Դու շատ կանխատեսելի ես: Մեռնեմ, թե չգիտեի, որ նույն բանը պիտի բլթցնես

Զենք չվերցրինք, քանի որ, խոսքի ցռան ենք: Բայց մեր ցռանությունը արդարացնելու համար չենք ուզում տղեքի արածին անուն դնենք:
Ու մեր ժողովուրդը ոչ զենքն ա ընդունում, ոչ էլ խաղաղ մեթոդը: Եթե նկատել ես խաղաղ ցույցերին էլ մարդ առանձնապես չի գնում, խաղաղություն քարոզողներն էլ ԱԺ-ում էրկուսուկես տոկոս են։ Նենց որ, քո տրամաբանությամբ մեր ժողովուրդը սիրում ա Սերժիկին, պաշտում ա Թոխմախին, նվիրված ա Լֆիկին, ու վաբշե, որ Սաշիկի կեսին բան ասող լինի, մերկ ձեռքերով խեղդամահ կանենք, ինչպես նաև ուզում ենք Ղարաբաղը տալ Ադրբեջանին, Սևանը՝ Վրաստանին, Արարատյան հարթավայրը՝ բոնուս Էրդողանին։
Ասածս ինչ ա, եղբայր, ինչ-որ բանի հետևից գլխապատառ չվազելը բացարձակ չի խոսում էտ բանի սխալականության մասին։
Էջանիշներ