Պատկերացրեցի, առաջին մասը դժվար է, եթե իմանաս մայրդ քո մայրը չի, դրանից հաստատ սերդ չի պակասի, բայց կարծում եմ կուզես իսկական մորդ էլ ճանաչել։ Իսկ ինչ վերաբերում է հոր ուրիշին սիրելուն, լրիվ նորմալ եմ նայում դրան, միգուցե երեխայի համար դժվար է, բայց հորդ պետք է ընդունես որպես քո հայր, անկախ նրանից թե նա ում է սիրում, մորդ, թե՝ ուրիշին։ Ամեն մարդ ունի սիրելու իրավունք, և դա շատ ժամանակ իրենից կախված չէ։ Չէ, ինձ հաստատ ճիշտ չեք հասկանա, բայց ամեն դեպքում, փորձեք կյանքին այլ տեսանկյունից նայել։ Ու մի բան էլ ասեմ, ես ու եղբայրս միշտ երազում ենք, որ մի օր հանկարծ իմանանք, որ ինչ որ մեկը մեր պապայից ջահել ժամանակ երեխա ա ունեցել, ու պապան չի իմացել, ու հիմա պարզվի։ Ոոոոոոոնց ենք ուզում

Բայց արդեն հույսս կորցրել եմ, պապաս աչքիս շատ զգույշ ա եղել միշտ

Էջանիշներ