Գյոզալ թեման էս ինչ օրի գցինք սաղովի![]()
Գյոզալ թեման էս ինչ օրի գցինք սաղովի![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Arpine (16.11.2016), boooooooom (15.11.2016), GriFFin (15.11.2016), Mr. Annoying (15.11.2016), Մուշու (15.11.2016)
Meme (27.11.2019)
Մուշու (16.11.2016)
Հարգելով ընկերոջս ՝ Զաքարին, ընդունում եմ իր հրավերը և գրում եմ 31 կետ իմ մասին։
(ի՞նչ էլ մեծ կարծիք ունեք ձեր մասին, որ երեսուն և ավել կետերով նկարագրում եք ձեզԵս ինձ ու մարդկանց մի կետով կարամ նկարագրեմ)։
1. Քայլող կղկղանքների գործարան եմ համարում բոլոր մարդկանց, այդ թվում նաև ինձ։ Մարդիկ այդ բարիքից բացի ուրիշ բան իրանց կյանքում չեն «ստեղծում»։ Հանճարներ ՝ բացի դրանից ուրիշ բան ստեղծողները շատ քիչ են եղել։ Իսկ հիմա ուղղակի չկան։
Սա ամենակարևոր անբեկանելի փաստն է, որ կարող եմ նշել իմ մասին։ Ձեր մասին էլ նույն կարծիքն ունեմ, որքան էլ խորը ներաշխարհ ու խելացի գաղավարների կրողներ լինեք։
Հիմա մնացած երկրորդականից մինչև երեուներորդական կետերը
2. Էս պահին կարրծում եմ, որ իրականությունը կամ օբյակտիվությունը դա յուրաքանչյուրի գլխում գտնվող աշխարհի մոդելն է։ Հետևաբար կտրականապես չեմ հավատում ու չեմ ընդունում իրականություն, ճշմարտություն և օբյեկտիվություն հասկացությունները։ Ամեն ինչ սուբյկետիվ է, քանի դեռ մենք աշխարհը ընկալում ենք մեր ֆիզիկական ռեցեպտրորնեի և ուղեղի օգնությամբ։
3. Ամեն ինչի մեջ ջանում եմ իմ պատասխանատվությունը կամ մեղքը փնտրել։ Զզվում եմ էն մարդկանցից ովքեր անդադար իրանցից բացի ողջ աշխրարհն են քննադատում ՝ ռեժիմ, կաշառակերներ, օլիգարխներ և այլն։
4. Զզվում եմ ինչ որ բանի մեջ խորացած մարդկանցից։ Ամենաօգտակար խորանալու արժանի բանը դա գեղեցիկ սեքսն է։ Այսինքն ոչ թե պոռնոների պես ք-ելը, այլ սիրելը։ Գեղեցիկ սիրելը։ Դա բացի օգուտից, հանգստությունից, բավարարվածությունից ուրիշ բան չի տալիս։ Մնացած ինչ որ բանի մեջ խորացած մարդիկ հիմնականում խորանում են սեքսի մեջ չխորանալու պատճառով։ Սա ամենևին չի նշանակում, որ էս հարցը իմ մոտ լավ է։
5. Կարծում եմ, որ ՄԱՐԴ և ՀՈՄՈ ՍԱՓԻԵՆՍ բառերը մարդկության պատմության մեջ ամենաչափազանցված և սուտ բառերն ու նկարագրություններն են։
6. Շատ հաճախ եմ սիրահարվում ու ահավոր խորը։ Հիմնականում ահավոր գեղեցիկ, չափված ձևվված, հարուստ ներքին աշխարհով ու ճաշակով աղջիկներ են։ Բայց համարյա երբեք դա փոխադարձ չի։ Էդ ընթացքում հեռախոսիս էկրանին իրանց նկարներն ա լինում։
7. Կնոջս հետ ահավոր մտերիմ ընկերներ ենք, բայց ամուսիններ չենք։ Դրա համար մտածում ենք կրկին բաժանվելու մասին։ Բայց էս անգամ ավելի հաշվարկված ու խելացի, քան առաջին անգամ։ Տասներկու տարվա համատեղ կյանքի ընթացքում իրար անկեղծորեն պատմել ենք մեր բոլոր սիրահարվածությունների և սիրային կապերի մասին։ Երբեք իրար չենք սահմանափակել ու միմյանց համար չենք ստեղծել ստի ու կեղծիքի համար բարենպաստ պայմաններ։
8. Որքան էլ պայքարում եմ էդ գաղափարի դեմ, բայց մինչև էսօր մարդկանց գնահատելու մեջ ամենակարևոր կրիտերիաներից մեկը իրանց նախընտրած երաժշտությունն է։ Բայց զզվում եմ բոլոր նրանցից, ում թվում է, որ եթե ես էլ եմ լսում իրանց սիրած երաժշտին կամ խմբին ուրեմն ես «իրանցից մեկն եմ»։ Տենց մարդկանց անվանում եմ пошляк.
9. Զզվում եմ կյանքի միջին տևովության ընթացքում «բարոյականություն» և «աստված» բառերը երեք, լավ քարը տրաքի հինգ անգամից ավել արտասանողներից։
10. Երաժշտություն լսելուց այլ բանով չեմ զբաղվում։ Աշխատելիս երաժշտություն լսելը շատ վատ բան եմ համարում, բայց լսում եմ։ Այնուամենայնիվ օրվա մեջ տրամադրում եմ մոտ մեկ ժամ գոնե մեկ ալբոմ ամբողջությամբ լսելու համար։ Էդ ընթացքում միայն լսում եմ։ Ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվում։ Լսում եմ միայն CD-ներով և վինիլով։ Գործի ընթացքում Flac-ն ու mp3 / ma4 ներելի եմ համարում։
11. Թշնամության ու ատելության կոչ անող հայն ու ադրբեջանցին իմ համար նույն ք*քն են։
12. Իմ ներքին աշխարհի հիմնասյուններն են ՝
Ժան Միռել Ժառը
Ռոջեր Ուոթերսը
Արթուր Քլարքը
Դեյվիդ Լինչը
Ալֆրեդ Կորժիբսկին
Անտոն Ուիլսոն Ռոբերտը
Թիմոթի Լիրին
Վահրամ Սահակյանը
Լուի-Ֆերդինանդ Սելինը
Յուրի Մամլեեվը
Մայլս Դեյվիսը
Հերբի Հենքոքը
Բախը
Ինգմար Բրեգմանը
Ֆրանցիս Ֆորդ Կապոլան
Սերժո Լեոնեն
13. Մինչև երեսուն տարեկանս ապրած կյանքս համարում եմ սառացրած, պաուզա տված, քնի մեջ անցկացրած, անդամալուծված, ուղեղս լվացված և իզուր ապրած տարիներ։ I missed the starting gun.
14. Ինձ ավելի շատ չեմ սիրում, քան սիրում եմ։ Լիքը քննադատելու թեմաներ կան։ Սպասում եմ, երբ եմ հանդիպելու ինքս ինձ, որ էդ սաղ հարցերը շփցնեմ էրեսիս։
15. Վերջին տասը տարիների ընթացքում օրվա մեջ աշխատել եմ միջինը 15 ժամ։
16. Տուրիզմում աշխատելու շնորհիվ ատում եմ տուրիստներին, անգամ եթե տուրիստի կարգավիճակում հայտնվում եմ ես կամ մարդիկ որոնց ես մտերիմ եմ համարում։ Շատ անհամ մարդիկ են տուրիստները։ Հավատացե՛ք ինձ։ Վերջին վեց տարիների ընթացքում իմ ֆիրման ընդունում է տարեկան 80000 տուրիստ։
17. Ոչ մի լեզվով մարդավարի չեմ խոսում. անգլերենս միջինից ցածր, ռուսերենս սխալներով ու ահավոր ընդգծված ակցենտով, իսպաներենս զրոյից մի փոքր ցածր, իսկ հայերենս երբեք մի լավ օրի չի եղել, իսկ հիմա ընդհանրապես վատացել ա։ Բայց հետաքիրը էն ա, որ ինձ էդ բոլոր լեզուներով սիրով և հետաքրքրությամբ լսում են։
18. Շատ կատակներ եմ անում, բայց դա ոչ թե ուրախությունից կամ պոզիտիվ լինելուց ա, այլ կոմպլեսքներիցս ու մարդկանց հանդեպ զզվանքս թաքցնելու միջոց։
19. Նողկանքով եմ վերաբերվում անիմաստ կարեկցողներին և դա բարձրաձայնողներին։ Եթե ես հարմար եմ գտնում առանց մի բառ ասելու պրակտիկ օգնում եմ։
20. Ամեն տարի պարտադիր վերադիտում եմ հետևյալ ֆիլմերը.
Godfather
Once Upon A Time In America
Silence of The Lambs
Inland Empire
Persona
Fanny and Alexander
Leon
Taxi Driver
25th Hour
21. Իմ ամենասիրածս ժամանակակից երգիծաբաններն են ՝ Ջորջ Կարլինը, Վահրամ Սահակյանը և Ժվանեցկին։
22. Կյանքը սիրում եմ, բայց գժական կապնվածություն չունեմ։ Մահը համարում եմ ծնունդի պես նորմալ երևույթ։
23. Չեմ սիրում հավատացյալներին և աթեիստներին։
24. Տասնհինգ տարուց ավել մանրակրկիտ ուսումնասիրել եմ Աստվածաշունչը։ Առաջին հերթին դա արել եմ անկեղծ հավատքով։ Ձգտել եմ ամեն ինչը հասկանալ հոգևոր մակարդակով։ Այնուհետև խորապես ուսումնասիրել եմ հանրագիտարանների, պատմական և կրոնական տարբեր աշխատությունների օգնությամբ։ Այդ բոլոր փորձառությունների շնորհիվ շնորհիվ դարձել եմ խորապես համոզված աթեիստ։
25. Չնայած 24-րդ կետին ինձ համարում եմ խորապես հոգևոր անձնավորություն։ Շատ ավելի հոգևոր, քան իրենց խորը հոգևոր համարող մարդիկ, որոնք հոգևոր լինելը դարձրել են մոնոպոլիա։
26. Աստվածաշնչյան բարոյագիտությունը սրտիս մոտիկ ընդունելու պատճառով, առաջին անգամ սեքսով զբաղվել եմ ամուսնությունիցս հետո ՝ 24 տարեկանում։ Մինչ այդ սովորական ձեռքերը դարձրել եմ ոսկի ձեռքեր։
27. Չեմ ընդունում էն մարդկանց ում համար քնել բառը ընդունելի է, բայց ք-ից հետու ու ավելացնելու դեպքում դա համարում են գռեհիկություն։ Կամ քար բառը համարում են նորմալ, բայց վերջին ր-ն ք-ով փոխարինելում դեպքում գռեհիկություն։ Ինչո՞ւ եք էդքան նախապաշարումով վերաբերվում ու, ք և այլ տառերին։ Դրանք ընդամենը տառեր և բառեր են։ Չէ՞ որ երևույթները որոնց վրա կախում ենք այդ բառերը դրանից չեն փոխվում։ Եվ այդ երևույթները հարազատ են մեզ բոլորիս։ Այսինքն երևույթից չենք զզվում, դեռ ավելին անում ենք, իսկ այ բառը համարում ենք գռեհիկ։ Մի քիչ արդար չի։
28. Նմանապես չեմ ընդունում մարդկանց, ովքեր կյանքում, այդ թվում նաև Ակումբում, ֆիլտրում են իրականությունը և դիմացինին ապուշի տեղ դնելով դա հրամցնում են որպես ճշմարտություն։ Իմ կարծիքով միայն հաշված մարդիկ են, ովքեր կարող են ամեն ինչ ներկայացնել նենց ոնց դա կա։ Մարդիկ էնքան հասուն չեն, որ իրականությունը ընդունեն նենց ոնց կա։ Ճիշտ ու պարզ ամեն ինչ ասողը միշտ քննադատվել ա ու շոկ ա առաջացրել, իսկ կեղծ ու սուտ ասողը միշտ փառաբանվել իրա ստեղծած կեղծ կերպարի շնորհիվ, ինչպես օրինակ մի քանի տարի ես եմ եղել Ակումբում։
29. Կրթությունս թերի բարձրագույն է, բայց բոլոր աշխատածս տեղերում եղել եմ ղեկավար պաշտոնում։
30. Ես չեմ ընդունում ղեկավար - ենթակա սկզբունքը։ Ընդունում եմ գործընկեր սկզբունքը։ Դրա շնորհիվ իմ բաժինը միշտ աշխատել է ամենաէքստրիմալ պայմաններում և աշխատակիցները միշտ աչքի են ընկել միասնական լինելով և ծանր աշխատելով։
31. Ամենահիշվող օրերն են Ժան Միշել Ժառի և Ռոջեր Ուոթերսի հետ անձնական հանդիպումներս։
Arpine (16.11.2016), boooooooom (16.11.2016), CactuSoul (16.11.2016), Chilly (16.11.2016), einnA (18.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (16.11.2016), Progart (08.07.2017), Ruby Rue (16.11.2016), Աթեիստ (16.11.2016), Անվերնագիր (18.11.2016), Բարեկամ (16.11.2016), Զաքար (16.11.2016), Հայկօ (16.11.2016), Հարդ (07.04.2017), Նաիրուհի (16.11.2016), Ներսես_AM (17.11.2016), Նիկեա (17.11.2016), Վիշապ (16.11.2016), Տրիբուն (18.11.2016)
Բլոգումս մի քանի տարի առաջ գրել էի, էստեղ դնեմ, մինչև նոր փաստեր կգրեմ։ ։)
1.Երազում եմ մենակ ապրել սեփական բնակարանում, որտեղ ամեն ինչ իր տեղում կմնա ու ոչ ոք ոչնչին ձեռք չի տա։
2. Տանս բազմոցն ու բազկաթոռներն անպայման սպիտակ են լինելու։
3. Պատի նկարներ չեմ սիրում, մանավանդ որ մի պատին հինգ հատ նկար ա լինում։
4. Բայց սիրածս մարդու նվիրած կտավը/նկարը կկախեի, մանավանդ որ իր ձեռքով նկարված լիներ ։)
5. Մինչ առաջին կուրսը ՍՄՍ գրել-ուղարկելու ձև չգիտեի, մինչդեռ քույրս հազարավոր ՍՄՍներ էր գրում-ստանում. հաճախ վիճում էի, թե դրա իմաստը որն ա, եթե կարող էր զանգել-խոսել։
6. ՍՄՍ գրել չիմանալուց եմ խոսում, բայց նույնիսկ հեռախոս չունեի ու չէի ուզում ունենալ։
7. Հիմա առանց ՍՄՍ գրելու կյանք չունեմ ու հաճախ ռեկորդ եմ խփում։ ։)
8. Սովորություն ունեմ աչքս հեռախոսիցս չկտրել ու միշտ այն ձեռքումս եմ պահում։
9. Փափուկ խաղալիքներ չեմ սիրել ու չեմ ունեցել։
10. Երրորդ դասարանում լեզվիս տալու համար պատժվել եմ պապայի կողմից ու մինչև հոգուս խորքը վիրավորվել։
11. Տարրական դասարաններում ինձ լավ էի զգում, երբ պապիկս մեքենայով էր դասի տանում, հատկապես անձրևոտ օրերին։
12. Ամեն անգամ, երբ մաման մազերս բարձր ու ձիգ հավաքում էր, ընթացքում փնթփնթում ու լացում էի. դրա համար մանկությանս նկարներում թշերս կարմիր են։
13. Երրորդ դասարանից ի վեր, մազերս կարճ կտրել էի տալիս, որ էլ մազերիս արմատների ցավից չտառապեի։
14. Փոքր ժամանակ «ր» տառին «յ» էի ասում, Արմենին՝ Այմեն, ու իրա մամայի ուշքը գնում էր դրանից։ Անընդհատ կրկնել էր տալիս, ես էլ չէի զգում, որ սխալ էի ասում։ ։)
15. Նույն Արմենին երկար ժամանակ արհամարհում էի, որովհետև երբ ախպերը թևս ոլորեց, ինքն հիմարի պես ծիծաղում էր, փոխանակ եղբորը հասկացներ, որ չի կարելի։ Հետո ի՞նչ, որ լեզվիս էի տվել, իրենց հասնում էր։
16. Սատանաներից վախում էի ու մութ տեղեր չէի գնում։
17. Մի օր հազիվ ռիսկ արեցի, որ բակի մութ կողմը գնամ խաղալիքս վերցնելու (մութ տարիներն էին, շոգ ամառ էր, լամպի լույսի տակ նստած էինք երեկոյան), ոտքիս տակ մի տարօրինակ բան ընկավ ու ծակեց. գոռացի։ Ոզնի էի տրորել, նենց լավն էր։ Տեսնես ո՞նց էր հայտնվել բակում։
18. Նախադպրոցական տարիքում թաքուն դեղեր էի «ուտում»։ Հենց մաման տանը չէր լինում, դեղերի փնտրտուքով էի զբաղվում։ Աթոռը դնում, բարձրանում էի սերվանդների վերևներից հետ ստուգում ու գտածս դեղերը ծամելով ուտում։ Տեսնես ի՞նչ դեղեր էին, Տեր Աստված։ Ամենսիրածս դեղին տափակ ու մեծ հաբերն էին, նենց համո՜վ էին։
19. Ատում էի, երբ մաման ցերեկները զոռով պառկացնում էր, որ քնեինք։ Ու երբ արթնանում էի, մուռ էի պահած լինում. երբեք չէի ժպտում նրան, ինչքան էլ որ ինքը սիրալիր էր։
20. Իսկ երբ իրեն մի օր հիվանդանոց տարան, զռռում էի ու ուզում նրա հետ գնալ, իսկ պապիկն ինձ պինդ բռնել էր, որ չգնամ մեքենայի մեջ խցկվեմ։ Գիտեի, թե մաման մեռնելու էր, էլ չէր գալու։ Ինչ հիստերիկ էի։
21. Սադիստ էլ էի։ Մի անգամ քույրս խելոք չմնաց, հարդուկով թևը վառեցի։ Վախեցել էր։
22. Մի ուրիշ անգամ էլ ես ու քույրս որոշեցինք շաքարաքլոր սարքել, ու տաք զանգվածը անզգուշորեն թափեցի նրա ձեռքին. մաշկը լրիվ պոկվել էր, ոսկորն երևում էր։ Սպին մնում ա։ ։(
23. Հայաստանում ոչ մի էքսկուրսիայի չեմ գնացել դասարանիս հետ։
24. Կառնավալին էլ որոշեցի չմասնակցել խիստ անձնական պատճառներով, որոնք դասղեկիս համար անհասկանալի մնացին ու սկսեց ինձ չսիրել. մինչ էդ աչքի լույսն էի։
25. Ութ տարեկանում լճում խեղդվում էի, հազիվ փրկեցին։
26. Հեչ ծառ բարձրացած չկամ։
27. Սուրճ եփելիս սուրճոտ գդալը դնում եմ գազի վրա ու միշտ նկատողություն ստանում։
28. Հում աղացած միս ուտելու սովորություն ունեմ, մաման միշտ նախատում ա ու ձեռքս դաղում, եթե, իհարկե, հասցնում ա։
29. Բայց աղի-անալիությունն ստուգելու դեպքում կանչում ա, որ ես համտեսեմ։
30. Մեռնեմ, ոչխարի միս չեմ ուտի։ Ո՛չ հում, ո՛չ եփած։
CactuSoul (16.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (17.11.2016), John (16.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (16.11.2016), Progart (08.07.2017), Sambitbaba (16.11.2016), Աթեիստ (16.11.2016), Բարեկամ (18.11.2016), Գաղթական (17.11.2016), Նաիրուհի (16.11.2016), Նիկեա (19.11.2016), Շինարար (16.11.2016), Ուլուանա (16.11.2016), Վոլտերա (16.11.2016)
Ես էլ շարունակեմ փաստերս.
38. Երբ դեռ բջջային հեռախոսներ չկային, ես մոտավորապս 100 հեռախոսահամարի հիշողություն ունեի, ու հազվադեպ էի բլոկնոտ օգտագործելու կարիք ունենում։ Իսկ հիմա ընդամենը մի քանի հեռախոսահամար եմ անգիր հիշում, իսկ իմ սեփական հեռախոսահամարը մոտ մի տարի է, ինչ հազիվ եմ անգիր սովորել, բայց երբ որոշ ժամանակ պետք չի գալիս, էլի մոռանում եմ։
39. Կլոր թվերի նկատմամբ թուլություն ունեմ։ Ինչ անում եմ, միշտ փորձում եմ հնարավորինս էնպես անել, որ կլոր թվով լինի։
40. Չնայած չափից դուրս էմոցիոնալ լինելուս՝ գրեթե երբեք չեմ գործում պահի ազդեցությամբ։
41. Իմ կարծիքով, ես ամենալավը սիրել եմ կարողանում։
42. Գրելն իմ տարերքն է։ Կարևոր չէ՝ օրագիր/բլոգ, գրական ստեղծագործություններ, ֆորումային գրառումներ թե զանազան ցուցակներ։ Ընդ որում՝ սիրում եմ գրելու ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական պրոցեսը։
43. Սիրում եմ մինիմալիզմն ամեն ինչում ու ձգտում եմ հնարավորինս մինիմալիստ լինել։ Որոշ ոլորտներում նկատելի հաջողության հասել եմ արդեն, որոշ ոլորտներում ահագին անհույս եմ թվում, բայց շարունակում եմ փորձել։
44. Միշտ հակում եմ ունեցել իրեր կուտակելու, դժվարանում եմ իրերը դեն նետել. «բա որ հանկարծ»–ի համախտանիշը մեջս խորն է նստած։ Բայց լրջորեն աշխատում եմ էդ ուղղությամբ։ Չեմ կարծում, թե երբևէ վերջնականապես կազատվեմ էդ հակումից, ուղղակի ստիպված եմ միշտ վերահսկել։
45. Կենդանիներ շատ եմ սիրում, բայց համ էլ վախենում եմ իրենցից, ու ինչքան փոքր ու խլվլան, էնքան ավելի շատ եմ սարսռում։ Ըստ իս, դա նույնիսկ վախ չի, այլ մի տեսակ վախի ու զզվանքի միջև ընկած ինչ–որ վիճակ, չգիտեմ՝ ոնց ճշգրիտ բնորոշել։ Ամենասիրածս կենդանիները շունն ու ձին են։ Ձիերի հանդեպ նաև մի տեսակ պատկառանք եմ զգում։
46. Իմ ամենասիրած փոխադրամիջոցը գնացքն է։
47. Հանգիստն ինձ համար պասիվ վիճակն է՝ պառկած կամ գոնե նստած՝ մինիմալ շարժումներով ու իրադարձություններով։ Ակտիվ հանգիստ հասկացությունը ոչ մի կերպ չի տեղավորվում հանգստի իմ ընկալման մեջ։ Ինչ–որ տեղ հանգստանալու գնալուց էլ երբևէ հանգստացած չեմ զգացել ինձ։ Հակառակը՝ միշտ ահավոր հոգնած եմ տուն գալիս՝ անկախ նրանից, թե որքանով էր հաճելի ու հետաքրքիր։ Ու ընդհանրապես չեմ հասկանում, թե ոնց կարող է որևէ տեղ գնալը հանգստանալ համարվել։
48. Փոքր ժամանակ ընդհանրապես չէի ժպտում։ Ահագին ուշ եմ ժպտալ սովորել։
49. Շատ դեպքերում, երբ ինձ թվում է, թե ժպտում եմ, սովորաբար լավագույն դեպքում պարզվում է, որ չեմ ժպտում, վատագույն դեպքում՝ որ մռայլ եմ։ Ամեն անգամ շոկի մեջ եմ ընկնում, երբ լավ կամ առնվազն նորմալ տրամադրությամբ եմ լինում, մեկ էլ կողքից հարցնում են, թե ինչու եմ տխուր/մռայլ, կամ ինչից եմ դժգոհ։
50. Դատարկի պես ես էլ եմ համարում, որ պատանեկություն չեմ ունեցել։ Էդ առումով, կարելի է ասել, Ակումբի հանդիպումներն ինձ համար ինչ–որ չափով լրացրել են էդ բացը։ Քանի որ էն ժամանակ ակումբցիների երևի ավելի քան 90 տոկոսն ինձնից ահագին փոքր էր, ու շատերը պատանեկան տարիքի էին, իրենց հետ ինձ մի տեսակ փոքր էի զգում ու պատանեկություն էի ապրում։
51. Ատամնաբույժները մանկությանս մեծագույն սարսափներից են եղել։ Ինձ ատամնաբուժական ստուգման տանելը լուրջ խնդիր էր։ Մի անգամ դպրոցում, երբ ատամնաբույժը եկել էր ստուգման, փախել եմ դասարանից։ Մեր դպրոցի ատամնաբույժին նույնիսկ փողոցում պատահաբար տեսնելիս սիրտս ընկնում էր չոքերս, ու ճանապարհս փոխում էի։ Ինձ թվում էր՝ հենց ինձ տեսնի, տեղում կանգնեցնելու է ու ատամներս ստուգի՝ համապատասխան սարսափելի հետևանքներով։ Ատամնաբույժների նկատմամբ վախս լրիվ անցավ քսաներեք տարեկանում, երբ տարիներ շարունակ ատամնաբույժի մոտ չգնալուց հետո մի օր ստիպված եղա գնալ։
52. Ես լիքը բաներ չեմ ձեռնարկում ու չեմ անում զուտ սխալվելու վախից։
53. Եթե երկար ժամանակ ստեղծագործական որևէ աշխատանքով չեմ զբաղվում (խոսքը ձեռքի աշխատանքի, նկարելու ու նման բաների մասին է), դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում ու անիմաստության զգացողություն ունենում։
54. Վիրտուալ շփումներին, հարաբերություններին նույնքան լուրջ եմ վերաբերվում, որքան ռեալին։ Վերջին տասնամյակում կյանքումս հայտնված ամենաարժեքավոր մարդկանց վիրտուալի միջոցով եմ ձեռք բերել։
55. Ինձ միշտ թվացել է, որ եթե շատ ուզենամ, շատ ջանամ, կկարողանամ թռչել։ Երազումս պարբերաբար թռչում եմ, ու էդ զգացողությունն էնքան իրական ու շոշափելի է միշտ լինում, որ հետո արթուն ժամանակ մի տեսակ անհասկանալի ու տարօրինակ է թվում թռչել չկարողանալս։
56. Կախվածություններ չունենալն ինձ համար շատ կարևոր է։ Ամեն ինչ անում եմ կախվածություններից հնարավորինս զերծ մնալու համար։ Ֆիզիկական կախվածություններ չունեմ, բայց մտերիմ մարդկանցից ունեմ։
57. Ես չեմ կարոտում ո՛չ մանկությունս, ո՛չ ուսանողական տարիներս (Բրյուսովում սովորելու)։ Առանձին պահեր հաճելի ու հետաքրքիր պահեր, իհարկե, երկուսի մեջ էլ եղել են, որ կարոտում եմ, բայց ընդհանուր առմամբ երկուսն էլ կյանքիս ծանր ժամանակաշրջաններ եմ համարում (իսկ թե ինչու՝ գուցե իմանաք փաստերի հաջորդ պարտիայում)։
58. Երաժշտություն շատ եմ սիրում, լսելիս իսկապես վայելում եմ, բայց կարող եմ շաբաթներով ընդհանրապես ոչ մի երաժշտություն չլսել։ Պարզապես չեմ հիշում երաժշտության մասին ու պահանջը չեմ զգում։ Երբ երկարատև դադարից հետո լսում եմ, ամեն անգամ զարմանում եմ, թե ոնց էի առանց երաժշտություն լսելու ապրում էդքան ժամանակ, բայց դա ինձ չի խանգարում, որ որոշ ժամանակ անց էլի շաբաթներով չհիշեմ երաժշտության գոյության մասին։ Լսելիս շաբաթներով, ամիսներով, երբեմն նույնիսկ տարիներով կարող եմ լռվել նույն կատարողի կամ նույն ոճի երաժշտության վրա։ Շատ ուշ եմ հոգնում ինձ դուր եկած երգերից ու մեղեդիներից։
59. Չեմ հասկանում, թե ոնց են մարդիկ անընդհատ երաժշտություն լսում՝ ամեն ինչով զբաղվելիս։ Ես հաճախ կարիք եմ ունենում հենց լռության։ Ուղղակի ուզում եմ լռություն «լսել»։ Բացի դրանից, մտավոր աշխատանք անելիս սովորաբար չեմ կարողանում երաժշտություն լսել որպես ֆոն. կամ կենտրոնանում եմ երաժշտության վրա, ու աշխատանքս տուժում է, կամ էլ կենտրոնանում եմ աշխատանքի վրա, ու երաժշտությունը կամ չեմ լսում՝ ընկալում ընդհանրապես, կամ էլ ընկալում եմ որպես կողքից խանգարող աղմուկ ու նյարդայնանում։ Բացառություն են կազմում առանց խոսքի որոշ մեղեդիներ։ Երբեմն էլ երաժշտությունը հատուկ լսում եմ՝ առանց ուրիշ բանով զբաղվելու, այսինքն՝ ուղղակի կենտրոնացած միայն երաժշտություն եմ լսում։
60.Տանել չեմ կարողանում փայլփլուն իրեր, հատկապես փայլփլուն հագուստ, զարդեր ու կոսմետիկա։
61. Անտարբեր եմ տեխնիկայի նկատմամբ. հանգիստ կարող եմ բավարարվել մինիմալով ու երբեք չեմ ձգտում որևէ սարքի վերջին մոդելն ունենալ։ Օրինակ, հեռախոսս կոճակներով նախնադարյան հեռախոսներից է (ի դեպ, անինտերնետ), էն որ հիմա ցանկացած մարդու ձրի էլ տաս՝ չի վերցնի։ Ավելի լավը ձեռք բերելու ցանկություն ու պլաններ մոտ ապագայում չունեմ։
62. Բավական ուժեղ ներքին արգելակներ ունեմ։ Էն բաները, որոնք սխալ ու անընդունելի եմ համարում, ինչքան էլ գայթակղությունը մեծ լինի, չեմ անի, նույնիսկ եթե շուրջս բոլորն անեն էդ բանը։
63. Սովորություն ունեմ մազերս մինչև գոտկատեղս երկարացնելու, իսկ հետո շատ կարճ կտրելու, որից հետո նորից երկարացնում եմ մինչև գոտկատեղս և այդպես շարունակ։ Էս անգամ ավանդույթը խախտել եմ ու կարճացնելիս նախորդ անգամներից շատ ավելի երկար եմ թողել։
64. Իմ ամենաանհավանական երազանքներից մի քանիսը կատարվել են։
65. Կյանքումս երկու երգչի թունդ երկրպագու եմ եղել՝ ուսանողությանս տարիներին Ֆրեդի Մերկուրիի ու շատ ավելի ուշ՝ Մայքլ Ջեքսոնի։ Երկուսին էլ որպես երգչի՝ բացահայտել եմ իրենց մահից հետո։ Ֆրեդիի լիքը նկարներ, ամսագրեր, տիպեր, գիրք ու պլակատներ ունեի սեղանիս ու գրադարակիս վրա, բայց մի նկար կար, որի հետ տարիներ շարունակ հաճախ խոսում էի։ Նկարին նայելիս ինձ թվում էր՝ Ֆրեդիի հայացքը փոխվում է՝ իմ պահվածքին համապատասխան։ Մի խոսքով՝ լրիվ տարած վիճակ էր։
66. Շատ դանդաղաշարժ եմ ու հաճախ անտեղի բծախնդիր. ամեն ինչ անելիս երկար գցում–բռնում, խորանում, տնտղում, վերլուծում եմ, նոր անում։ Շատ բաներ, որ մարդիկ հիմնականում ձեռի հետ, ոտի վրա անում են արագ՝ առանց խորանալու, ինձ համար լուրջ գործեր են՝ երկար ու մանրակրկիտ ուսումնասիրություն, ժամանակ ու ջանքեր պահանջող։
67. Սիրում եմ, երբ ամեն ինչ սիրուն հավաքված, դասավորված ու մաքուր է լինում, ահավոր նեղվում եմ թափթփված վիճակից, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում մաքուր հավաքած վիճակը պահպանել, ու ինչքան էլ հավաքեմ, դասավորեմ ամեն ինչ, կարճ ժամանակում էլի նույն խառնաշփոթն եմ ստեղծում շուրջս։
68. Ակումբում շնորհակալություն կամ վարկանիշ տալիս եմ, որպես կանոն, կոնկրետ գրառմանը, ոչ թե հեղինակին։ Վարկանիշ կամ շնորհակալություն տալ–չտալս երբևէ պայմանավորված չի տվյալ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքով, մտերմության աստիճանով ու հարաբերությամբ. գրառումը դուրս գալիս է՝ տալիս եմ, չի գալիս՝ չեմ տալիս՝ ուզում է՝ մտերիմս լինի, ուզում է՝ ինձ համար ոչ համակրելի կամ ինձ չհամակրող մեկը։ Բնականաբար, նույնը վերաբերում է Ֆեյսբուքի լայքերին։ Ինձ պարտավորված չեմ զգում որևէ մեկի գրառումները լայքել կամ շնորհակալել, ոչ էլ ակնկալում եմ, որ իմը լայքեն զուտ վերաբերմունքով պայմանավորված։
69. Դեռ վաղ դպրոցական տարիքից առանձնահատուկ հետաքրքրություն եմ ունեցել մարդկանց ձեռագրերի նկատամբ։ Մարդուն ճանաչելիս ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսին կլինի նրա ձեռագիրը։ Դպրոցական հասակում նաև սիրում էի տարբեր մարդկանց, հիմնականում դասարանցիներիս ձեռագրերը նմանակել, ու վատ չէր ստացվում։ Անընդհատ էս կամ էն մարդու ձեռագրով էի գրում։ Նաև հոբբի ունեի՝ հնարավորության դեպքում բոլոր ծանոթներիս ձեռագրերը հավաքել–պահելու։ Բոլոր սերերիս ձեռագրերի նմուշներ ունեմ պահած։ Ճիշտ է, հիմա արդեն էն արժեքը չունեն, ինչ էն ժամանակ, բայց ամեն դեպքում պահում եմ որպես պատմություն։
70. Համարյա տասը տարի է՝ ապրում եմ ԱՄՆ–ում, բայց ինձ դեռ հյուր եմ զգում էստեղ ու չեմ կարծում, թե դա երբևէ կփոխվի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (18.11.2016), CactuSoul (18.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (18.11.2016), Life (17.11.2016), Mr. Annoying (17.11.2016), Progart (13.01.2019), Quyr Qery (18.11.2016), Sambitbaba (17.11.2016), Բարեկամ (18.11.2016), Գաղթական (18.11.2016), Նաիրուհի (18.11.2016), Նիկեա (19.11.2016), Շինարար (17.11.2016), Վոլտերա (24.11.2016)
4. Ես 5 ֆիթ 6.75 ինչ բոյ ունեմ... համարում եմ էդի նորմալ բոյով մարդ
5. ինշուրանսիս էյջըթի հետ էի էն օրը... ուզեց ֆբ-իս ընկերը լինի, ավատարս տեսավ ասեց, ստեղ լիքը մազեր ունես... ասի էտի ես չեմ... չէր հավատում...he's not the sharpest knife in a drawer...
6. մտա սոկի խանութ՝ ջամբա ջուս... աշխատողը մի հատ ջահել տղա էր, ասում "hi ringo …"
Arpine (17.11.2016), boooooooom (18.11.2016), CactuSoul (18.11.2016), GriFFin (18.11.2016), LisBeth (19.11.2016), Աթեիստ (17.11.2016), Անվերնագիր (17.11.2016), Հայկօ (17.11.2016), Նաիրուհի (18.11.2016), Նիկեա (17.11.2016)
Անվերնագիր (18.11.2016), Հայկօ (18.11.2016)
1. Ինչ ինձ գիտակից մարդ եմ հիշում, միշտ ինքնուրույն եմ եղել: Երբեք չեմ հարցրել, տեղյակ եմ պահել:
2. Հիմա ինչպիսին որ կամ, իմ մանկության տարիների արդյունքն է: Գոհ եմ:
3. Ես 8րդ դասարանում հորինել եմ սեփական այբուբենս (հայկական տառերի փոխարեն ուրիշ տառեր), դրանով մենակ ես եմ գրում ու ունեմ հատորներով գրած օրագրեր մինչև 2012ը, հետո թարգեցի, որովհետև վերածվել էր պարտականության նման մի բանի: Մեկ-մեկ ուղղակի գրում եմ իմ համար: Հավես ա,երբ կարաս գրես ինչ ուզում ես, առանց թաքցնելու թողնես ուր ուզում ես. մեկ է կարդացող չկա:
4. Մինչև հիմա երազելիս նույն բանն եմ երազում. հնարավորություն ունենամ ու սկսեմ իմ ուզած ձևով իմ երկիրը վերանորոգել` սկսելով իմ շենքից ու քաղաքից:
5. Երազող եմ շատ, բայց ինձնից ռեալիստ մեկ էլ ես եմ:
6. Պապայիս կորցրել եմ լրիվ անսպասելի, երբ ավարտում էի դպրոցը, իսկ մամայիս` լրիվ գիտակից, էս տարի: Երկու անգամ էլ կանխազգացել եմ:
7. Միշտ պատկերացրել եմ, որ ես ընտանիք չունենայի, ինչքան ազատ կլինեի, իսկ հիմա հասկանում եմ, որ կիսատ եմ ու ոչ ազատ:
8. Բարձրություն, թռիչք, սարեր, կիլոմետրերով քայլել,հնություններ – իմն են:
9. 3 թռիչք ունեմ պարաշյուտով, մեկն էլ պարապլանով, zipeline-ը չեմ հաշվում:
10. Միշտ թերարժեքության զգացում ունեմ կրթությունս ոչ լիարժեք լինելու պատճառով: Ինչքան քայլեր եմ անում շարունակելու, չի ստացվում ու միշտ հասկանում եմ, որ ուշացնում եմ շատ:
11. Ես ավելի ուժեղ եմ, քան կցանկանայի լինել:
12. Ակումբն իր ամեն ինչով ու ոքով ինձ շատ հարազատ է: Իրականում ակումբից մնացել են 2 հարազատ մարդիկ, որոնց հետ պարբերաբար հանդիպում ենք ու լիքը իրական ու վիրտուալ ծանոթներ, որոնց ես կարդում ու հետևում եմ:
13. Ակումբից մեկ էլ ինձ մնացել է առանձնահատուկ մեկը, ումից ես ինքս ինձ կտրեցի, ում ես չեմ մոռանում ու ում ես պարբերաբար հետևում եմ: Շատ կուզեի մի օր ուղղակի նստեինք ու երկար զրուցեինք:
14. Կյանքումս 2 մարդիկ են եղել, որոնք ինձ ճիշտ ժամանակին ուղղություն ու խորհուրդ են տվել ու իրանց շնորհիվ է, որ ես այսօր կայացած եմ ինչքանով որ կամ:
15. Կարիճ եմ բառիս լրիվ իմաստով. կտրուկ եմ միայն ինձ շատ կարևոր ու հարազատ մարդկանց, հարցի շուրջ:Եթե հիասթափվեցի, ետ չեմ նայում, եթե վիրավորեցին, չեմ մոռանում, եթե ոչինչ հստակ չի, ուրեմ չկա էտ, եթե նվիրվում եմ, մինչև վերջ:
16. Կյանքիդ տղամարդը, երեխաներ (4ը` 2 աղջիկ, 2 տղա), սիրած աշխատանք, հանգիստ կյանք - երջանկության բանաձևը:
17. Կարող եմ շատ կտրուկ որոշումներ կայացնել ու անել միանգամից. մենակ գնալ հանգստի աշխարհի ծայրը (Շրի Լանկա):
18. 19 տարեկանում 1 ամիս ապրել եմ Դուբայում, որից երևի մենակ մի տարի հետո հասկացա, թե ինչքան եմ հասունացել:
19. Շատերն են կարծել, որ ես մեր տան միակ երեխան եմ:
20. Գիտակցված ներողություն խնդրելն ինձ համար կարևոր ձեռքբերում եմ համարում (15 տարեկանում):
21. Եթե ունենամ մի քիչ ազատ ժամանակ, կքնեմ:
22. Ես պայքարող մարդ եմ, մենակ պիտի հստակ իմանամ ինչի համար եմ պայքարում:
23. Միշտ ուզում եմ իմանալ, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին: Իրականում ես էտ կարծիքներից կախված չեմ, բայց ուզում եմ իմ իմացած եսը համեմատել կողինիս կազմածի հետ: Մի կինո կար, հերոսը մահանում է, ու էտ պահին իր ամբողջ կյանքը տեսնում է` անգամ էն, ինչ իր մասին ասել, խոսել, մտածել են: Ես էլ եմ ուզում նման մի բան, բայց ոչ մեռնելիս: Ինձ թվում է, ես շատ պահեր եմ բաց թողել, որ չեմ էլ նկատել:
24. Հիմա մատներիս վրա կհաշվեմ մարդկանց, ում ընկեր կասեմ:Մնացածն ինձ հարազատ մարդիկ են կամ ուղղակի ծանոթներ:
25. Աշխատում եմ սպասումներ չունենալ մարդկանցից, որ շատ չհիասթափվեմ, բայց շատ չի ստացվում, հիասթափվում եմ միշտ. սպասումներս շատ են:
26. Մոտ մարդիկ ինձ գիտեն որպես շատ հայրենասերի, բայց ես չեմ սիրում ու չեմ խոսում էտ թեմաներով:
27. Ազգային ինքնագիտակցությունս ձևավորվել է 9 տարեկանում` մեր սեղանի տակ մենակ լացելով, էրգրի մասին շատ լուսավոր հաղորում նայելուց հետո:
28. Անկառավարելի սովորություն ունեմ: Եթե ձեռքերս ազատ են ու ես նստած եմ, մազերս քարկապում եմ ու արձակում, էնքան որ մեկ էլ զգում եմ ձեռքերս հոգնել են, բայց շարունակում եմ:
29. Աշխատանքիս մեջ ղեկավարում եմ մոտ 24 մարդու աշխատանք ու ինձ լրիվ նոր կողմից եմ բացահայտում ու ավելի սիրում:
30. Ես սիրում եմ կյանքը ու անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տատիկ դառնալու, որ կարողանամ տեսնել ապրածս:
հ.գ. վերջերս փորփրում էի ակումբային արխիվս ու կարոտեցի մարդկանց, ովքեր ժամանակին ակտիվ էին:Շատ կուզեի գուցե իմ նման հիմա պասիվ "ակտիվ հետևողներ" են, որոնց անունները էստեղ չեն հնչել, կարդային ու գրեին
Mark Pauler,Գեա, E-la Via, Ամպ, Ժունդիայի, Agni, Սլիմ
Ուլուանա, հատուկ շնորհակալություն թեմայի համար:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Arpine (18.11.2016), boooooooom (18.11.2016), CactuSoul (18.11.2016), Chilly (18.11.2016), GriFFin (19.11.2016), Jarre (18.11.2016), John (18.11.2016), kitty (20.11.2016), LisBeth (19.11.2016), Mr. Annoying (18.11.2016), One_Way_Ticket (18.11.2016), Progart (09.07.2017), Sambitbaba (18.11.2016), unknown (27.11.2016), Գաղթական (18.11.2016), Զաքար (18.11.2016), Հայկօ (18.11.2016), Հարդ (07.04.2017), Մուշու (19.11.2016), Նաիրուհի (18.11.2016), Նիկեա (19.11.2016), Շինարար (18.11.2016), Ուլուանա (18.11.2016), Վիշապ (18.11.2016), Վոլտերա (24.11.2016), Տրիբուն (18.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ