Բա տեսնում ես, քո գրառումները ինչ էմոցիաներ են առաջացնում
Ան, դու հայերենից ոնց որ թե լավ ես. «պարտադրանք» բառը էդ ինչ իմաստով ես գործածում, մարդ չի հասկանում: Միս պարտադրելը էն կլիներ, որ չի ուզում, զոռով ուտացնում ես: Ոնց որ թե ոչ մի էդպիսի դեմք չի քննարկվել:
Իսկ բուսակերությունը պարտադրանք է դառնում էն պահից, երբ երեխան ուզում է փորձել միս, բայց դեմը առնում են, այ դա բուսակերության պարտադրանք է: Կամ անգամ մինչև էդ պահը, երբ իրենից ամեն գնով հեռու են պահում «վտանգավոր» մթերքը, էն աստիճան, որ չորս տարեկան երեխան նույնիսկ տեսականորեն գաղափար չունի, թե միսը ինչ է:
Դե հիմա լավ է դա, թե վատ, ուրիշ հարց է: Ինչպես ասեցիր, բոլորս էլ մեր պատկերացումներով ենք ի վերջո առաջնորդվում՝ երեխային պահելու հարցում:
Էջանիշներ