Mephistopheles (13.11.2016)
Կակտուսի Backstreet Boys-ըհիշողությունների գիրկն ընկա։
CactuSoul (13.11.2016), Cassiopeia (12.11.2016), Յոհաննես (12.11.2016)
Quyr Qerry, ժամանակ գտա գրելու![]()
1.Քիթ սրբելու ժամանակ չունեմ։ Նոր տուն տեղափոխվելու պատճառով ամբողջ ժամանակս տունը կարգի բերելու ու դասավորելու վրա եմ ծախսում։ Կասկածում էի, որ ժամանակ կգտնեմ գրելու։ Էսօր ջուր չլինելը ինձ մասամբ «արձակուրդ» է տվել։
2. Շատ կուզենայի մի աղջիկ էլ ունենալ։ Բայց առողջական խնդիրների պատճառով չի կարելի։ Միգուցե, եթե գործերը կարգավորվեն, որդեգրության մասին մտածեմ։
3. Ահավոր ծանր եմ տանում, երբ Արտակը տրամադրություն չունի կամ գործերի մեջ ինչ-որ բան էն չի։
4. Բացարձակապես խանդոտ չեմ ու իմ էդ գիծը շատ բարձր եմ գնահատում։
5. Հեծանիվ քշելուց մեծագույն հաճույք եմ ստանում, բայց անցյալ տարի քիչ մնաց գլուխս ուտեիշրջադարձի ժամանակ անհաջող պահեցի ղեկը ու բարձրացա մեծ-մեծ քարերի վրա։ Բարեբախտաբար տուժեց միայն ջրի շիշը։
6. Մասիս քաղաքը չեմ սիրում։ Էդ էն քաղաքն ա, որտեղ նորաթուխ հեծանվորդիս եկան ու ավտոյով խփեցին։ Էս անգամ էլ տուժեցին միայն հագուստս(ցեխոտվելով) ու քաղաքը (աչքիցս ընկնելով)։
7. Ինձնից «մեծ ականջ» եմ ներկայացնում։ Կարող եմ ժամերով լսել զրուցակցիս՝ անկախ թեմայից։
8. Վատ գծերիցս մեկը՝ երբ մարդկանց մասին առաջին վատ տպավորությունը դոմինանտ է լինեում։ Հետագայում ինչքան էլ լավը լսեմ այդ մարդու մասին, մեկ ա, կարծիքս չի փոխվում։
9. Դպրոցը չեմ սիրել, չնայած լավ եմ սովորել։ Դասարանս լավը չէր ու ընկերներ չունեի։ Դպրոցն ավարտելիս ես ինձ դեռ դեռահաս էի զգում ու կյանքի մասին բան չգիտեի։
10. Մեծ հաճույքով բժիշկ կդառնայի։ Սիրում եմ այդ մասնագիտությունը։ Բուռնուչյանների ընտանիքի «ընտանեկան բժիշկն» եմ։ Մի բան լինում է, 103 զանգելու փոխարեն ինձ են զանգում։
11. Մի բան մի քիչ կենտրոնացած կարդալիս, ինֆորմացիան լավ պահպանվում է ուղեղիս խորքերում։ Հաջորդ օրը կարող է մոռանամ կարդացածս, բայց տարիներ հետո այդ ինֆորմացիան անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։
12. Մարդկանց հանդեպ պատասխանատվության զգացումը մոտս անչափ մեծ է։
13. Չեմ սիրում գիրությունս։ Բայց ոչ մի կերպ չի ստացվում նիհարել։
14. Երեխեքի մոտ ինքնուրույնությանը մեծ տեղ եմ տալիս։ Երբ իրար հետ կռվում են, կարող եմ կողքից պարզապես հետևել, քանի դեռ խոշոր տրամաչափի զենքերի չեն անցել (եթե Արտակը չասի, որ միջամտեմ)։
15. Դպրոցական տարիքում ստեղծագործում էի։ Հայոց լեզվի ուսուցչուհուս դուր էր գալիս միտքս։ Հիմա վաղուց թարգել եմ։
16. Անտաղանդ եմ, ավելի շուտ դիզայներական երևակայություն չունեմ։ Առկա բաները նայելով հավեսով ու ավելի սիրուն կկրկնօրինակեմ, մի փոքր փոխելով նորը կստանամ, բայց լրիվ ինքնուրույն չեմ կարող որևէ սիրուն բան սարքել։
17. Բացի Արտակից ու երեխեքիցս մնացածի հանդեպ սեր չեմ զգում։ Կա պատասխանատվության զգացում, կա ինչ-որ պաշտոն, որը ծնվելիս ձեռք եմ բերել, բայց սեր չկա։
18. Մինչև ամուսնանալը բացարձակապես բարձրակրունկ կոշիկներ էի հագնում։ Հիմա միայն տափակ։ Ու զարմանալին էն է, որ ես բարձրակրունկներով գրեթե չէի ընկնում, իսկ տափակներով գետնի խորդուբորդները հավեսով հաշվում եմ։
19. Կյանքին թեթև եմ նայում։ Շրջապատիս էլ եմ դա խորհուրդ տալիս։ Էդպես հեշտ է ապրելը։
20. Ակումբը կյանքիս կայացման կարևորագույն օգնող գործոններից մեկն է եղել։
21. Սիրում եմ Շոպեն, բայց լռությունը գերադասում եմ։
22. Շատ եմ ուզում աշխատանք գտնել։ Հիմա Արամի մոտ ծրագրավորում եմ սովորում, որ կարողանամ ինչ-որ բանի հասնել։
23. Տրդատն ինձ ահավոր կապված է։ Մեկ-մեկ էդ էգոիստական սերը ինձ հոգնեցնում է։ Ինձ սպառված եմ զգում։
24. Միակ լավ բանը, որ արել եմ այլոց հանդեպ ու որի մասին բարձրաձայն կարող եմ ասել՝ ակումբում կազմակերպված բարեգործական ծրագիրն է եղել։ Էդ երեխեքին երբեք չեմ մոռանա։
25. Երբ հավեսով եմ պատրաստում, ուտելիքը համեղ է ստացվում։
26. Սիրում եմ հյուրեր ընդունել, հյուր գնալ առանձնապես չեմ սիրում։ Ինձ կաշկանդված եմ զգում հյուրի կարգավիճակում։
27. Հղիների ու նորածին բալիկների հանդեպ թուլություն ունեմ։ Հղիներին անչափ հարգում եմ, իսկ նորածիններին հնարավորության դեպքում գրկում ու սիրում։
28. Վերջերս անընդհատ քունս տանում է։ Գիշերները չեմ հասցնում հանգստանալ։
29. Ծննդյանս օրը երբեք չեմ սիրել, միշտ աշխատել եմ փախնել տնից։ Էս տարվա ծննդյանս օրը կյանքիս ամենավատ օրերից մեկն էր։
30. 37-ս լրացել է, բայց 38-ից վախենում եմ։ Մինչ ամուսնանալս մոտս մի տեսակ ներշնչանք կար, որ 38-րդ տարեդարձս վերջինն է լինելու։
Apsara (25.11.2016), Arpine (12.11.2016), boooooooom (12.11.2016), CactuSoul (13.11.2016), Chilly (12.11.2016), einnA (18.11.2016), ivy (13.11.2016), John (12.11.2016), kitty (13.11.2016), laro (12.11.2016), Mr. Annoying (12.11.2016), Progart (13.01.2019), Quyr Qery (14.11.2016), Sambitbaba (13.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (12.11.2016), Զաքար (12.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (12.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Ներսես_AM (13.11.2016), Նիկեա (12.11.2016), Շինարար (12.11.2016), Ուլուանա (12.11.2016), Վիշապ (13.11.2016), Տրիբուն (12.11.2016)
Մի հատ ամփոփենք բոլոր էն ակումբցիների անունները, որոնք նշվել են, բայց դեռ չեն գրել։ Ով ում հարմար է գտնում տեղեկացնել, թող տեղեկացնի։ Լավ կլինի՝ եթե գոնե ձեր նշած մարդկանց հնարավորության դեպքում տեղեկացնեք։ Ահագին էլ մարդ կա՝ 27 հոգի.
մարդագայլուկ
Ռուֆուս
Chuk
Քանոն
Skeptic
Rammstein
Mephistopheles
Impression
Արէա
Alphaone
Gayl
Yellow Raven
Sagittarius
Անվերնագիր
Jarre
Չամիչ
Գորտուկ
Ներսես_AM
Քաղաքացի
Srtik
Գալաթեա
MyWorldMySpace
Enna Adoly
Hack
Բիձա
Արշակ
Հայկօ
Հուսով եմ՝ ոչ ոք չի վրիպել աչքիցս։ Բայց եթե նկատեք բաց թողնված անուն, գրեք։
Մեկ էլ ուզում եմ թեմայի ևս 2 սահմանափակում հանել.
1. 30 թիվը թող պարզապես նվազագույն շեմ լինի. ցանկացողները կարող են ավելի շատ փաստեր գրել իրենց մասին
2. եթե կան ակումբցիներ, որոնք արդեն գրել են իրենց մասին, բայց կուզենայիք նրանց մասին ավելի շատ փաստեր կարդալ, կարող եք նորից նշել նրանց անունները, ու ցանկացողները կարող են գրել իրենց մասին ևս 30 կամ ավելի փաստեր։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2016, 03:50:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Arpine (13.11.2016), CactuSoul (13.11.2016), ivy (13.11.2016), John (13.11.2016), Mr. Annoying (13.11.2016), Sambitbaba (13.11.2016), Մուշու (13.11.2016), Նաիրուհի (13.11.2016), Նիկեա (13.11.2016), Տրիբուն (13.11.2016)
Կարդացի ուրիշների գրածները ու էլի կետեր եմ հիշել, կլինի՞՝ ավելացնեմ )) Մեկ ա՝ բնօրինակում 50 ա եղել թիվը, չէ՞
- Մի օր ես գիտակցեցի, որ էլ ո՛չ տատիկ ունեմ, ո՛չ պապիկ: Ու մի տեսակ մրսեցի: Հիմա էլ երբ էդ միտքն ունենում եմ, ցուրտ եմ զգում:
- Որ շատերը խոստովանեցին, ես էլ ասեմ. ժամանակին ես էլ եմ սիրահարված եղել ակումբցու
Իբր չգիտեիք, նորություն եմ ասում, էլի: Սիրահարվածը ո՞րս ա, մի 3 տարի ընկերություն արեցինք, հայ-հայ ա ամուսնանում էինք ու... Ու տենց, էլի
- Մի քանի հոգի ինձ ահագին գումար են պարտք, ամաչում եմ հետ ուզել, սպասում եմ՝ իրենք հոժար կամքով վերադարձնեն: Չնայած ոմանք «մի շաբաթով» վերցրած պարտքն արդեն երկրորդ տարին ա, ինչ չեն տալիս:
- Աստծու հետ հարաբերություններս ընկերական են: Ոչ մի պարտավորություն, ոչ մի լարվածություն: Եթե մեզնից մեկը մի բան էն չի անում, մյուսը ցույց ա տալիս, որ դուրը չեկավ, բայց պատժել, խռովել, իրար հետ կռվել, բան, չկա: Եքա հասուն մարդիկ/աստվածներ ենք, ծիծաղելի կլինեին նման երեխայությունները: Իրար հասկանում ենք, անցնում առաջ:
- Ազատություն եմ սիրում: Սիրում եմ անել բաներ, որ օրենքից դուրս չեն, բայց ընդունված, ստանդարտ էլ չեն: Օրինակ՝ ձմռանը պաղպաղակ ուտելը, կապույտ մազերը, տաք եղանակներին՝ բոբիկ քայլելը, մենակով, երաժշտություն լսելով ու երգելով գիշերով փողոցներում թրև գալը կամ Մելիքի հետ քշերվա 1000-ին մի այգում խոտերի մեջ գինի խմելը: [Իմիջիայլոց, ընդհանրապես Երևանի գիշերներն եմ շատ սիրում:]
- Սուպերմարկետում չեմ սիրում իրենց մեծ սայլակներով ֆռֆռալը, կիլոյով վաճառվող բաների համար կախված տոպրակներից եմ վերցնում վերցրածս ապրանքները մեջը դնելու համար:
- Լսելու կարողություն ունեմ: Ավելի շատ լսում եմ, քան խոսում: Այսինքն, գրեթե չեմ խոսում, մեծ մասամբ լսում եմ: Խոսում եմ, երբ որևէ կոնկրետ մարդու հետ եմ խոսում, ընկերախմբերում մեծ մասամբ լուռ հետևում եմ:
- Երբեմն ինձ չեն նկատում, կարծես թափանցիկ լինեմ: Ասենք՝ կանգառում տրանսպորտի եմ սպասում, ու վարորդները (հերթով, մի քանիսը) չեն նկատում, որ կանգնելու նշան եմ անում, կամ հերթի մեջ կանգնած եմ, հերթս հասնում ա, փոխանակ ինձ սպասարկեն, հաջորդին են սկսում սպասարկել: Տարօրինակ ա:
- Գրեթե միշտ հասկանում եմ մարդկանց: Երբ ինչ-որ բան են պատմում, ասում են, թե իրենք էսպես ու էնպես են, շատ ժամանակ ես էլ իրենց խոսքը լրացնում եմ, էնպես, որ հասկանում են՝ թեմայի մեջ եմ, հասկանում եմ իրենց ու իրենց ապրումները: Երբեմն մտածում եմ, որ կարող են սխալ եզրակացություններ անել դրանից, օրինակ՝ երբ հասկանում եմ, բայց համակարծիք չեմ իրականում, կամ ես այլ կերպ կվարվեի, բայց իրենք հո միայն իմ՝ իրենց հասկանալն են տեսնում ու ակամա ենթադրում, որ համակարծիք եմ:
- Շատ եմ խորանում: Ու հիմա նույնիսկ առաջվա համեմատ սա չնչին ա:
- Սիրում եմ գրկել-գրկվել, թեպետ ամեն մեկի գրկածն էլ գրկ չի: Մարդիկ կան, որ իրոք գրկում են, այ էդ գրկերից եմ սիրում: Ցավոք, էնքան էլ հաճախ չի պատահում:
- Գուցե հենց գրկել-գրկվելու ենթագիտակցական մղումն ա ինձ դրդել տանգոյի գնալ: Փորձում եմ սովորել:
- Իմ կյանքում ամեն ինչ էնքան խառն ա ու ոչ միանշանակ, որ նույնիսկ եթե հարցնեն՝ երբ ես առաջին անգամ համբուրվել, ստիպված պիտի լինեմ ճշգրտող հարցեր տալ, նոր կարողանալ պատասխանել
Ասենք՝ «ում հետն» ու «ում կողմիցը» իրարից միանգամայն տարբեր են, էլի ))
- Ամեն «Ոսկե Ծիրանի» արձակուրդ եմ վերցնում, գրաֆիկ եմ կազմում ու աշխատում հնարավորինս շատ ֆիլմեր դիտել: 2-րդից սկսած սովորություն ա դարձել: Օրերով կինո «Մոսկվա»-ից դուրս չեմ գալիս:
- Երբեմն ինձ թվում ա՝ ես նույնն եմ, ինչ մանուկ ժամանակ էի, բան չի փոխվել, երբեմն էլ ընդհակառակը՝ նկատում եմ, թե մի քանի տարում կամ նույնիսկ ամսում ինչքան ինչեր են փոխվել մեջս: Իրականում բաներ կան, որ մինչև 180 աստիճան շրջվել են: Հետաքրքիր ա:
- Իրարից շատ տարբեր մարդկանց հետ կարողանում եմ լեզու գտնել ու նույնիսկ ընկերություն անել: Ու տարբեր միջավայրերում ինձ բոլորովին տարբեր կողմերից են ճանաչում: Ասենք՝ մի միջավայրում խոսքի մեջ ասեք, թե ես պարել եմ, չռված աչքերով կնայեն վրաներդ ու նույնիսկ կփորձեն ձեզ համոզել, որ շփոթում եք, ուրիշ մարդու մասին եք խոսում, ոչ թե իմ: Որովհետև իրենք ինձ գիտեն իբրև իներտ, չշարժվող, չխոսող, գիրք կրծող անձնավորություն (թոբա թե
): Մի ուրիշ միջավայրում ասեք, թե ես պարելուց հեռու մարդ եմ, էլի նույն կերպ կզարմանան, որովհետև տվյալ շրջապատում ընդհակառակն է՝ հենց երաժշտություն է լինում, առաջինը ես եմ ասում՝ եկեք պարենք (դե սա հայկական ավանդական պարերին ա վերաբերում):
- Ես ինձ սիրում եմ թեթևակի հարբած: Որովհետև ավելի ազատ, հետևաբար ավելի ես եմ լինում:
- Իրականում պարելու հետ կապված կոմպլեքս ունեմ: Բավականին շատ բան ա պետք միաժամանակ՝ որոշակի հարբածության աստիճան, կիսամութ, պարացնող բավականաչափ բարձր երաժշտություն, լիքը պարող անծանոթ մարդիկ: Իսկ էս ամենը միաժամանակ գրեթե երբեք չի լինում: Այնինչ շատ կուզեի:
- Անծանոթների կամ որոշակի ժամանակից հետո (երևի ուսանողական տարիներից սկսած) ծանոթացած մարդկանց հետ ավելի ազատ եմ, քան հարազատներիս:
- Դուրսն ավելի եմ սիրում, քան տունը: Վախենում եմ ինքս ինձ խոստովանել, բայց հոգուս խորքում երազում եմ որոշ ժամանակով բոմժ լինել: Նույնիսկ պատահել ա, որ, օրինակ, աղբամանի մոտ դեն գցած ներքնակ եմ տեսել, կամ կաթսա, կամ նման մի ուրիշ բան, մտքովս անցել ա, որ այ եթե բոմժ լինեի, սրանք կվերցնեի:
Ես էլ իմ սիրելիների անունները գրեմ, մեկ էլ տեսար՝ գրեցին: Հետաքրքիր կլինի )) Մելիք, Katka
Հ.Գ.
Բայց սա, աչքիս, անսպառ թեմա ա. էլի եմ փաստեր հիշում, որ կարելի էր նշել![]()
Վերջին խմբագրող՝ CactuSoul: 13.11.2016, 03:32:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Apsara (25.11.2016), einnA (18.11.2016), ivy (13.11.2016), John (13.11.2016), kitty (13.11.2016), laro (13.11.2016), Mr. Annoying (13.11.2016), Progart (13.01.2019), Quyr Qery (14.11.2016), Sambitbaba (13.11.2016), Smokie (05.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (13.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (13.11.2016), Նաիրուհի (13.11.2016), Նիկեա (13.11.2016), Ուլուանա (13.11.2016)
Կարա՞մ կես կես գրեմ, թե՞ սաղ մի անգամից մի շաթով...
CactuSoul (13.11.2016)
Կներեք, պարզվեց՝ երկու հոգու մոռացել էի՝ Հայկօյին ու հարազատ եղբորս, նախորդ գրառումս խմբագրեցի, ցուցակի վերջում ավելացրի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, որ հիշես, էլի գրի անպայման, շատ հավես ա կարդացվումCactuSoul-ի խոսքերից
։
Ճիշտն ասած՝ զարմանում եմ, որ մարդիկ կան՝ մի կերպ են երեսունը լրացնում. օրինակ, ինձ մնա՝ անվերջ կգրեմ։ Հնարավոր լիներ՝ փաստերիս մի մասը նվիրեի ուրիշներին
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամաչում եմ գրեմ...
- Տանել չեմ կարողանում էսպիսի հարցումներն ու ընդհանրապես՝ ինքս իմ մասին տեղեկություններ տալը մարդկանց: Ամենակարևոր բաները երբեք չեմ ասի: Խոսելու ու կիսվելու կարիք երբեք չեմ ունենում: ivy-ի հրավերը, ամեն դեպքում, չեմ կարող անտեսել:
- Տասներորդ դասարանում մեր դասարանի ամենացածրահասակ տղան էի: Կոլոտ, ակնոցակիր, անհույս կույս: Էնքան կոլոտ էի, որ իմ հագով նորմալ կոստյում հազիվ գտանք:
- Շատ ուշ եմ հասկացել, որ կարելի ա աղջիկներով հետաքրքրվել: Էլ ավելի ուշ եմ հասկացել, որ աղջիկները հետաքրքրվում են ինձնով:
- Կյանքումս ամենակարևոր բանը, որ արել եմ, ինքս ինձ ճանաչելն ա ու ինքս ինձ հետ հաշտվելը: Ճանաչելը շարունակվում ա, բայց արդեն ոչ թե բացահայտումների, այլ համակարգելու ու կանխատեսելու մակարդակում: Ամենադժվար բանը, որին հասել եմ, ինքս ինձ ճիշտ հարցեր տալն ա ու էդ հարցերին լրիվ անկեղծ պատասխանելը:
- Երբեք մղձավանջներ չեմ տեսնում: Երբեք: Համոզված եմ, որ տեսնում եմ էնպիսի երազներ, որոնք ուրիշը կընկալեր որպես մղձավանջ, բայց ես դրանք ընկալում եմ որպես նոր ու հետաքրքիր իրավիճակներ, որտեղից առնվազն կարելի ա ելք գտնել: Ենթադրում եմ, որ սրա համար մասամբ պիտի շնորհակալ լինեմ գեյմերությանս:
- Ոչ մի բան քշել չգիտեմ. հեծանիվ, մեքենա, ռոլիկ, սկեյթ, գնացք, տիեզերանավ, ու ոնց որ թե չեմ էլ ուզում իմանալ: Մեքենա, ամեն դեպքում, ստիպված եմ լինելու, գիտեմ:
- Աննկարագրելի ծույլ եմ: Պրոկրաստինացիա, ձգձգել, թողնել վերջին վայրկյանին, ծայրահեղ դժկամություն՝ ինչ-որ բան սկսելիս կամ անելիս, լրիվ իմ մասին ա: Բայց սովորաբար շունչ քաշելու ժամանակ չեմ ունենում, միշտ ինչ-որ բանով զբաղված եմ ու գիտեմ՝ հաջորդն ինչ եմ անելու: Սա գիտակցված բռնություն ա ինքս իմ հանդեպ, որին դիմում եմ ամեն օր:
- Ուզում եմ անմահ լինել, որովհետև ծայրահեղ հետաքրքրասեր եմ: Բա հետո՞ ինչ ա լինելու: Բա հետո՞: Հետո՞: Գումարած, իհարկե, անվերջ զարգանալու ու աճելու խիստ գայթակղիչ հեռանկարը: Զգում եմ, որ բավարար ժամանակ տրամադրելու դեպքում կարող եմ հաջողության հասնել գրեթե ցանկացած ոլորտում, հասկանում եմ, որ երբեք էլ էդքան ժամանակ չեմ ունենալու, ու էդ՝ լավագույն դեպքում մի ութսուն տարի սահմանը չափազանց ճնշող ա: Ընտրել չեմ սիրում:
- Իմ կյանքը հիմա կախված ա իմ քունը կարգավորելուց: Առանց չափազանցնելու: Անքնությունով չեմ տառապում, բայց և չեմ էլ կարողանում քնել, որովհետև արթուն շատ ավելի հետաքրքիր ա: Ու ոնց որ թե արդեն ընդհուպ մոտեցել եմ էն կետին, երբ ստիպված պիտի լինեմ ինքս ինձ հարկադրել նորմալ քնել-արթնանալը:
- Բոլոր վերջույթներով կողմ եմ ամեն տեսակի ԳՄՈ-ներին, ռոբոտներին, արհեստական բանականություններին, կլոնավորումներին, իմպլանտներին և այլն և այլն ու թքած ունեմ ցանկացած կրոնի, ավանդույթի, ազգային ու ռասսայական բաժանման ու մշակութային ժառանգության վրա, եթե դրանց պատճառով պիտի իրար միս ուտենք:
- Բացարձակ չեմ նեղվում ընկերներիս ամիսներով կամ տարիներով չտեսնելուց ու հետները չխոսելուց: Իմ մեջ ոչինչ չի փոխվում, թանկ ու կարևոր մարդկանց շարունակում եմ նույն կերպ համարել թանկ ու կարևոր, հանդիպելիս զգում եմ նույն բանը, ինչ կզգայի, եթե երեկ բաժանված լինեինք: Մարդկանց ֆիզիկական ներկայությունը կարևոր չեմ համարում: Կարծում եմ, որ լրիվ նորմալ ա, երբ ինչ-որ մեկը քեզ զանգում ա մենակ էն ժամանակ, երբ քո օգնության կարիքն ունի: Ակնկալում եմ, որ մյուսներն էլ են նույն կերպ մտածում: Փորձս ցույց ա տալիս, որ չէ:
- Սարսափելի ինտրովերտ եմ. զանգելուն պիտի երկար նախապատրաստվեմ, երեք հոգին արդեն ամբոխ ա, հրապարակավ խոսելիս թունդ լարվում եմ, նոր մարդու հետ հանդիպելիս՝ խիստ անհանգստանում և այլն: Չնայած սրան՝ գրեթե անընդմեջ ստիպված եմ լինում էքստրավերտական «հրավառություններ անել»: Որպես կանոն՝ հրավառությունն անցնում ա չափազանց հաջող, բայց դրանից հետո ուզում եմ փակվել սենյակում, դուռը ներսից մեխել ու քսան տարի դուրս չգալ: Հաջորդ առավոտ ամեն ինչ սկսվում ա նորից:
- Ասում են, որ ես լավ եմ պատմում: Կարող եմ ինչ-որ գաղափարով ոգևորել գրեթե ցանկացած մարդու, խոսելիս գրավել ամբողջ լսարանի ուշադրությունը կամ ծայրահեղ հետաքրքիր զրուցակից լինել: Բայց ազատ ու անկաշկանդ խոսում եմ միայն ինձ խիստ մտերիմ մարդկանց հետ, էն էլ՝ ոչ միշտ: Մնացած բոլոր դեպքերում դա հաշվարկված, գիտակցված ու ճշգրիտ քայլերի հաջորդականություն ա, որն ունի իր գինը, ու ես էդ գինը չեմ սիրում վճարել:
- Տանել չեմ կարողանում թափթփված սեղանները, վատ ձևավորված տեքստերը, փնթի դեսկտոփները, խառը դարակները և այլն: Սիրում եմ իրերը դասավորել երկրաչափական ճշգրտությամբ: Մոլուցքի չի հասնում, բայց, թերևս, թեթև արտահայտված OCD ունեմ: Ամեն դեպքում՝ հագուստը ավելի շուտ կգցեմ աթոռին, քան թե կծալեմ-կդնեմ պահարանի մեջ:
- Ուշադիր եմ. նկատում եմ վարսավիրանոցից դուրս եկած աղջկա մազերի մեկ միլիմիկրոն տարբերությունը, նոր հագուստները, սենյակի չնչին փոփոխությունը, զրուցակցիս թաքուն անհանգստությունը, մարդկանց ամենափոքր ժեստերը և այլն, բայց հաճախ ցույց չեմ տալիս: Զուգահեռաբար մեկ-մեկ կարող եմ ապշեցուցիչ հաստակաշի լինել:
- Թունդ կարճատես եմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չեմ կարողանում հիշել մարդկանց դեմքերը, որովհետև դեռ շատ փոքր ժամանակից սովոր եմ մարդկանց ճանաչել այլ հատկանիշերով, լավ չեմ կողմնորոշվում տարածության մեջ, մթից շատ եմ նեղվում և այլն: Փողոցում ծանոթներիս չբարևելը խնդիրներից նվազագույնն ա: Լինզաները լուծել են տեսնելու հարցը, բայց չձևավորված ունակություններս չձևավորված էլ մնացել են: Փոխարենը դրա շնորհիվ մեջս զարգացել են ուրիշ հատկություններ, էդ թվում՝ նախորդ կետում նկարագրածս:
- Հաճախ մեծամտի տպավորություն եմ թողնում: Գրեթե միշտ շատ լավ գիտեմ՝ ում վրա ու ինչու, բայց հակառակը համոզելու ոչ մի փորձ չեմ անում, ոչ էլ ձգտում եմ փոխվել: Ես որ գիտեմ, որ ոչ միայն մեծամիտ չեմ, այլև հաճախ նույնիսկ մոտենում եմ թերարժեքության բարդույթին. իմ մեծագույն քննադատը ես եմ, ընդ որում՝ չափազանց կոշտ քննադատ եմ, որովհետև ինքս ինձնից գաղտնիքներ չեմ կարող պահել: Ուրիշների կարծիքը սովորաբար ավելի քիչ եմ կարևորում, ու ոչ թե որովհետև չեմ գնահատում դա, այլ՝ հաճախ արդեն ինքնուրույն հասած եմ լինում նույն մտքին:
- Շատ հանգիստ կարող եմ 300 կամ 3,000 կետանոց ցուցակ գրել իմ մասին: Սիրուն, դասակարգված, համակարգված, տեղը տեղին: Ես ինձ լավ եմ ճանաչում: Ու հենց դրա համար էլ գիտեմ, որ չեմ գրի:
- Խաղեր խաղալ չեմ սիրում, առավել ևս, եթե խաղը խմբային ա: Երբեք չեմ մասնակցում ոչ մի մաֆիայի, ոչ մի խմելու խաղի, դերային խաղի, թղթախաղի և այլն, հատուկենտ բացառություններով: Հետևել սիրում եմ:
- Վերջին տասը տարում արտաքնապես գրեթե չեմ փոխվել: Քաշս էլ ա լրիվ նույնը: Սովորաբար ինձ իմ տարիքից մի հինգ-վեց տարի քիչ են տալիս: Եթե սափրվեմ, էլ ավելի քիչ կտան:
- Վախենում եմ պատերազմից, կռիվներից, բռնության հետ կապված ամեն ինչից: Ձգտում եմ ամեն կերպ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Կռվել կարողանում եմ, բայց գերադասում եմ գործը դրան չհասցնել՝ նույնիսկ զիջումների գնով: Ամեն անգամ սարսափելի վատ եմ զգում, երբ հիշում եմ, որ մեր դասարանի Արմենի քիթը մինչև հիմա ծուռ ա: Վերջին անգամ ինչ-որ մեկին խփել եմ լիքը տարիներ առաջ՝ վերջին սպարինգիս ժամանակ: Հիմա նույն կերպ հաստատ չեմ կարողանա:
- Երբեք չեմ հասկացել ձանձրացող մարդկանց: Աշխարհը լի ա անվերջ ու անսպառ հետաքրքրություններով, ու մենակ գրքերը, ֆիլմերն ու կոմիքսներն արդեն հերիք են, որ մինչև կյանքիդ վերջը ձանձրանալու ոչ մի պահ չունենաս, էլ չեմ խոսում մի քիչ ավելի դժվարհասանելի բաների մասին (երաժշտական գործիքներ, ճամփորդություններ, գիտություններ և այլն): Բայց նաև գիտակցում եմ, որ սա միայնակ մարդու տեսանկյուն ա, ու ոմանց ձանձրույթից մենակ ուրիշները կարող են փրկել: Ինքս կարող եմ շատ ձանձրալի լինել ուրիշների համար:
- Երբեք ոչ մի ոսկորս չեմ կոտրել ու ոչ մի վիրահատության չեմ ենթարկվել: Անկեղծ հույս ունեմ շարունակել նույն կերպ:
- Սիրում եմ մարդկանց գովել, հաճոյախոսություններ անել և այլն, երբ իրոք դրան արժանի են կամ տեսնում եմ, որ կարծում են՝ արժանի են: Եթե ինչ-որ մեկը սիրուն ա, ասա, որ ինքը սիրուն ա. ինքն իրեն լավ կզգա, իսկ քեզնից ոչինչ չի պակասի: Եթե նոր կոշիկները սազում են, ասա, որ սազում են: Երբեք չեմ կեղծում, բայց չեմ էլ չարաշահում, ընդամենը որովհետև վախենում եմ, որ ճիշտ չեն հասկանա:
- Քննադատությունից նեղսրտում եմ, բանավիճելիս՝ հաճախ խառնվում իրար: Անպայման հետո անդրադառնում եմ դրանց, վերլուծում ու հասկանում, թե ինչ կարելի էր ասել կամ անել էդ պահին, բայց արդեն ուշ ա լինում: Անկանխատեսելի իրավիճակներից կրակի նման վախենում եմ: Որևէ հակամարտության մեջ ստիպված մտնելուց առաջ (նույնիսկ ցանկացած ամենահասարակ բանակցություն, քննարկում, առաջարկ և այլն) փորձում եմ կանխատեսել բոլոր հնարավոր ճյուղավորումները: Լավագույն ճակատամարտը համարում եմ էն ճակատամարտը, որ դեռ չսկսած ես հաղթում:
- Սարսափելի հոգնած եմ: Արձակուրդ տարիներով չեմ ունեցել, չհաշված երկու տարի առաջվա Մոնտենեգրոն: Հույս ունեմ՝ մարզադահլիճը վերսկսելը կօգնի, որ ավելի եռանդուն դառնամ:
- Դրսից սարսափելի պրագմատիկ եմ գրեթե բոլոր հարցերում, բայց ներսից իմ ամբողջ էությամբ լրիվ հակառակն եմ: Հաշվենկատությունն ու պլանավորումը կիրառում եմ ստիպված՝ որպես գործիք՝ զանազան ոչ հաշվենկատ նպատակների հասնելու համար: Հաջորդ տարվաս ամենակարևոր պլանը ևս երկու գիրք ավարտին հասցնելն ա, ու դրա մեջ ոչ մի պրագմատիզմ չկա, բացի նրանից, որ դա ձևակերպել եմ որպես նպատակ ու փորձել եմ պլանավորել:
- Անձնական հարմարավետությունը գերադասում եմ գրեթե ամեն ինչից: Ու էն, որ շատ լավ հասկանում եմ, թե ինչ ա ու որն ա իմ «կոմֆորտի զոնան», էլ ավելի դժվար ա դարձնում ամեն անգամ էդտեղից դուրս գալը:
- Թունդ խմիչքներ չեմ սիրում, օղի խմում եմ, երբ այլ ելք չկա, գերադասում եմ թունդ բաներն ինչ-որ բանով բացել. ջինը՝ տոնիկով, վիսկին՝ խնձորի հյութով և այլն: Առանց քաղցրի մի օր չեմ կարող ապրել: Խոհանոցում տարերային աղետ եմ. ձվածեղ սարքելու համար պետք ա YouTube բացեմ, ու նույնիսկ էդ դեպքում լուրջ շանս կա, որ ընթացքում ամբողջ շենքը կվառեմ:
- Ինձ ծեր կամ նույնիսկ հասուն չեմ պատկերացնում: Որոշել եմ ընդհանրապես չծերանալ:
DIXIcarpe noctem
Apsara (25.11.2016), Arpine (13.11.2016), boooooooom (15.11.2016), CactuSoul (13.11.2016), einnA (18.11.2016), ivy (13.11.2016), John (13.11.2016), kitty (14.11.2016), laro (13.11.2016), Mr. Annoying (13.11.2016), Progart (08.07.2017), Sambitbaba (13.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (13.11.2016), Ամպ (13.02.2017), Արշակ (13.11.2016), Բարեկամ (14.11.2016), Գաղթական (13.11.2016), Նաիրուհի (13.11.2016), Նիկեա (13.11.2016), Շինարար (13.11.2016), Ուլուանա (13.11.2016), Վիշապ (14.11.2016), Վոլտերա (13.11.2016), Տրիբուն (13.11.2016)
Էկա մի հոգու անուն էլ նշելու. einnA
Էկա ես էլ քսան հատ ավելացնեմ, քանի մի քիչ ժամանակ ունեմ ։))
1. Դետալների վրա ահագին կենտրոնացած եմ։ Գուցե գրառումներիս վրիպակներից կամ ընդհանուր վիրտուալ թափթփվածությունիցս էդքան չերևա։ Բայց կոնկրետ աշխատանքի մեջ ու այլ «լուրջ» ոլորտներում իմ ներվերը խախտվում են, երբ հնչած քննադատությունն աբստրակտ ա լինում։ Ու ավելի եմ ներվայնանում, երբ հարցեր եմ տալիս, որ կոնկրետացնեմ, բայց դիմացինը շարունակում ա աբստրակտ մնալ։ Ինքս էլ քննադատելիս աշխատում եմ կոնկրետ լինել։
2. Ճամփորդելիս երբ որևէ քաղաք եմ գնում, որին լավ ծանոթ չեմ, էլի նույն կերպ դետալ առ դետալ պլանավորում եմ. ո՞նց օդանավակայանից/կայարանից հասնել հյուրանոց/որտեղ որ քնելու եմ, ավտոբուսները ո՞ր ժամերին են գնում, ո՞րն է ավելի արագ։ Ու հետն էլ անպայման բլոկնոտի մեջ մանրամասն գրում եմ էս բոլորը, քարտեզներ նկարում։ Եթե գիտեմ, որ մթության մեջ եմ ճամփորդելու, դետալների քանակը կրկնակի ավելացնում եմ։ Կասեք՝ սմարթֆոն, բայց սմարթֆոնի լիցքը կարա նստի, կարան գողանան, կարա հազար ու մի բան լինի։
3. Ահավոր ներվայնանում եմ չպլանավորված իրավիճակներից։ Դրա համար Հայաստանում ապրելն ինձ համար ահագին սթրեսային էր։ Դանիայում էլ են լինում չպլանավորված բաներ, բայց ավելի քիչ։
4. Մարդկանց հետ մտերմանալու պրոցեսն ահագին ժամանակատար ա ինձ համար։ Որ մտածում եմ, գրեթե բոլոր ընկերներիս հետ մտերմանալու համար միջինում երկու տարի ժամանակ ա պետք եղել։
5. Վերևի կետին հազվագյուտ բացառություններ կան։ Էդ բացառություններից մեկն ակումբի մարդագայլուկն ա։
6. Ամենայն անկեղծությամբ. Հայաստանը ու որևէ մեկի չեմ կարոտում։ Կարող ա ինչ-որ պահի կոնկրետ մեկի կամ կոնկրետ իրավիճակ կարոտեմ, բայց որ նստեմ, օրերով կարոտեմ, դարդ անեմ, չի լինում էդպիսի բան։
7. Տարվա մեջ մի քանի օր անքնությամբ եմ տառապում։ Էս տարի արդեն երկրորդ նոպան եմ ունենում ու ավելի քան մի ամիս։ Անգամ դրա դեմ դեղեր եմ ստանում, բայց ոչ մի բան չի օգնում։
8. Ճամփորդելուց սարսափելի հոգնել եմ, բայց մեկ-մեկ որպես պարտականություն եմ անում, որովհետև առողջ հոգեկանի համար պետք ա քաղաքից կտրվելը։
9. Ակումբցիներից ամենաառաջինը Կակտուսին եմ ճանաչել։ Երևի մի 14-15 տարեկանում։ Ինքը Backstreet Boys էր լսում։
10. Շատ եմ սիրում կյանքիս էդ հատվածը, երբ ռադիո էի լսում։ Իմ երաժշտական ճաշակի վրա ամենաորոշիչ դերն ունեցավ Լիլին Արձագանքից։ Հա, պատկերացրեք, էդ ախմախ ռադիոկայանում Ալտերնատիվ ռոք հաղորդում կար, ինքը լիքը հավես երգեր էր միացնում։ Էս վերջերս Լիլիին էլի հիշել եմ. ամուսնացել էր արաբի հետ ու գնացել Սիրիա...
11. Ահավոր չեմ սիրում, երբ հարցնում են՝ քանի լեզու գիտես, որովհետև լեզվին լիարժեք տիրապետելու ու ընդհանրապես որևէ բառ չիմանալու միջև լիքը տարբեր աստիճաններ կան։ Ու դրան գումարած կան լեզուներ, որոնք ժամանակին սովորել եմ, բայց չեմ գործածել, ու հիմա դժվարանում եմ մի քանի նախադասություն իրար կապել։ Մի խոսքով, մենակ մի լեզու իսկապես գիտեմ. հայերենը։
12. Երկու օրից դանիերենի քննության եմ։ Որ հարցնում են՝ ինչու ես հանձնում, ասում եմ՝ լեզուների դիպլոմների կոլեկցիա եմ հավաքում։ Եթե բարով-խերով հանձնեմ, սա կլինի երրորդ պաշտոնական դիպլոմս։
13. Իմ ամենամեծ վախը գործազրկությունն ա։ Մահ, ծերություն, սիրելի մարդկանց կորցնելն ու մնացած այլ բաներն էլի վախեցնում են, բայց ոչ էնքան, ինչքան գործազրկության հեռանկարը։
14. Զարմանում եմ, թե ոնց են շատերը մութ ու ցուրտ տարիները մեծ ռոմանտիզմով հիշում։ Ինձ համար դրանք կյանքիս ամենամղձավանջային տարիներն էին, չնայած ահագին պուճուր էի ու շատ բան չէի հասկանում։ Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս. լավ, կարո՞ղ ա մյուսներն էդքան սոված ու սառած չէին, ինչքան իմ ընտանիքն էր, որ էդպես մոռացել են բոլոր բացասական կողմերը ու մենակ ռոմանտիկ մոմի լույս են հիշում։ Մյուս կողմից, երբ կյանքում որևէ դժվարին իրավիճակում եմ հայտնվում, ինքս ինձ հանգստացնում եմ. մութ ու ցուրտ տարիներից վատ չի կարա լինի։
15. Գրքեր ահավոր շատ եմ սիրում։ Թե՛ նվեր ստանալ, թե՛ նվիրել, թե՛ առնել, լցնել տանը, թե՛ կարդալ։
16. Սիրում եմ հյուրեր ընդունել, բայց համ էլ սթրեսվում եմ դրանից։ Ինձ անընդհատ թվում ա, թե հյուրն անիրատեսական սպասելիքներ ունի, ես էլ փորձում եմ հնարավորինս կատարյալ դարձնել ամեն ինչ, ու դրանից սթրեսվում եմ։ Բայց մյուս կողմից ահավոր ուրախանում եմ, երբ Հայաստանից կամ մի ուրիշ երկրից որևէ մեկը գալիս ա ինձ/մեզ հյուր։
17. Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը Լոբստերն ա։ Ում հասցնում, խորհուրդ եմ տալիս։ Ոչ մի ֆիլմ էդքան լավ ցույց չի տվել ժամանակակից հասարակության պատկերացումները սիրո մասին, ինչքան էդ մեկը։
18. Ուզում եմ մինչև 35 տարեկան հասցնել առնվազն մի երեխա ունենալ։
19. Կենդանիների հանդեպ առանձնահատուկ սեր ունեմ։ Գրեթե չկա էնպիսի կենդանի, որ չսիրեմ։ Երևի մենակ խավարասեր չեմ սիրում։
20. Երազում եմ մեծ տուն ունենալու մասին, որտեղ մի ամբողջ հսկայական սենյակ կլինի գրադարան, երաժշտադարան ու կինոթատրոն։ Երազում եմ նաև Երևանի սենյակի գրքերս ու սկավառակներս Դանիա տեղափոխելու մասին։ Բայց համ էլ գիտակցում եմ, որ երբեք էդքան հարուստ չեմ լինելու։ Մեզ նման մարդիկ ուղղակի հարուստ չեն լինում։
21. (բոնուս) Կյանքումս չորս տղամարդու եմ սիրել, որոնք բոլորը տարբեր ազգության էղել ու մենակ մեկն ա հայ էղել, համ էլ ակումբցի![]()
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 13.11.2016, 17:39:
Apsara (25.11.2016), CactuSoul (14.11.2016), Cassiopeia (13.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (13.11.2016), John (13.11.2016), kitty (14.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (13.11.2016), Progart (13.01.2019), Sambitbaba (13.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (13.11.2016), Զաքար (13.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (13.11.2016), Նաիրուհի (13.11.2016), Նիկեա (13.11.2016), Ուլուանա (13.11.2016), Վոլտերա (13.11.2016)
Թեման ինտրովերտ ա բացել, առաջինը ինտրովերտներն են կիսվել իրենց մասին, իսկ էս մի ինտրովերտը, որ դեմը չառնենք, 300 փաստ կգրի իրա մասին ․․․․
kitty (14.11.2016), Mr. Annoying (13.11.2016), Progart (13.01.2019), Նիկեա (13.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ