վաղուց չէի երևացել![]()
վաղուց չէի երևացել![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Այբ (21.03.2016)
Ծերությունը մի առավելություն ունի. "գործդ" դառնում է միայն չոր առօրյադ (օրվա կենցաղը), հիշողություններդ, ու մեկին "բռնելը", ով կլսի, թե ջահել ժամանակ ինչ սիրունն էիր, խելացի, բա ո՜նց էին հարգում... Եվ սրա հետ մեկտեղ սկսում են հանդիմանել, մեզ՝ ջահելներիս ("Ջահել ես հըլը... Ինձ լսի՝ ես փորձ ունեմ..."): Ու մտածում ես, բայց ինչ հեշտ է խոսելը, երբ ուղղակի "գործդ" դարձել է միայն չոր օրվա կենցաղդ ու հիշողություններդ:
Հա ձեզ շատ եմ կարոտում, դուք իմ գիժ компашкаն էիք, մի շրջան իմ ամենակարևոր, ամենասիրելի մարդիկ, մարդիկ որոնց համար պատրաստ էի գրեթե ամեն ինչի: Դուք իմ կյանքի երջանիկ 1-1,5 տարին էիք(դե կարող ա մի քիչ քիչ): Կարոտում եմ ձեզանից ամեն մեկին առանձին և ձեզ բոլորիդ ամբողջական: Եթե հիմա հարցնեին կուզեի՞ կորցրածս 2 տարին ուղղել, բայց դրանց դիմաց համատեղ տարիները զոհաբերի ՝ ոչ մի դեպքում չէի համաձայնի:
Հա կարոտել եմ ձեր գժությունը, ձեր շատ տարբեր ու շատ նման լինելը, մեր անկապ հավաքները, մեր սեղանի տակից չիպս ուտելը, փաբից խմած բայց շատ սոված տուն գնալը, իրար նյարդեր ուտելը: Ուզում եմ էլի էն դախ արարծը գա մեր մեջտեղով քայլի: Ուզում եմ մի ժամից ավել ծախսենք մի քանի մետր տարածք անցնելու համար էն պատճառով, որ դուք չեք կարողանում առանց կռվելու քայլել: Էլի շատ բան եմ ուզում, բայց գիտակցում եմ որ անհնարա հետ բերել, կոտրածը սոսնձել և հետք չթողել անկարելի ա: Էլ առաջվանը չի լինի, չի կարա լինեի թեկուզ էն պատճառով, որ սիրելի մարդիկ վերցրել ու ջնջել են իրանց իմ կյանքից:
Հա ես ձեզ շատ եմ կարոտել ու դուք բոլորդ, անխտիր բոլորդ միշտ իմ սրտում ունեք ձեր տեղը, բայց ... Կարոտը կանցնի ժամանակի հետ, կմեծանանք կմոռանանք ամեն ինչ, իսկ հիմա մնում ա դիմանալ ու առաջ գնալ:
Հ.Գ. կգրկեի ու ամուր կսեղմեի նենց, որ չկարողանայիք ազատվել
Հ.Գ.Գ. ե՞րբ ա ժամանակը անցնելու, որ մեծանանք ու մոռանանք![]()
Cassiopeia (22.03.2016), John (22.03.2016), Mr. Annoying (22.03.2016), Sambitbaba (22.03.2016), Smokie (28.05.2016), unknown (22.03.2016), Նաիրուհի (26.03.2016), Նիկեա (22.03.2016)
Երևի թե Ակումբում ամենաշատ փակված թեման հոմոսեքսուալություն մասին թեմաներն էին: Մի ժամանակ տենդենց կար, ով նոր էր գրանցվում, բացած երկրորդ թեման պարտադիր հոմոսեքսուալությանն էր նվիրված, դե հետո գիտեք, վառելու կոչեր, հայհոյանքներ և այլն մինչև թեման փակվեր:
Նոր էդ փակված թեմաներից մեկն էի տնտղում, էնքան խնդալու էր ու ինչ-որ տեղ շոկային ծանոթ մարդկանց գրառումները կարդալը: Շատերի մոտ մեծ պրոգրես կա, մի քանիսի մոտ էլ ռեգրես, բայց ընդհանուր մեծացել ենք, խելոքացել ու ավելի հանդուրժող դարձել: Էս էլ է երևի Ակումբի 10 տարվա գործունեության ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
I may be paranoid but no android!
Alphaone (26.03.2016), Arpine (03.10.2016), Cassiopeia (25.03.2016), John (26.03.2016), Ruby Rue (25.03.2016), Sambitbaba (26.03.2016), Աթեիստ (26.03.2016), մարդագայլուկ (26.03.2016), Մուշու (26.03.2016), Նաիրուհի (26.03.2016), Նիկեա (26.03.2016), Շինարար (26.03.2016), Տրիբուն (26.03.2016)
Հայտնաբերել եմ, որ ամենադժվարը սկսելն է: Պատմվածքը հենց սկսեցի, հետո սահուն առաջ է գնում: Ձևն արդեն գտել եմ՝ ոնց պատահի սկսում եմ, հետո սկիզբը ջնջում մինչև էն կետը,ո րտեղից արդե հետաքրքիր է, թե չէ սկիզբը միշտ ձանձրալի նկարագրությունների շարան է լինում:
Էս վերջերս ահավոր զգանցմունքային եմ դառել։ Էմոցիոնալ ֆոնս հազարի վրայա։ Ասենք, կոմեդիա եմ նայում, ու սովորական տեսարանների վրա, որ առաջ չէի էլ նկատի, հիստերիկ կչկչում եմ։ Մի քիչ տխուր թեմա եմ կարդում, կամ կինո եմ նայում, տնային տնտեսուհու պես լացում եմ։ Ուզում եմ սաղին ասեմ, որ իրանց սիրում եմ։ Մարդ եմ ման գալիս, որ տեղս զիջեմ, նստի։ Ով բարևում ա, շնորհակալություն եմ ասում։ Ուզում եմ սաղ լավ լինեն, երջանիկ լինեն։ Յանս տանու՞մ ա ....
boooooooom (26.03.2016), CactuSoul (28.03.2016), Claudia Mori (27.03.2016), erexa (26.03.2016), GriFFin (05.04.2016), ivy (27.03.2016), John (26.03.2016), Kuk (27.03.2016), laro (28.03.2016), Mr. Annoying (26.03.2016), Nadine (02.06.2016), Sambitbaba (26.03.2016), Smokie (28.05.2016), Աթեիստ (26.03.2016), Հայկօ (28.03.2016), Մուշու (26.03.2016), Նաիրուհի (27.03.2016), Նիկեա (26.03.2016), Շինարար (26.03.2016), Ուլուանա (26.03.2016), Ռուֆուս (26.03.2016)
Երկու օր առաջ՝ Երևան գալուցս անմիջապես հետո, ընկերուհիս էր եկել մոտս, իր պրոբլեմներից էր պատմում: Ընթացքում զգացի, որ անջատվում եմ. մի ձև ոնց որ ուրիշ մոլորակից լիներ էդ դարդերի ամբողջ կույտը, ինձ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող։
Չգիտեմ՝ կոնկրետ Հայաստանի հետ է կապված դարդաշատությունը, թե մարդկանց մեծ մասն էլ, որտեղ էլ ապրեն, իրենց պրոբլեմներն ունեն։ Բա էդ ո՞նց է ստացվել, որ ես ոչ մի դարդ չունեմ: Ե՞ս եմ էդպես ընկալում, թե՞ իսկականից չունեմ: Չգիտեմ: Բայց ոնց մտածում եմ՝ ոչ մի խնդիր չեմ գտնում:
Ես միշտ էլ «երջանիկների խմբից» եմ եղել. կամ իսկականից բախտս է բերում, կամ ինքս եմ հաջողացնում էնպես անել, որ ամեն ինչ լավ լինի իմ կյանքում։ Ինչ ուզում եմ, կարողանում եմ անել: Ինչ դուրս չի գալիս, փոխում եմ: Մարդկանց հետ երբևէ թշնամական հարաբերություններ չեմ ունենում. կամ չկան հարաբերություններ, կամ բարի ու լավն են, վատագույն դեպքում՝ նեյտրալ: Ոչ մեկից ոչ մի բանում կախման մեջ չեմ. լրիվ ինքնութրույն եմ ու գետնին ամուր կանգնած։ Հետն էլ ազատ եմ անել էն ամենն, ինչ մքտովս անցնում է։
Իմ կյանքն իհարկե կատարյալ չի, բայց ոնց նայում եմ, ահագին մոտ է դրան:
Ու դա հատկապես լավ եմ զգում, երբ Հայաստանում եմ լինում:
Alphaone (27.03.2016), boooooooom (27.03.2016), CactuSoul (28.03.2016), Cassiopeia (27.03.2016), Claudia Mori (27.03.2016), John (27.03.2016), Mr. Annoying (27.03.2016), Smokie (28.05.2016), Աթեիստ (27.03.2016), Մուշու (27.03.2016), Նաիրուհի (28.03.2016), Շինարար (27.03.2016), Ռուֆուս (29.03.2016), Տրիբուն (27.03.2016)
Ասում են, երբ մարդու ոտքը կոտրվում է, նշանակում է այդ մարդը չէր հասկանում, որ պետք է կանգ առնի, մտածի ու նոր առաջ շարժվի։ Ոտքը կոտրվեց, որ վերջապես վերաիմաստավորի ամեն ինչ ու հասկանա իր անելիքները։ Իսկ հասկանում ես շատ բան, մի տեսակ ուղղակի քո ներսից ու խնդիրներից դուրս ես գալիս, ոնց որ հոգին է դուրս գալիս մահից հետո, ու սկսում ես նայել կյանքիդ կողքից։ Միանգամից երեւվում են բոլոր բացթողումները ու ճանապարհները։ Ասածս ինչ է շատ կարեւոր է հասկանալ այդ ամենը, քանի ոտքդ չես կոտրել, բայց եթե կոտրել ես պետք է կյանքը սկսել այնպե, ասես նոր ես ծնվել ու նոր մարմնում։ Նման մի փիլիսոփայական վիճակ, երկար լռությունից հետո։
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
boooooooom (27.03.2016), Cassiopeia (27.03.2016), Նաիրուհի (28.03.2016), Նիկեա (27.03.2016)
Խոսք էր գնում, որ ինչ ասես կգնես, բացի զգացմունենքերից, հետո ասում ա՝
- Ի՞նչ կլիներ, եթե ասենք մարմնավաճառները ոչ թե ֆիզիկական հաճույք, այլ՝ իրականում սեր տային:
Ու ինքը չգիտի, որ ֆանտաստները ամեն ինչի պատասխանն ունեն: Տվեցի կարդա:
http://grapaharan.org/index.php/%D5%...AF%D5%AB%D6%80
Առաջին անգամ երբ ծանոթացնում էին գիտական աշխատանքիս ղեկավարի հետ, ահա թե ինչ ասաց ինձ՝
-Դու ի՞նչ գործ ունես մեր համալսարանում, տնտեսագիտությունը քեզ համար լրագրություն չի, դու չես կարող գիտական աշխատանք գրել, քանի որ բազա է պետք եւ հաշվարկներ կատարել, իսկ դու հումանիտար ես․․․
TOEFL, GRE բառերը հերիք էին, որ իր ուղեղը կախվեր, բայց նաեւ դա ինձ վնասեց, քանի որ այդ պահից սկսեց նախանձի նոպան։ Երւեի չէր հավատում, ու իրան թվում էր թե մի քանի ամիս հետո կթողնեմ ու կհեռանամ այստեղից։ Մի խոսքով ուսումս սարքեց անտանելի։ Ես էլ, լեզվիս տակ փուշ չկա, հետեւաբար՝ ավելի անտանելի![]()
Մի խոսքով իր պատճառով թեմա փոխեցի, բայց բոլոր քննություններս հանձնեցի բարձր գնահատականներով, անգամ իր քննությունը, որը մի կերպ դրեց։ Իմ բոլոր դիմումները դեկանատ, որ փոխեն դրան, անարդյունք անցան, ասեցի, լավ դիմանանք։
Հիմա վերջին եմ հասել՝ մնացել է պետական քննություն ու թեզի պաշտպանություն, ու չի հանգստանում մեր էս պառավը։ Ղեկավար, որը թեմայից ոչ մի բան չգիտի, ռուսերենից բացի ուրիշ լեզու չգիտի։ Տեսնում ու լսում եմ այնպիսի բաներ, որոնք Հայաստանի ամենավատ դասախոսից անգամ չեմ լսել։ Ակընհայտ շովինիստ պահվածք։ Էլ չեմ ասում, որ թեման այնպիսին է, որ Ռուսաստանը քննադատվում է։
Անմակարդակության աստիճանը այնքան է, որ չի հասկանում, որ ես ամեն դեպքում ռուսերեն լեզվի կրող չեմ, ու պարզ է, որ երբեմն սխալներ կլինեն, որոնք ուղղելը հենց իր գործն է։ Ու մեր բոլոր հանդիպումները կամ ստորակետի մասին են, կամ տեքստի ձեւավորման։ Թե ինչ է Եվրազեսը, ինչ է Հայաստանը, ինչ տնտեսական խնդիրներ եմ վերհանում, ինչ հաշվարկներ եմ անում, ինչ բարդ մոդելավորում եմ կիրառում, էդ սաղ հեչ։ Ու ասեմ, որ մենակով եմ ամեն ինչ անում, քանի որ հաշվարկելու գործիքների մասին դասեր չկան, չնայած առարկաները լավ հետաքրքիր են ու բովանդակային, բոլորի ղեկավարները կարգին դեմքեր են, ովքեր պաշտպանում են ինձ։
Եւս մեկ ծիծաղելու փաստ։ Անգլերենի աշակերտներիս, ովքեր բավականին կայացած մարդիկ են Ռուսաստանի տարբեր քաղաքներում, երբեմն պատմում եմ այդ կնոջ արարքների մասին։ Շատ ադեկվատ դեմքեր են ու արձագանքում են հայերիս պես, շատ են զարմանում ու քննադատում։ Արդեն երեք աշակերտ, ովքեր Ռուսաստանի ղեկավար օղակների աշխատողներ են, ասել են, որ աշխատանքս իրենց ուղարկեմ, որ լեզվի տեսանկյունից ինձ խորհուրդներ տան, որ էլ վրաս խոսելու տեղ չունենա։
Այսպես էլ ապրում ենք էս անտեր երկրում հլը մի հատ էլ ջարդած ոտքով![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ակումբն աչքիս 10 տարեկանում չափահասության ուղին բռնեց, ու ինչպես ցանկացած 10 տարեկան երեխա սկսեց ակտիվ հետաքրքրվել սեռական կյանքով, հարցերով, միջանձնային հարաբերություններով։ Դրա համար էլ էս քանի օրը ակտիվ թեմաները էդ ոլորտից են![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (30.03.2016), Arpine (03.10.2016), boooooooom (28.03.2016), CactuSoul (28.03.2016), Glen (30.03.2016), John (28.03.2016), matlev (29.03.2016), Mr. Annoying (28.03.2016), murmushka (30.03.2016), Sambitbaba (05.04.2016), Աթեիստ (28.03.2016), Ձայնալար (28.03.2016), Մուշու (28.03.2016), Նաիրուհի (28.03.2016), Նիկեա (28.03.2016), Շինարար (28.03.2016), Ռուֆուս (28.03.2016), Տրիբուն (29.03.2016)
Գարուն ա եկել...
boooooooom (28.03.2016), Chuk (28.03.2016), Նիկեա (28.03.2016), Շինարար (28.03.2016)
Հետաքրքիր բան եմ նկատել։
Առաջ ոչ մեկի գրածներին համաձայն չէի, թեկուզ երկու հոգի տրամագծորեն հակառակ բան ասեին, ուզում էի երկուսին էլ հակաճառեի, վիճեի, բան։
Հիմա բոլորի հետ համաձայն եմ, ուզում ա էլի տրամագծորեն հակառակ բաներ ասեն։ Ուզում եմ բոլորի գրառումների տակ շնորհակալություն դնեմ:
Չէ, շատ ա փոխվել երեխեն: Գրեթե հարյուր գրառում ու կարծես թե ոչ մի ագրեսիա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (30.03.2016), Arpine (03.10.2016), boooooooom (28.03.2016), Cassiopeia (29.03.2016), impression (28.03.2016), ivy (28.03.2016), John (28.03.2016), murmushka (30.03.2016), Sambitbaba (05.04.2016), Աթեիստ (28.03.2016), Մանուլ (29.03.2016), Մարկիզ (28.03.2016), Մուշու (28.03.2016), Նաիրուհի (29.03.2016), Նիկեա (29.03.2016), Ռուֆուս (28.03.2016)
Էս ակումբի հին թեմաները թողեք թող քնած մնան, ինչ կլինի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ