Պայքարիստները: Հետագա օրերին զինված ապստամբության հիմնական հերոսները իրական եւ ֆեյսբուքյան պայքարիստներն էին, որոնք իրենց անթիվ-անհամար ֆեյքերով պարզապես հեղեղում էին ֆեյսբուքը ոչ ադեկվատի գետաձիու դոզաներով: Ինչո՞վ են սրանք ազդում ադեկվատ մարդկանց նյարդերի վրա: Իրենց անտեղյակությամբ, ագրեսիվությամբ եւ անսպառ հիմարությամբ: Սրանց տեսակի տիպային ներկայացուցիչը գրանտներով սնվող միջին տարիքի մարդիկ են, բայց սրանք դեռ տանելի են: Ավելի ահավոր են արբունքի շրջանում գտնվող պզուկոտ տղեկներն (տիպային նմուշ՝ Շահեն Հարությունյան) ու իսպառ կանացիությունից զուրկ, չբավարարված ու մշտապես ՊՄՍ-ով տառապող աղջիկները (տիպային նմուշ՝ ոմն Անի Նավասարդյան): Նման բանականությունից իսպառ զրկված արարածների հետ խոսելիս քեզ կարող է թվալ, որ ընկել ես լրիվ այլ աշխարհ, որտեղ չեն գործում Նյուտոնի եւ երկրային գրավիտացիայի օրենքները, մաթեմատիկական տարրական ճշմարտությունները սկսում են լղոզվել ու գործել լրիվ հակառակ ուղղությամբ: Ընդհանրապես միջին վիճակագրական պայքարիստը պարտադիր պիտի ունենա հետեւյալ հատկանիշները՝
պատանեկան մաքսիմալիզմի անտանելի մեծ պաշար,
անմնացորդ նվիրված լինի ու անվերապահորեն հավատա կասկածելի ճշմարտությունների
չհանդուրժի որեւէ տիպի այլակարծություն
ամեն եղած-չեղած առիթներով խոսի ժողովրդի կամ ամբողջ հայության անունից
փողոցային հայհոյանքների վիրտուոզ իմացություն
գոյատեւման համար պիտանի այլ հատկանիշներ:
Պայքարիստները դեպքերի մեծամասնությունում ունեն իրականության բացարձակ միակողմանի ընկալում եւ հիվանդագին ձգտում՝ ամեն ինչում, նույնիսկ առօրյա մանրուքներում տեսնել իրենց իրավունքների անթույլատրելի խախտումներ: Սակայն կա կարծիք, որ այս ամենը ցուցադրական բնույթ է կրում, եւ դրանք լավ էլ գիտակցում են իրենց ասածների ամբողջ մերկությունն ու անհուսությունը: Հուլիսի 17-ի վերաբերյալ տիպային քննարկումը պայքարիստի հետ ունի հետեւյալ մոտավոր ընթացքը՝ ակտիվիստը կմոտենա ձեզ եւ կհարցնի թե ինչ կարծիք ունեք Պավլիկ եւ Co-ի գաստրոլների վերաբերյալ: Աստված չանի, որ պատասխանեք թե նրանց արածը ամենասովորական ահաբեկչություն էր եւ ճիշտ կլինի օրենքով պատասխան տան: Ավելի վատ ձեզ համար, եթե հանկարծ ասեք, թե հայ մարդ է սպանվել, եւ մարդասպանը նաեւ դրա համար արյունով օրենքով պիտի պատասխան տա: Պայքարիստը եթե տղա է, ապա անպայման ձեզ կվիրավորի: Իսկ եթե պայքարիստը արտաքինից աղջիկ է հիշեցնում, ապա անպայման կկլորացնի աչքերն ու զարմացած ու սարսափահար կհարցնի՝ ինչու՞ ախր, նրանք ինչ վատ բան են արել՞: Եթե դուք նման պատասխանից ապշած դեռ կուլ չեք տվել ձեր լեզուն, ապա փորձեք նորից բացատրել, որ հասկանում եք, որ երկրի վիճակը վատ է, իշխանավորները ամենասովորական թալանչիներ են, կա արտագաղթ եւ հուսալքում, բայց ՄԻԵՎՆՈՒՅՆ է, այն ինչ արել են Պավլիկենք, ամենասովորական ահաբեկչություն եւ մարդասպանություն է: Ի պատասխան դրա, պայքարիստը անպայման կփորձի թեման տեղափոխել այլ դաշտ եւ փրփուրը բերանին ձեզ ապացուցել, որ Պավլիկենք հրաշալի եւ հայրենասեր մարդիկ են, նման մարդիկ քիչ կան, եւ ընդհանրապես նրա շնորհիվ եք դուք այստեղ կանգնած: Կրկին հիշեցրեք գնդապետի սպանությունը: Պայքարիստը չի խոստովանի, որ դա սպանություն էր, եւ երկրորդ անգամ կփորձի փոխել թեման, որի ընդհանուր իմաստը հետեւյալն է՝ հա, վատ բան է եղել, բայց չէ որ սերժենք էլ ամեն տարի էդքան մարդ են թալանում/սպանում/արտագաղթեցնում, ու վաբշե ապրիլին էլ 100 հոգի անիմաստ սպանեցին սահմանին: Վերջին փաստարկի համար արժի պայքարիստի փորը թափել, բայց զսպեք ձեզ ու անցեք առաջ: Մի հարցրեք, թե ինչ կապ ունեն նրա փաստարկները ձեր հարցի, հետ, միեւնույնն է պատասխան չեք ստանա: Ապա պայքարիստը կհարցնի ձեզ, թե ինչու դուք չեք գնում կանգնում Խորենացի փողոցում պայքարող ամբոխի կողքը: Պատասխանեք, որ չեք ուզում հայտնվել ոստիկան ծեծող ու ամենավերջին հայհոյանքները տվող փողոցային տականքի հետ միեւնույն շարքերում: Պայքարիստը վերջնականապես հունից դուրս կգա ու լավագույն դեպքում կհարցնի թե դուք անձամբ ինչ եք արել երկրի համար: Եթե բանակում ծառայել եք, ապա անպայման նշեք դա, ու շեշտեք, որ համենայն դեպս վնաս չեք տալիս պետությանը ու երկրին, ինչպես Պավլիկենք: Իսկ եթե չեք ծառայել, քանի որ վոռիկի անտանելի ցավերի պատճառով ուխոդ եք եղել բանակից ապա գնացեք ծառայեք ու վերադարձեք նախորդ կետին: Այս պատասխանից արդեն պայքարիստը վերջնականապես համբերությունից դուրս կգա եւ կաշխատի ձեզ ինչ-որ կերպ վիրավորել: Սա է մոտավորապես 99% դեպքերում տիպային պայքարիստի ու ադեկվատ մարդու խոսակցության մոտավոր ընթացքը: Եթե համբերություն ունեք, ապա կարող եք ձեզ թույլ տալ նման պոլեմիկայի մեջ մտնել, հակառակ դեպքում միանգամից փախուստի դիմեք:
Էջանիշներ