տեսիլք-ի խոսքերից
Բժշկի մասնագիտությունը ավելի երկար պատմություն ունի քան հայերենը կամ հայ մշակույթը։ Հազար ու մի օրինակ կա երկրորդ սերնդում լեզուն մոռացած, բայց ինքնության հետ ոչ մի խնդիր չունեցող մարդկանց։ Մի ծանոթ ունեմ, ազգանունը ռուսերեն բառ է։ Որ ռուսերեն քչից շատից իմացող մարդը հաստատ կիմանա։ Հարցրեցի մի օր գիտի թե իր ազգանունը ինչ է նշանակում։ Ասեց․ դե ասում են թե նախնիներս հրեա են եղել, բայց որտեղից կամ ինչ՝ ո՞վ գիտի։ Երջանիկ մարդ է, ոչ մի վայրկյան չկասկածելով իր ամերիկացիության վրա։ Մարդ հունցված է տարբեր ֆունկցիաներ կրող բջիջներից։ Իսկ ազգային պատկանելիությունը և մշակութային ինքնությունը համեմատաբար արդի «նորամուծություններ» են։
Էջանիշներ