User Tag List

Էջ 37 44-ից ԱռաջինԱռաջին ... 27333435363738394041 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 646 հատից

Թեմա: Զինված ապստամբություն Հայաստանում

  1. #541
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչեւէ:
    Երեւի չարժեր սրան հասցնել:
    Ողջ լերուք:
    Բնականաբար չարժեր ու անձնական հարթության բոլոր գրառումները ենթակա են մաքրման (իմ, քո, Տրիբունի և այլն):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #542
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    https://youtu.be/mL_LLKsrWGc?t=215

    3:35-ից նայեք, մենակ իմ մոտ ա՞ տպավորություն, որ էս վայ-գեներալն ափսոսանքով ա խոսում...

  3. #543
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    https://youtu.be/mL_LLKsrWGc?t=215

    3:35-ից նայեք, մենակ իմ մոտ ա՞ տպավորություն, որ էս վայ-գեներալն ափսոսանքով ա խոսում...
    Վստահ եմ, որ թվում ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.09.2016)

  5. #544
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը; Ասում եք էլի: Պավլիկենք ահագին բան փոխեցին երկրում, ով ինչ ուզում ա ասի: Գնացել էի անկախության շքերթին: Հրապարակ մտնելուց պարզվեց, որ պարտադիր ստուգում պիտի անցնեմ: «Էս ինչ թազա ֆինտեր են»,-դժգոհ մտածեցի ես, ու անմիջապես էլ հիշեցի ՊՊԾ գնդի գրավումը, ու այն, որ մեր օրհնյալ երկրում այլեւս անհնար բաներ չկան, էդ առումով միլիցեքի զգուշությունը արդարացված էր: Մարդ ես, մեկը ջեբը գցած գռանատ տաներ, ու որոշեր ահաբեկչություն աներ, ով էր հետո տեր կանգնելու:
    Երկրորդ անգամ Պավլիկենց հիշեցի հրետանային համազարկի ժամանակ: Առաջ տենց բաներ չէին անում, ու երբ անսպասելի համազարկի որոտը լսվեց, առաջին բանը որ մտքովս անցավ՝ «Էլի՞ ահաբեկչություն» միտքն էր:
    Ասածս ինչ ա: Պավլիկենք իսկապես փոխեցին երկիրը: Առաջ գմփոց լսելուց մտածում էինք, որ հարեւանի անչափահաս գյադեքն են բոմբիկներ պայթեցնում, իսկ հիմա նույն գմփոցը լսելուց պիտի պառկես ու թաքստոց ման գաս, որովհետեւ չգիտես, թե էլ ով ա որոշել ահաբեկչությամբ երկիր փոխի:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  6. #545
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավականին հետաքրքիր վերլուծություն է, սենց բան "Ազատությունից" չէի սպասում...

    Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի Azatutyun.am կայքում զետեղվեց անգլերեն լեզվով մի հոդված, որն անդրադառնում էր հայաստանյան որոշ արևմտամետ հ/կ-ների կողմից արված՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած արձագանքներին: Սակայն, նույն այդ հ/կ-ների կողմից բարձրացված աղմուկից հետո, ժամեր անց անգլալեզու այդ հոդվածը հեռացվեց կայքից:
    Ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը:
    Քաղաքացիական հասարակության աջակցությունը հայ զինյալներին հարցեր է առաջացնում
    Ինչո՞ւ Հայաստանի առաջատար հասարակական կազմակերպությունները, որոնք սատարում են ժողավրդավարությունը, մարդու իրավունքները և արևմուտքի հետ սերտ կապերը, ջանասիրաբար աջակցում էին զինված ծայրահեղական ազգայնականներին, ովքեր Երևանում գրավել էին ոստիկանական բաժանմունք՝ չհաջողված հեղաշրջման փորձի շրջանակներում: Սա մի հարց է, որը բավական երկար հետապնդելու է նրանց կամ վերջիններիս ամերիկյան կամ եվրոպական դոնորներին:
    Երեք ոստիկանների մահվան պատճառ դարձած ծայրահեղական ընդդիմադիր խմբի զինված անդամներին Հայաստանի իշխանությունների երկշաբաթյա դիմակայության ժամանակ հիմնականում արևմուտքից ֆինանսավորվող քաղաքացիական խմբերը հանդես էին գալիս բազմաթիվ հայտարարություններով: Նրանք բազմիցս դատապարտեցին Երևանում հակակառավարական ցույցերի ժամանակ զինյալների համակիրների զանգվածային ձերբակալություններն և ոստիկանական անհամաչափ ուժի կիրառումը:
    Սակայն, ի տարբերություն Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության, նրանք ոչ մի անգամ չքննադատեցին քաղաքի հարավային Էրեբունի արվարձանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը: Այդ խմբերից որոշները այնքան հեռու գնացին, որ սկսեցին արդարացնել զինյալների կողմից բժշկական անձնակազմին պատանդ վերցնելու որոշումը, որը հատկապես խիստ դատապարտվեց արևմտյան տերությունների կողմից:
    Ոստիկանական հաստատության գրավումից անմիջապես հետո՝ հուլիսի 17-ի վաղա ռավոտյան զինյալները Նախագահ Սերժ Սարգսյանից պահանջեցին ազատել «Հիմնադիր խորհրդարան» կառույցի բանտարկված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և հրաժարական տալ: Ֆեյսբուքյան հրապարակման մեջ նրանք կեղծ հայտարարություն տարածեցին, թե վերահսկում են ողջ Երևանն ու կից տարածքները:
    «Բանակային ստորաբաժանումները միացել են մեզ: Ապստամբությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- այսպես նրանք ստել էին իրենց հայտարարության մեջ:
    Երեք տասնյակ զինյալները նաև հորդորում էին հայերին դուրս գալ փողոցներ, զինվել, գրավել նոր ոստիկանական բաժանմունքներ և չեզոքացնել յուրաքանչյուրին, ով կհակառակվի իրենց: Ինչպես հետագայում ընդդիմադիր «ԳԱԼԱ» հեռուստաալիքին տված մեկնաբանություններում զինյալների առաջնորդ Վարուժան Ավետիսյանը հստակեցրեց՝ մարդիկ պետք է «ֆիզիկապես ոչնչացնեին» ցանկացած իրավապահ սպայի, ով ուժ կկիրառեր իրենց դեմ:
    ԱՄՆ Պետդեպարտամենտը շտապեց խստորեն դատապարտել Էրեբունիի հարձակումը՝ միևնույն ժամանակ կոչ անելով Երևանի իշխանություններին պահպանել «անհրաժեշտ զսպվածություն»: ԵՄ պատվիրակությունը Հայաստանում նույնպես այս դեպքերը «անընդունելի» որակեց:
    Սակայն հայկական քաղաքացիական խմբերի արձագանքները նշանակալիորեն տարբերվում էին: Նրանցից ավելի քան տասը հուլիսի 20-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով, որ իշխանությունները ձեռնպահ մնան բաժանմունքը գրոհելուց, և որ այնտեղ պատանդ առված մի քանի ոստիկանական սպաները ազատ արձակվեն: Նրանք նշեցին, որ այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հայկական հկ-ների ակտիվիստներին թույլատրվի պաշարված կառույցի շուրջ կազմել անվտանգություն ապահովող մարդկային պատնեշ:
    Հայտարարության ստորագրողների թվում էին «Հելսինկյան քաղաքացիականա սամբլեան», որը մարդու իրավունքների կազմակերպություն է Վանաձորում, կանանց հարցերով զբաղվող երկու հկ-ներ, որոնք քարոզչություն են իրականացնում ընտանեկան բռնության դեմ, բնապահպանական երկու խմբեր, ԼԳԲՏ իրավունքների հարցերով զբաղվող «ՓինքԱրմենիա» կազմակերպությունը, նաև Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը: «Ասպարեզի» աչքի ընկնող նախագահ Լևոն Բարսեղյանը դարձավ Էրեբունիի զինյալներին սատարող ամենօրյա ցույցերի ամենաազդեցիկ ելույթ ունեցողներից:
    Այս հկ-ների մեծ մասը նաև կապված էր ԵՄ կողմից սատարվող քաղաքացիական հասարակության կոալիցիայի հետ, որը աջակցում էր Հայաստանի եվրոպական ինտեգրմանը: Կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Հովսեփ Խուրշուդյանը, նույնպես ակտիվորեն մասնակցում էր ցույցերին:
    Հուլիսի 21-ի հայտարարության մեջ կոալիցիան Էրեբունու առճակատման հարցում մեղադրում էր Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ այն արդյունք է խրոնիկ ընտրակեղծիքների, կառավարության կոռուպցիայի և երկրում մարդու իրավունքների ոտնահարման: Հայտարարության մեջ նշվում էր առաջին ոստիկանական կորուստի՝ գնդապետ Արթուր Վանոյանի մասին (մահացել էր հուլիսի 17-ին), սակայն սահմանապահվում էր միայն դատապարտելով զինյալներին սպանության համար: Փոխարենը հայտատարությունը պահանջում էր հստակ երաշխիքներ, որ իշխանությունները զինյալների հանդեպ ուժ չեն կիրառի:
    Մեկ այլ հայկական խումբ, որը կոչվում է «Իրավունքի Եվրոպա», պահանջեց, որ իշխանությունները դադարեցնեն զինյալներին սնունդ և ծխախոտ փոխանցելու խոչընդոտումը: Նրանք նշում էին, որ իշխանությունները ակնհայտորեն փորձում են սովամահ անել նրանց:
    Արևմտյան և հայկական հկ-ների արձագանքների տարբերությունը առավել ակնհայտ դարձավ, երբ զինված խումբը պատանդ վերցրեց շտապօգնության անձնակազմին, որին թույլատրվել էր բժշկական օգնություն տրամադրել ոստիկանական ուժերի կողմից խմբի վիրավորված անդամներին: Եվ ԵՄ-ն, և ԱՄՆ-ն պահանջում էին անմիջապես ազատ արձակել բժիշկներին:
    Նրանք բոլորը ազատ արձակվեցին հուլիսի 31-ի առավոտյան: Մնացած մոտ 20 զինյալները վայր դրեցին իրենց զենքերը այդ օրը ավելի ուշ երեկոյան:
    Հուլիսի 29-ին միջազգային հանրությանը ուղղված միացյալ կոչի մեջ ավելի քան 2 տասնյակ հայկական խմբեր նշում էին, որ ապստամբները ստիպված էին պատանդ առել բժշկական անձնակազմին, քանի որ իշխանությունները վիրավորել էին իրենց ընկերներից մի քանիսին՝ այդ կերպ ստիպելով իրենց հանձնվել: Ստորագրողների թվում էր ոչ միայն տեղական դիտորդական կազմակերպություն համարվող «Երևանի մամուլի ակումբը», այլև ամերիկացի բարերար Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղը:
    Արևմտամետ քաղաքացիական հասարակության դիրքորոշումը քննադատվեց նաև այլ ընդդիմդիրների ու լիբերալների շրջանում, ովքեր դատապարտում էին Էրեբունիի հարձակումը: Հիմնական ընդդիմության՝ ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը զինյալների գործողությունների «գրեթե անթաքույց արդարացումը» անվանեց երկշաբաթյա դիմակայության «ամենապարադոքսալ» դրվագը:
    «Կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ հանրությանը քարոզել են ժողովրդավարական արժեքներ, օրենքի գերակայության և ուժի չկիրառում... ակնթարթորեն միկողմ են նետել Հայաստանի Աահմանադրությունը»,-Ilur.am կայքում հրապարակված հոդվածում բողոքում է Մուսինյանը:
    «Ես սա համարում եմ անազնիվ մոտեցում»,- համաձայնում է անկախ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով նաև արևմուտքից ֆինանսավորում ստացող «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախկին ղեկավարն է:
    Azatutyun.am–ին Պողոսյանը ասաց նաև, որ միևնույն ժամանակ, երբ հկ-ները արդարացիորեն քննադատում են ոստիկանության դաժանությունը հակակառավարական ցուցարարների հանդեպ, նրանք պետք է նաև խոսեն բռնությամբ կառավարությունը տապալելու փորձի, ոստիկանների մահվան և պատանդառության դեմ: «Երբ բարձրաձայնում ես, պետք է ասես ողջ ճշմարտությունը»,- ասել է նա:
    Սակայն «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի «Հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը պաշտպանում է քաղաքացիական հասարակության արձագանքը Էրեբունիի հարձակմանը՝ ասելով, որ դա արտացոլում է համատարած հուսահատության զգացումը: «Մարդիկ տեսնում են, որ իրենք չեն կարող փոխել կառավարությունը ընտրությունների միջոցով… և կա պարզ, ոչ խաղաղ ձև՝ հասնելու փոփոխության»,- նշում է նա:
    «Այս իշխանությունները մարդկանց այլ ելք չեն թողել: Նրանք թալանում և նվաստացնում են մարդկանց, ընկղմում են նրանց աղքատության մեջ, ստիպում արտագաղթել: Մենք փոփոխության կարիք ունենք, և շատ մարդիկ ընդունեցին այս ամենը որպես միջոց՝ փոփոխությունների հասնելու համար»:
    «Հիմնադիր խորհրդարանը» երբեք չի կարևորել ժողովրդավարական լիբերալ արժեքները, որոնք սատարվում են արևմուտքից ֆինանսավորվող հայկական հկ-ների համայնքի կողմից, փոխարենը այն առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով գլխավորված իր ազգայնական կոշտ օրակարգը: Սեֆիլյանի կողմից ստեղծված այս և նախորդ այլ կազմակերպությունները կատաղի կերպով ընդդիմացել են Ադրբեջանին ցանկացած տարածքային զիջումներին:
    Երբ 2006թ. նա նոր միություն էր հավաքել 1991-1994թթ. Ղարաբաղյան պատերազմի իր ընկեր վետերաններից, որոնք մեղադրում էին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին զիջումների պատրաստ լինելու մեջ, Սեֆիլյանը խոստացել էր «ջարդել յուրաքանչյուրի գլուխը, ով կհամարձակվեր հող հանձնել»:
    Շուտով Լիբանանում ծնված ակտիվիստը հակասական կերպով ձերբակալվեց և դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման:
    Այս տարվա հունիսին Սեֆիլյանը կրկին ձերբակալվեց՝ մեղադրվելով զինված հարձակում ծրագրելու մեջ, ինչը մեկ ամիս չանցած իրականացրեցին իր զինված համախոհները:
    Զինյալների առաջնորդ Ավետիսյանը, հուլիսի 31-ին իշխանություններին հանձնվելիս, հորդորեց Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում գրավել նոր հայկական տարածքներ: Նա խոսեց Նախիջևանի հնարավոր «վերահայկականացման» և Ղարաբաղի հյուսիսում և արևելքում գտնվող Ադրբեջանի տարածքներով հայկական «Քուր-Արաքսյան պետության» ստեղծման մասին:
    Ամերիկացի, ռուս և ֆրանսիացի միջնորդների կողմից արված խաղաղության առաջարկների հիմքում վերջին տասնամյակում ընկած է հայկական ուժերի կողմից 1991-1994թթ. Ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավված Ղարաբաղին կից գրեթե բոլոր ադրբեջանական 7 շրջանների ազատագրումը: Ի պատասխան, Ղարաբաղի հիմնականում հայկական բնակչությունը հնարավորություն կստանա հետագա հանրաքվեով որոշել տարածքի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը:
    Խաղաղության փոխզիջումային այս բանաձևը անընդունելի է ոչ միայն հայ ազգայնականների, այլև որոշ լիբերալ ակտիվիստներիհամար: Էրեբունու ճգնաժամի բուռն շրջանում մարդու իրավունքների վետերաններ Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը և ևս երկու ակտիվիստներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով Հայաստանի կառավարությանը` Բաքվին «միակողմանի զիջումներ» չանել:
    Չնայած «խորհրդարան» անվանվելուն, Սեֆիլյանի շարժումը երբեք չի վիճարկել ընտրությունները և այդ կերպ ձեռք չի բերել Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ժողովրդական մանդատ: 2015թ. ապրիլին Երևանում այն հավաքել էր փոքր բազմություն՝ փորձելով Սերժ Սարգսյանին վտարելու համար օգտագործել Օսմանյան Թուրքիայում իրականացված 1915թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համազգային ոգեկոչման միջոցառումները:
    Դեկտեմբերին հակակառավարական ցույցերի շարք իրականացնելու համար, ինչը Սեֆիլյանը անվանում էր «հեղափոխություն», «Հիմնադիր խորհրդարանը» ձեռք բերեց ընդամենը մի քանի հարյուր աջակիցներ, և սա անգամ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը» միանալուց հետո:
    Ուշագրավ է, որ ոստիկանության վրա մահացու ելքով հարձակումը միայն դրդեց հազարավոր հայերի ցույցի դուրս գալ՝ աջակցելու «Հիմնադիր խորհրդարանին»: Այս ցույցերն էլ արագ մարեցին զինյալների հանձնվելուց հետո:
    Արդյո՞ք Հայաստանում իրադրությունը կբարելավվեր, եթե զինյալներին հրաշքով հաջողվեր տապալել իշխանությանը: Սա մի հարցէ, որին Այվազյանը դժվարանում է պատասխանել:
    Ինչը նա հաստատ գիտի, դա այն է, որ Էրեբունիի դիմակայությունը կարող էր ունենալ այլ, ավելի արյունալի ավարտ: Հակակոռուպցիոն հարգված գործիչն ասումէ.«Ես մտածում էի, որ նրանք չեն հանձնվի և մինչև վերջ կգնան, իսկ դա շատ սարսափելի կլիներ: Կարծում եմ, որ այս ամենն ավարտվեց հնարավոր լավագույն կերպով»:
    Թարգմանությունը՝ Անուշ Հարությունյանի
    http://haymedia.am/?p=5572&l=am%2Faz...y+targmanutyun

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Overdose (23.09.2016)

  8. #546
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը; Ասում եք էլի: Պավլիկենք ահագին բան փոխեցին երկրում, ով ինչ ուզում ա ասի: Գնացել էի անկախության շքերթին: Հրապարակ մտնելուց պարզվեց, որ պարտադիր ստուգում պիտի անցնեմ: «Էս ինչ թազա ֆինտեր են»,-դժգոհ մտածեցի ես, ու անմիջապես էլ հիշեցի ՊՊԾ գնդի գրավումը, ու այն, որ մեր օրհնյալ երկրում այլեւս անհնար բաներ չկան, էդ առումով միլիցեքի զգուշությունը արդարացված էր: Մարդ ես, մեկը ջեբը գցած գռանատ տաներ, ու որոշեր ահաբեկչություն աներ, ով էր հետո տեր կանգնելու:
    Երկրորդ անգամ Պավլիկենց հիշեցի հրետանային համազարկի ժամանակ: Առաջ տենց բաներ չէին անում, ու երբ անսպասելի համազարկի որոտը լսվեց, առաջին բանը որ մտքովս անցավ՝ «Էլի՞ ահաբեկչություն» միտքն էր:
    Ասածս ինչ ա: Պավլիկենք իսկապես փոխեցին երկիրը: Առաջ գմփոց լսելուց մտածում էինք, որ հարեւանի անչափահաս գյադեքն են բոմբիկներ պայթեցնում, իսկ հիմա նույն գմփոցը լսելուց պիտի պառկես ու թաքստոց ման գաս, որովհետեւ չգիտես, թե էլ ով ա որոշել ահաբեկչությամբ երկիր փոխի:
    Բայց դու ինչ խնդալու ես: Քո սիրելի կառավարության պատճառով սահմանի բնակչությունը ամեն օր է էդ պայթյունները լսում ու չի վախենում, դու Պավլիկենց կրակոցներից վախեցար, հա? Իրականում լավ ա, որ դու իրանցից վախեցել ես, էդ կարևոր ֆակտոր ա, որ իրանցից վախենան սաշիկի վկաները: Ոստիկանների մասին չխոսամ: Չէ մի, ոստիկան:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  9. #547
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էն օրը քնած էի, փողոցում գոռգոռոց լսվեց: Սիրտս ճաքեց: Ինձ թվաց Շանթ Հարությունյանն ա բանտից փախել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (14.10.2016), John (23.09.2016), Quyr Qery (23.09.2016), Աթեիստ (24.09.2016), Վիշապ (24.09.2016)

  11. #548
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու ինչ խնդալու ես: Քո սիրելի կառավարության պատճառով սահմանի բնակչությունը ամեն օր է էդ պայթյունները լսում
    Բայց ով ասեց, որ կառավարությունը իմ սիրելին ա? Համ էլ սահմանին կրակոցները կառավարության պատճառով են? տրամաբանությունը որն ա? այսինքն կառավարությունը գնում ադրբեջանցիքին ասում ա կրակեք մեր գյուղերի վրա? Մտքերի ընթացքը քանի գնում, դզում ա

    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում լավ ա, որ դու իրանցից վախեցել ես, էդ կարևոր ֆակտոր ա, որ իրանցից վախենան սաշիկի վկաները
    Ինձ թվում ա նորմալ ա, որ շարքային քաղաքացին զենքով ու թրաշով անկանխատեսելի անձնավորություններից վախենում ա

    Սաշիկի վկա Ես էնքան սաշիկի վկա եմ ինչքան դու, հարգելիս
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  12. #549
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին հետաքրքիր վերլուծություն է, սենց բան "Ազատությունից" չէի սպասում...



    http://haymedia.am/?p=5572&l=am%2Faz...y+targmanutyun
    Բայց չտո տո հավատս չի գալիս, որ Ազատությունը սենց բան կդներ իր կայքում: Նոտարով հաստատված սքրինշոթ կա?
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  13. #550
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ով ասեց, որ կառավարությունը իմ սիրելին ա? Համ էլ սահմանին կրակոցները կառավարության պատճառով են? տրամաբանությունը որն ա? այսինքն կառավարությունը գնում ադրբեջանցիքին ասում ա կրակեք մեր գյուղերի վրա? Մտքերի ընթացքը քանի գնում, դզում ա


    Ինձ թվում ա նորմալ ա, որ շարքային քաղաքացին զենքով ու թրաշով անկանխատեսելի անձնավորություններից վախենում ա

    Սաշիկի վկա Ես էնքան սաշիկի վկա եմ ինչքան դու, հարգելիս
    Չէ, սահմանի կրակոցներն իմ վարած քաղաքականության հետևանք են, մտքերի ընթացքից գոնե մի խոսա: Չուկ, թրաշդ տեղում ա չէ, մոտդ հանկարծ դանակ-մկրատ չպահես, պոտենցիալ վտանգ կլինես մեր ազգի համար:

    Մեկ էլ անկանխատեսելի անձնավորությունը որն ա?
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (23.09.2016)

  15. #551
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, սահմանի կրակոցներն իմ վարած քաղաքականության հետևանք են, մտքերի ընթացքից գոնե մի խոսա: Չուկ, թրաշդ տեղում ա չէ, մոտդ հանկարծ դանակ-մկրատ չպահես, պոտենցիալ վտանգ կլինես մեր ազգի համար:

    Մեկ էլ անկանխատեսելի անձնավորությունը որն ա?
    Չէ, թրաշվել եմ թարսի պես, չորս տարի ընդմիջումից հետո

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #552
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չտո տո հավատս չի գալիս, որ Ազատությունը սենց բան կդներ իր կայքում: Նոտարով հաստատված սքրինշոթ կա?
    Էս հոդվածի անգլերեն վերսիան հաստատ կար, հեղինակն էլ Էմիլ Դանիելյան: Զանազան տարբերակներ են պտտվում, թե ինչու Ազատությունը նման հոդված կդներ: Տարբերակներից մեկն էն ա, որ դա ուղղված էր դրսին, թե՝ տեսեք ինչ կազմակերպությունների եք փող տալիս, ձեր հայտարարություններին հակասող բաներ են ասում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (14.10.2016), Overdose (23.09.2016)

  18. #553
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, սահմանի կրակոցներն իմ վարած քաղաքականության հետևանք են
    Կբացատրես «փոխանցման տրամաբանական շղթան»? Նկատի ունեմ կառավարության քաղաքականության ու սահմանին կրակոցների միջեւ: Ասենք հետեւյալ կերպ՝ պատճառ=>հետեւանք:
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    մտքերի ընթացքից գոնե մի խոսա
    Իսկ ինչու չխոսամ?

    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ անկանխատեսելի անձնավորությունը որն ա?
    Անկանխատեսելի ասելով նկատի ունեմ, երբ մարդու մտերի ընթացքը եւ արարքները չեն ենթարկվում որեւէ տրամաբանության: Օրինակ, զինված գրավել պետական հիմնարկ, պահանջել սեֆիլյանի ազատում, մի օր հետո պահանջել սերժի հրաժարական, էլի մի օր հետո պահանջել սնունդ, ինտերնետ ու պապիրոս օրը ցերեկով օդ կրակել ավտոմատով, անիմաստ տեղը փչացնել սովարական հարկատուի փողերով ձեռքբերված պետական գույք, պատանդ վերցնել իրենց իսկ օգնության եկած բժիշկների, բողոքել, որ իրենց վրա կրակում են եւ այլն, եւ այլն: Ցուցակը կարելի է շարունակել:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  19. #554
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Կբացատրես «փոխանցման տրամաբանական շղթան»? Նկատի ունեմ կառավարության քաղաքականության ու սահմանին կրակոցների միջեւ: Ասենք հետեւյալ կերպ՝ պատճառ=>հետեւանք:


    Իսկ ինչու չխոսամ?



    Անկանխատեսելի ասելով նկատի ունեմ, երբ մարդու մտերի ընթացքը եւ արարքները չեն ենթարկվում որեւէ տրամաբանության: Օրինակ, զինված գրավել պետական հիմնարկ, պահանջել սեֆիլյանի ազատում, մի օր հետո պահանջել սերժի հրաժարական, էլի մի օր հետո պահանջել սնունդ, ինտերնետ ու պապիրոս օրը ցերեկով օդ կրակել ավտոմատով, անիմաստ տեղը փչացնել սովարական հարկատուի փողերով ձեռքբերված պետական գույք, պատանդ վերցնել իրենց իսկ օգնության եկած բժիշկների, բողոքել, որ իրենց վրա կրակում են եւ այլն, եւ այլն: Ցուցակը կարելի է շարունակել:
    Երևի էդ տրամաբանությունը քո շահերից չի բխում, դրա համար չես ուզում տեսնել,
    ասենք դու ուզում ես փուչիկները ձեռքիդ երջանիկ ժպիտով ճեմել հրապարակում ու հիանալ մշակութային իսկանդերների
    ճարտարապետությամբ ու բարձրախոսից արձակվող աղջկա ներդաշնակ ճիչերով, բայց ավաղ մռայլ խոհերդ քեզ տանում են ինչ-որ անթրաշ ահաբեկիչների սարսափելի արարքներն ու
    հպարտորեն բխկացող հրավառությունը այլևս հոգուդ ելևէջները խուտուտ տալու փոխարեն խուճապ ու սարսուռ է պատճառում:
    Հավանաբար աստվածները քեզ օժտել են երջանիկ, կուշտ ու անդարդ լինելու վառ ձգտմամբ և այլ քնարերգական ձիրքերով,
    սակայն և մթագնել են այլոց հիմար խնդիրները տեսնելու անիմաստ կարողությունը ի շահ քո կատարյալ երանելիության:
    Այդպես էլ է պատահում:
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (14.10.2016), Quyr Qery (24.09.2016), Տրիբուն (24.09.2016)

  21. #555
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի էդ տրամաբանությունը քո շահերից չի բխում, դրա համար չես ուզում տեսնել,
    ասենք դու ուզում ես փուչիկները ձեռքիդ երջանիկ ժպիտով ճեմել հրապարակում ու հիանալ մշակութային իսկանդերների
    ճարտարապետությամբ ու բարձրախոսից արձակվող աղջկա ներդաշնակ ճիչերով, բայց ավաղ մռայլ խոհերդ քեզ տանում են ինչ-որ անթրաշ ահաբեկիչների սարսափելի արարքներն ու
    հպարտորեն բխկացող հրավառությունը այլևս հոգուդ ելևէջները խուտուտ տալու փոխարեն խուճապ ու սարսուռ է պատճառում:
    Հավանաբար աստվածները քեզ օժտել են երջանիկ, կուշտ ու անդարդ լինելու վառ ձգտմամբ և այլ քնարերգական ձիրքերով,
    սակայն և մթագնել են այլոց հիմար խնդիրները տեսնելու անիմաստ կարողությունը ի շահ քո կատարյալ երանելիության:
    Այդպես էլ է պատահում:
    Կակ նելզյա տոչնո սկազանո Այո, ես իմ ամբողջ գիտակցական կյանքը ապրել եմ ՀՀ-ում, ես ապրում եմ իմ երկրում, ես ինձ իմ երկրի տերն եմ համարում, ու սիրում եմ իմ երկիրը իր բոլոր բոլոր թերություններով հանդերձ՝ վատ ճանապարհներով, կաշառակեր պաշտոնյայով ու նույնքան պոտենցիալ կաշառակեր հավաքարարով, սերժերով ու պավլիկներով հանդերձ: Ես չեմ ուզում լացել, բողոքել, նվնվալ ու մաղձ կուտակել: Անցած սերունդը դա լիուլի արեց ու անում է, ու արդյունքի չհասավ: Ես ուզում եմ ուրախանալ, որ անկախ երկրում եմ ապրում, ու ամեն անգամ երկրից դժգոհելու ու մուննաթ գալուց առաջ հարց եմ տալիս ինքս ինձ՝ իսկ ես ինչ եմ արել երկրի համար: Այո, ես լիուլի վայելեցի անկախության տոնը, ի սրտե ուրախացա մշակութային իսկանդերների համար ու հպարտ զգացի իմ բանակի համար: Այո, Պալոյի մասին մտքերը ինձ տհաճ էին տոնական օրով. պավլիկները ստիպեցին ինձ անպաշտպան զգալ իմ սեփական երկրում: Էն միտքը, որ ամեն պատահած մարդ կարող ա օրը ցերեկով ավտոմատով քաղաքի կենտրոնում իր հայեցողությամբ ու իր կիսագրագետ մտքի թռիչքով հարցեր կարա լուծի, տհաճ էր իմ համար:

    Բայց մեկա չհասկացա կառավարության ու ադրբեջանցիքի կրակոցների միջեւ կապը: Որեւէ մեկը տրամաբանական ու հոդաբաշխ կբացատրի կապը էդ երկու երեւույթների մեջ?
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

Էջ 37 44-ից ԱռաջինԱռաջին ... 27333435363738394041 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինված հեղաշրջման փորձ Թուրքիայում
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 20.07.2016, 18:40
  2. Ռեգբին Հայաստանում
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.08.2010, 13:07
  3. Հոգեբանությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.04.2010, 01:27
  4. Բուդդիզմը Հայաստանում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Կրոն
    Գրառումներ: 92
    Վերջինը: 19.06.2009, 13:41
  5. Torrent Հայաստանում
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.04.2009, 20:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •