Ըստ իս, հայերենն ունի իրեն կից 4 ենթալեզու:
1. Քյարթու ենթալեզու
2. Կիսառուսահայերեն ենթալեզու
3. Նորմալ խոսակցական ենթալեզու
4. Գրական հայերեն ենթալեզու
Որպեսզի Հայաստանում կարողանաս շփվել բոլորի հետ՝ նախ պետք է ամբողջությամբ տիրապետես այս 4 ենթալեզվին: Որպեսզի տվյալ ենթալեզվով խոսողին չհիասթափեցնես, եթե ուզում է ընկերանալ քո հետ: Պետք խոսես իր հետ իր ենթալեզվով: Որպեսզի ինքը քեզ իրեն ավելի մոտիկ համարի, պետք է կատարյալ իմանաս տվյալ ենթալեզուն: (անհեթեթություններ եմ դուրս տալի, բայց դե գրում եմ էլի...)
Բացատրեմ ամեն մեկի նշանակությունը, կիրառության ձևը:
1. Քյարթու ենթալեզու - «Բարլուս ազիզ, ի՞նչ կա ընգեր, ապե լավ հանգստացի թե չէ միամիտ կարողա քացով տամ գլխիտ, ջոգի՞ր ախպերսապե քել սըֆթուց ձգվենք Մարիշիկենց տուն, հետո թաթարի իջնենք յառմռկա թաթուլի կասետը առնենք, պտի ավտոյիս մագի մեջ քցեմ...», կամ օրինակ երբ մեկը՝ մոտ 30 տարեկան, երեխա է ունենում, և երեխան դառնալով 3-4 տարեկան, հայրը կանչում է իր ընկերներին և ասում. «բալես հլը քֆուր տու ձաձաին... վախ մորըս արև պաաաաաաաա՜՜՜..... ազիզ հլը քֆուր տու ընձի.... վախ մեռնեմ ես քո էն ****-ին: Հենց մեկը հայաթում քեզ բան ասեց, տուդժե մեր կքրֆես ու քարով կտաս գլխին
»:
Մեկնաբանություն - Շատ տարածված է հիմնականում Երևանում: Ես կասեյի Երևանի 40 տոկոսը խոսումա էս ենթալեզվով... նույնիսկ մինչև 30-35 տարեկան: Անբուժելի ենթալեզու է, միայն թե սա «սպիդ»-ի նման է, այսինքն պետք է դեմն առնես, որ չշատանա և չհասնի գագաթնակետին և հանկարծ 40 տոկոսը չդառնա օրինակի համար 60 կամ 70:
2. Կիսառուսահայերեն ենթալեզու - «Ուրեմն վաղը արի գնանք առնենք մի հատ սիձի ձիսկ, հետո վրեն մի էրկու հատ սաունդ տռեկ զապիս անենք ու սարքենք վիսիձի, որ մի էրկու ամիս հետո որպես ձիվիձի ծախենք» , կամ օրինակ ամեն մի բառի հայերեն տարբերակ ինքը գիտի, բայց չգիտես ինչու ռուսերենա ասում ու խառնումա հայերենի հետ չես հասկանա թե խի
![]()
Մեկնաբանություն - Այս ենթալեզուն տարածված է մոտ 30 տոկոսի մոտ: Կան նույնիսկ մարդիկ, որ ոչ ռուսական դպրոց են ավարտել, ոչ Ռուսաստանից են եկել (հիմնականում նրանց է վերաբերում).... բայց միևնույնն է օգտագործում են ենթալեզվի այս տարբերակը... չգիտեմ, երևի ավելի զարգացած երևալու համար...(ինչի օրինակ չեն օգտագործում անգլերեն բառեր.... չէ՞ որ առաջին զարգացած երկիրն ու լեզուն Ամերիկան է ու անգլերենը..... բան չես հասկանա...): Ուրիշ բան, եթե մարդը ռուսական կրթություն ունի, իրոք չի ձևացնում, ապրելա Ռուսաստանում... իրան դա դուրեկան լեզույա..... էտ ուրիշ բան:
3. Նորմալ խոսակցական ենթալեզու - «Բարև ձեզ, ո՞նց եք... մերսի, լավ եմ, ի՞նչ կա չկա: էրեկ գնացի՞ք կինո: Վայ ես դրա մասին մոռացել էի, չեմ կարա ձեզ կոնկրետ ասեմ: Ուղղակի էրեկ շատ հոգնած էի... ահավոր: Խի՞ չզանգեցիր էրեկ: Ո՞նց են գործերտ: Լավ էղի, կզանգվենք»:
Մեկնաբանություն - Օգտագործում են նրանք, ովքեր չեն օգտագործում 1-ին նշված ենթալեզուն և 2-րդը: Հա, մեկել անպայման նշեմ, որ այս կետում ասում են ոչ թե ձիվիձի, այլ դիվիդի![]()
Նորմալ ենթալեզույա... շատ թեթև, առանց ավելորդությունների
4. Գրական հայերեն ենթալեզու - «Բարև ձեզ, ինչպե՞ս ես հարգելիս: Ես երեկ զանգահարեցի իմ լավ բարեկամներից մեկին, որպեսզի երկուսով գնանք տոնավաճառ՝ իմ տան համար ջահ, գորգ և հարթաշուրթ գնելու, սակայն նա հրաժարվեց, ասելով, որ զբաղված է, քանի որ երեխաներին պետք է տանի շոկոլադե պաղպաղակ, փքաբլիթ, վաֆլե թխվածք և արևածաղիկ գնելու: Հաջորդ օրը զանգահարեցի, ասաց, որ պետք է մեկնի քաղաքից, քանի որ իր բնակարանը հոսանքազրկել են, անհասկանալի պատճառներով և ակամայից ինքս ինձ հարց տվեցի...հիմա Սե՞րժ, թե Լևոն »
Մեկնաբանություն - Որպես առօրյա խոսակցական տարածված է 20 տոկոսի մոտ: Օրինակ մեր հարևանը մի անգամ մեր դուռը ծեծեց և հարցրեց, կներեք դուք սանդուղք ունե՞ք: Խնդալըս հազիվ պահեցի, բայց այնուամենայնիվ տվեցի մեր աստիճանը: Կամ օրինակ մեր ընտանիքին մոտ մի կին կա, որը վառատնիկին առօրյայում ասում է օձիք... կամ օրինակ սառոչկային վերնաշապիկ և այլն....մի տեսակ անհասկանալի ա: Ուրիշ բան, խոսես գրելով, ինչպես օրինակ ակումբում.... բայց առօրյայում էդպես խոսելը տարօրինակ եմ համարում: Սա իմ կարծիքն է:
Եթե ուզում ես ապրել Հայաստանում և լավ հարաբերություններ ունենալ ժողովրդից գոնե 90 տոկոսի հետ, ուրեմն սովորիր այս 4 ենթալեզուները և դարձիր իրական Հայաստանի քաղաքացի:էլ ոչ մի պրոբլեմ չես ունենա ...
Ո՞ր ենթալեզվից եք օգտվում առօրյայում![]()
![]()
Էջանիշներ