Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Աթեիստ (03.09.2015)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պարզա ռեալ գործելուա այն շարժումը ու շուրջ կուսակցությունների կոնսոլիդացիա կլինի։ Մյուսները լինելու են շեղող բնույթի, ասենք մենք դեմ ենք բարեփոխումներին, բայց դեմ ենք նաև քաղաքականցմանը, մենք հեղափոխություն չենք ուզում և այլն։
Մյուս կողմից չեմ հասկանում էս նոր շարժումը որտեղից հայտնվեց, ինչու են հենց իրենք նախաձեռնողը և այլն։ Պարզա, որ էս շարժումը "նորարարական" առումով նոր շունչ չի բերելու մեր իրականությունում ու սպասում եմ որ էլի սկսելույա լիդերության կռիվ, շահերի բախում ու տարբեր խմբերի մեջ, որը ի վերջո հանգեցնելույա հիասթափության։
Բռոոոսь, ապեր, ի՞նչ շարժում-մարժում: «Չենք թողումը» հայտարարել ա, որ իրանք չեն բացառում համագործակցությունը «Ոռիյա» նախաձեռնության հետ, որը նախնական հանդիպումներ ա ունեցել «Արեք ասեմի» հետ, որը վաղը Ազատության Հրապարակում հրավիրում ա համատիեզերական խորհուրդ պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը ճշտելու համար, քանի որ «Թքել ենք փեդինը» գտնում ա, որ նոր սահմանադրության դեմ պայքարը պետք ա համատեղել թեղուտի անտառի ու ամուրյան վագրերի պաշտպանության համար մղվող պայքարի հետ: Էտ ընթացքում որոշ մառազմատիկներ իրանցից դավոլնի հարցազրույցներ են տալիս, քաղաքականությունից բանից են խոսում ու սաղի հույսը թաքուն էն ա, որ Քոչարյանը մի հատ դաժան հայտարարություն անի հետ գալու մասին ու ափաշքարյա դուրս գա Սերժի դեմ, քանի որ Դոդից հետո մենակ ինքը ռեսուրս ունի:
Չէի տեսել էս գրառումդ: Շատ ծավալվել չեմ ուզում, բայց հակիրճ ասեմ, թե ինչի ա ստեղծվել էդ շարժումը: Առաջացել էր մի պահ, երբ ինչ-որ քաղաքական գործիչ չէր կարող անել էն, ինչ ասենք Լևոնն արեց 2007-ին՝ հերթով հանդիպելով բոլոր ուժերին ու համագործակցություն առաջարկելով: Այսինք հանդիպել կարող էր, բայց համագործակցողները առավելագույնս քիչ կլինեին: Դրա համար պետք էր չեզոք մարմին, որը կկարողանար նույն դաշտ բերել թե՛ իրար հետ ներկայումս վատ հարաբերություն ունեցող կուսակցություններին, օրինակ՝ ՀԱԿ-ին ու Հանրապետությանը (թեև էլի կարող ա չստացվի), թե՛ քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք անհրաժեշտ են ակտիվիստների որոշակի քանակ ունենալու պատճառով: Դրա համար ՀԱԿ-ից, Ժառանգությունից ու նախաձեռնություններից մի քանի հոգի միացան ու ստեղծեցին էս պլատֆորմը:
Ու դեռ, կարծես թե, արդարացնում է իր գոյությունը: Թեև ըստ որոշ ինֆոյի ամեն տեղ հրաժարվում են համագումարի համար դահլիճ տրամադրել, բայց շուտով կլինի թե՛ համագումարը, թե՛ կսկսվի հանրահավաքային պայքարը, հավանաբար՝ Գյումրիից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/48667.htmlՍեպտեմբերի 12-ին «Չե՛ք անցկացնելու» նախաձեռնության անդամները նախատեսել են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն, այդ հարցում հանդիպել են մի շարք խնդիրների: Երեւանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել՝ ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը՝ համաձայնվելուց որոշ ժամանակ անց չեղյալ է արել համաձայնությունը:
Այսպես, նախնական համաձայնությունից հետո հրաժարվել են դահլիճ տրամադրել «Մարիոթ Արմենիա», «Անի Պլազա», «Գոլդեն Թյուլիփ», «Հիլթոն», «Էրէբունի Պլազա», «Հայաթ», «Էլիտ Պլազա», «Երեւան Պլազա» «Օպերա Սյուիտ» հյուրանոցները եւ Մոսկվայի տունը: Ընդ որում, նրանց մի մասը նախաձեռնության անդամներին ասել է, թե պայմանավորվածությունից հետո են «պատահաբար պարզել», որ իրականում մոտակա բոլոր օրերին իրենց դահլիճները զբաղված են լինելու, մի մասն էլ բաց տեքստով ասել են, որ չեն ցանկանում «խնդիրներ» ունենալ, եւ որ իբրեւ թե իրենց մոտ քաղաքական միջոցառումներ չեն անցկացվում:
Ամեն դեպքում, նախաձեռնության համաժողովը կկայանա, որին մասնակցելու են նաեւ Հայ ազգային Կոնգրես, «Ժառանգություն», Հայաստանի ժողովրդական կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը, տարբեր ՀԿ-ների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ջհանդամ, թե չեն տրամադրում տարածք: Երկու օրից՝ ՀԺԿ գրասենյակում:
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/48694.htmlՍույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է «Ո՛չ»-ի ճակատի համաժողով, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնկան ճակատի ձևավորումը: Համաժողովը բաց է բոլորի համար:
Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը:
Հասցե՝ ՀԺԿ-ի գրասենյակ, Փարպեցի 7
Էլ.հասցե՝ [email protected]
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (10.09.2015)
Աթեիստ (11.09.2015)
Ո՛չ-ը որոշել է փրկել Սերժիկին
Եկեք միասին փրկենք
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/48843.h....lRtWbqYK.dpufԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունն առաջարկում է սահմանադրական փոփխությունների նախագծի քննարկումը հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ:
«Հաշվի առնելով, որ խնդիրը բախտորոշ նշանակություն ունի մեր պետության եւ ժողովրդի համար, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել միայն ամբողջ ժողովրդի մասնակցությամբ՝ հանրաքվեով, եւ որ իր այդ առաքելությունը կատարելու համար մեր քաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկներին, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 112-րդ հոդվածի Հայ ազգային կոնգրես խմբակցությունն առաջարկում է Ազգային Ժողովի նախագահին՝ քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները ուղիղ եթերով հեռարձակելու որոշումը», - այսօր մեկնարկած նիստին հայտարարեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, թե իբր ուղիղ եթերով հեռարձակելո համար ժամանակ է եւ ֆինանսական ռեսուրսներ են պետք: «Այնպես որ, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա», - ասաց Սահակյանը:
Արձագանքելով՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, ո ԱԺ նախագահի պատասխանը նշանակում է, որ իշխանությունն իրականում դավադրություն է կազմակերպում ժողովրդի թիկունքում:
«Դուք վախենում եք հասարակական կարծիքից, ձգտում եք նրան մեկուսացնել այս գործընթացից: Եթե դուք արդար գործ եք անում, եթե դուք ուզում էիք իսկապես ժողովրդին ծանոթացնել այս նախագծի դրույթների հետ, ուրեմն, դուք առաջինը պետք է շահագրգռված լինեիք ուղիղ եթերով այս գործընթացը հեռարձակելու մեջ», - ասաց Զուրաբյանը:
Իր հերթին, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Գալուստ Սահակյանի բերած փաստարկը համոզիչ չէ: Նրա խոսքով, ֆինանսներ կարելի էր գտնել՝ ԱԺ բակի անիմաստ եւ անորակ վերանորոգումը չանելու եւ ԱԺ տարածքում 400 տեսախցիկ չտեղադրելու հաշվին:
Տեսանյութը՝ Սարգիս Գեւորգյանի էջից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ, քանի ես ինտերնետ մտնել չէի հաջողում, տեղի ունեցավ «Չե՛ք անցկացնի»-ի համաժողովը, որի ժամանակ մի շարք ուժերի կողմից ստորագրվեց հետևյալ հայտարարությունը.
Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները,
հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ,
արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ,
գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը,
համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ,
նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը,
հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին:
- Հայ Ազգային Կոնգրես
- «Ժառանգություն» կուսակցություն
- Հայաստանի Ժողովրդական կուսակցություն
- Հիմնադիր խորհրդարան
- «Հայազն» կուսակցություն
- Ազգային համաձայնություն կուսակցություն
- Ազգային ինքնորոշում միավորում
- «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ
- «ՀՀ քաղաքագետների միություն» ՀԿ
- «Մարտի 1» ՀԿ
- «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ
- «Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ
- «Քազաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «Մենք հանուն ժողովրդավարության» ՀԿ
- «Ռեֆորմ» հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ
- Շիրակի մարզի «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան ՀԿ
- «Հանուն արդարության» ՀԿ
- «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ
- «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
- «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն
- Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
- «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնություն
- «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն
Համաժողովից հետո հայտարարությանը միացել են.
- Հայոց Համազգային Շարժում Հ-Կ
- Հայաստանի Ազգային Ազատագրական Շարժումը սփյուռքից
- «Ժողովրդավարական Ցանց» նախաձեռնություն
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էկեք ընդունենք, որ նախագահի ներկայացուցիչին՝ Վարդան Պողոսյանին, շատ լավ են ընտրել: Ծախու ԲՏ-ի ամենավտանգավոր՝ խիստ գրագետ, տեսակն ա:
Chuk (15.09.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ