User Tag List

Էջ 16 24-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #226
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում էի, որ դու լրիվ բացվեիր։ Դրա համար էլ պռովոկացիայի գնացի։ Ու բոլորը տեսան, որ դա լավ է։ ։)
    հավատա, որ ոչ բոլորը։ Բայց, նախորդ խոսքիցս ու սրանից՝
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էն որ նույնիսկ հեռախոսը նուրբ զգանցմունքներ ունի ։love
    ելներլով՝ հարց չկա․․․

  2. #227
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ եկա.

    1. Նախ ֆեյքերի մասին: Մինչ ակումբը բացելն իրականում բավական երկար եմ պատրաստվել, հաշվել, ուսումնասիրել, հետազոտել: Կարևոր հանգամանքներից մեկն էն էր, որ պետք է հասկանայի խախտումների մեխանիզմը՝ հետագայում դրանք կանխելու համար: Դրա համար ինչ-որ ֆորումներում (էական չի որ) ունեցել եմ տասնյակ ֆեյք հաշիվներ, խախտել հնարավոր գրեթե բոլոր օրենքները, ներկայացել ամենատարբեր կերպարներով: Ֆորումներից մեկում երկու հաշիվներիս իրար հետ մի քանի հարյուր գրառումանոց բանավեճ կռիվը նույնիսկ շեդևր կանվանեի: Բազմաթիվ սադրանքներ եմ արել, իհարկե միշտ իրավիճակը մեծ լարման չհասցնելով, արդյունքում ես արդեն պատրաստ էի որպես ադմինիստրատոր հնարավորինս հեշտ հայտնաբերել խախտումներն ու պայքարել դրանց դեմ:

    2. Ակումբը բացելուց հետո հասկացա, որ նախորդ կետում գրածս անիմաստ բան էր

    3. Ես թունդ հավատացյալ եմ եղել ու դա ինձ չեն սովորացրել, ինքս եմ դրան եկել: Երիտասարդ քեռուս՝ քաղցկեղի հետևանքով մահն եղել է էն պատճառը, որ ես դադարել եմ հավատացյալ լինեմ: Հիմա երբ իմ կրոնական հայացքը հարցնում են, ես ասում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ագնոստիկ աթեիստ եմ: Չհարցնեք դա ինչ ա, զահլա չկա խորանալու:

    4. Ես առաջ շատ խորն էի թաքցնում իմ զգացումնքները: Օրինակ հարազատներս մինչև հիմա էլ երևի չեն պատկերացնում, թե իմ համար ինչ սթրես են եղել քեռուս ու տատիս մահերը, կարծում էին, որ հեշտ եմ տանում: Մինչդեռ օրինակ ահավոր շատ գիրք կարդացողս քեռուս մահից հետո երեք տարի ոչ մի տող չեմ կարդացել, չնայած որ գիրքը ձեռիս ժամերով նստում էի. իմ համար էդ առանձնանալու, մտքերիս մեջ լինելու հնարավորություն էր, էջերը ձևական թերթում էի:

    5. Ես ինձ համարում եմ տոլերանտ մարդ, չնայած որոշ հարցերում դեռևս ունեմ ստերեոտիպներ: Իմ տոլերանտության համար հիմնականում ակումբին եմ պարտական:

    6. Սեռական կյանքում օրալ սեքսով զբաղվողն իմ համար վերջին կարգի մարդ էր, ակումբն իմ էս ստերեոտիպն էլ է կոտրել: Ներկայումս ես շարժվում եմ «սեքսում կարելի է էն ամենը, ինչ ցանկանում են հասուն պարտյորները» կարգախոսով: Անընդունելի է պեդոֆիլիան, զոոֆիլիան, նեկրոֆիլիան ու նման այլ բաները:

    7. Ես կարծում եմ, որ գիտեմ, թե ով է Ծլնգը

    8. Ես կյանքումս երբեք չեմ եղել առաջինը, շատ հարցերում եղել եմ մոտ, բայց երբեք ոչ առաջինը: Չեմ եղել դասարանի ամենալավ սովորողը, բայց եղել եմ լավ սովորողներից, նույնը Համալսարանում, օլիմպիադաներում ու մրցույթներով երբեք չեմ գրավել առաջին տեղը, բայց երկրորդ ու երրորդը քիչ չի եղել, ես չեմ եղել առաջին հայալեզու ֆորում բացողը, բայց եղել եմ առաջիններից մեկը ու էսպես շարունակ:

    9. Լևոն Տեր-Պետրոսյանն իմ համար քաղաքական ամենալուրջ գործիչներից մեկն է՝ ամբողջ աշխարհում, առաջինը՝ Հայաստանում: Իրա համակիրները դարձել եմ իր լռության տասը տարիների ընթացքում, ոչ թե իր իշխանության եղած ժամանակ, կամ քաղաքականություն վերադառնալուց հետո: Դառել եմ՝ ուսումնասիրելով իրա քայլերը, մոտեցումները, գաղափարները ու տեսել, որ մաքսիմալ մոտ են իմ մոտեցումներին, չնայած որ շատ բաներ հենց իր ազդեցությամբ է մոտս ձևավորվել:

    10. Ես չունեմ երաժշտական շատ խիստ նախընտրություններ, սիրում եմ դասական, ռոք, ջազ, փոփային լիքը բաներ, չեմ սիրում կլկլոցային երաժշտություններ, չեմ հասկանում ռեպը: Ընդհանրապես հազվադեպ եմ ինքս երաժշտություն դնում, վայելում եմ էն, ինչ կողքից դնում են: Բայց երբ ես եմ որոշում երաժշտություն միացնել, 90 տոկոսով էդ ջազռոք ա լինում, հատկապես Chick Corea:

    11. Վերջին տարիներին խորտակվել եմ սերիալների մեջ, քանի գնում ավելի եմ հիանում էդ ինդուստրիայով: Խոսքը բնականաբար օճառային սերիալներին չի վերաբերում:

    12. Ես տարվա մեջ տորթ կարող է ուտեմ 1 կամ 2 անգամ: Պաղպաղակը կարող է հասնի 3-ի: Սուրճը խմում եմ դառը, բայց մեջ շաքարավազ եմ լցնում՝ մոտավորապես 8 ավազահատիկ:

    13. Գարեջուրը իմ համար բացի խմիչքից նաև սնունդ է, ես լրիվ լուրջ կարող եմ կշտանալ գարեջուր խմելով: Իմ ամենասիրած խմիչքն է, որի համը ուղղակի պաշտում եմ:

    14. Ես երեխուս շատ եմ սիրում, բայց երբեմն մտածում եմ, որ դեռ շատ հասուն չէի երեխա ունենալու համար, ասենք հիմա ավելի պատրաստ եմ քան առաջ: Բայց կարծում եմ, որ մեկ է, լավ ծնող եմ եղել ու եմ: Էլի երեխեք ուզում եմ ունենալ:

    15. Ահավոր խանդոտ եմ, խանդս փորձում եմ ճնշել:

    16. Մսակեր եմ, շատ հազվադեպ օրեր են, որ կարող եմ յոլա գնալ առանց որևէ մսային բանի: Սեղանին եթե հաց չի լինում, չեմ կշտանում: Բայց որ լինում է, կարող է անգամ ձեռ չտամ:

    17. Ուտում եմ շատ դանդաղ ու քիչ: Ուտելս միշտ սեղանակիցներիցս ուշ եմ վերջացնում: Միակ բանը, որ կարող ես անսահման ուտել՝ խորովածն է:

    18. Տղա եմ:

    19. Բուհ ընդունվելուց ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ընտրել եմ, իմանալով, որ ապագայում դրանով չեմ զբաղվելու: Ֆիզիկան ու մաթեմատիկան իմ համար եղել են ընդամենը տրամաբանությունը մարզող, մտածելակերպը զարգացնող գործիքներ:

    20. Ծառայությանս առաջին օրը զորամասի «յաղշիները» ինձ ուզել են կոտրել: Մինչև հիմա ափսոսում եմ, որ հարցերը ինքնուրույն ու մենակ չեմ լուծել, այլ որ նույնը օրը զորամաս են մտել ընկերներս: Դրանից հետո զորամասում բոլորն իմ հետ ուզեցել են լավ (նաև ընկերական) հարաբերություն ունենալ, բայց մտերմացիել եմ իմ չափանիշով միայն լավ մարդկանց հետ, այլ ոչ թե «լավ տղու» համբավ ունեցողների:

    21. Ուչեբկայից հետո ծառայել եմ Ավիացիոն ինստիտուտում, ու թե սպայական կազմը, թե զինվորական մինչև վերջ ուզել են իմանալ թե ոնց եմ էնտեղ հայտնվել, որտև համարվում էր, որ միայն փողով կամ ծանոթով են էնտեղ ընկնում: Իրականությունն էն էր, որ ըստ իմ լսածի ԶՈՒ համակարգում մի բարձրաստիճան պաշտոնյա իմանալով իմ մասնագիտական հմտությունները ու իմանալով որ պետք է բանակ գնամ, ուզում էր այնտեղ ինձ «աշխատացներ» թե համակարգի համար (իմ գիտելիքներն այնտեղ շատ օգտակար էին), թե իր անձնական մի նախագծի: Այդ անձնական նախագիծը էդպես էլ չեղավ, որտև իմ ծառայության անցնելուց շատ կարճ ժամանակ հետո էդ պաշտոնյան դուրս եկավ ԶՈՒ-ից:

    22. Իմ ներկայիս ամենամտերիմ շրջապատը, էդ թվում կին, մտերիմ ընկերներ, քավոր, ես ձեռք եմ բերել ակումբից:

    23. Ակումբն եղել է իմ համար շատ ավելի լուրջ դպրոց, քան սովորածս երկու դպրոցները, բուհը, բանակը:

    24. Վերջին դեպքերի համար ես ինձ պատասխանատու (մեղավոր) եմ համարում, կարծում եմ, որ կարող էի ահագին բան կանխած լինել:

    25. Ակումբի պատճառով տարբեր պրոբլեմների մեջ եմ ընկել, ընդհուպ իշխանության ներկայացուցչի կողմից զորամասում ինձ նեղելու հորդոր իջեցրած, տարաբնույթ սպառնալիքներ:

    26. Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում ակումբը բացելու համար ու անընդհատ այն զարգացնելու ու ակտիվացնելու ուղներ եմ մտածում:

    27. Վերջին տարիներին ահավոր բառադի եմ դառել, նաև ինչի պատճառով 26 կետում գրածը ցավոք ավարտվում է մտորման մակարդակում:

    28. Քանի գնում, ավելի ինքնամփոփ եմ դառնում, ինչն ինձ դուր չի գալիս:

    29. Փողոցներում, սրճարաններում, այլուր պաշտում եմ նայել անծանոթ աղջիկներին, նրանց կազմվածքին: Իմ համար էդ արվեստ նայելու նման բան ա: Թեև երբեմն սեքսուալ ցանկություն էլ կարող ա առաջանալ, բայց հիմնականում դա իմ համար ուղղակի գեղագիտական հաճույք ստանալ է:

    30. Արդեն մի քանի տարի է, ինչ ակումբում կանոնադրության էջը հեռացված է: Սկսել եմ համարել, որ էդ ֆորմալ կանոններն ավելորդություն են: Քանի գնում, ավելի եմ հակվում համայնքի ինքնակազմակերպման մոտեցմանը, չնայած այնուամենայնիվ կա ղեկավար կազմի միջամտումների պահանջը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.03.2017), boooooooom (16.02.2017), CactuSoul (06.02.2017), Cassiopeia (06.02.2017), impression (06.02.2017), insider (17.02.2017), ivy (06.02.2017), John (06.02.2017), laro (07.02.2017), Life (05.02.2017), Lílium (06.07.2017), LisBeth (06.02.2017), Mr. Annoying (06.02.2017), One_Way_Ticket (06.02.2017), Progart (09.07.2017), Sambitbaba (06.02.2017), Աթեիստ (06.02.2017), Անվերնագիր (06.02.2017), Գաղթական (06.02.2017), Ծլնգ (06.02.2017), Հայկօ (05.02.2017), Հարդ (07.04.2017), մարիօ (06.02.2017), Մուշու (05.02.2017), Նիկեա (08.02.2017), Շինարար (06.02.2017), Ուլուանա (06.02.2017), Ռուֆուս (06.02.2017), Վիշապ (07.02.2017), Տրիբուն (06.02.2017)

  4. #228
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    31. Ակումբում առնվազն 4 նիքից գրառում արած կամ... մնացածն էլ եթե եղել են, այն փերսոնալիթիներիցս են եղել, որոնց այս մի փերսոնալիթիս դեռ չի հայտնաբերել։
    32. Նախորդ կետում գրված փաստի գործողությունները երբեք էլ չեն արվել ակումբի և որևէ կանոն շրջանցելու համար կամ չար ու նենգ նպատակներով։
    33. Չուկին շատ եմ սիրում (արի ներենք իրար, անցնեք առաջ, պարանոյան ոչ ոքու համար էլ օգտակար չի)։
    34. [Համարում եմ որ] Այսօր ունեմ մենակ մի ակումբային հաշիվ՝ Ծլնգ։
    35. Արդեն նեղվում եմ համեստ հեռախոսիս վրա շողացող թատերական լույսերից - սրանով ինքս իմ այս կամ այն ակումբցին լինելու մասին զրույցների կրակին յուղ լցնելը միակողմանի կերպով դադարեցնում եմ։ Հետագա այս տիպի կայծերի առաջացման մեջ մեղավոր չեմ։ Ու ընդհանրապես, ես պուպուշիկ հեռախոսիկ եմ...

  5. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2017), Cassiopeia (06.02.2017), Chuk (07.02.2017), John (06.02.2017), laro (07.02.2017), Mr. Annoying (06.02.2017), Աթեիստ (06.02.2017), Բարեկամ (07.02.2017), Մուշու (06.02.2017), Նիկեա (08.02.2017)

  6. #229
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    31. Ակումբում առնվազն 4 նիքից գրառում արած կամ...
    Իսկ ամեն ինչ էնքան լավ էր սկսվում: Ափսոս:
    DIXI
    carpe noctem

  7. #230
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ամեն ինչ էնքան լավ էր սկսվում: Ափսոս:
    Սկսվելը պրծել ա, հիմա էլ լավ շարունակվելու ա։ Լավատես եղիր, Հայկօ ջան։ Այդ գրածս «full disclosure» էր՝ անկապ խաղերին թարգը տալու համար։ Լավ, մեկն էլ գրեմ, որը գրածներիցս չէր երևում.

    36. Երբեք էլ «հինավուրց» ակումբցի չեմ եղել։
    37. Ու ազնիվ խոսք Glück-ը ես չեմ։

    Սրանով համարենք այդ թեման փակված, լա՞վ («Շնորհակալություն ասեք», թե համաձայն եք)։

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.02.2017), ivy (07.02.2017), LisBeth (07.02.2017), Progart (13.01.2019), Quyr Qery (08.02.2017), Sambitbaba (07.02.2017), Աթեիստ (06.02.2017), Հայկօ (06.02.2017), Մուշու (07.02.2017), Տրիբուն (07.02.2017)

  9. #231
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանուն իմ Ծլնգ-ի

    17. Ես առաջին անգամ կյանքում սիրահարվել եմ 23 տարեկանում,
    18. Ինքս եմ առաջին քայլն արել, ասելով՝ «ես գիտեմ, որ ինձ սիրում ես, իմաստ չունի թատրոն խաղալ, թաքցնելը, մեկ ա ես էլ քեզ եմ սիրում»:
    19. Վալենտինն էսօր ինձ դեպրեսիայի մեջ ա գցել՝ 4 հոգու ինձ ապուշ նկարների վրա tag անելու պատճառով unfriend եմ արել fb-ում (հունվարի 6-ին անձնական նամակով էս մարդկանց զգուշացրել էի՝ էլ, խնդրում եմ, նման բան չանեք):
    20. Հիմա քառորդ խաղակես անգամ դժվարությամբ եմ նայում, իսկ մի ժամանակ մոլի ֆուտբոլասեր էի:
    21. Երեկ առաջին անգամ կյանքում իմացա ալերգիան ինչ ա՝ մինչև էդ ոչ մի անգամ ոչ մի ալերգիկ ռեակցիա չեմ ունեցել:
    23. Առաջ մի տեղ էի աշխատում, ահավոր հյուծվում էի, հիմա հիմնական գործին զուգահեռ ևս մի աշխատանք ունեմ, մի այլ տեղ կամավորության եմ ու էներգիան հորդում է:
    24. Եթե չլինեմ Son Doong քարանձավում, ինձ դժբախտ կզգամ:
    25. Շիկահողի արգելոցում, գրեթե անծանոթ երկու կենսաբանի ու մի ռեժիսիորի հետ բնապահպանական ֆիլմի նկարահանումները՝ առանց ինտերնետ, գրեթե առանց հեռախոսազանգերի, օրը տասնյակ կիլոմետրից ավել քայլել, նկարելով՝ իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, լրիվ իմ ափսեում էի:
    26. Եթե շանս լինի էկոլոգիական-գիտական արշավախմբի հետ աշխատելու, նկարահանումներ անելու, մանր-մունր ասիստենտությամբ օգնելու, ոչ մի ուրիշ աշխատանք/պաշտոն/միլիոններ էդ աշխատանքի հետ չեմ փոխի:
    27. Ես իսկական հրաշքների եմ ականատես եղել՝ մի քանի անգամ: Մեծագույնը երևի մի քանի վայրկյան տեսած գնդաձև կայծակն էր, բայց փոքր էի, աղոտ եմ հիշում:
    28. Իմ «հրաշքների» մեծ մասի գիտական բացատրությունը հետո գտել եմ,
    29. գտնելուց հիասթափության փոխարեն ցնծություն եմ ապրել:
    30. Մտածում են ես բարի, պուպուշ էքստրավերտ եմ, բայց ինձ մոտ անձի երկվություն ա, էն մյուսն ավելի լավն ա ու ինքն ահավոր ինտրովերտ, սոցիապատ տիպ ա:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 14.02.2017, 21:22:

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.03.2017), boooooooom (16.02.2017), CactuSoul (15.02.2017), Cassiopeia (14.02.2017), John (15.02.2017), Mr. Annoying (14.02.2017), Progart (13.01.2019), Sambitbaba (14.02.2017), _Հրաչ_ (14.02.2017), Աթեիստ (14.02.2017), Անվերնագիր (15.02.2017), Ծլնգ (14.02.2017), Մուշու (15.02.2017), Նաիրուհի (14.02.2017), Նիկեա (14.02.2017), Ուլուանա (14.02.2017)

  11. #232
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14. Իմ կյանքի երրրոդ տարին ա, որ ուրիշի՝ իմ անունով փոխած վարկն եմ փակում ու ինձ բացահայտ ապուշ զգում:
    15. Ես մեքենա վարել, լողալ չգիտեմ ու էլի լիքը բաներ, որ կիմանայի, եթե ծնողներիս կարծրատիպերին զոհ չգնայի:
    16. Առաջին անգամ երթուղային մենակ նստել եմ 25 տարեկանում, մինչև էդ ծնողներիս վարձած վարորդի հետ եմ գրեթե ամեն տեղ գնացել, կամ մամայի հետ եմ դպրոցական տարիքում երթուղային/մետրո նստել:
    ու 22-ն եմ թռել
    22. Ինձ կյանքում ոչ մեկ իրականում էնքան շատ չի սիրել, որ հանուն ինձ անձնազոհության գնա, ես հանուն շատերի եմ անձնազոհության գնացել, էլ չեմ անի:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.03.2017), boooooooom (16.02.2017), CactuSoul (15.02.2017), Cassiopeia (15.02.2017), John (15.02.2017), Lílium (06.07.2017), Progart (09.07.2017), Անվերնագիր (15.02.2017), Ծլնգ (14.02.2017), Մուշու (15.02.2017), Յոհաննես (15.02.2017), Նաիրուհի (14.02.2017), Տրիբուն (15.02.2017)

  13. #233
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,664
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    32.Մազերս սպիտակում են ու էս փաստը ծանր եմ տանում
    33.Ալֆայի 22րդ կետը
    34.Ներկա պահին Ծլնգը սիրածս ակումբցինա
    35.Սիրում եմ գոլդ ժամերը ֆիքսել,օրինակ հիմա 222

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.02.2017), CactuSoul (15.02.2017), Cassiopeia (15.02.2017), Lílium (06.07.2017), Progart (13.01.2019), Ծլնգ (15.02.2017), Մուշու (15.02.2017), Տրիբուն (16.02.2017)

  15. #234
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30. իմ մասին էլ փաստ չմնաց, բացի մեկից... հետաքրքիր ա ծլնգն ով ա՞

  16. #235
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    30. իմ մասին էլ փաստ չմնաց, բացի մեկից... հետաքրքիր ա ծլնգն ով ա՞
    Մեֆ բայց դու ինչ անջիգյար մարդ ես։ Ինչ թեման բացվել ա մատներս մաշվեց անունդ տալով ։ Հանուն ինչի՞․․․ որ գաս վեց հատ փաստից հետո սենց մի հատ եզրափակում անես
    SWTS

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (16.02.2017), Տրիբուն (16.02.2017)

  18. #236
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ բայց դու ինչ անջիգյար մարդ ես։ Ինչ թեման բացվել ա մատներս մաշվեց անունդ տալով ։ Հանուն ինչի՞․․․ որ գաս վեց հատ փաստից հետո սենց մի հատ եզրափակում անես
    Լիզ, իմ մասին շատ փաստ չկա... սովորակամ բաներ են...

  19. #237
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ, իմ մասին շատ փաստ չկա... սովորակամ բաներ են...
    էդ սովորական բաները ախր էնքան անսովոր են, չես պատկերացնի․․․ դու գրի
    SWTS

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (21.02.2017)

  21. #238
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ մասին փաստերի եզրափակում անենք․․․ որոշ ակումբցիներին շոկի վիճակից հանելու միտումով ու վերը նշված #21-ի արձագանքով․

    38. Սեռս (թե՛ կենսաբանական և թե՛ հասարակա-հոգեբանա-մշակութային) իմ ինքնության բայց մի փոքր մաս է։

    վերջին թիվը չեմ սիրում, այնպես որ վերջացնեմ կիսապարզ թվով, որը 3 թվի առաջին երեք աստիճանների գումարն է

    39․ Սիրածս երգերից մեկը։

  22. #239
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    38. Սեռս (թե՛ կենսաբանական և թե՛ հասարակա-հոգեբանա-մշակութային) իմ ինքնության բայց մի փոքր մաս է։
    Մի փաստ էլ ես նշեմ Ծլնգի մասին․ ամերիկյան լեզվամտածողությունը հասցրել է կարգին ազդել նրա հայերենի վրա։ «․․․ինքնությանս մի փոքր մասն է միայն», «․․․իմ ինքնության ընդամենը մի փոքր մասն է կազմում» ևն
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. #240
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

    10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։


Էջ 16 24-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •