User Tag List

Էջ 725 1113-ից ԱռաջինԱռաջին ... 225625675715721722723724725726727728729735775825 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,861 համարից մինչև 10,875 համարի արդյունքները՝ ընդհանուր 16695 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #10861
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե ամեն հղումի մեջ մի նոր բան լինում ա, որ ինձ անծանոթ ա, ես էլ զզվելի բնավորություն ունեմ, չեմ կարում կարդալ, անցնել, եթե մի բան անգամ մութ ա մնում ու էդպես կարող ա մի ժամից ավել խորանամ, կարդամ: Ստացվում ա, որ ոչ միայն բուն նյութն եմ սովորում, այլ՝ կողքից լիքը հետաքրքիր բաներ բացահայտում, որ մինչև էդ չգիտեի:

  2. #10862
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ռեկուրսիայի մեջ ընկնելու հնարավորություն կա՞
    Ինձ թվում ա՝ հա։ Երբ հոդվածը հղում ա անում նախորդի արդյունքին, նշանակում ա ինքն իր մեջ պարունակում ա նախորդ հոդվածը, ու էդպես շարունակ։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբ, էդ սկզբում ա տենց ։)) Հետո կա՛մ ալարելու ես հղումներով գնալ, կա՛մ գնալու ես մենակ ամենակարևորներով, որոնք քեզ իսկապես պետք են։ Էն սկզբերում ես էլ էի տենց բաներ անում, մինչև հասա մի հոդվածի, որը համալսարանի դատաբազան չուներ։ Հեղինակին գրեցի, խնդրեցի, ուղարկեց։ Ու վերջում մի բան պարզեցի. 1974 թվի էդ հոդվածը, որ աշխատանքային հիշողության մասին հոդված գրելիս ով չի ալարում, ցիտում ա, չի պարունակում էն մոդելը, որին հղում ա անում։ Պարզ ասած՝ էդ հոդվածին հղում անողները սկի չէին էլ կարդացել ։)) Բայց լավ միտք ա հղումներով հետ գնալը։ Ես էլ եմ ուզում։
    Ես մենակ կարևորներով եմ գնացել, ուղղակի երբ որ մի բան չեմ հասկանում, մոտս տպավորություն ա, որ ոչինչ չեմ հասկանում։
    Էս վերջերս էլ իմ կենսաբի դասախոսն էր պատմում, որ հոդվածներում դրած ինչ-որ կենդանու անատոմիան ընդհանրապես չէր համապատասխանում իր հերձածից ստացած արդյունքներին, թեև համոզված էր որ չի սխալվել։ Տենց հղումներով էնքան ա գնացել, մինչև հասել ա 1800-ականների գրքի թե հոդվածի։

  3. #10863
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ռեկուրսիայի մեջ ընկնելու հնարավորություն կա՞
    Ռեկուրսիայի մեջ ընկնելը ո՞րն ա։ Եթե խոսքը Mutual recursion/Circular dependency–ի մասին ա, այսինքն՝ A->B->C->A տիպի դեպք, ապա՝ չէ, հնարավոր չի, քանի որ հրապարակված հոդվածները հղում են անում նախկինում հրապարակված հոդվածների վրա։ Էդպիսի բան անելու համար պետք ա ապագայում տպվելիք հոդվածի վրա հղում անես Կամ էլ հետագայում խմբագրես ու մեջը նոր հղում ավելացնես, ինչը էլի հնարավոր չի, որովհետև էդ դեպքում նոր հրատարակություն կլինի։ էդ հոդվածի վրա հղումները մեկ ա նախորդ հրատարակության տարբերակի վրա կլինեն։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.12.2016, 02:53:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (15.12.2016)

  5. #10864
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեկուրսիայի մեջ ընկնելը ո՞րն ա։ Եթե խոսքը Mutual recursion/Circular dependency–ի մասին ա, այսինքն՝ A->B->C->A տիպի դեպք, ապա՝ չէ, հնարավոր չի, քանի որ հրապարակված հոդվածները հղում են անում նախկինում հրապարակված հոդվածների վրա։ Էդպիսի բան անելու համար պետք ա ապագայում տպվելիք հոդվածի վրա հղում անես Կամ էլ հետագայում խմբագրես ու մեջը նոր հղում ավելացնես, ինչը էլի հնարավոր չի, որովհետև էդ դեպքում նոր հրատարակություն կլինի։ էդ հոդվածի վրա հղումները մեկ ա նախորդ հրատարակության տարբերակի վրա կլինեն։
    Սովորական գծային ռեկուրսիա չկա՞։ Ասենք՝ որ A-ն պարունակում ա B-ն, B-ն՝ C-ն, C-ն՝ D-ն ու տենց շարունակ, իմ ջոկելով էդ դեպքում A-ն մեծ մատրյոշկի պես մինչև վերջ ամեն ինչ պարունակում ա։
    Բայց եթե մի քիչ փիլիսոփայվի, քո ասածն էլ կստացվի։ Ասենք՝ X հոդվածում ապացուցվում ա էլեկտրամագնիսական ալիքի երկակիությունը։ Y, Zհոդվածները X-ին հղելով ինչ որ արդյունքներ են ստանում, որը բացառապես հիմնված ա X-ի վրա, այսինքն՝ X-ն ինքն իրանով պարունակում ա Y, Z հոդվածների համար անհրաժեշտ ինֆորմացիան, ուղղակի արդյունքն իրանում ստացված չի։ Թե՞ հղում ունենալը պարտադիր պայման ա։

  6. #10865
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես վստահ չեմ, որ հասկանում եմ ռեկուրսիա բառի քո կիրառումը։ Բայց ամեն դեպքում ես լրիվ ուրիշ բանի մասին էի խոսում․ պատկերացրու իրավիճակ, երբ X հոդվածն ես կարդում, էնտեղ ինչ–որ բան ապացուցելու համար հիմնվում ա Y հոդվածի վրա, բացում ես Y–հոդվածը ու պարզվում ա, որ Y–ի մեջ էդ ինչ–որ բանը ապացուցելու վրա հղում ա անում/հիմնվում ա X-հոդվածի վրա Էդ դեպքում ծրագրավորման բառապաշարով կունենաս circular dependency, կամ գրաֆների տեսության տերմիններով կունենաս ցիկլ։ Ինչը հնարավոր չի, որովհետև հոդվածները ժամանակի մեջ հաջորդաբար են հրապարակվում ու Y-ը ոչ մի կերպ չի կարող X–ի վրա հղում անել առանց ժամանակի մեքենա ունենալու ու ապագա գնալու, քանի որ Y-ի հրապարակման պահին X-ը դեռ գոյություն չունի
    Մի խոսքով, եթե գրաֆների տեսության լեզվով խոսենք ու հոդվածները դիտարկենք որպես ուղղորդված գրաֆի գագաթներ, իսկ հղումները՝ կողեր, ապա հոդվածների միջև կախվածությունը արտահայտող գրաֆը պիտի ծառ/անտառ լինի ու չի կարող ցիկլեր պարունակել։

    Ինձ թվում ա Chuk–ը դա էր հարցնում, բայց գուցե սխալվում եմ։ ՈՒ սկզբից մտածում էի որ կատակ ա անում, բայց որ դու պատասխանեցիր որ հնարավոր ա, ասեցի պարզաբանեմ
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.12.2016, 04:49:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (15.12.2016), Smokie (19.12.2016), Աթեիստ (15.12.2016)

  8. #10866
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի բացատրելու համար, ես մի տեսակ ուրիշ բան/սխալ էի հասկանում: Ես ռեկուրսիային ոչ ֆորմալ, փոփ մեկնաբանություններից էի ծանոթ՝ ասենք որ մատրյոշկային ինչ—որ ռեկուրսիվ կոնցեպտ են համարում: Ասենք՝ ֆինիտ ցիկլ ա, որտեղ ամեն հաջորդը կրկնում ա նախորդին ու պարունակվում ա դրանում: Իսկ նախորդը կախվածություն չունի հաջորդից: Ես մի տեսակ հոդվածների դեպքում էլ էդպես հասկացա, բայց ամեն դեպքում՝ ինձ էլ ա թվում, որ Չուկը կատակ ա անում: Ու հավանաբար հենց քո ասած կոնցեպտում:

  9. #10867
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեկուրսիայի մեջ ընկնելը ո՞րն ա։ Եթե խոսքը Mutual recursion/Circular dependency–ի մասին ա, այսինքն՝ A->B->C->A տիպի դեպք, ապա՝ չէ, հնարավոր չի, քանի որ հրապարակված հոդվածները հղում են անում նախկինում հրապարակված հոդվածների վրա։ Էդպիսի բան անելու համար պետք ա ապագայում տպվելիք հոդվածի վրա հղում անես Կամ էլ հետագայում խմբագրես ու մեջը նոր հղում ավելացնես, ինչը էլի հնարավոր չի, որովհետև էդ դեպքում նոր հրատարակություն կլինի։ էդ հոդվածի վրա հղումները մեկ ա նախորդ հրատարակության տարբերակի վրա կլինեն։
    Ճիշտ ես ասում, Արշ: Բայց փորձեմ բացատրել, թե իմ հիպոթետիկ հարցը մոտս ինչի առաջացավ: Հենց սկզբից ֆիքսեմ, որ գրածներս լրիվ ենթադրություններ են:

    Ռուբին խոսում էր էն մասին, որ հղումներով գնալով հասնի ակունքներին: Այսինքն ինչ-որ պահի հասնում ենք պայմանական X անունով ֆիզիկոսի, ով էդ ոլորտում լուրջ հայտնագործություն ա արել: Ու ստեղ, իմ կարծիքով, արդեն ոչ թե կոնկրետ հոդվածների (իրենց ինդեքսներով ու չգիտեմինչերով) վրա ա հղում արվում, այլ տվյալ X ֆիզիկի աշխատության վրա, գյուտի վրա ամբողջական: Բայց քանի որ հաճախ նույն նյութը մշակվում ու լրամշակվում ա, կարող ա հանկարծ էնպես լինի, որ էդ մշակումներից մեկում X ֆիզիկը գրի «Y ֆիզիկը ուսումնասիրելով խնդիրը նման վերլուծություններ է արել»: Բայց իր հերթին Y-ը աշխատել էր X-ի նյութի վրա՝ վերջինիս հղվելով:

    Կամ, օրինակ, կարող են զուգահեռ երկու երիտասարդ ասպիրանտներ աշխատել նմանատիպ թեմաների վրա: Հոդվածներից ոչ մեկը չի հրապարակվել, բայց իրար առնչվող նյութեր են, ու մեկը մյուսի վրա հղվի, անկախ նրանից, որ դեռ հրապարակված չեն:

    Ես իսկապես չգիտեմ, նմանատիպ պրակտիկա եղել է, կամ կարող է լինել թե չէ, բայց մոտս էդ հիպոթետիկ հարցն առաջացավ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.12.2016), Արշակ (15.12.2016)

  11. #10868
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)

    Արտ, չգիտեմ՝ ֆիզիկայի ոլորտում ոնց ա, բայց մեր ոլորտում երբ չտպագրված նյութի ենք հղում անում, տարեթիվ չենք նշում, ու հաճախ էդ նյութը գտնելը շատ դժվար ա, որովհետև տպագրված վերսիայում տարեթիվ ա ավելանում, վերնագիրը մի քիչ փոփոխության ա ենթարկվում, կարող ա անգամ հեղինակների անունները մի քիչ փոխվեն: Հետևաբար գոնե մեր ոլորտում ուղղակի տուպիկ ա, եթե ընտրես չհրատարակված հոդվածների հղումներ:

    Բայց նույնիսկ խոշոր հայտնագործություն անողի տեքստում էլ պիտի որ հղումներ լինեն: Նենց որ ամեն դեպքում հետաքրքիր ա անվերջ հետ գնալը հղումներով: Կարելի ա գործը հեշտացնելու համար ամեն հոդվածում գտնել ամենահին հղումը: Ասենք, մեր ոլորտում մեկ-մեկ Բրոկային են հղում անում՝ 19-րդ դար: Կարելի ա մի հինգ-վեց հղումով գնալ դեպի մի աշխատություն, որտեղ այլևս հղումներ չկան: Մեկ էլ մի հարց կա. հղումների մշակույթը ե՞րբ ա մոդա դառել: Կարող ա ժամանակին առանձնապես չէր կարևորվում դա:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (15.12.2016)

  13. #10869
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, չգիտեմ՝ ֆիզիկայի ոլորտում ոնց ա, բայց մեր ոլորտում երբ չտպագրված նյութի ենք հղում անում, տարեթիվ չենք նշում, ու հաճախ էդ նյութը գտնելը շատ դժվար ա, որովհետև տպագրված վերսիայում տարեթիվ ա ավելանում, վերնագիրը մի քիչ փոփոխության ա ենթարկվում, կարող ա անգամ հեղինակների անունները մի քիչ փոխվեն: Հետևաբար գոնե մեր ոլորտում ուղղակի տուպիկ ա, եթե ընտրես չհրատարակված հոդվածների հղումներ:

    Բայց նույնիսկ խոշոր հայտնագործություն անողի տեքստում էլ պիտի որ հղումներ լինեն: Նենց որ ամեն դեպքում հետաքրքիր ա անվերջ հետ գնալը հղումներով: Կարելի ա գործը հեշտացնելու համար ամեն հոդվածում գտնել ամենահին հղումը: Ասենք, մեր ոլորտում մեկ-մեկ Բրոկային են հղում անում՝ 19-րդ դար: Կարելի ա մի հինգ-վեց հղումով գնալ դեպի մի աշխատություն, որտեղ այլևս հղումներ չկան: Մեկ էլ մի հարց կա. հղումների մշակույթը ե՞րբ ա մոդա դառել: Կարող ա ժամանակին առանձնապես չէր կարևորվում դա:
    Այ ես ավելի շատ հին դեպքերի մասին եմ մտածում, դրա համար եմ ասում չգիտեմ, ենթադրություններ եմ անում: Ես չգիտեմ թե հնում հոդվածները հրապարակելու ինչ մեխանիզմ ա եղել, ինչ ատեստավորում ա անցել, նույն հոդվածի քանի վերսիա կարելի ա գտնել և այլն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10870
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, չգիտեմ՝ ֆիզիկայի ոլորտում ոնց ա, բայց մեր ոլորտում երբ չտպագրված նյութի ենք հղում անում, տարեթիվ չենք նշում, ու հաճախ էդ նյութը գտնելը շատ դժվար ա, որովհետև տպագրված վերսիայում տարեթիվ ա ավելանում, վերնագիրը մի քիչ փոփոխության ա ենթարկվում, կարող ա անգամ հեղինակների անունները մի քիչ փոխվեն: Հետևաբար գոնե մեր ոլորտում ուղղակի տուպիկ ա, եթե ընտրես չհրատարակված հոդվածների հղումներ:
    Փաստորեն տենց բաներ էլ ա լինու՞մ Բայց էդ էնքան էլ գիտական մոտեցում չի, քանի որ ինչ–որ բան հիմնավորում, ապացուցում ես, հիմնվելով դեռևս չհրապարակված, հետևաբար դեռևս չստուգված, չապացուցված արդյունքի վրա։

    Իհարկե կարելի ա տենց բան անել էն դեպքում, եթե հղումդ ոչ թե քո արդյունքները հիմնավորելու համար ա, այլ ուղղակի իմիջիայլոց նշում ես, որ էսինչ մարդն էլ սենց մի հետազոտություն ա անում էս թեմայով։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.12.2016, 14:39:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.12.2016)

  16. #10871
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, Արշ: Բայց փորձեմ բացատրել, թե իմ հիպոթետիկ հարցը մոտս ինչի առաջացավ: Հենց սկզբից ֆիքսեմ, որ գրածներս լրիվ ենթադրություններ են:

    Ռուբին խոսում էր էն մասին, որ հղումներով գնալով հասնի ակունքներին: Այսինքն ինչ-որ պահի հասնում ենք պայմանական X անունով ֆիզիկոսի, ով էդ ոլորտում լուրջ հայտնագործություն ա արել: Ու ստեղ, իմ կարծիքով, արդեն ոչ թե կոնկրետ հոդվածների (իրենց ինդեքսներով ու չգիտեմինչերով) վրա ա հղում արվում, այլ տվյալ X ֆիզիկի աշխատության վրա, գյուտի վրա ամբողջական: Բայց քանի որ հաճախ նույն նյութը մշակվում ու լրամշակվում ա, կարող ա հանկարծ էնպես լինի, որ էդ մշակումներից մեկում X ֆիզիկը գրի «Y ֆիզիկը ուսումնասիրելով խնդիրը նման վերլուծություններ է արել»: Բայց իր հերթին Y-ը աշխատել էր X-ի նյութի վրա՝ վերջինիս հղվելով:

    Կամ, օրինակ, կարող են զուգահեռ երկու երիտասարդ ասպիրանտներ աշխատել նմանատիպ թեմաների վրա: Հոդվածներից ոչ մեկը չի հրապարակվել, բայց իրար առնչվող նյութեր են, ու մեկը մյուսի վրա հղվի, անկախ նրանից, որ դեռ հրապարակված չեն:

    Ես իսկապես չգիտեմ, նմանատիպ պրակտիկա եղել է, կամ կարող է լինել թե չէ, բայց մոտս էդ հիպոթետիկ հարցն առաջացավ:
    Դե կարող ա տենց բան լինի, ու հավանաբար լինում ա հաճախ, բայց էդ արդեն գիտական մեթոդ չի, այլ իրար մեջ ջան ասել, ջան լսել Ինձ թվում ա գիտության մեջ մեծագույն մուխլյոժները հենց տենց էլ անում են Օրինակ, երբ որ փորձում են ապացուցել, որ Ադրբեջանը հազարամյա գերտերություն էր, իսկ հայերը ո՞վ են վաբշե։

    Բայց ամեն դեպքում, եթե խոսքը գնում ա զուտ հրապարակված հոդվածների վրա հղում անելու մասին, ապա էդ դեպքում ցիկլի մեջ ընկնել հնարավոր չի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (19.12.2016)

  18. #10872
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արշ, հին ժամանակների մասին ինչ կասես:

    հ.գ. ասեմ, որ հա, լուրջ մոտեցման ու լրիվ հաստատված գիտական գործերին հղվելու դեպքում հնարավոր չի: Բայց մի քիչ խնդրին փորձում եմ ուրիշ կողմից նայել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #10873
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն տենց բաներ էլ ա լինու՞մ Բայց էդ էնքան էլ գիտական մոտեցում չի, քանի որ ինչ–որ բան հիմնավորում, ապացուցում ես, հիմնվելով դեռևս չհրապարակված, հետևաբար դեռևս չստուգված, չապացուցված արդյունքի վրա։

    Իհարկե կարելի ա տենց բան անել էն դեպքում, եթե հղումդ ոչ թե քո արդյունքները հիմնավորելու համար ա, այլ ուղղակի իմիջիայլոց նշում ես, որ էսինչ մարդն էլ սենց մի հետազոտություն ա անում էս թեմայով։
    Երբ մի միտք ես արտահայտում, որը քոնը չի, կարևոր ա աղբյուրը նշել՝ անկախ նրանից, թե ինչ աղբյուր ա: Տեսել եմ նաև հոդվածներում նշում են էսինչ գիտնականի հետ personal communication

  20. #10874
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ մի միտք ես արտահայտում, որը քոնը չի, կարևոր ա աղբյուրը նշել՝ անկախ նրանից, թե ինչ աղբյուր ա: Տեսել եմ նաև հոդվածներում նշում են էսինչ գիտնականի հետ personal communication
    Հա, ասածդ հաստատ իմաստ ունի, բայց էդ ավելի շատ իմ ասած երկրորդ դեպքի շարքից ա ու օկ ա։ Բայց եթե personal communication–ը օգտագործվում ա որպես ապացույցված փաստ, գիտական արդյունք, որի վրա հիմնվելով բխեցնում ես քո ապացույցը, այսինքն, եթե որպես քո գիտական արդյունքի ապացույց ես օգտագործում, էդ արդեն հակասում ա ֆորմալ ապացուցման մեթոդներին։
    Կոպիտ ասած, եթե էդ personal communication–ը կամ չտպված հոդվածի վրա հղումը հանենք հոդվածիցդ ու դրա հետևանքով հոդվածիդ իմաստը կորի կամ ապացույցի հետևությունների շղթայից կարևոր օղակ պակասի ու գիտական արդյունքդ խաթարվի, ուրեմն էդ հոդվածի հետ արդեն «մի բան» էն չէր որպես գիտական արդյունք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. #10875
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշ, հին ժամանակների մասին ինչ կասես:

    հ.գ. ասեմ, որ հա, լուրջ մոտեցման ու լրիվ հաստատված գիտական գործերին հղվելու դեպքում հնարավոր չի: Բայց մի քիչ խնդրին փորձում եմ ուրիշ կողմից նայել:
    Հին ժամանակներում, երբ ֆորմալ մաթեմատիկական տրամաբանության տեսությունը դեռ չկար, որի վրա հիմնվում են ժամանակակից գիտական ապացույցի մեթոդները, երբ որևէ բան ապացուցված էր համարվում, որտև դա Արիստոտելն ա ասել, և այլն, տենց լիքը ցիկլեր կարային լինեին

    ՈՒ չեմ բացառում որ Ռուբիի թե Բյուրի առաջարկած ձևով եթե հետ գնանք հղումներով կարող ա Արիստոտելին էլ հասնենք, կարող ա ստացվի որ ժամանակակից գիտությունը իր ապացույցների շղթայում ի վերջո հիմնվում ա մի ժամանակաշրջանի արդյունքների վրա, երբ գիտական մեթոդները դեռ հստակ չէին։ ՈՒ էդ դեպքում էսօրվա գիտության ֆորմալ մեթոդները իրանց եզրահանգումներով ու գիտական արդյունքներով քիչ մը ջուրն են ընկնում, որտև ստացվում ա որ հանգիստ կարան սխալ հիմքի վրա կառուցված լինեն։ Ոնց որ Ռուբիի կենսաբի դասախոսի դեպքում ա եղել․ հետ գնալով հասել ա 1800–ականների կասկածելի արդյունքի։

    Եթե շատ խիստ լինենք, էսօրվա գիտական արդյունքները էսօրվա գիտության տեսանկյունից ապացուցված համարելու համար պետք ա բոլոր սկզբնաղբյուր արդյունքները, որոնք ստեղծվել են «կասկածելի» ժամանակներում, ժամանակակից մեթոդներով կրկնվեն ու վերաապացուցվեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 725 1113-ից ԱռաջինԱռաջին ... 225625675715721722723724725726727728729735775825 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •