Արա դեեե՜... Օվերդոզից ի՞նչ եք ուզում... անունը վրեն ա, պռի տոմ չեն կպցրել էդ անունը, ինքն ա ընտրել, ինքն իրան տենց ա տենում...
Աթեիստ (30.08.2016)
Եսիմ? Ես գառլախբերան դասախոս չեմ, ոչ էլ ավատարիս առնանդամ բռնած ձեռքի նկար եմ դրել, բայց ինչքան գիտեմ «խույ», «խեռ»,«չաթլախ» բառերը քֆուրներ են: Չնայաց «խեռ» բառի մոմենտով բան չեմ կարա ասեմ, տատին ա ասել, կարող ա տարիների խորքից եկող ավանդույթ ա, բայց մնացածը իմ իմանալով քֆուրներ են:
Իսկ հետաքրքիր ա, քո կողմից հախուռն կիրառվող ֆոլկը ամեն տեղ ու միշտ ես կիրառում, թե ասենք առօրյա կյանքում պուպսիկ ռեժիմն ա միացրած, ու մենակ ակումբում ա, որ քաջաբար քֆուրներ ես շաղ տալիս դեռահասի նման
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
անշուշտ համաձայն եմ.
եթե ժողովուրդը, կամ գոնե դրա մեծ մասը, փոխելով իր արժեհամակարգը` ավելի քաղաքակիրթ, գրագետ ու պետականամետ (անպայման չի իշխանամետ) դառնա, շատ բան Հայաստանում ինքնիրեն իր տեղը կընկնի..
բայց, ինչպես ասեց Quyr Qery-ն, դրանով զբաղվող է պետք, ու զբաղվել դրանով պետք է սկսել հենց մանկապարտեզից..
անհույս ռոմանտիզմ է հույսով ապրելը, թե հասարակությունն ինքն իրեն կփոխի տասնամյակների (կոռուպցիա, ծանոթ-բարեկամական կապերով աշխատանքի տեղավորվել) ու հարյուրամյակների (արևելյան մեծամտություն, հաստ քսակին տուրքի մատուցում, վերջինի տիրոջ հանդեպ քծնանք) ընթացքում ձևավորված ու ամրապնդված բարքերը ու էրգիրը էրգիր կդառնա..
վերադառնալով ուսանողների օրինակին.
կարծում եմ բոլորիս քաջ հայտնի է Հայաստանյան ԲՈՒՀ-երի կրթական մակարդակը ու դրանց շրջանավարտների ճնշող մեծամասնության որակավորման աստիճանը..
լիրիկական շեղում.
անգամ մեր կողմից էդքան չսիրված թուրքիան, պետական մակարդակով, տարեկան ֆինանսավորում է որոշակի թվով պոտենցիալ ունեցող ուսանողների ուսումը աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երում, որոնք, ուսումն ավարտելուն պես, վերադառնում են հայրենիք ու ստանձնում արդեն նախօրոք պատրաստված իրենց դերը պետականակայացման ու զարգացման գործում..
իսկ ինչ պատկեր է իրեն աշխարհի ամենախելացի ազգ հռչակած ժողովրդի հայրենիքում..
ՀՀ քաղաքացին իր ուժերով ընդունվում է օտարերկրյա ԲՈՒՀ: չունենալով վարձավճարի սեփական միջոցներ ու բացարձակ հույս չունենալով պետական օժանդակության վրա` դարձյալ սեփական ուժերով գտնում է տարատեսակ ֆինանսավորումներ (այդ թվում նաև` հատուկ հայազգիների համար նախատեսված սփյուռքահայ ֆոնդերից): իսկ ինչն էլ չի հերիքում` կամ այստեղից այնտեղից պարտք է անում, կամ էլ հուսով է, որ ուսումնական որոշ դասաժամերի հաշվին մի սև գործ կգտնի, մի բան կանի, յոլա կգնա..
էս ամենն էսենցա` ճիշտա, հա բայց ինչում մեղադրես ՀՀ-ի կառավարությանը..
աղքատ երկիրա, որը իսկի իր թոշակառուներին ու հաշմանդամներին չի կարող նորմալ պահել, ուր մնաց թե դրսերում բարձր որակավորում ունեցող մասնագետներ աճեցնի..
իսկ ՀՀ-ին պետք է մեղադրել ոչ թե նրանում, որ հնարավորություն չունի օգնելու, այլ նրանում, որ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում այդքան տիտանական ջանքեր թափած ու համարյա անհնարինին հասած երիտասարդի ճանապարհին..
մասնավորապես` արական սեռի ներկայացուցիչներից պահանջվում էր գրություն պարտադիր վերադարձի մասին (ինչն, ինչ-որ տեղ, կարելի է կապել պատերազմական վիճակի հետ.. բայց, մյուս կողմից, եթե փողը նաղդ չես տվել, ասել է թե` իր ուսման վճարի հարցում չես օգնել, ինչ բարոյական իրավունք ունես ինչ-որ բան պահանջել, եթե մարդը գործել է օրենքների շրջանակում ու իրեն բրոնյա ապահովել) ու մի հսկայական գումար վճարել որպես գրավ, որը հետ վերադարձողներն էլ չէին կարողանում հեշտ ու հանգիստ ետ ստանալ..
իհարկե կդառնա..
բայց էլ երբեք չի վերադառնա Հայրենիք )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Overdose (01.09.2016)
Mr. Annoying (31.08.2016), Quyr Qery (31.08.2016), Ռուֆուս (31.08.2016), Վիշապ (03.09.2016)
Մարդիկ էս ինչի տակ էք մնացել ? թեմայի անունը ոնցոր փոխելա պետք, մեկի ձեռին են առնանդամով խփել, մեկը ձեռնա բռնել ու ասումա, որ հասրակություննա պետքա պետականամետ դառնա, ոնցոր միքիչ էլ անցնի կարողա ասեք սեռժիկը ազգային հերոսա ու սուրբա
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Ես քո շատ ու շատ կետերի հետ համաձայն եմ: Իսկապես ամեն ինչ ավելի վատ ա, քան կարող էր եւ պիտի լիներ: Վերջերս Ծովագյուղ-Շորժա ճանապարհով էի գնում: Ճանապարհը էնքան վատն էր, որ էդ 40 կիլոմետրը անցել եմ երեւի 2 ժամում: Ինչի պիտի էդպես լինի? որովհետեւ մեր պետության որակը վատն ա, ու ինչը որ ավելի ցավալի ա, ավելի վատն ա քան նույն Թուրքիայի պետության որակը: Ակումբի անդամների մեծամասնությունը իմ ասածները սխալմամբ մեկնաբանում են, որ ես կողմնակից եմ սերժին, ու գլուխները պատով են տվել նրանք, ովքեր պայքարում են սերժի դեմ: Ոչ, ես էդ չեմ ասում: Ես էլ եմ ուզում լավ երկիր ունենալ: Ուղղակի ոչ ահաբեկչությամբ, սպանություններով ու պատանդներով:
Իմ համար մեկ ա սերժը կլինի էդ աթոռին, թե մեկ ուրիշը, միայն թե լավ որակի ղեկավար լինի: Ուղղակի ես հավատացած եմ, որ էս պահին մեր ժողովուրդը ունակ ա ծնելու նույն սերժերի՝ պլյուս-մինուս մի 20%: Քո կարծիքով ինչ կլիներ, եթե սասնա ծռերը հաղթեին, կամ էլ չգիտեմ մի այլ որակի հեղափոխություն լիներ: Ինչն էր փոխվելու՞: Սերժին կփոխարիներ Վալոդը կամ Պողոսը՝ նույն որակներով, նույն մտածելակերպով: Հենց էս պահին դու կարո՞ղ ես թվարկել էն մարդկանց անունները, որ կարող են մեզ ավելի լավ երկիր տալ: Ասա մեր ապագա նախագահի, վարչապետի ու մի երկու նախարարի անուններ, որոնք իսկապես արժանի են իշխանության ղեկը ստանձնելու: Կա՞ն էդպիսի մարդիկ: Իմ կարծիքով գոնե էս պահին չկան: Ես անկեղծ ուրախացա, որ պավլիկենց ավանտյուրան չհաջողվեց, որովհետեւ իմ համոզմամբ հայտնի վատին պիտի փոխարիներ քաոսը, իշխանության նոր բաժանումը, ներքին գզվռտոցները ու վերջում մենք կունենայինք որակական առումով մոտավորապես նույն տիպի իշխանություն ու պետություն, ինչ որ ունենք էս պահին:
Իմ կարծիքով երբ հասարակությունը կհասունանա էնքան, որ կունենա էդպիսի կադրեր, ապա էդ ժամանակ կլինի իսկական հեղափոխությունը, միայն էդպես մենք կունենանք ավելի լավ որակի պետություն: Իսկ սենց կրակոցով, հարայ-հրոցով գունդ գրավելով... դրանք հավայի բաներ են, ու սովորական քաղաքացին ոչ մի հիմք չունի մտածելու, որ պավլիկենց առաջարկած նոր պետությունը ավելի լավն ա լինելու,քան եղածը: Ո՞վ ասեց, որ պավլիկը լավ ու ազնիվ մարդ ա: Ով ասեց, որ վարուժան Ավետիսյանը արժանի ա ասենք վարչապետ կամ նախագահ լինելու: Ինչու ես պիտի հավատամ էդ մարդկանց:
Ի դեպ, ավելի լավ որակի հասարակություն ասածը վերացական բան չի: Նայի հենց ակումբին: Տես թե ինչքան անհանդուրժողականություն կա այլակարծության նկատմամբ: Եթե դու չես պաշտպանում պավլիկենց, ուրեմն դու միշիկից փող ես ստանում ու սեռժական ես: Մասնակիցներից ոմանք անգամ չեն խորշում քննարկումը տեղափոխել անձնականի դաշտ, ու դու էլ ստիպված իջնելով նույն մակարդակի, պիտի համարժեք էժանագին ռեպլիկներով պատասխանես՝ քաղաքականության վերաբերյալ քննարկումը վերածելով հայհոյանքներով փոխանակման: Լավ որակի հասարակությունը սկսվում է հենց էստեղից: Եթե դու ընդունես, որ քո կողքին կարող է լինել մեկը, ով չի կիսում քո կարծիքները, այ էդ պահից էլ դու կկարողանաս մտածել ավելի լավ պետության մասին: Կարդա նախորդ գրառումները: Տես, թե ինչ ատելությամբ են լցված հեղափոխության կոմնակիցները այլ կարծիք ունեցողների նկատմամբ: Տես, թե ինչ ագրեսիվությամբ են արձագանքով նրանց կարծիքներին: Ինչ ես կարծում, հենց էդ անհանդուրժող մարդիկ եթե լինեին իշխանության, քանի րոպեում հաշվեհարդար կտեսնեին այլակարծների նկատմամբ:
Հ.Գ. Կրկին անգամ շնորհակալ եմ գրագետ կարծիքի, շարադրանքի ու ոճի համար: Ձեզ հետ իսկապես հաճելի է կարծիքների փոխանակությունը:
Վերջին խմբագրող՝ Overdose: 01.09.2016, 09:38:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Գաղթական (02.09.2016)
Էս թեման մտնում եմ, առանց քաշել բացում ա։
Chilly (02.09.2016)
Որքան որ ես եմ լսել, Պավլիկենք պնդում էին, թե իրենք իշխանության չեն ուզում գալ, այլ՝ այսպես կոչված «ժողովրդի վստահության կառավարություն» ստեղծվի ժամանակավոր՝ մինչև նոր ընտրություններ..
անունների առումով՝ միակ մարդը, որին անձամբ ես կուզենայի հիմա տեսնել երկրի ղեկի մոտ, ու որը հաստատ չի տառապում նյութապաշտությամբ ու համոզված եմ, որ ընդունակ է շատ կարճ ժամանակում երկիրը խելքի բերել, դա Ռուբեն Վարդանյանն է..
սակայն ինքն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ..
պիտի ասեմ, որ, թեև հավանեցի գրառումդ, բայց, ամեն դեպքում, ոչ բոլոր մտքերի հետ էի համաձայն..
ասենք օրինակ, որ էս պահի դրությամբ ժողովրդի միջից չեն կարող դուրս գալ ավելի լավ ղեկավարության թեկնածուներ..
ըստ իս՝ անպայման չի, որ ղեկավարը ցանկացած բնագավառում պրոֆեսիոնալ լինի..
դրա համար կան նախարարներ, խորհրդականներ վերջիվերջո..
կարևորը՝ արդարամիտ լինի ու պարկեշտության չափ ունենա, հետն էլ՝ նամուս ունենա ու պատրաստ լինի սեփական ամբիցիաները զոհել հանուն համընդհանուր շահի, հանուն պետության..
մի՞թե էսօր Հայաստանում չեն գտնվի նման մարդիկ..
չեն կարող չգտնվել..
եթե իրոք չգտնվեն, ուրեմն հիրավի էդ պետությունը դատապարտվածա..
ու կրկին կարևորենք արդար ընտրությունների հանգամանքը..
ով իրեն չի արդարացնի՝ այլևս չի ընտրվի..
այսպիսով՝ չեմ կարող համաձայնել կարծիքի հետ, թե լավ է սերժենք մնան մինչև հասարակությունը հասունանա ու նոր կադրեր ծնի..
տո ես սերժի թեկնածությունն էլ պատրաստ կլինեմ պաշտպանել, եթե վաղը իր կողակիցներին հավաքի ու ասի՝ տղերք լավ, հերիքա, էս պահից սկսած՝ սաղս մաքուր ենք սկսում աշխատել ու արդար..
ու դեմ չեմ լինի անգամ, եթե վերջում էլ ավելացնի՝ ով ինչ կերել կերելա, իրան մնա, բայց էսօրվանից ով մի սխալ բան անի՝ անցյալի մեղքերի համար էլ հետը պիտի պատասխան տա..
համաձայն եմ՝ մենք ունենք նման խնդիր..Լավ որակի հասարակությունը սկսվում է հենց էստեղից: Եթե դու ընդունես, որ քո կողքին կարող է լինել մեկը, ով չի կիսում քո կարծիքները, այ էդ պահից էլ դու կկարողանաս մտածել ավելի լավ պետության մասին:
ու էլի շատ ու շատ այլ խնդիրներ կան..
ընդհանրապես հայերը չափից դուրս շատ բարդույթներ ունեն...
բայց էդ անհանդուրժողականության առումով կամաց-կամաց ամեն ինչ փոխվում է..
ասենք 90-ականների սկզբին ով լրիվ սևի մեջ չէր ու ծիծակ կոշիկ չուներ հագին, անպայման ծեծ պիտի ուտեր, իսկ հիմա, ասում են, գեյ-քլաբեր էր կան ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ