Ես էլ եկա.
1. Նախ ֆեյքերի մասին: Մինչ ակումբը բացելն իրականում բավական երկար եմ պատրաստվել, հաշվել, ուսումնասիրել, հետազոտել: Կարևոր հանգամանքներից մեկն էն էր, որ պետք է հասկանայի խախտումների մեխանիզմը՝ հետագայում դրանք կանխելու համար: Դրա համար ինչ-որ ֆորումներում (էական չի որ) ունեցել եմ տասնյակ ֆեյք հաշիվներ, խախտել հնարավոր գրեթե բոլոր օրենքները, ներկայացել ամենատարբեր կերպարներով: Ֆորումներից մեկում երկու հաշիվներիս իրար հետ մի քանի հարյուր գրառումանոց բանավեճ կռիվը նույնիսկ շեդևր կանվանեի: Բազմաթիվ սադրանքներ եմ արել, իհարկե միշտ իրավիճակը մեծ լարման չհասցնելով, արդյունքում ես արդեն պատրաստ էի որպես ադմինիստրատոր հնարավորինս հեշտ հայտնաբերել խախտումներն ու պայքարել դրանց դեմ:
2. Ակումբը բացելուց հետո հասկացա, որ նախորդ կետում գրածս անիմաստ բան էր
3. Ես թունդ հավատացյալ եմ եղել ու դա ինձ չեն սովորացրել, ինքս եմ դրան եկել: Երիտասարդ քեռուս՝ քաղցկեղի հետևանքով մահն եղել է էն պատճառը, որ ես դադարել եմ հավատացյալ լինեմ: Հիմա երբ իմ կրոնական հայացքը հարցնում են, ես ասում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ագնոստիկ աթեիստ եմ: Չհարցնեք դա ինչ ա, զահլա չկա խորանալու:
4. Ես առաջ շատ խորն էի թաքցնում իմ զգացումնքները: Օրինակ հարազատներս մինչև հիմա էլ երևի չեն պատկերացնում, թե իմ համար ինչ սթրես են եղել քեռուս ու տատիս մահերը, կարծում էին, որ հեշտ եմ տանում: Մինչդեռ օրինակ ահավոր շատ գիրք կարդացողս քեռուս մահից հետո երեք տարի ոչ մի տող չեմ կարդացել, չնայած որ գիրքը ձեռիս ժամերով նստում էի. իմ համար էդ առանձնանալու, մտքերիս մեջ լինելու հնարավորություն էր, էջերը ձևական թերթում էի:
5. Ես ինձ համարում եմ տոլերանտ մարդ, չնայած որոշ հարցերում դեռևս ունեմ ստերեոտիպներ: Իմ տոլերանտության համար հիմնականում ակումբին եմ պարտական:
6. Սեռական կյանքում օրալ սեքսով զբաղվողն իմ համար վերջին կարգի մարդ էր, ակումբն իմ էս ստերեոտիպն էլ է կոտրել: Ներկայումս ես շարժվում եմ «սեքսում կարելի է էն ամենը, ինչ ցանկանում են հասուն պարտյորները» կարգախոսով: Անընդունելի է պեդոֆիլիան, զոոֆիլիան, նեկրոֆիլիան ու նման այլ բաները:
7. Ես կարծում եմ, որ գիտեմ, թե ով է Ծլնգը
8. Ես կյանքումս երբեք չեմ եղել առաջինը, շատ հարցերում եղել եմ մոտ, բայց երբեք ոչ առաջինը: Չեմ եղել դասարանի ամենալավ սովորողը, բայց եղել եմ լավ սովորողներից, նույնը Համալսարանում, օլիմպիադաներում ու մրցույթներով երբեք չեմ գրավել առաջին տեղը, բայց երկրորդ ու երրորդը քիչ չի եղել, ես չեմ եղել առաջին հայալեզու ֆորում բացողը, բայց եղել եմ առաջիններից մեկը ու էսպես շարունակ:
9. Լևոն Տեր-Պետրոսյանն իմ համար քաղաքական ամենալուրջ գործիչներից մեկն է՝ ամբողջ աշխարհում, առաջինը՝ Հայաստանում: Իրա համակիրները դարձել եմ իր լռության տասը տարիների ընթացքում, ոչ թե իր իշխանության եղած ժամանակ, կամ քաղաքականություն վերադառնալուց հետո: Դառել եմ՝ ուսումնասիրելով իրա քայլերը, մոտեցումները, գաղափարները ու տեսել, որ մաքսիմալ մոտ են իմ մոտեցումներին, չնայած որ շատ բաներ հենց իր ազդեցությամբ է մոտս ձևավորվել:
10. Ես չունեմ երաժշտական շատ խիստ նախընտրություններ, սիրում եմ դասական, ռոք, ջազ, փոփային լիքը բաներ, չեմ սիրում կլկլոցային երաժշտություններ, չեմ հասկանում ռեպը: Ընդհանրապես հազվադեպ եմ ինքս երաժշտություն դնում, վայելում եմ էն, ինչ կողքից դնում են: Բայց երբ ես եմ որոշում երաժշտություն միացնել, 90 տոկոսով էդ ջազռոք ա լինում, հատկապես Chick Corea:
11. Վերջին տարիներին խորտակվել եմ սերիալների մեջ, քանի գնում ավելի եմ հիանում էդ ինդուստրիայով: Խոսքը բնականաբար օճառային սերիալներին չի վերաբերում:
12. Ես տարվա մեջ տորթ կարող է ուտեմ 1 կամ 2 անգամ: Պաղպաղակը կարող է հասնի 3-ի: Սուրճը խմում եմ դառը, բայց մեջ շաքարավազ եմ լցնում՝ մոտավորապես 8 ավազահատիկ:
13. Գարեջուրը իմ համար բացի խմիչքից նաև սնունդ է, ես լրիվ լուրջ կարող եմ կշտանալ գարեջուր խմելով: Իմ ամենասիրած խմիչքն է, որի համը ուղղակի պաշտում եմ:
14. Ես երեխուս շատ եմ սիրում, բայց երբեմն մտածում եմ, որ դեռ շատ հասուն չէի երեխա ունենալու համար, ասենք հիմա ավելի պատրաստ եմ քան առաջ: Բայց կարծում եմ, որ մեկ է, լավ ծնող եմ եղել ու եմ: Էլի երեխեք ուզում եմ ունենալ:
15. Ահավոր խանդոտ եմ, խանդս փորձում եմ ճնշել:
16. Մսակեր եմ, շատ հազվադեպ օրեր են, որ կարող եմ յոլա գնալ առանց որևէ մսային բանի: Սեղանին եթե հաց չի լինում, չեմ կշտանում: Բայց որ լինում է, կարող է անգամ ձեռ չտամ:
17. Ուտում եմ շատ դանդաղ ու քիչ: Ուտելս միշտ սեղանակիցներիցս ուշ եմ վերջացնում: Միակ բանը, որ կարող ես անսահման ուտել՝ խորովածն է:
18. Տղա եմ:
19. Բուհ ընդունվելուց ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ընտրել եմ, իմանալով, որ ապագայում դրանով չեմ զբաղվելու: Ֆիզիկան ու մաթեմատիկան իմ համար եղել են ընդամենը տրամաբանությունը մարզող, մտածելակերպը զարգացնող գործիքներ:
20. Ծառայությանս առաջին օրը զորամասի «յաղշիները» ինձ ուզել են կոտրել: Մինչև հիմա ափսոսում եմ, որ հարցերը ինքնուրույն ու մենակ չեմ լուծել, այլ որ նույնը օրը զորամաս են մտել ընկերներս: Դրանից հետո զորամասում բոլորն իմ հետ ուզեցել են լավ (նաև ընկերական) հարաբերություն ունենալ, բայց մտերմացիել եմ իմ չափանիշով միայն լավ մարդկանց հետ, այլ ոչ թե «լավ տղու» համբավ ունեցողների:
21. Ուչեբկայից հետո ծառայել եմ Ավիացիոն ինստիտուտում, ու թե սպայական կազմը, թե զինվորական մինչև վերջ ուզել են իմանալ թե ոնց եմ էնտեղ հայտնվել, որտև համարվում էր, որ միայն փողով կամ ծանոթով են էնտեղ ընկնում: Իրականությունն էն էր, որ ըստ իմ լսածի ԶՈՒ համակարգում մի բարձրաստիճան պաշտոնյա իմանալով իմ մասնագիտական հմտությունները ու իմանալով որ պետք է բանակ գնամ, ուզում էր այնտեղ ինձ «աշխատացներ» թե համակարգի համար (իմ գիտելիքներն այնտեղ շատ օգտակար էին), թե իր անձնական մի նախագծի: Այդ անձնական նախագիծը էդպես էլ չեղավ, որտև իմ ծառայության անցնելուց շատ կարճ ժամանակ հետո էդ պաշտոնյան դուրս եկավ ԶՈՒ-ից:
22. Իմ ներկայիս ամենամտերիմ շրջապատը, էդ թվում կին, մտերիմ ընկերներ, քավոր, ես ձեռք եմ բերել ակումբից:
23. Ակումբն եղել է իմ համար շատ ավելի լուրջ դպրոց, քան սովորածս երկու դպրոցները, բուհը, բանակը:
24. Վերջին դեպքերի համար ես ինձ պատասխանատու (մեղավոր) եմ համարում, կարծում եմ, որ կարող էի ահագին բան կանխած լինել:
25. Ակումբի պատճառով տարբեր պրոբլեմների մեջ եմ ընկել, ընդհուպ իշխանության ներկայացուցչի կողմից զորամասում ինձ նեղելու հորդոր իջեցրած, տարաբնույթ սպառնալիքներ:
26. Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում ակումբը բացելու համար ու անընդհատ այն զարգացնելու ու ակտիվացնելու ուղներ եմ մտածում:
27. Վերջին տարիներին ահավոր բառադի եմ դառել, նաև ինչի պատճառով 26 կետում գրածը ցավոք ավարտվում է մտորման մակարդակում:
28. Քանի գնում, ավելի ինքնամփոփ եմ դառնում, ինչն ինձ դուր չի գալիս:
29. Փողոցներում, սրճարաններում, այլուր պաշտում եմ նայել անծանոթ աղջիկներին, նրանց կազմվածքին: Իմ համար էդ արվեստ նայելու նման բան ա: Թեև երբեմն սեքսուալ ցանկություն էլ կարող ա առաջանալ, բայց հիմնականում դա իմ համար ուղղակի գեղագիտական հաճույք ստանալ է:
30. Արդեն մի քանի տարի է, ինչ ակումբում կանոնադրության էջը հեռացված է: Սկսել եմ համարել, որ էդ ֆորմալ կանոններն ավելորդություն են: Քանի գնում, ավելի եմ հակվում համայնքի ինքնակազմակերպման մոտեցմանը, չնայած այնուամենայնիվ կա ղեկավար կազմի միջամտումների պահանջը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Arpine (18.03.2017), boooooooom (16.02.2017), CactuSoul (06.02.2017), Cassiopeia (06.02.2017), impression (06.02.2017), insider (17.02.2017), ivy (06.02.2017), John (06.02.2017), laro (07.02.2017), Life (05.02.2017), Lílium (06.07.2017), LisBeth (06.02.2017), Mr. Annoying (06.02.2017), One_Way_Ticket (06.02.2017), Progart (09.07.2017), Sambitbaba (06.02.2017), Աթեիստ (06.02.2017), Անվերնագիր (06.02.2017), Գաղթական (06.02.2017), Ծլնգ (06.02.2017), Հայկօ (05.02.2017), Հարդ (07.04.2017), մարիօ (06.02.2017), Մուշու (05.02.2017), Նիկեա (08.02.2017), Շինարար (06.02.2017), Ուլուանա (06.02.2017), Ռուֆուս (06.02.2017), Վիշապ (07.02.2017), Տրիբուն (06.02.2017)
31. Ակումբում առնվազն 4 նիքից գրառում արած կամ... մնացածն էլ եթե եղել են, այն փերսոնալիթիներիցս են եղել, որոնց այս մի փերսոնալիթիս դեռ չի հայտնաբերել։
32. Նախորդ կետում գրված փաստի գործողությունները երբեք էլ չեն արվել ակումբի և որևէ կանոն շրջանցելու համար կամ չար ու նենգ նպատակներով։
33. Չուկին շատ եմ սիրում(արի ներենք իրար, անցնեք առաջ, պարանոյան ոչ ոքու համար էլ օգտակար չի)։
34. [Համարում եմ որ] Այսօր ունեմ մենակ մի ակումբային հաշիվ՝ Ծլնգ։
35. Արդեն նեղվում եմ համեստ հեռախոսիս վրա շողացող թատերական լույսերից - սրանով ինքս իմ այս կամ այն ակումբցին լինելու մասին զրույցների կրակին յուղ լցնելը միակողմանի կերպով դադարեցնում եմ։ Հետագա այս տիպի կայծերի առաջացման մեջ մեղավոր չեմ։ Ու ընդհանրապես, ես պուպուշիկ հեռախոսիկ եմ...![]()
CactuSoul (06.02.2017), Cassiopeia (06.02.2017), Chuk (07.02.2017), John (06.02.2017), laro (07.02.2017), Mr. Annoying (06.02.2017), Աթեիստ (06.02.2017), Բարեկամ (07.02.2017), Մուշու (06.02.2017), Նիկեա (08.02.2017)
Սկսվելը պրծել ա, հիմա էլ լավ շարունակվելու ա։ Լավատես եղիր, Հայկօ ջան։ Այդ գրածս «full disclosure» էր՝ անկապ խաղերին թարգը տալու համար։ Լավ, մեկն էլ գրեմ, որը գրածներիցս չէր երևում.
36. Երբեք էլ «հինավուրց» ակումբցի չեմ եղել։
37. Ու ազնիվ խոսք Glück-ը ես չեմ։
Սրանով համարենք այդ թեման փակված, լա՞վ («Շնորհակալություն ասեք», թե համաձայն եք)։
Հանուն իմ Ծլնգ-ի
17. Ես առաջին անգամ կյանքում սիրահարվել եմ 23 տարեկանում,
18. Ինքս եմ առաջին քայլն արել, ասելով՝ «ես գիտեմ, որ ինձ սիրում ես, իմաստ չունի թատրոն խաղալ, թաքցնելը, մեկ ա ես էլ քեզ եմ սիրում»:
19. Վալենտինն էսօր ինձ դեպրեսիայի մեջ ա գցել՝ 4 հոգու ինձ ապուշ նկարների վրա tag անելու պատճառով unfriend եմ արել fb-ում (հունվարի 6-ին անձնական նամակով էս մարդկանց զգուշացրել էի՝ էլ, խնդրում եմ, նման բան չանեք):
20. Հիմա քառորդ խաղակես անգամ դժվարությամբ եմ նայում, իսկ մի ժամանակ մոլի ֆուտբոլասեր էի:
21. Երեկ առաջին անգամ կյանքում իմացա ալերգիան ինչ ա՝ մինչև էդ ոչ մի անգամ ոչ մի ալերգիկ ռեակցիա չեմ ունեցել:
23. Առաջ մի տեղ էի աշխատում, ահավոր հյուծվում էի, հիմա հիմնական գործին զուգահեռ ևս մի աշխատանք ունեմ, մի այլ տեղ կամավորության եմ ու էներգիան հորդում է:
24. Եթե չլինեմ Son Doong քարանձավում, ինձ դժբախտ կզգամ:
25. Շիկահողի արգելոցում, գրեթե անծանոթ երկու կենսաբանի ու մի ռեժիսիորի հետ բնապահպանական ֆիլմի նկարահանումները՝ առանց ինտերնետ, գրեթե առանց հեռախոսազանգերի, օրը տասնյակ կիլոմետրից ավել քայլել, նկարելով՝ իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, լրիվ իմ ափսեում էի:
26. Եթե շանս լինի էկոլոգիական-գիտական արշավախմբի հետ աշխատելու, նկարահանումներ անելու, մանր-մունր ասիստենտությամբ օգնելու, ոչ մի ուրիշ աշխատանք/պաշտոն/միլիոններ էդ աշխատանքի հետ չեմ փոխի:
27. Ես իսկական հրաշքների եմ ականատես եղել՝ մի քանի անգամ: Մեծագույնը երևի մի քանի վայրկյան տեսած գնդաձև կայծակն էր, բայց փոքր էի, աղոտ եմ հիշում:
28. Իմ «հրաշքների» մեծ մասի գիտական բացատրությունը հետո գտել եմ,
29. գտնելուց հիասթափության փոխարեն ցնծություն եմ ապրել:
30. Մտածում են ես բարի, պուպուշ էքստրավերտ եմ, բայց ինձ մոտ անձի երկվություն ա, էն մյուսն ավելի լավն ա ու ինքն ահավոր ինտրովերտ, սոցիապատ տիպ ա:
Վերջին խմբագրող՝ Alphaone: 14.02.2017, 21:22:
Arpine (18.03.2017), boooooooom (16.02.2017), CactuSoul (15.02.2017), Cassiopeia (14.02.2017), John (15.02.2017), Mr. Annoying (14.02.2017), Progart (13.01.2019), Sambitbaba (14.02.2017), _Հրաչ_ (14.02.2017), Աթեիստ (14.02.2017), Անվերնագիր (15.02.2017), Ծլնգ (14.02.2017), Մուշու (15.02.2017), Նաիրուհի (14.02.2017), Նիկեա (14.02.2017), Ուլուանա (14.02.2017)
14. Իմ կյանքի երրրոդ տարին ա, որ ուրիշի՝ իմ անունով փոխած վարկն եմ փակում ու ինձ բացահայտ ապուշ զգում:
15. Ես մեքենա վարել, լողալ չգիտեմ ու էլի լիքը բաներ, որ կիմանայի, եթե ծնողներիս կարծրատիպերին զոհ չգնայի:
16. Առաջին անգամ երթուղային մենակ նստել եմ 25 տարեկանում, մինչև էդ ծնողներիս վարձած վարորդի հետ եմ գրեթե ամեն տեղ գնացել, կամ մամայի հետ եմ դպրոցական տարիքում երթուղային/մետրո նստել:
ու 22-ն եմ թռել
22. Ինձ կյանքում ոչ մեկ իրականում էնքան շատ չի սիրել, որ հանուն ինձ անձնազոհության գնա, ես հանուն շատերի եմ անձնազոհության գնացել, էլ չեմ անի:
Arpine (18.03.2017), boooooooom (16.02.2017), CactuSoul (15.02.2017), Cassiopeia (15.02.2017), John (15.02.2017), Lílium (06.07.2017), Progart (09.07.2017), Անվերնագիր (15.02.2017), Ծլնգ (14.02.2017), Մուշու (15.02.2017), Յոհաննես (15.02.2017), Նաիրուհի (14.02.2017), Տրիբուն (15.02.2017)
32.Մազերս սպիտակում են ու էս փաստը ծանր եմ տանում
33.Ալֆայի 22րդ կետը
34.Ներկա պահին Ծլնգը սիրածս ակումբցինա
35.Սիրում եմ գոլդ ժամերը ֆիքսել,օրինակ հիմա 222
30. իմ մասին էլ փաստ չմնաց, բացի մեկից... հետաքրքիր ա ծլնգն ով ա՞
CactuSoul (21.02.2017)
Իմ մասին փաստերի եզրափակում անենք․․․ որոշ ակումբցիներին շոկի վիճակից հանելու միտումով ու վերը նշված #21-ի արձագանքով․
38. Սեռս (թե՛ կենսաբանական և թե՛ հասարակա-հոգեբանա-մշակութային) իմ ինքնության բայց մի փոքր մաս է։
վերջին թիվը չեմ սիրում, այնպես որ վերջացնեմ կիսապարզ թվով, որը 3 թվի առաջին երեք աստիճանների գումարն է
39․ Սիրածս երգերից մեկը։
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․
10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ