Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Բժշկի օրինակդ, իմ կարծիքով, էնքան էլ տեղին չի, քանի որ ես իր համար մասնագիտություն չի, որ ընտրում եմ, և ոչ էլ անգամ ազգությունն եմ ընտրում. ես ընդամենը իրեն ցույց եմ տալիս իր «ինչից հունցված լինելը»: Դա ես չեմ ընտել, ոչ էլ ինքը. դա կա, փաստ է, իրականություն:
Հայ լինելը երբևէ զիլ չեմ կարծել, ոչ էլ թե դա սերմանելու եմ երեխայիս մեջ:
Ես միայն ուզում եմ, որ ինքը մի օր իր «ով լինելու» մասին պատասխաններ գտնելու ճանապարհը գտնի:
Եվ հա, ինձ էլ հասկանալու համար լեզուն շատ կարևոր է, բայց ինձ համար ավելի կարևորն էն է, որ առաջին հերթին ինքն իրեն հասկանա, ու իր ինքնությունը մութ անտառ չլինի: Ու դա էլ արդեն կօգնի, որ հասկանա նաև ինձ:
Բժշկի մասնագիտությունը ավելի երկար պատմություն ունի քան հայերենը կամ հայ մշակույթը։ Հազար ու մի օրինակ կա երկրորդ սերնդում լեզուն մոռացած, բայց ինքնության հետ ոչ մի խնդիր չունեցող մարդկանց։ Մի ծանոթ ունեմ, ազգանունը ռուսերեն բառ է։ Որ ռուսերեն քչից շատից իմացող մարդը հաստատ կիմանա։ Հարցրեցի մի օր գիտի թե իր ազգանունը ինչ է նշանակում։ Ասեց․ դե ասում են թե նախնիներս հրեա են եղել, բայց որտեղից կամ ինչ՝ ո՞վ գիտի։ Երջանիկ մարդ է, ոչ մի վայրկյան չկասկածելով իր ամերիկացիության վրա։ Մարդ հունցված է տարբեր ֆունկցիաներ կրող բջիջներից։ Իսկ ազգային պատկանելիությունը և մշակութային ինքնությունը համեմատաբար արդի «նորամուծություններ» են։