User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերոջս երեխան 6 տարեկան է, ու քո նկարագրած վիճակն է: Տանը Միայն հայերեն են խոսում բոլորն էլ, իսկ երեխան արդեն անկախ իրենից դպրոցից տուն է բերում անգլերենը: Երբ որ արագ ինչ որ բան է ուզում ասել առանց մտածելու, մեջը անգլերեն բառեր է կոխում, մի տեսակ հայերեն բառը ինքը պետք է արհեստականորեն հիշի նոր ասի: Ասենք երբ ասում էր որ "խնձոր եմ ուզում" խնձոի տեղը օգտագործում էր անգլերենը:
    Չէ, իմ տղան տենց վիճակում չի. թու–թու–թու, դեռ չեմ նկատել, որ հայերեն բառերն արհեստականորեն գտնելու խնդիր ունենա։ Հատկապես առանց մտածելու հաստատ հայերենը կասի, ուղղակի նկատել եմ, որ եթե տվյալ բառի/երևույթի հետ վերջերս շատ ա առիթ ունեցած լինում առնչվելու մանկապարտեզում, նման դեպքերում ա անգլերեն բառը մեջ գցում հայերենի փոխարեն, թե չէ՝ ընդհանրապես չեմ նկատել, որ որևէ բան անգլերենով ավելի հեշտ ու արագ ասի։

    Ընդանրապես արևմտահայերի 99 տոկոսը շատ լավ հայերեն գիտի: Լինեն պարսկահայ թե սիրահայ:
    Մի բան հաստատ գիտեմ, որ իրենց գերակշիռ մասը երեխաներին տալիս է հայկական դպրոց:
    Այսեղ մի շատ լավ/ուժեղ դպրոց ունենք Կիլիկյայի թեմի եկեղեցուն կից: Անգամ օտարներն են այնտեղ հաճախում, այնքան լավն է այդ դպրոցի անունը: վատը այն է, որ պետությունը ոչ մի կոպեկով չի օգնում, ու լրիվ համայքի ու եկեղեուց ուսերին է դպրոցը:

    բայց էլի հետաքրքիր է որ հայաստանցու երեխան այնտեղ հաճախելով էլի հայերենից կաղում է, իսկ արևմտահային ոչ: ի՞նչ ֆենոմեն է չեն կարողանում հասկանամ:
    Դիվի, չգիտեմ՝ ինչից ես ենթադրել, որ բոլոր սփյուռքահայերի մոտ նշածդ վիճակն ա։ Սիրիահայերի ու պարսկահայերի հետ կապված չեմ կարող ասել, բայց ԱՄՆ—ի հայերի մասին կարող եմ ասել, որ հեչ էլ տենց չի։ Երրորդ սերունդն արդեն լուրջ խնդիրներ ունի հայերենի հետ, չորրորդի մասին էլ չասեմ... Պարզ օրինակներ բերեմ, որ պատկերացնես։

    Երբ նոր էինք տեղափոխվել Նյու Յորք, իմացանք, որ մեր փոքր քաղաքում հայկական եկեղեցի կա։ Մտածեցինք՝ լավ ա, ուրեմն ահագին հայեր կլինեն, գնանք, շփվենք։ Ես էլ էդ ժամանակ դեռ մշակութային շոկից լրիվ դուրս չեկած, հայի կարոտ վիճակում էի։ Գնացինք, ու նենց հիասթափվեցինք. ուրեմն արարողության ընթացքում մենակ մի պահ հայերենով հայր մերն ասեցին, մնացած ամեն ինչն անգլերեն էր, ավարտից հետո էլ որ արդեն մարդիկ իրար հետ շփվում էին, մենք էլ ուշադիր շուրջներս ուսումնասիրում ու ականջ էինք դնում, ու պատկերացրու, համարյա բոլորը խոսում էին ինչ–որ մարդկաց հետ, բայց էդ ամբողջ ընթացքում մի հատիկ հայերեն բառ չլսեցինք։ Ճիշտ ա, հետագայում, երբ ավելի մոտիկից շփումներ ունենալու առիթներ եղան, իմացանք, որ երկրորդ սերունդը նորմալ խոսում ա հայերեն, բայց, մեկ ա, մեծ մասամբ նախընտրում են անգլերեն շփվել իրար հետ, իսկ հաջորդ սերունդների վիճակն ուղղակի ահավոր ա։

    Մի քիչ էլ չորրորդ սերնդից պատմեմ։ Մեր կողքի քաղաքում էլ հայկական եկեղեցի կա, որտեղ ամռանը ճամբար ա լինում, տղաս էլ անցած երկու ամառները հաճախել ա էնտեղի ճամբարը։ Քանի որ Ակումբում շատերը գիտեն տղայիս տարիքը, մտքովս չէր անցել, որ երևի ճիշտ կլինի՝ էս թեմայում էլ նշեմ ամեն դեպքում, շուտով հինգ տարեկան կլինի։ Ուրեմն էդ ճամբար հաճախողները բոլորը հայ երեխաներ են։ Հանգամանքների բերումով անցած ամռանը ես մոտ մի շաբաթ ամբողջ ընթացքում ներկա եմ եղել իրենց դասերին։ Նախ ասեմ, որ դասատուները խոսում էին հիմնականում անգլերեն, հազվադեպ կարող ա ինչ–որ հայրերեն բաներ ասեին, դե, տղաս էլ էն ժամանակ անգլերեն չգիտեր ընդհանրապես, իր համար էլ դա խնդիր էր, ու դասատուներն էլ արդարանում էին, որ ստիպված են անգլերենով վարել դասերը, որովհետև երեխաներից շատերը չեն հասկանում հայերեն։ Հայ երեխաների մասին ա խոսքը։ Կոնկրետ տղայիս խմբում մոտ 15 երեխաներից ընդամենը երեք հոգուց եմ հայերեն խոսք լսել էդ ամբողջ մի շաբաթվա ընթացքում, որոնցից մենակ մեկն էր, որ հիմնականում հայերեն էր խոսում, մեկն էլ նենց հազարից մեկ կարող ա ինչ–որ հայերեն բան ասեր, բայց զգացվում էր, որ հայերենն իր համար առաջին լեզու չի, անգլերենով ավելի հարմարավետ ա զգում իրեն։ Այ էդ ա վիճակը։ Իսկ դու ասում ես՝ արևմտահայերի իննսուն տոկոսը շատ լավ հայերեն գիտի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    anhush (29.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •