Ժող, ես արդեն 20 տարեկան եմ ու դեռ ոչ մի անգամ մարդավարի չեմ սիրահարվել..(Շատ թեթև-մեթև մաքսիմում մի ամիս տևողությամբ): Արդեն 2 շաբաթ ա ֆիքսվել եմ էս կետի վրա ու ուզում եմ սիրահարվեմ

Անըդնհատ մտքիս ա: Գիտեմ՝ ինչքան անմիտ ա ֆիքսվելը, որ էտ սաղ հարամ ա անում: Բայց զգացել եմ, որ միշտ մենակ եմ զբոսնում ժամերով,գրքեր կարդում ու ոչ մեկի հետ չքքննարկում, ու դա կյանքս ձանձրալի ա դարձնում : ի՜նչքան հավես ա երևի ինչ-որ մեկին խնամելը.. Բայց բոլոր տղաների մեջ մի պընգըլ եմ ճարել ու մերժել եմ, ու ինձ հիմա էլ ա թվում, թե ինձ համապատասխան չեն..
Որովետև ես փիլիսոփա-աղջիկ եմ, ու տղաներին մենակ ներկված տիկնիկներ են հետաքրքրում: Սա իհարկե իռացիոնալ միտք ա, բայց խորը նստած ա մեջս:
Ես մեղավո՞ր եմ :/ Թե ուղղակի կյանքը ինձ չի ժպտու՞մ, թե էդ ես պետք ա ճարեմ, ոչ թե կյանքը՞:
Ես ամեն հարցում արագ ու ռացիոնալ որոշումներ կկայացնեմ, իսկ էս հարցում ամենավերջին տորմուզն եմ, որ հնարավոր ա պատկերացնել:
Որ օգնեիք վերջին ռոմանտիկիս խորհդրով, շնորհակալ կլինեի լիքը՜՜՜:
Էջանիշներ