Էս էլ քեզ՝
14․ Տատիկս քայլող առածանի էր, սիրած խոսքերից մեկն էլ․ «քեզ երես տվեցի՝ աստառ ես ուզում»։
անմահական բան է, որոշները պնդում են, որ ուղիղ իմաստով էլ։
Տրիբուն ջան, ես էլ քեզ եմ հարգում (հիմա մնում ա մենակ երրորդին գտնենք․ Վիշապ, третьим будешь?)։ Մտածում էի սկսել գրառումս․ «Բոլորը իմ կարծիքով են, իմ համոզմամբ, իմ պատկերացմամբ, որ չկրկնվեմ, էլի, ամեն անգամ»։ Հետո մտածեցի, որ այնպես էլ կհասկացվի։ Բայց հատուկ Տրիբունի համար․ դրանք բոլորն էլ փաստեր են իմ մասին։Բայց, 13-ից 10-ը փաստ չի, հայտարարություններ են։ Ես Ծլնգին հարգում եմ, բայց պահաջում եմ որ ինքն էլ մեզ հարգի։
15. Կյանքիս գրեթե 1/3 ապրել եմ ծովափնյա քաղաքներում, բայց 4. կետը անքակտելի է․․․
Իսկ եթե մի քիչ ուշադիր կարդաս ու հետս կիսես #10 սերը, այդտեղ կարաս մի 60 փաստ տեսնես․․․ սա էլ ևս մեկը․
16. Գրական գործի մեկ ավելորդ բառը չարժի 1000 բաց թողնվածին
Համ էլ, էդ խի տենց հեշտ վախցո՞ղ եք։
17. Յակոբ վան Ռոյսդալի նկար եմ - ավանգարդի հոտ էլ չի գալիս․․․
Այս մեկն էլ մտքումս էր, բայց մոռացա․․․
18. Թե տենց «ազատամիտ» երկիր լիներ, կտեղափոխվեի, որ ջազի հետ ամուսնանամ։
Սա էլ Ալֆայի կետերից ոգեշնչված․
19. Կանացի կարճ մազերի թուլություն ունեմ․․․ մի ուրիշ տեսակի։
մնացածը ինքներդ պիտի տեսնեք, ուղեղս դատարկ է, նույնիսկ դարբինն է՝ իր մուրճով հանդերձ, բացակայում․․․
Էջանիշներ