Հարգելիներս, ինչպես տեսնում եմ էս թեմայի մասին բոլորդ շաաատ վաղուց մոռացել եք, շատերն էլ անգամ չգգիտեն էս թեմայի գոյության մասին, բայց իմ մոտ մեծ ցանկություն կա, որ էս թեման ապրի ու ակտիվ լինի:
Ինձ թվում ա, որ էն ժամանակվանից, ինչ բացել եմ էս թեման ակումբի նորեկներից կլինեն այնպիսի անդամներ, որոնց կհետաքրքրի էս թեման: Բացի դա, կուզենայի տեսնել, թե հիմիկվա դրությամբ մեր ակումբի անդամներից արդյոք կա՞ն մարդիկ, որոնց հետաքրքրում ա բուդդիզմը, կա՞ն արդյոք մարդիկ, որոնք ավելի խորացած են նրա մեջ կամ անգամ բուդդիստներ են:
Խնդրում եմ, եկեք չթողնենք էս թեման սենց մեռած վիճակում մնա:
Հիմիկվա դրությամբ ես շատ քիչ մարդ եմ ճանաչում, ում հետաքրքրում ա բուդդիզմ ու ով ուզում ա պրակտիկաներ և մեդիտացիաներ անել, բայց եթե կան ստեղ էդպիսի մարդիկ, ապա միգուցե միավորվենք և ավելի զարգացնենք բուդդիզմը Հայաստանում:

Էջանիշներ