Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ համար մեկ ա սերժը կլինի էդ աթոռին, թե մեկ ուրիշը, միայն թե լավ որակի ղեկավար լինի: Ուղղակի ես հավատացած եմ, որ էս պահին մեր ժողովուրդը ունակ ա ծնելու նույն սերժերի՝ պլյուս-մինուս մի 20%: Քո կարծիքով ինչ կլիներ, եթե սասնա ծռերը հաղթեին, կամ էլ չգիտեմ մի այլ որակի հեղափոխություն լիներ: Ինչն էր փոխվելու՞: Սերժին կփոխարիներ Վալոդը կամ Պողոսը՝ նույն որակներով, նույն մտածելակերպով: Հենց էս պահին դու կարո՞ղ ես թվարկել էն մարդկանց անունները, որ կարող են մեզ ավելի լավ երկիր տալ: Ասա մեր ապագա նախագահի, վարչապետի ու մի երկու նախարարի անուններ, որոնք իսկապես արժանի են իշխանության ղեկը ստանձնելու: Կա՞ն էդպիսի մարդիկ: Իմ կարծիքով գոնե էս պահին չկան: Ես անկեղծ ուրախացա, որ պավլիկենց ավանտյուրան չհաջողվեց, որովհետեւ իմ համոզմամբ հայտնի վատին պիտի փոխարիներ քաոսը, իշխանության նոր բաժանումը, ներքին գզվռտոցները ու վերջում մենք կունենայինք որակական առումով մոտավորապես նույն տիպի իշխանություն ու պետություն, ինչ որ ունենք էս պահին:
Որքան որ ես եմ լսել, Պավլիկենք պնդում էին, թե իրենք իշխանության չեն ուզում գալ, այլ՝ այսպես կոչված «ժողովրդի վստահության կառավարություն» ստեղծվի ժամանակավոր՝ մինչև նոր ընտրություններ..

անունների առումով՝ միակ մարդը, որին անձամբ ես կուզենայի հիմա տեսնել երկրի ղեկի մոտ, ու որը հաստատ չի տառապում նյութապաշտությամբ ու համոզված եմ, որ ընդունակ է շատ կարճ ժամանակում երկիրը խելքի բերել, դա Ռուբեն Վարդանյանն է..
սակայն ինքն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ..


պիտի ասեմ, որ, թեև հավանեցի գրառումդ, բայց, ամեն դեպքում, ոչ բոլոր մտքերի հետ էի համաձայն..

ասենք օրինակ, որ էս պահի դրությամբ ժողովրդի միջից չեն կարող դուրս գալ ավելի լավ ղեկավարության թեկնածուներ..
ըստ իս՝ անպայման չի, որ ղեկավարը ցանկացած բնագավառում պրոֆեսիոնալ լինի..
դրա համար կան նախարարներ, խորհրդականներ վերջիվերջո..
կարևորը՝ արդարամիտ լինի ու պարկեշտության չափ ունենա, հետն էլ՝ նամուս ունենա ու պատրաստ լինի սեփական ամբիցիաները զոհել հանուն համընդհանուր շահի, հանուն պետության..

մի՞թե էսօր Հայաստանում չեն գտնվի նման մարդիկ..
չեն կարող չգտնվել..
եթե իրոք չգտնվեն, ուրեմն հիրավի էդ պետությունը դատապարտվածա..

ու կրկին կարևորենք արդար ընտրությունների հանգամանքը..
ով իրեն չի արդարացնի՝ այլևս չի ընտրվի..

այսպիսով՝ չեմ կարող համաձայնել կարծիքի հետ, թե լավ է սերժենք մնան մինչև հասարակությունը հասունանա ու նոր կադրեր ծնի..

տո ես սերժի թեկնածությունն էլ պատրաստ կլինեմ պաշտպանել, եթե վաղը իր կողակիցներին հավաքի ու ասի՝ տղերք լավ, հերիքա, էս պահից սկսած՝ սաղս մաքուր ենք սկսում աշխատել ու արդար..
ու դեմ չեմ լինի անգամ, եթե վերջում էլ ավելացնի՝ ով ինչ կերել կերելա, իրան մնա, բայց էսօրվանից ով մի սխալ բան անի՝ անցյալի մեղքերի համար էլ հետը պիտի պատասխան տա..


Լավ որակի հասարակությունը սկսվում է հենց էստեղից: Եթե դու ընդունես, որ քո կողքին կարող է լինել մեկը, ով չի կիսում քո կարծիքները, այ էդ պահից էլ դու կկարողանաս մտածել ավելի լավ պետության մասին:
համաձայն եմ՝ մենք ունենք նման խնդիր..
ու էլի շատ ու շատ այլ խնդիրներ կան..
ընդհանրապես հայերը չափից դուրս շատ բարդույթներ ունեն...

բայց էդ անհանդուրժողականության առումով կամաց-կամաց ամեն ինչ փոխվում է..
ասենք 90-ականների սկզբին ով լրիվ սևի մեջ չէր ու ծիծակ կոշիկ չուներ հագին, անպայման ծեծ պիտի ուտեր, իսկ հիմա, ասում են, գեյ-քլաբեր էր կան ))