Կարդացի մի քանի էջ ու սկսեցի մտածել, որ իմ ծնողները հայ չեն:Փոքրուց ինձ սովորեցրել են մտածել իննուրույն, կարծիք կազմել տարբեր երևույթների մասին:Հիշում եմ փոքր էի ու հոպարս տունն էր վերանորոգում:էդ մի քանի շաբաթը իմ կյանքի ամենահետաքրքիր շաբաթներից մեկն էր:Ինքը թողնում էր ամեն ինչին ձեռք տամ, պատասխանում էր հարցերիս ես էլ իմ մասնագետ հալով իրան ուղղումներ էի անում ու իրանց ննջասենյակի գույնը ես ընտրեցի:Պապիկիս հետ միշտ քննարկում էինք բոլոր հեքիաթները, մամաս էլ ինձ վստահեց խոհանոցը, երբ առաջին անգամ որոշեցի պատրաստել:Միշտ հակված եմ եղել անել էն ամենը ինչ ինձ արգելել են ու էդ պատճարով հիմա ինձ ոչինչ չեն արգելում:Բայց իրանք շատ ուշադիր են ընկերներիս նկատմամբ, որ յանի հանկարծ վատ շրջապատ չնկնեմ ու մեկ էլ ամեն ինչ անում են որ չմրսեմ:
Էջանիշներ