Chuk-ի խոսքերից
Ինչո՞վ ա ախմախ դիտարկումս։ Եթե մենք (էս անգամ մենք գրեմ, որ չկարծես քեզ վիրավորելու համար եմ ասում) համակերպվել ենք, որ իշխող վարչախումբը (էս անգամ սենց գրեմ, որ չասես սերժիկին բոբո եմ սարքում) ինչ ուզի վրաներս կսղցնի՝ իրա բարեկեցությունն ապահովելու համար, դեռ մի բան էլ մենք կարող ա իրան օգնենք, օրինակ՝ գնանք ու այո քննարկենք, ուրեմն կզել ենք, ուրեմն մեզ կզցրել են, ուրեմն մեր մեջից հավատը վերացրել են, պայքարի ոգին վերացրել են։
Հա, ձյաձ, էդ դեպքում մեզ գնահատել այլ կերպ, քան կզած, անհնար ա։ Ինչ փաթեթավորում ուզում ես տուր դրան, ուզում ես թիրախը փոխի Լևոնի վրա ու իրան քաղաքական իմպոտենտ անվանի, ուզում ես աշխարհաքաղաքական վերլուծությամբ ինքդ քեզ համար արդարացրու չպայքարելը, ուզում ես քաղաքական ու քաղաքացիական ակցիաները քրֆի ու անունը դիր, որ իրանք պայքարը ծաղրում են, ինչ ձև ուզում ես ներկայացրու, դրանով չենք դադարի կզած լինել։
Չկզելու միակ տարբերակն ընդդիմանալն ու պայքարելն ա։ Հակառակ ցանկացած դեպքում կարելի ա լուծել առավելագույնը անձնական «բարեկեցության» խնդիր, ինչը շատերն անում են տարիներ շարունակ, բայց շարունակելով մնալ կզած, որտև համակարգի քմահաճայքով էդ բարեկեցությունից կարող են մի վայրկյանում զրկվել։
Էջանիշներ