User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես Ուլուանա: Շատ կարևոր հարց ես քննարկում, գոնե ինձ համար:
    Մեր փոքրիկը 1 տարեկան է դառնալու օրերս, ու դեռ չի խոսում:
    Մենք էլ որոշել ենք, որ մայրը իր հետ խոսալու է միմիայն հայերեն: հոր խնդիրը մի քիչ բարդ է, քանի որ լինելով Հայաստանցի հայի զավակ, շատ քիչ գիտեր հայերեն ծնողների ախմախ խելքից: Ծնողները ռուսախոս էին:
    Հիմա մենք ինչ որ անում ենք, անում ենք ինտուիցիայով: Ու ճիշտն ասած չգիտենք էլ թե դա ինչի կբերի:
    Ընկերոջս երեխան 6 տարեկան է, ու քո նկարագրած վիճակն է: Տանը Միայն հայերեն են խոսում բոլորն էլ, իսկ երեխան արդեն անկախ իրենից դպրոցից տուն է բերում անգլերենը: Երբ որ արագ ինչ որ բան է ուզում ասել առանց մտածելու, մեջը անգլերեն բառեր է կոխում, մի տեսակ հայերեն բառը ինքը պետք է արհեստականորեն հիշի նոր ասի: Ասենք երբ ասում էր որ "խնձոր եմ ուզում" խնձոի տեղը օգտագործում էր անգլերենը:
    ....
    հիմա ես էի մտածում թե ինչ պետք է անենք:
    Տորոնտոյում բավականին շատ լիբանանցի հայեր կան, որոնք գաղթել են մոտ 40 տարի առաջ:
    իրենց երեխաները ծնված լիւնելով Կանադայում մաքուր հայերեն են խոսում, առանց մտածելու: Պետք է փորձեմ իրենցից հարցուփորձ անեմ, թե ինչպես են իրենք վարվել:
    Դա իմ իմացած լավագույն փորձն է, որը կարելի է կիրառել, քանի որ արդյունքը աչքիս առաջ է: Երեխաները անգլերեն խոսում են առանց պրոբլեմի:
    Համարյա բոլորը գիտեն նաև արաբերեն: իսկ դպրոցում տիրաելեն են նաև ֆրանսերենի, ոնց որ ասենք մեր Հայասանյան դպրոցի աշակերտը ռուսերեն- էտ մակարդակով:
    Ընդանրապես արևմտահայերի 99 տոկոսը շատ լավ հայերեն գիտի: Լինեն պարսկահայ թե սիրահայ:
    Մի բան հաստատ գիտեմ, որ իրենց գերակշիռ մասը երեխաներին տալիս է հայկական դպրոց:
    Այսեղ մի շատ լավ/ուժեղ դպրոց ունենք Կիլիկյայի թեմի եկեղեցուն կից: Անգամ օտարներն են այնտեղ հաճախում, այնքան լավն է այդ դպրոցի անունը: վատը այն է, որ պետությունը ոչ մի կոպեկով չի օգնում, ու լրիվ համայքի ու եկեղեուց ուսերին է դպրոցը:

    բայց էլի հետաքրքիր է որ հայաստանցու երեխան այնտեղ հաճախելով էլի հայերենից կաղում է, իսկ արևմտահային ոչ: ի՞նչ ֆենոմեն է չեն կարողանում հասկանամ:
    ...
    Եթե մի բան հասկացա , անպատճառ կգրեմ: Դու էլ կիսվիր քո ճանաչած մարդկանց փորձով:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (08.06.2016), Ուլուանա (28.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •