուցե երջանիկ օր է: Դուք բոլորդ ունեք հատուկ հնարավորություն ազատ արտագաղթելու: Ոչ մի վիզա, ոչ մի արգելք: Պարզապես ընտրեք երկիրը և մենք անվճար կկազմակերպենք ձեր արտագաղթն այդ երկիր», էդ դեպքում քանի՞ մարդ կմնա երկրում: Մենք բոլորս լավ գիտենք թե բնակչության մեծ մասն ինչի չի արտագաղթում. զուտ անկարողությունից, կամ դժվարությունից: Բայց ամենամեծ սարսափն էն ա, երբ փորձում եմ պատկերացնել թե ես ոնց կվարվեի:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.09.2017), CactuSoul (07.09.2017), Cassiopeia (07.09.2017), Glück (09.09.2017), Smokie (08.09.2017), Աթեիստ (07.09.2017), Բարեկամ (08.09.2017), Գաղթական (10.09.2017), Մուշու (18.09.2017), Նաիրուհի (07.09.2017), Ուլուանա (07.09.2017), Տրիբուն (07.09.2017)

  21. #9671
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերով, երբ բոլորը քնած էին, ինքը գնում ու քանդում էր աղբամանները: Ուզում էր երազանքներ գտնել, այն երազանքները, որ մարդիկ աղբն էին նետում: Ինքը չար էր: Ինքը խնամքով հավաքում էր երազանքները, որ երբ մարդիկ ծերանան, երբ արդեն ամեն ինչի համար ուշ լինի, մարդկանց վերադարձնի նրանց աղբը նետած երազանքները:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.09.2017), Smokie (08.09.2017), Այբ (14.09.2017), Գաղթական (10.09.2017), Մուշու (18.09.2017)

  23. #9672
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկարներն էին էսօր ուղարկել:
    Մեր ուսանողական ընկերախումբն էր նորից հավաքվել սեղանի շուրջ:

    Բացի այն, որ էս օրերին Երևան եկած մեր ընկերներից մեկին էին դիմավորում, մի այլ առիթ էլ կար..
    Արտերկիր մշտական բնակության էին ճանապարհում մեկ այլ ընկերոջ:
    Էն էլ էր, անհիշելի ժամանակներից, խելառ հայրենասեր:
    Ով երբևէ շփվելա ուջանցիքի հետ՝ կհասկանա, թե ինչի մասինա խոսքը..

    Իսկ հիմա, փաստորեն, ինքն էլա արտագաղթում..

    Հոլանդիայում մի շրջան մի ասորի պապիկի հետ էի ապրում նույն սենյակում:
    Ընդհանուր առմամբ մի քիչ խելքը թռցրած էր, բայց մի օր ասեց.
    - Մենք քիչ ենք՝ շատ քիչ:
    Բայց, եթե մեզ երկիր տային, կծաղկեցնեյինք այն..
    Իսկ դուք ունեք ու փախնում եք դրանից:
    Բա էլ ինչի՞ ունեք.....
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.09.2017), Cassiopeia (11.09.2017), Chilly (11.09.2017), Nadine (03.10.2017), Sambitbaba (11.09.2017), Smokie (11.09.2017), Մուշու (18.09.2017)

  25. #9673
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմեռանք, Իտալիան էլ տեսանք: Փաստորեն երբեմն օգտակար է անկատար արտադրանք ունենալը` քեզ ուղարկում են գործուղման, հաճախորդի խնդիրները տեղում շտկելու: Մենք էլ` մարդ ու կին, թափառելու առիթը բաց թողողներից չենք: Հիմա նստած արագընթաց գնացքով սուրում ենք Հռոմից Ֆլորենս, կամ` Ֆիռենզե, ես ըմբոշխնում եմ շուրջ բոլոր իտալացիներին զննելը: Առաջին օրվանից սիրահարվեցի այս ժողովրդին, ոնց որ դաստիարակված հայեր լինեն...
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.09.2017), Cassiopeia (11.09.2017), Chilly (12.09.2017), John (11.09.2017), Mr. Annoying (11.09.2017), Nadine (03.10.2017), Peace (11.09.2017), Smokie (11.09.2017), Աթեիստ (11.09.2017), Անվերնագիր (12.09.2017), Հարդ (12.09.2017), Նաիրուհի (13.09.2017), Ուլուանա (11.09.2017), Ռուֆուս (11.09.2017), Տրիբուն (11.09.2017)

  27. #9674
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրը ես դպրոցական էի: Լուրերը նայում, լացում էի: Ինձ համար էնքան մեկ էր՝ ով էր կազմակերպել՝ ահաբեկիչներն են, ԱՄՆ կառավարությունը, թե ... մասոնները: Ես մտածում էի՝ ի՞նչ են զգում էդ մարդկանց հարազատները, քանի՞ երեխա որբ մնաց, քանի՞ հոգի ա ցավից ոռնում: Ու չգիտես ինչի մեր ԱԺ-ն էի հիշել 99-ին, երբ հայրիկիս քեռին սպանվեց ու էդ տարի մեր տանը տոնածառ չդրեցինք, քանի որ ոչ մեկ, անգամ ես ու ութ տարեկան քուրիկս դրա տրամադրությունը չունեինք:
    Հիմա երևի պետք ա սարսափեի էն մտքից, որ էդ ամենն ինձ նորմալ ա թվում, բայց դե նորմալ ա, մարդիկ խմբով ապրող գիշտիչներ են, որ պաշտպանում են իրենց տարածքը: Բանականությունը ընդամենը ձևն ա փոխել, բովանդակությունը նույնն ա:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.09.2017), CactuSoul (12.09.2017), Cassiopeia (11.09.2017), Mr. Annoying (11.09.2017), Smokie (12.09.2017), Աթեիստ (12.09.2017), Հարդ (12.09.2017), Մուշու (18.09.2017), Նաիրուհի (13.09.2017)

  29. #9675
    Սկսնակ անդամ Glück-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ միամիտ ուրիշ խմբի ուսանողից իմանում ես, որ մի օր հետո քննության ես, կարող ա չտեսնեիր էտ մարդուն ու չիմանայիր էլ էտ մասին: Մնայիր լիկվիդ, ռոտացիային չմասնակցեիր ու ևս մի տարի ճռռայիր 900000 վարձի տակ:

    Իսկ էտ քննության նյութը մի օրում հաղթահարելի չի ու լիտրերով կոֆեն էլ ա անզոր նորմալ գնահատական ապահովելու համար:

    Գնամ գերմաներենի բառերը կպցնեմ էս վարձով տան անճոռնի պատերին, որ երկրից գնալը հեշտանա:

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.09.2017)

Էջ 645 686-ից ԱռաջինԱռաջին ... 145545595635641642643644645646647648649655 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •