Cassiopeia (03.02.2017)
Սաղ հարցն էն է, որ չունենալով ինֆորմացիայի այլընտրանք՝ Զաքարի ասածներ, պատմածները հալած յուղի տեղ են ընդունել։ Այսինքն՝ տեղյակ են էղել Զաքարի անցյալին՝ Զաքարի միակողմանի ներկայացմամբ։ Ու էս քննարկման ընթացքում, հավատա, ահագին մարդու «աչքեր են բացվել»։ Այ հիմա, էսքանից հետո, թող մարդիկ ընտրեն, թե ում օգնեն, ոնց օգնեն ու խի։ Այ հիմա վստահ եմ, որ ոչ մի խելամիտ մարդ սխալ ընտրություն չի կատարի։
Cassiopeia (03.02.2017)
Զաքարը հարց տվեց էդ ուղեղ մաղելու մասին, Աթեիստը մեջտեղի մատ ցույց տվեց։ Էլ ի՞նչ քննարկես։ Ըստ էության, բոլորն էլ նույն ինֆորմացիան ունեն։ Ուղղակի դրա արդյունքում ոմանք ուզում են շփվել Զաքարի հետ, ոմանք՝ չէ։ Ոմանք Զաքարի տեսակետը համարում են ուղեղ մաղել, ոմանք՝ ավելի շատ հակված են հավատալու Զաքարին։
Կոնկրետ իմ նկատելով ու տեղեկություններով Զաքարն ահագին փոխվել ա։
Ինչ վերաբերում ա անցյալ գիշերվա պահվածքին, ապա մի հատ մտածեք. խմբակային հարձակվել, դատուդատաստան եք տեսնում, ի՞նչ ռեակցիա եք սպասում։ Եթե ուզում եք զղջում տեսնել, հանգիստ թողեք, հանգիստ կարտահայտվի, էդ ժամանակ կորոշեք՝ կզղջացել ա, թե չէ։ Բայց էսպիսի վերաբերմունքը նույնիսկ ազատության մեջ գտնվող ոչ հանցագործ մարդուն կարա հունից հանի։ Հաշվի առնելով Զաքարի՝ տեղից ոչ էնքան հավասարակշիռ լինելն ու գտնվելով մեղմ ասած էդ հավասարակշռությանը չնպաստող պայմաններում՝ ինքը բավական զուսպ էր արձագանքում։
enna (04.02.2017), Rammstein (03.02.2017), Sambitbaba (04.02.2017), Բարեկամ (03.02.2017), Ուլուանա (03.02.2017)
enna (04.02.2017), Sambitbaba (04.02.2017), Զաքար (10.02.2017), Ուլուանա (03.02.2017)
Sambitbaba (04.02.2017)
Զաքար (10.02.2017)
SLG, եթե ակումբում կապակցված խոսքի հիման վրա ես ենթադրում, որ փոխվել ա, չես կարծո՞ւմ, որ ուղղակի սա բացառիկ հարթակներից մեկն ա, որտեղ իրան ընդունել են։ Ու եթե ուզում էր մնալ, պիտի ուզած-չուզած նորմալ գրառումներ աներ։ Այսինքն դա ոչ թե փոխվելու նշան ա, այլ ձգտում՝ էս հարթակում մնալու։
Հա, մի հատ էլ ծափ տուր պահվածքին: Ապրի տղան, ինչ լավ պահեց իրեն:
Գլուխ մաղելը վերաբերվում է նրան, որ ինքը փորձում է արդարացնել իրեն, ու մարդիկ դրան հավատում են: Գնում են հետը տեսակցության, իր մասին ամեն տեղ լավ բաներ են խոսում, իր ստեղծագործությունների վաճառքով են զբաղվում: Ու էդ ամեն ինչը հիմնված է ստի վրա:
Բայց ամեն մարդ ինքը գիտի, ինչ ուզում է թող անի:
Ակումբում արգելափակելու համար միայն մի փաստարկն արդեն լրիվ բավարար է: Իր էստեղ լինելն անօրինական է, վերջակետ:
CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), GriFFin (05.02.2017), John (03.02.2017), Mephistopheles (12.02.2017), _Հրաչ_ (03.02.2017), Արէա (03.02.2017), Շինարար (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017)
Բայց ինչ նոր բան են հիմա իմացել որ։ Իր մասին հոդվածներն ու իր դատական գործը՝ բաց, դատալեքսում, հա էլ կար։ Եթե Զաքարը հիմնականում հերքում է էդտեղ ներկայացված մեղադրանքները, է հիմա էլ է հերքելու, էստեղ ոչ մի կոնկրետ փաստ կամ ուղեղ մաղելու օրինակ չդրվեց, որ հերքեր Զաքարի հերքումները, ոչ մի նորություն չկար։ Պարզապես մարդիկ իրենց դիրքորոշումը արտահայտեցին, որից, հա, կարող ա շատերն ազդվեն, վերամտածեն, բայց իրականում ոչ մի փաստ չի փոխվել կամ նոր փաստեր ի հայտ եկել ։
Ուլուանա (03.02.2017)
Մենակ ակումբի գրառումները չեն: Նաև իր հետ շփվող մարդկանցից եմ լսել: Եթե ուզում ա էս հարթակում մնալ, ուրեմն դրական որևէ բան ստանում ա, չէ՞: Եթե ձգտում ա նորմալ գրառումներ անել, ուրեմն ձգտում ա կոնկրետ վարքագծի, չէ՞: Բա էլ փոխվելը ո՞նց ա լինում:
Ես էն կարծիքին չեմ, որ մարդ կարա 180 աստիճանով շուռ գա ու հրեշտակ դառնա, բայց կարա 19 տարեկան հանցագործից աճի դեպի ավելի հասուն անձ, որն էլ երբեք մարդ չի սպանի: Ակումբը դրան նպաստում ա, ագրեսիվ վերաբերմունքը՝ չէ:
enna (04.02.2017), Sambitbaba (04.02.2017), Բարեկամ (03.02.2017), Զաքար (10.02.2017), Ուլուանա (03.02.2017)
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.02.2017, 14:06:
Զաքար (10.02.2017)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ