User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերադառնալով տեսիլքի հարցին. ինչու եմ ուզում, որ երեխաս հայերեն իմանա։
    Ինքս ինձ էս հարցը տալու և պատասխանը գտնելուց հետո «ինսայթներ» ունենալու դեպքը չի, բայց եթե էս ուղղությամբ ենք ուզում տանել քննարկումը, ապա կգրեմ իմ պատասխանը։

    Ես ուզում եմ, որ իմ երեխան ինքն իր մասին իմանա էն ամենը, ինչ հնարավոր է իմանալ։ Հայ «արմատները» իր ինքնության մի մասն են, ու ես ուզում եմ, որ ինքը իմանա դրանց մասին, քանի որ ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ ինքն էլ է ունենալու իր արմատները ճանաչելու գիտակցված ցանկություն։ Իսկ լեզուն գլխավոր բանալին է դեպի էդ ճանաչողության դուռը։
    Ու քանի որ ինքը Հայաստանում չի ապրում, որ մայրական մշակույթի մասին գիտելիքները օդի հետ փոխանցվել իրեն, ապա մնում եմ միայն ես, որ կարող եմ իր համար էդ դուռը բացել։
    Ես չգիտեմ՝ ինքը մի օր որտեղ է լինելու, աշխարհի որ ծայրում, լինելու եմ ես իր կողքին, թե չէ, կամ ինչքան ժամանակ եմ լինելու. իմ ժամանակը հիմա է, ես ինչ կարող եմ, հիմա պիտի տամ, որ մի օր արդեն ինքնուրույն կարողանա շարունակել ինքն իրեն ճանաչելու ուղին։ Նույնն էլ վերաբերում է հայրական կողմին։ Մենք ուզում ենք փոխանցել իրեն իր ինքնության մասին գիտելիքները, և դա լիարժեք ձևով միայն լեզվի միջոցով է հնարավոր։
    Ու ինքն ագահորեն վերցնում է դա մեզնից, նախ տարիքի պատճառով, դե էս տարիքում երեխեքը ամեն ինչ ճանաչելու ու սովորելու մեծ խթան ունեն, բացի դրանից նաև ոգևորվելով մեզնից եկող ոգևորությունից, քանի որ թեկուզ զուտ ինտուիտիվ մակարդակում, բայց հաստատ զգում է, թե մենք ոնց ենք սիրում մեր լեզուն ու մեր մշակույթը։ Ու էդ սերը վարակիչ է դառնում
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.10.2015, 12:34:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.10.2015), impression (10.11.2015), Kita (03.04.2016), Արշակ (02.11.2015), Գաղթական (08.06.2016), Նաիրուհի (31.10.2015), Ուլուանա (31.10.2015), Վազգեն (04.11.2015), Տրիբուն (31.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •