Դիակի դատաբժշկական փորձագետի թիվ 1097/55 եզրակացությամբ այն մասին, որ Տարոն Ալոյանի մահը պայմանավորված է եղել երկրորդային տրավմատիկ շոկով` համակցված գանգուղեղային, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանի, ձախ վերին վերջույթի, ամորձապարկի, ամորձու փակ, բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ հիմնավորվում են փորձաքննությամբ հայտնաբերված հետևյալ վնասվածքներով` գլխուղեղի, գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, դեմքի շրջանի արյունազեղումներ, ենթաստամոքսային գեղձի, ստոծանու, առնանդամի, ամորձապարկի, ամորձիների, աջ երիկամի, մակերիկամի, կոկորդի, մակկոկորդի, վահանաձև գեղձի ձախ բլթի, հետանցքի շրջանի լորձաթաղանթի արյունազեղումներ, վերին, ստորին շրթունքների արյունազեղումներ` վերին շրթունքի սանձիկի պոկումով, աջ ականջախեցու կտրած վերք, գլխի շրջանի սալջարդ վերք, հետանցքի լորձաթաղանթի ոչ խորը գնացող պատռվածքներ, մարմնի տարբեր մասերի բազմաթիվ քերծվածքներ, արյունազեղումներ, քթի աճառային հատվածի վնասում, ենթալեզվային ոսկրի ձախ եղջյուրի, վահանաճառի, ձախ բազկոսկրի, աջից ութերորդ կողոսկրի կոտրվածքներ` շրջակա փափուկ հյուսվածքների տարածունն արյունազեղումներով, աջ ծնկահոդի և ձախ սրունքի կողմնային մակերեսի այրված տեղամասեր, որոնք պատճառվել են կենդանության օրոք, որոնցից աջ ականջախեցու կտրված վերքը կարող է հանդիսանալ սուր կտրող գործիքի կամ առարկայի ներգործության հետևանք, աջ ծնկահոդի և ձախ սրունքի կողմնային մակերեսի այրված տեղամասերը` տաք գործոնի ազդեցության, իսկ մնացած բոլոր վնասվածքները` բութ առարկաների ներգործության հետևանքով, որոնք կենդանի անձանց մոտ ունեն կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնք էլ տվյալ դեպքում բերել են մահվան: Ելնելով փորձաքննության լրացուցիչ դատահյուսվածաբանական ուսումնասիրությունների արդյունքների տվյալներից` Տարոն Ալոյանի մարմնի վրա առկա մարմնական վնասվածքներն իրենց վաղեմությամբ տարբեր են` որոնցից մասնավորապես դեմքի շրջանի արյունազեղումները, գլխի աջ ճակատագագաթաքունքակողմնային շրջանի, ծոծրակակողմնային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի փափուկ հյուսվածքների, ամորձապարկի, ամորձիների, առնանդամի, ստոծանու, գլխի ձախ կեսի կողմնային և աջ կեսի կողմնային մակերեսի, հետանցքի շրջանի վնասվածքները, ձախ բազկոսկրի, աջից 8-րդ կողոսկրի կոտրվածքները, աջ ականջախեցու կտրված վերքը, աջ հետականջախեցային շրջանի` պտկաձև ելունի պրոյեկցիայով վերքը, աջ ծնկահոդի և ձախ սրունքի կողմնային մակերեսի այրված տեղամասերը, իրենց վաղեմությամբ հին են` առնվազն 2-3 օր և ավելի, իսկ մնացած վնասվածքները վաղեմությամբ ավելի թարմ են` ավելի կոնկրետ պետք է պարզվեն քննչական ճանապարհով: Տարոն Ալոյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որոնք խոչընդոտ չէին հանդիսանա տվյալ վնասվածքների պատճառմանը և վնասվածքներ ստանալուց հետո չի բացառվում, որ կարճ ժամանակահատվածի ընթացքում կարողանար կատարել ինքնուրույն գործողություններ` շարժվել, բղավել: Տարոն Ալոյանը կենդանության օրոք եղել է գործնականապես առողջ: Դատակենսաբանական ուսումնասիրությամբ Տարոն Ալոյանի դիակի բերանից և հետանցքից վերցված քսուքներում և տամպոնում սերմնէակներ չեն հայտնաբերվոլ: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Տարոն Ալոյանի դիակից վերցրած արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել: Տարոն Ալոյանի դիակից վերցված արյունը պատկանում է 4-րդ խմբին: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Տարոն Ալոյանի դիակից վերցված արյան մեջ և ներքին օրգանների կտորներում թմրանյութերի խմբի ալկոլոիդներ չեն հայտնաբերվել: Տարոն Ալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս հետանցքի ուղիղ աղու անցման շրջանում առկա է արյունազեղում և հետանցքի լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք կարող են հանդիսանալ բութ առարկայի ներգործության հետևանք` ինչպիսին կարող է հանդիսանալ նաև լարված սեռական անդամը: Դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս ստամոքսում սննդային պարունակություն չի հայտնաբերվել: Ելնելով Տարոն Ալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերված դիակային փոփոխություններից կարելի է ենթադրել, որ նրա մահը կարող էր վրա հասնել դիահերձումից 24 ժամից ավելի առաջ (հատոր 5-րդ գ. թ. 53-77):
Էջանիշներ