User Tag List

Էջ 535 686-ից ԱռաջինԱռաջին ... 35435485525531532533534535536537538539545585635 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,011 համարից մինչև 8,025 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8011
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն տարօրինակ զգացումը, երբ փորձում ես քո «մշտական» մականունով որևէ կայքում գրանցվել, բայց պարզվում ա արդեն ինչ-որ մեկը գրանցված ա էդ մականունով: Հետո պարզվում ա դու ես էդ գրանցվածը
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 26.10.2013, 22:23:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2013), ivy (26.10.2013), laro (26.10.2013), Meme (27.10.2013), Ruby Rue (26.10.2013), Smokie (28.10.2013), Նաիրուհի (26.10.2013), ՆանՍ (28.10.2013), Նարե91 (27.10.2013), Նիկեա (26.10.2013), Ուլուանա (27.10.2013), Վոլտերա (26.10.2013)

  3. #8012
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընենց հավես է,երբ Մեքենայով գնում ենք ու ուրիշ ոչ մի մեքենա չկա ճանապարհին,ավելի հավես է,երբ էդ ամենը գիշերն է լինում,բա ինչքան հավես է երբ գիշերը իմ հավեսով պաղպաղակ եմ ուտում ու մաման էլ կողքս չի,որ ասի.,,էդ պաղպաղակը մի կեր,դեռ լրիվ չես լավացել:Ով է տեսել ցուրտ գիշերով պաղպաղակ ուտեն,,:Ու ընդհանրապես սրանից հետո մենակ պապայիս հետ եմ տեղ գնալու:

    Հ.Գ.Գիտեք,պաղպաղակը կամ ձմռանը պետք է ուտես,կամ գիշերը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2013), Smokie (28.10.2013), Vardik! (27.10.2013), Նաիրուհի (26.10.2013)

  5. #8013
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա՝ Լիլը հավեսին գրել ա գեղարվեստորեն (իդեպ, առանց չափազանցնելու), բայց ես էլ ասեմ մի երկու բառով: Ինչ որ նորություն վիճակներ եմ նկատում: Եթե ուզում ես շրջապատիդ ցույց տաս, որ ընկերուհուդ (կամ ընկերոջդ) սիրում ես կամ շատ ես սիրում, ուրեմն պետքա պուբլիչնի իրա լեզուն կուլ տա՞ս: Կամ ո՞ւմ ինչ գործն ա՝ դու ընկերուհուդ մենակ շուրթերն ես պաչո՞ւմ, թե՞ նաև ականջը, վիզը կամ ծիծիկները, կամ ավելի ներքև.. ոչ մեկի գործը չի չէ՞, բա ի՞նչ իմաստ ունի բոլորին էդ մասին տեղյակ պահելու: Թե՞ դա նշանակում ա ազատ կամ չկոմպլեքսավորված լինել: Հա էլի ազատ եղեք, էդ պահին ուզում ես պաչես պաչի, ուզում ես զասես, զասի, ուզում ես ծիծիկը սխմես, քո պռոբլեմն ա, բայց չարժի չէ՞ նենց անել, որ շուրջը գտնվող լիքը մարդ իմանա, թե քո ընկերուհին օրգազմի պահին դեմքի ինչպիսի արտահայտություն ա ընդունում կամ ինչ տնքոցներ ա արտահանում իր օրգանիզմը:
    Օրինակ փաբը խմելու տժժալու տեղ ա, ընթացքում կարելի ա մի հատ էլ պաչել, կամ տուտուզին ձեռ տալ, ոչ ոք չի արգելում, բայց եթե դուք իրար վրա սրած վիճակների մեջ եք, ի՞նչ իմաստ ունի գնալ փաբ, ռակ ուտել ու իրար լզել՝ բառի բուն իմաստով: Ախր ո՞նց կարելի ա հանրության սեփականությունը դարձնել սեփական ընկերուհու դեմքի օրգազմիկ արտահայտությունն ու տնքոցներն այն պահի, երբ շոյում են նրա հեշտոցն ու լիզում նրա ականջը.. գրողը տանի, լավ չե՞ք արա: Ես կողքից մենակ մի բան էի մտածում՝ էս աղջիկը սիրուն լիներ, ասեի՝ ապեր, պրծնես ատբոյ չտաս, հերթի մեջ ենք.. *ոզը..
    Վերջին խմբագրող՝ Kuk: 26.10.2013, 22:58:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.10.2013), CactuSoul (27.10.2013), Chilly (27.10.2013), Chuk (26.10.2013), enna (26.10.2013), impression (27.10.2013), ivy (26.10.2013), matlev (27.10.2013), Mephistopheles (27.10.2013), My World My Space (27.10.2013), Smokie (28.10.2013), Աթեիստ (27.10.2013), Անվերնագիր (27.10.2013), Արամ (26.10.2013), Արևհատիկ (27.10.2013), Հայկօ (27.10.2013), Ձայնալար (26.10.2013), Նաիրուհի (26.10.2013), Շինարար (27.10.2013), Վոլտերա (26.10.2013), Տրիբուն (26.10.2013)

  7. #8014
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էխ, ինչ ասեմ, երրորդ ջան, կենացդ
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 07.04.2014, 10:15:
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.10.2013), enna (26.10.2013), Meme (27.10.2013), Smokie (28.10.2013), Այբ (27.10.2013), Նաիրուհի (26.10.2013), Նիկեա (27.10.2013), Վահե-91 (26.10.2013)

  9. #8015
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապե՜ս, նոր աշխատանք, էությունն ուսանողական ծրագրերի համակարգումն է հարազատ բուհում՝ սեմինարներ, քաղաքացիական նախաձեռնություններ ու էդպես...
    առաջին աշխատանքային օր:
    Այն հազվադեպ պատահարներից է, երբ իմ անբաժան ֆոտոխցիկը թողնում եմ տանը, քանի որ ոչ մի տեսահիշարժան բան չի սպասվում, պարզվում է Բանավեճի ակումբը, որ մեր ծրագրի բաղկացուցիչ օղակն է, հերթական սպոնտան բանավեճն է կազմակերպել, պատմելու չէ, թե ինչ հզոր կադրեր կորսվեցին...
    երկրորդ աշխատանքային օր
    տաքսուց իջնում եմ ու ինձ դիմավորում է ամբոխը՝ ոստիկաններ՝ շարք կանգնած ու պատիվ տված, ուսանողներ, հրա՜շք, մտածում եմ, որ տաքսու փոխարեն ժամանակի մեքենա եմ նստել, կատարվե՜լ է, ես հայտնի գրող եմ, եկել եմ հարազատ բուհ, դիմավորում են... հետո պարզվեց համալսարանում ուսուցողական տագնապ էր՝ հրշեց մեքենաներ, վառ նարնջագույն համազգեստներ, էնքան դանդաղ աշխատանք, որի ընթացքում զոհերը կհասցներին հարություն առնել ու...ու էդ ամենն իմ հետ հեչ կապ չուներ... Մենակ կատաղել էի, որ ֆոտոխցիկս էս անգամ էլ չեմ բերել:
    երրորդ աշխատանքային օր,
    Յուրաքանչյուր լսարան մտնում, ուսանողնդերի հետ ծանոթանում եմ, ծրագրի պոտենցյալ մասնակիցներ ընտրում: Վերադառնում եմ իմ սենյակ մեկ այլ մասնաշենքից, իսկ ճանապարհին կռիվ միաժամանակ հինգ խմբի մեջ: Թե ով ում բարեկամն ա իրանք էլ չգիտեին, ոնց որ Հոբբիտի վերջին գլուխը լիներ, որ հինգ բանակ իրար դեմ են ելնում... ամենավատն էլ էն ա, որ դռները մասնաշենքի փակել են, որ էդ ամբոխը ներս չլցվի: Ես էլ դրսում եմ մնացել: Մեկ էլ հիշեցի, որ ես մեծ եմ, գոռգոռոցս գցեցի, նկատողություն արեցի, ցրվեցին, ձենի վրա էլ լավ էր, պահակը եկավ, դուռը բացեց...
    էս էլ իմ ոդիսականը
    դեռ 3 օր եմ գործի գնացել

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.10.2013), CactuSoul (27.10.2013), Cassiopeia (27.10.2013), Chuk (27.10.2013), Ruby Rue (27.10.2013), Smokie (28.10.2013), Vardik! (27.10.2013), Այբ (27.10.2013), Ձայնալար (27.10.2013), Նաիրուհի (27.10.2013), Նիկեա (27.10.2013), Ռուֆուս (27.10.2013)

  11. #8016
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2 օր է հանրային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ժողովներին էի մասնակցում, տարբեր երկրներից հետաքրքիր մարդիկ էին եկել ու իրենց քաղաքների տրանսպորտային խնդիրներն էին ներկայացնում ու լուծումներ առաջարկում։ Էլեկտրական ու հիբրիդ ավտոբուսներ, GPS սարքավորումներով ավտոբուսների հետևում, վառելիքի խնայում, արտանետումների կրճատում, հեծանվուղիների ստեղծում և այլն։ Ու մեկ էլ էդ պահին ինձ բռնցրի էն մտքի վրա, բա որ Հայաստանն էլ էս ժողովին մասնակցեր ու Չոռնի Գագոն լուրջ դեմքով պրեզենտացիա աներ, թե ոնց են հաշվարկել, որ խլամ մարշրուտկի ուղեվարձը պիտի 150դրամ լինի ու էդ պատկերն ինձ մի այլ կարգի բացեց։

    Չէ մենք Եվրամիության ապրանք չենք, Մաքսային Միությունը իսկը մեր տեղն ա։
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2013), Cassiopeia (27.10.2013), Peace (27.10.2013), Ruby Rue (27.10.2013), Աթեիստ (27.10.2013), Նիկեա (27.10.2013)

  13. #8017
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված էի դարձել... Օլիմպոսի գլխին կանգնած արևին էի նայում, մեկ էլ վերևից Թորն իջավ: Ծնկի իջա նրա առաջ, որ հունական աստվածներից հետո ինքն էլ ինձ օծի, բայց Թորը հանկարծ գետնին տակ անցավ ու նրա փոխարեն Հերմեսը հայտնվեց: Սանդալները թափահարելով պտտվեց գլխավերևումս, ցուցամատը տնկեց ու գոռաց.
    - Լսու՞մ ես՝ աստվածները ծնկի չեն գալիս, նույնիսկ այլ աստվածների առաջ:
    - Նույնի՞սկ հայր աստծո,- նկատի ունեի Օդինին:
    - Նույնիսկ Զևսի...

    Քնիցս վեր թռա: Ես աստված չեմ, բայց դասս լավ սովորեցի:


  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.10.2013), Arpine (27.10.2013), Cassiopeia (27.10.2013), Chuk (27.10.2013), Smokie (28.10.2013), Srtik (27.10.2013), Հայկօ (27.10.2013), Նիկեա (27.10.2013)

  15. #8018
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիրակի օրերին կարելի է երթուղայինից օգտվել. նստելու տեղ հիմնականում լինում է:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (27.10.2013), Vardik! (27.10.2013), Նարե91 (28.10.2013), Նիկեա (27.10.2013)

  17. #8019
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտում եմ մանկությունս:
    Հիմա որ նայում եմ երեխաներին ու տեսնում, թե ոնց եմ մեծանում՝ համակարգիչներից պոկ չգալով, շարունակ ինտերնետի մեջ, բջջային հեռախոսներով...Մեղքս գալիս է: Հիմա շատերը կասեն, թե ի՞նչ վատ է...երեխաները ժամանակակից մեծանում են էլի (տեխնիկայի հետ): Բայց ոչ թե վատ է, այլ ողբերգություն է: Ճիշտ է, ժամանակներն էնպես են, որ համակարգչից, ինտերնետից, բջջային հեռախոսից չես փախչի, բա՞յց...
    Մանկությունը առանձնահատուկ շրջան է ու իմ կարծիքով հիմիկվա սերունդը մանկությունից «զուրկ է»: Ախր մանկությունը մենակ տարիքային սահմանը չի:
    Մեծացել եմ հեքիաթներ լսելով, անկեղծ հավատացել Ձմեռ պապի գոյությանը, նամակներ գրել (հիմա էլ են երեխաները գրում, բայց գիտեն, որ իրականում իրենց ծնողներին են գրում) ու սրտի թրթիռով և մեծ հավատով սպասել Ձմեռ պապիկին: Մի խոսքով՝ հավատացել եմ այն ամենին, ինչին պետք է հավատա երեխան: Ու հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ունեցել եմ երջանիկ մանկություն: Այս ամենը չեմ ասում, թե հիմիկվա երեխաները զրկված են լավ մանկությունից, իհարկե զրկված չեն, ուղղակի ժամանակակից կյանքը ստիպում է, որ շուտ մեծանան, չհավատան, որ երեխաներին արագիլն է բերում ու կա Ձմեռ պապիկ, որին դու պետք է նամակ գրես ու հավատով սպասես...

    Հ.Գ. Կներեք, եթե ծայրահեղությունների մեջ եմ ընկնում:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.10.2013), erexa (27.10.2013), Meme (27.10.2013), Smokie (28.10.2013), Vardik! (27.10.2013), Նաիրուհի (28.10.2013), Նարե91 (28.10.2013), Նիկեա (27.10.2013)

  19. #8020
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան չէ մարդիկ,ովքեր էնքան լավն են,որ կարողանում են քեզ ստիպել սիրել բոլոր մարդկանց:Պատկերացրեք ըտենց կատուներ էլ կան...հա,հա ...հենց կատուներ:
    էդ ձագերի մաման շատ անպատասխանատու կատու էր:Ինքը ուներ վեց ձագ հինգ տղա ու մի աղջիկ:էդ աղջիկը էնքան սիրուն էր.ինքը սպիտակ,ականջներն ու պոչիկը սև... հրաշք էր:Մի կտոր պանիր տվեցի իրան,էկավ հոտոտեց,հետո պանիր առավ ու փախավ:Մտածեցի,կարծել է,թե բոբո եմ ու երևի ամաչելու պատճառով փախավ:Հետևից իջա մառան ու ինչ տեսնեմ...էդ պուճուր հրաշքը պանիրը ապերիկներին է տալիս:Քուրիկ եմ ասել է:

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2013), Cassiopeia (27.10.2013), erexa (27.10.2013), Ruby Rue (28.10.2013), Smokie (28.10.2013), Vardik! (27.10.2013), Այբ (27.10.2013), Ձայնալար (27.10.2013), Նաիրուհի (27.10.2013), Նարե91 (28.10.2013), Ուլուանա (27.10.2013)

  21. #8021
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնամ, գնամ մի երկու հատ խալաստոյ վարկանիշ տամ, որ կարենամ Արամի «յախքը» վարկանիշեմ…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.10.2013), Cassiopeia (27.10.2013), keyboard (27.10.2013), Meme (27.10.2013), Smokie (28.10.2013), Vardik! (27.10.2013), Աթեիստ (27.10.2013), Արամ (27.10.2013), Նիկեա (27.10.2013), Նուշություն (27.10.2013), Շինարար (27.10.2013)

  23. #8022
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչի պիտի հարուստների հայրերը իրենց տղաներին թույլ տան նստել ղեկին, որ հետո էլ ախպերս գա տուն ու պատմի, թե որ հիվանդանոցից էր գալիս, ու երեկ ընկերը ինչ վթարիա ենթարկվել...
    մարմնովս դող ու սարսուռ անցավ...ուշքի չեմ գալիս...
    ինչ անարդար աշխարհա...որ երեխան ծնողի խելքից, պիտի նոր նոր սկսվող կյանքը չվայելի, ինչա թե թիթիզանում էր ընկերոջ մոտ...



    մտքովս ոչինչ չեմ ուզում անգամ անցկացել...
    ցավում եմ ..շաաաատ....
    Վերջին խմբագրող՝ Meme: 27.10.2013, 21:01:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.10.2013), unknown (28.10.2013), Vardik! (27.10.2013), Այբ (28.10.2013), Նարե91 (28.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (28.10.2013)

  25. #8023
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն տաղտուկ (լոքշ) պահը, երբ տվյալ պահին ակտիվ թեմաները, որտեղ կատարվում են գրառումների ճնշող մեծամասնությունը, քեզ չեն հուզում...
    Վերջին խմբագրող՝ John: 27.10.2013, 22:57:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2013), keyboard (28.10.2013), Meme (28.10.2013), My World My Space (28.10.2013), Smokie (28.10.2013), Այբ (28.10.2013), Արամ (27.10.2013), Հարդ (30.10.2013), Ուլուանա (28.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (28.10.2013)

  27. #8024
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն պահը, երբ դիմացդ կանգնած օրիորդին հարցնում ես.
    -Բա դու քանի տարեկան ե՞ս:
    Պատասխանում է.
    -14:
    Մեկ էլ հանկարծ մտքումդ հաշվում ես ու պարզվում է, որ դու էդ օրիորդից 10 տարով մեծ ես
    Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 27.10.2013, 23:42:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.10.2013), Arpine (28.10.2013), CactuSoul (27.10.2013), Cassiopeia (28.10.2013), Jarre (28.10.2013), keyboard (28.10.2013), Meme (28.10.2013), Smokie (28.10.2013), Vardik! (28.10.2013), Ինչուիկ (28.10.2013), Նաիրուհի (28.10.2013)

  29. #8025
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի քայլի պատմություն

    Էսօր քայլում էի մի ընկերոջս հետ, զրուցում էինք, երբ հանկարծ ինքն էնպիսի մի բան ասաց, որ ապշեցի, ընթացքի մեջ՝ շրջվեցի, ապշահար իրեն նայեցի, որ հասկանամ՝ լուրջ է ասում, թե կատակ է անում, ու կես կատակ հարցրի՝ «Ֆազերդ գցե՞լ ես», հետ շրջվեցի, որ դիմացս նայեմ, մեկ էլ զգացի, որ անմիջապես կողքիս մեկը թեթևակի վեր թռավ, աչքիս պոչով տեսա էդ մարդուն, հասկացա, որ դասարանցիներիցս մեկն է, նաև հասկացա, որ ինքը ինձ հենց նոր նկատեց ու ընդ որում նաև ճանաչեց, միանգամից միտս եկավ, որ բավականին հաճախ ենք միմյանց հանդիպում դրսերում, բայց միշտ չճանաչելու ենք տալիս, հասցրեցի տխրել էդ առիթով, ու պահի տակ գիտակցելով, որ նրա ու կողքովս քայլող ընկերոջս անունները նույնն են, ու որ էդ պահին, փաստորեն, ես իրենց միջև էի, մտածեցի՝ կարելի էր երազանք պահել
    Ու էս ամենը տևել ա մի վայրկյանի չափ, կամ ավելի քիչ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.10.2013), Arpine (28.10.2013), Cassiopeia (28.10.2013), Meme (28.10.2013), Smokie (28.10.2013), Tig (28.10.2013), Vardik! (28.10.2013), Այբ (28.10.2013), Հայկօ (30.10.2013), Հարդ (30.10.2013), Նաիրուհի (28.10.2013), Նարե91 (28.10.2013), Շինարար (28.10.2013), Ուլուանա (28.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (28.10.2013)

Էջ 535 686-ից ԱռաջինԱռաջին ... 35435485525531532533534535536537538539545585635 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •