Վիշապ (05.02.2017)
թույն մականուն ա բայց Ծլնգը![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Տրիբուն, սպասի, էսի որ սկսում ես, հետո հա ուզում ես շարունակես։
Ես օրինակ ուզում եմ, բայց որ մտածում եմ ամեն գրելուց պտի նախորդ ցուցակի հետ համեմատեմ, չկրկնվեմ, ընկրկում եմ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (05.02.2017)
կարելի ա մի հատ էլ Ծնգլ ունենալ))
այ դա շփոթեցնող կլինի՝ Ծլնգն ու Ծնգլը
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Աթեիստ (05.02.2017)
Լիլ, եկել եկել ես, դու էլ քո 30-ը գրի:
impression (05.02.2017), Lílium (06.07.2017), Հայկօ (05.02.2017)
John (05.02.2017)
13 փաստ իմ մասին, մինչև Ծլնգը մնացած 17-ն էլ գրի, ես իմ 17-ն ավելացեմ ))
1. Ես այլմոլորակային եմ. գիտեմ, որ էդպես չի, բայց կրոնի նման մի բան է այլմոլորակային լինելը՝ կույր հավատի վրա է հիմնված
2. Այլասերված երևակայություն ունեմ. ցանկության դեպքում անգամ գոյություն չունեցող բաներ եմ կարողանում տեսնել, քմահաճույքի համաձայն փոխել երկնքի գույնն ու շա՜տ վաղուց արդեն էս չէի խոստովանել, քանի որ, մեկ ա, չեն հավատում, հեգնում են:
3. Ծովն իսկականից անկապություն ա
4. Մարդիկ իմ հիվանդություններից են, սիրում եմ բզբզալ, փորփել, հասնել ամենախորքերն ու ճանաչել
5. Ակումբում ես պրոգրեսին զուգահեռ նաև ռեգրես եմ ապրել որոշ հարցերում, նոր եմ սկսել բալանսի գալ
6. Կրիայիս անունը Չուպակաբրա եմ դրել
7. Ես դեռ երեխա եմ, քանզի կարող եմ հրճվողից կտրուկ փոխակերպվել տառապյալի
8. Կյանքում երկու անգամ բավական տարօրինակ ՉԹՕ-ներ եմ տեսել, մեկը՝ վկաների ներկայությամբ
9. Սահմանային իրավիճակներում ես գերմարդ եմ դառնում՝ անոմալ հավասարակշիռ ու բացարձակ էմոցիաներից զուրկ
10.Ես ինձ լուզեր եմ համարում, քանի որ իմ ընդունակությունների համեմատ ես ոչինչ չգիտեմ, իմ կարողությունների համեմատ՝ ոչ մի էական, շոշափելի բան, բացի մի քանի ստացված ստեղծագործությունից կյանքում չեմ արել
11. Ես ահավոր կպչուն ու պառազիռող դրսևորումներ եմ ունենում, բայց զզվում եմ կպչուն մարդկանցից ու ինձնից, երբ զգում եմ՝ իմ անձը մեկին սկսել եմ պարտադրել
12. Լիքը մտածելուց հետո ես հասկացա, որ երջանիկ եմ
13. Ինչ մազերս կարճ եմ կտրել, սկսել եմ ինձ սիրել ու մի այլ կարգի սեքսի եմ ինձ զգում
14...
....
30.
CactuSoul (05.02.2017), Cassiopeia (05.02.2017), John (05.02.2017), Lílium (06.07.2017), Mr. Annoying (05.02.2017), Progart (09.07.2017), _Հրաչ_ (05.02.2017), Աթեիստ (05.02.2017), Գաղթական (05.02.2017), Ծլնգ (05.02.2017), Յոհաննես (05.02.2017), Ուլուանա (07.02.2017), Վիշապ (05.02.2017), Տրիբուն (05.02.2017)
1․ իմ փաստերն ամբողջ 36 են, ամռանը կդառնան 37
2․ ճակատիս ճերմակ մազափունջ ունեմ, որի հանդեպ իրարամերժ զգացմունքներ եմ տածում՝ մեկ սիրում եմ, մեկ տխրում, որ կա
3․ ինձ համարում եմ ավելի շատ չար, սարկաստիկ ու չհանդուրժող, քան փափուկ ու բարի
4․ կան մարդիկ, ովքեր առանց որևէ բան անելու ազդում են վրաս
5․ էս տարի ես առաջին անգամ գնացել եմ Եվրոպա
6․ մի քանի օր առաջ ֆեյսբուքով ամուսնության առաջարկ եմ արել ընկերներիցս մեկին
7․ մերժվել եմ
8․ ինքը դեռ կփոշմանի
9․ լռությունը նախընտրում եմ երաժշտությանը
10․ խայտառակ սերիալամոլ եմ
11․ բարձրակարգ դրամա քուինից դարձել եմ շարքային դրամա քուին, ծերանում ենք
12․ սենց բան կարծեմ դպրոցում էինք անում, տենց նկարազարդ ու եսիմ ինչ զրթիկներ կպցրած տետրեր էին՝ քեզ տալիս էին, դու մեջը քո մասին բաներ էիր գրում
13․ ու եթե քեզ բախտ էր վիճակվել էդ տետրում գրել, ուրեմն դու վստահության մի այլ շրջանում էիր, դա ամեն մեկին չէին տալիս
14․ ճիշտն ասած, Շիրակի մարզը չեմ սիրում
15․ սոխի հոտ եթե էկավ, չենք համբուրվի, լա՞վ
16․ ու պետք չի ասել՝ դու էլ սոխ կեր, էլ հոտը չես զգա
17․ աջ աչքս ավելի լավ ա տեսնում, քան ձախը
18․ տանել չեմ կարողանում բրիտանական ակցենտը
19․ էնքան երկար ժամանակ չեմ գրել, որ մոռացել եմ՝ դա ոնց են անում
20․ եթե համաձայնում եմ որևէ մեկի հետ դա կարող ա չնշանակել, թե համաձայն եմ, ուղղակի որոշել եմ, որ օգուտ չկա շարունակել վեճը
21․ երկու ամսից տասը տարին կլրանա, ինչ գրանցվել եմ Ակումբում
22․ մնաց ութ հատ
23․ օհ, կիսվեմ ձեռքբերումով՝ դադարել եմ եղունգ կրծելը՝ ես, 30 տարվա կրծանս
24․ ֆեյսբուքում իմ սիրելի մարդիկ սովորաբար անֆոլոու են, ես նրանց էջ հատուկ հյուր եմ գնում բամբաներկով բանով
25․ չեմ հասկանում՝ մարդկանց ինչի են ծաղիկ նվիրում, լուրջ
26․ լողալ չգիտեմ
27․ այ քեզ բան, վրացերեն էլ չգիտեմ, ու տենց լիքը բան կա, որ չգիտեմ, ինչ մի
28․ ունեմ լիիիիքը ֆոբիաներ, բայց չեմ ասի, մենք էդքան մտերիմ չենք
29․ ես կարող եմ ինձ նեղություն տալ ուրիշին լավություն անելու համար, բայց էդ դեպքում սովորաբար ուրիշը վաղուց արդեն ուրիշ չի լինում, ուղղակի կարող ա ինքն էլ չիմանա էդ մասին
30․ ես կարողանում եմ անտարբերություն խաղալ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (05.02.2017), Arpine (18.03.2017), boooooooom (20.01.2019), CactuSoul (05.02.2017), Cassiopeia (05.02.2017), ivy (05.02.2017), John (05.02.2017), Katka (08.07.2017), Lílium (06.07.2017), LisBeth (05.02.2017), Mr. Annoying (05.02.2017), Progart (13.01.2019), Sambitbaba (05.02.2017), Աթեիստ (05.02.2017), Ծլնգ (05.02.2017), Հայկօ (05.02.2017), Մուշու (05.02.2017), Յոհաննես (05.02.2017), Նաիրուհի (05.02.2017), Ռուֆուս (05.02.2017), Վիշապ (05.02.2017), Տրիբուն (05.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ