User Tag List

Էջ 17 75-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 1114 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2014

  1. #241
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուն մարդու հետ համեմատելու համար, պետք է նրանց բերել "ընդհանուր հայտարարի", իսկ նրանք, ըստ իս, ունեն ընդհանուր հայտարար:
    Նույնքան, ինչքան որ ծնկից բարձր յուբկա հագնող աղջիկներն ու Ծերեթելիի պուտինկաները։

    Մեկինը հագուկապ ա, մյուսինը՝ մասնագիտություն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (27.03.2014)

  3. #242
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաղ հեչ, Երշիկի պատվին մեր լեզվում մի նոր բառ ա ավելացել. տղջիկ Հեղինակային իրավունքները Էդգար Բարսեղյանինն են:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.03.2014), John (27.03.2014), Lílium (27.03.2014), Աթեիստ (27.03.2014)

  5. #243
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ պարապ ըլներ, գրեր մի-երկու բան ))

    ivy ջան, ճանապարհ ցույց տալ չեմ կարող, ես փոքրուց էլ տենց էի, կարողանում եմ ոչ միայն միջից նայել, այլև դրսից: Դրա համար էլ գրել էի՝ փորձեք: Չգիտեմ՝ իրականում ինչքանով ա դա հեշտ կամ դժվար:

    Մեֆ, ես «գեյ-քարոզչություն» արտահայտություն չեմ արել, եթե սահմանում ես ուզում, Ռուֆուսի գրառման մեջ կա, նորից չգրեմ մեկ էլ, այ դա նկատի ունեմ:


    Հ.Գ.
    Սիրում եք ծայրահեղացնել ամեն ինչ, չգիտեմ՝ խի: Ինչ ուզում եք՝ մտածեք, իրականում ես ասում եմ էն, ինչ ասում եմ, ոչ թե էն, ինչ դուք ենթադրում եք կամ ուզում եք, որ ասած լինեմ:
    Մասնավորապես՝ ես չեմ ասել, թե իմ գրածներին արձագանքել չի կարելի: Ասել եմ՝ նախապես ներողություն, եթե չպատասխանեմ: Չգիտեմ՝ ձեզ համար ոնց, ինձ համար սրանք իրարից շա՜տ տարբեր բաներ են ))
    Կակտուս ջան… քո ասածն ի՞նչ ա… Կոնչիտան իրավունք չունի՞ տենց լինելու ու տենց հագնվելու… կարա՞ս պարզ ասես…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.03.2014)

  7. #244
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս ջան… քո ասածն ի՞նչ ա… Կոնչիտան իրավունք չունի՞ տենց լինելու ու տենց հագնվելու… կարա՞ս պարզ ասես…
    ունի, Մեֆ ջան, Կակտուսն էլ իրավունք ունի դրա համար իրենից զզվելու
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. #245
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    ունի, Մեֆ ջան, Կակտուսն էլ իրավունք ունի դրա համար իրենից զզվելու
    + էդ մասին արտահայտվելու ու իր կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը ավելի լավ երևույթ չէ, քան տրանսոբոֆիան

    անհանդուրժողականությունը, անկախ ամեն ինչից լավ բան չի

  9. #246
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ու մնացածներ, դուք, փաստորեն, ոչ թե պարզապես դեմ չեք էդ երևույթներին (քարոզչություն-ակցիա-մակցիան նկատի ունեմ), այլև մի բան էլ դա ձեզ դուր ա գալիս, հա՞

    Անձամբ ես տանել չեմ կարողանում քարոզչությունն ընդհանրապես, էս թեմայով՝ առավել ևս, քանի որ չափազանց շատ ա, ինչքան էլ փորձես ուշադրություն չդարձնել, մեկ ա գալիս-ներխուժում ա կյանքդ:

    Ու ուր ենք հասել, որ կակոյ-նիբուձ Երշիկի մարդ կարող ա դնի գլխին, ման տա, իսկ սեփական երկրի մասին ասի «քոսոտ»:
    Գիտեմ, որ էլի անիմաստ, ապարդյուն բազարներ են գնալու, բայց գոնե փորձ անեմ ասելիքս տեղ հասցնել. փորձեք ձեզ ու աշխարհը կողքից տեսնել, ու ոչ թե կողքի մարդու աչքով, այլ մի՜ քիչ վերևից, անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների: Միգուցե հասկանաք՝ ինչ նկատի ունեմ…
    Անի ջան, ստեղ ոչ թե գեյ քարոզչություն է տարվում, այլ տարվում է քարոզչություն դիսկրիմինացիայի դեմ, սրանք շատ տարբեր բաներ են: Ու ընդհանրապես կբացատրե՞ս, թե գեյ քարոզչությունը որն ա: Սա ընդամենը Պուտինի հորինած տերմինն է, ազգային ավանդույթներ, ընտանեկան արժեքներ, պիղծ ու անբարո եվրոպական բարքեր շարքից, որը հայերը աջ ու ձախ օգտագործում են առանց իմաստը հասկանալու: Եվրոպայում ոչ ոք չի ասում, որ գեյ լինելը լավ բան է, ով գեյ չի, եվրոպացի չի: Ընդամենը ասում են, որ մարդ կա գեյ ա, մարդ կա հետերո, մարդ էլ կա տրանս ու ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին դիսկրիմինացիայի ենթարկել ելնելով նրա սեռական կողմնորոշումից: Ի վերջո ստեղ մարդկանց մեծ մասը (ի տարբերություն հայերի) չի սիրում քիթը խոթել ուրիշի անկողնի մեջ: Ու հա, ինձ դուր է գալիս, որ էստեղ մարդու իրավունքներին էսքան լուրջ են վերաբերվում, այլ ոչ թե Հայաստանի նման անընդհատ զոհ փնտրում, որ ազգովի վառեն, ինչը պատահեց օրինակ ծոմակի հետ:

    Հիմա փորձում եմ քո ասածի նման աշխարհին վերևից նայեմ անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների ու երկու հոգու եմ տեսնում: Մեկը թրաշով տղա է Ավստրիայում, ով ուզում է սիրել, սիրվել ու երջանիկ լինել, իսկ մյուսը մի աղջիկ է Հայաստանում ով նույնպես ուզում է սիրել, սիրվել ու երջանիկ լինել: Մենակ թե երկուսն էլ սիրում են կանացի շոր հագնել ու մակիյաժ անել: Ու մեկ էլ հայ աղջիկն ասում է, որ ավստրիացի տղեն նորմալ չի, հակահիգիենիկ ու զզվելի երևույթ է: Կբացատրե՞ս ինչ իրավունքով:

    Հ.Գ. Հայաստանն էլ իրոք քոսոտ է, որովհետև 20-րդ դարից մենք էդպես էլ 21-րդ դար չմտանք, այլ քիչ-քիչ վերադառնում ենք 19-րդ դար: Ու պատճառը մենակ էս թեման չէ, սա ընդամենը մի փոքրիկ մասն է մեր երկրի պրոբլեմներից:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.03.2014), Ruby Rue (27.03.2014), Վիշապ (27.03.2014), Տրիբուն (27.03.2014)

  11. #247
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ լատենտ գեյ ա թե տռանսսեքշուալ, բայց որ լատենտ դեբիլ ա, էտի հաստատ ա…
    Էլ ո՞ւր ա դեբիլության լատենտություն Ապաշքյարա ի ցույց ա դրել սաղ աշխարհին

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.03.2014), Աթեիստ (27.03.2014), Ռուֆուս (27.03.2014), Տրիբուն (27.03.2014)

  13. #248
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար ա ձեզ հետ բանավիճելը, ժողովուրդ, ես էդքան ռեսուրս տրամադրել չեմ կարող․․․

    Կմեջբերե՞ք գրածիցս էն հատվածը, որտեղ ես «գեյ-քարոզչության» մասին բան եմ ասել։ Ես ինչ-որ չեմ գտնում։

    Եթե ասելիք ունեք, ասեք, հեչ պարտադիր չի, որ կոնկրետ մեկին ընտրեք (տվյալ դեպքում՝ ինձ) ու իրեն ուղղեք խոսքը։ Իսկ եթե ինձ եք դիմում, խնդրում եմ, էնպես արտահայտեք ձեր մտքերը, որ զգամ՝ կարդացել եք տվյալ թեմայի վերաբերյալ իմ արտահայտած եթե ոչ բոլոր, ապա գոնե վերջին գրառումները։ Նախապես շնորհակալություն նրանց, ովքեր ըմբռնումով կմոտենան ասածիս



    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս ջան… քո ասածն ի՞նչ ա… Կոնչիտան իրավունք չունի՞ տենց լինելու ու տենց հագնվելու… կարա՞ս պարզ ասես…
    Իհարկե ունի իրավունք, Մեֆ։ Նույնքան, ինչքան որ իրավունք ունի բոմժը կեղտոտ կամ նույնիսկ հիվանդոտ լինելու, կամ ինչքան ինքնասպանն իրավունք ունի իր կյանքին վերջ տալու, կամ ինչքան ես իրավունք ունեմ, օրինակ, ձմռանը պաղպաղակ ուտելու։ Ես Կոնչիտայի իրավունքների դեմ ոչ մի բան չեմ ասել։ Ընդամենը ինձ տհաճ է իր արտաքինը, այդքան բան։

    Գրազ կգամ, եթե, ասենք, ինչ-որ արարողության ժամանակ որևէ դերասանուհու հագած հագուստի անճաշակությունը քննարկվեր, բոլորդ ինձնից առաջ կընկնեիք, հազար ու մի քննադատություն կհնչեցնեիք էդ դերասանուհու հասցեին։ Բայց քանի որ Կոնչիտան "սովորական" չէ, ուրեմն նրա մասին քննարկումներն արգելված են, որովհետև դա կնշանակի, որ հոմոֆոբ ես։

    impression-ն ասում ա.
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ես սարսափելի վախ ունեմ ատամի պրոթեզներից
    ինձ համար դրանից ավելի զզվելի ու հակաէսթետիկ բան չկա աշխարհում
    բայց ես չեմ զզվում էն մարդկանցից, ովքեր կրում են ատամի պրոթեզներ, ու երբեք ցույց էլ չեմ տալիս, որ ոտից գլուխ փշաքաղվում եմ իրենց դնովի ատամնաշարի փայլից
    ու ասում ա նրա համար, որ հակադարձի ինձ ու "ինձ նմաններին"։ Բայց ես ինչո՞վ եմ ավելի վատ բան արել, քան դու, Լիլ։
    Եթե ես Երշիկին անձամբ տեսնեմ, կարող ա՞ հատուկ ցույց տամ, թե զզվում եմ։ Հա, սիմպատիայի հարց կա, բան կա, միգուցե զգա, որ մեր ջրերը մի առվով չեն կարող հոսել, բայց հաստատ ոչինչ ավելի։ Ու եթե ես ասում եմ, որ կանացիության փորձերը մորուքի հետ չեն սազում կամ հակաէսթետիկ են (ի դեպ, էս մի բանը չէի ասել, դուք ինձ վերագրեցիք, բայց ոչինչ), ապա դա լրիվ նույն հարթության մեջ ա, ինչ Լիլի ասածը ատամի պրոթեզների մասին։ Կարծիքիս մասին Կոնչիտային կտեղեկացնեի միայն այն դեպքում, եթե բավականաչափ մոտ լինեի հետը ու զգայի, որ ինձ ճիշտ կհասկանա (ի տարբերություն ձեզ ): Ուղղակի դե պարզ ա, որ էդ էլ շա՜տ քիչ հավանական իրավիճակ ա, հենց նույն՝ սիմպատիայի բացակայության պատճառով։

    Ու ի՞նչ ա հանդուրժողականությունը։ Ի՞նչը հանդուրժես։ Եթե մարդկանց մեջ չկա տարբերություն, բոլորը լավն են, էլ ի՞նչ հանդուրժողականության մասին ա խոսքը։ Հանդուրժում են էն, ինչ դուր չի գալիս։ Օրինակ՝ ես հանդուրժում եմ Կոնչիտայի մորուքը Եվրատեսիլի շրջանակներում տեսնելը Իսկ այ դուք, եթե դրական զգացողություններից բացի ուրիշ բան չեք զգում էդ մարդու հանդեպ, ուրեմն չեք հանդուրժում, որովհետև անհեթեթ ա «հանդուրժել» մեկին, ում սիրում ես կամ ում հանդեպ անտարբեր ես։

    Հիշում եմ՝ որ "Boys Don't Cry"-ն էինք նայում (մի 10 տարի առաջ), էդ գլխավոր հերոսուհին (թե՞ հերոսը) նույնիսկ դուրս գալիս էր։ Փաստացի ինքն էլ էր տրանսվեստիտ։ Ու ո՞րն ա տարբերությունը։ - Անկեղծությունը։ Էդ աղջիկն ուղղակի էն էր, ով կար, ու ոչ մեկի ոչ մի բան չէր ուզում ապացուցել, չէր մտածում՝ ինչ անի, որ մի կարծրատիպ ավել քանդի կամ տենց մի բան․․․ Երշիկի նման՝ չէր ասում, թե մորուքով շոկի ա ենթարկում մարդկանց ու դրանով աուդիտորիա ա հավաքում․․․ Մի խոսքով։

    Ի վերջո ասածս էն ա, որ պետք չի միասեռականներին, տրանսվեստիտներին ևն նստացնել ձեր գլխներին ու ման տալ։ Որովհետև իրական դիսկրիմինացիան հենց էդ ա։ Եթե իրենք մեզնից վատը չեն, դա դեռ ոչ մի կերպ չի նշանակում, որ մեզնից լավն են։

    Հոգնեցի։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.03.2014), Արևհատիկ (27.03.2014), Յոհաննես (27.03.2014)

  15. #249
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    + էդ մասին արտահայտվելու ու իր կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը ավելի լավ երևույթ չէ, քան տրանսոբոֆիան

    անհանդուրժողականությունը, անկախ ամեն ինչից լավ բան չի
    Դե… սկզբունքորեն զզվելու իրավունք ունի, բայց էդ զզվանքը պետք է կոծկել քաղաքավարության ու հանդուրժողականության տակ, այդպես քաղաքակիրթ է, ու մարդուն չես վիրավորում։
    Ընդհանուր դեպքում զզվանքից ու ատելությունից ծնվում են տարբեր վնասակար երևույթներ` սկսած ալերգիայից, վերջացրած` պատերազմներով։

    Հ.Գ.

    Si vis pacem, para bellum

  16. #250
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե… սկզբունքորեն զզվելու իրավունք ունի, բայց էդ զզվանքը պետք է կոծկել քաղաքավարության ու հանդուրժողականության տակ, այդպես քաղաքակիրթ է, ու մարդուն չես վիրավորում։
    Հիմա եթե Կոնչիտայի մորուքին բան ենք ասել, ուրեմն իրեն վիրավորել ենք, հա՞։
    Իսկ Մեֆն ու մյուսները, որ Արամի հասցեին ասում են, թե դեբիլ ա, պարզապես իրենց կարծիքն են հայտնում ))

    Երկաթե տրամաբանություն ա, բան չունեմ ասելու
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (27.03.2014)

  18. #251
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ․Գ․

    Կներեք, էս մի գրառումս մի քիչ անձնական ա երևի, բայց պիտի ասեմ․ թքած էն քաղաքակրթության վրա, որ պիտի կեղծավորության վրա հիմնվի։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. #252
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե Կոնչիտայի մորուքին բան ենք ասել, ուրեմն իրեն վիրավորել ենք, հա՞։
    Իսկ Մեֆն ու մյուսները, որ Արամի հասցեին ասում են, թե դեբիլ ա, պարզապես իրենց կարծիքն են հայտնում ))

    Երկաթե տրամաբանություն ա, բան չունեմ ասելու
    Արտաքինին ու սեռական կողմնորոշմանը կպնելը դիսկրիմինացիա ու իրավուքների ոտնահարում է։
    Եթե Արամը առողջական խնդրի պատճառով ասած լիներ իր կարծիքը (այսինքն անմեղսունակ լիներ) մարդիկ իրեն ասեին դեբիլ, ապա դա դիսկրիմինացիա ու իրավունքների ոտնահարում է, ու հաստատ պետք էր Արամի իրավունքները պաշտպանել։

    Բայց Արամը ոնց որ թե առողջ է ու թշնամանք է արտահայտում մեկի նկատմամբ զուտ միայն սեռական կողմնորոշման համար։ Դա… դեբիլություն ա։ Հիմա ինքը պիտի կողմնորոշվի, կամ դեբիլ ա, կամ ֆաշիստ… ։Ճ
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.03.2014)

  21. #253
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Գ․

    Կներեք, էս մի գրառումս մի քիչ անձնական ա երևի, բայց պիտի ասեմ․ թքած էն քաղաքակրթության վրա, որ պիտի կեղծավորության վրա հիմնվի։
    Ես չեմ կարծում, որ դու ումից զզվում ես, գնում ու երեսին ասում ես դա։
    Կամ ասենք փողոցում ինչ–որ մեկը դուրդ չի գալիս, ապա բարձրաձայնում ես դրա մասին։
    Կարող ե՞ս հակառակը պնդել։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.03.2014)

  23. #254
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում, որ դու ումից զզվում ես, գնում ու երեսին ասում ես դա։
    Կամ ասենք փողոցում ինչ–որ մեկը դուրդ չի գալիս, ապա բարձրաձայնում ես դրա մասին։
    Կարող ե՞ս հակառակը պնդել։
    Տենց մարդ կարծեմ չկա, ումից զզվում եմ։ Բայց դե հա, կան մարդիկ, ում սիմպատիաս չի բռնում։ Ու էդ մարդկանց հետ ես քաղաքավարի եմ այնքանով, ինչքան որ հնարավոր է։ Այսինքն զոռով չեմ ժպտա, ինչ ա թե դա իրենց ավելի դուր կգար, կամ եթե հատուկ վատ վերաբերմունք ունենամ էդ պահին, հաստատ մեջս չեմ պահի։ Ու անկեղծ ասած, ուզում եմ, որ ինձ հետ շփվողներն էլ էդպիսին լինեն։ Մանավանդ որ ոնց էլ քաղաքավարության տակ քողարկեն ոչ դրական վերաբերմունքը, մեկ ա զգում եմ։ Ու էդ շատ տհաճ ա։
    Ընդհանրապես միմյանց հետ անկեղծ են այն մարդիկ, ովքեր իրար հարգում են։ Սա իմ համոզմունքն ա։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (27.03.2014)

  25. #255
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց մարդ կարծեմ չկա, ումից զզվում եմ։ Բայց դե հա, կան մարդիկ, ում սիմպատիաս չի բռնում։ Ու էդ մարդկանց հետ ես քաղաքավարի եմ այնքանով, ինչքան որ հնարավոր է։ Այսինքն զոռով չեմ ժպտա, ինչ ա թե դա իրենց ավելի դուր կգար, կամ եթե հատուկ վատ վերաբերմունք ունենամ էդ պահին, հաստատ մեջս չեմ պահի։ Ու անկեղծ ասած, ուզում եմ, որ ինձ հետ շփվողներն էլ էդպիսին լինեն։ Մանավանդ որ ոնց էլ քաղաքավարության տակ քողարկեն ոչ դրական վերաբերմունքը, մեկ ա զգում եմ։ Ու էդ շատ տհաճ ա։
    Ընդհանրապես միմյանց հետ անկեղծ են այն մարդիկ, ովքեր իրար հարգում են։ Սա իմ համոզմունքն ա։
    Դա լավ է։ Հիմա դու համաձայն չե՞ս, որ Արամ MP3–ն կարող էր հարգել էդ մարդուն ու չզզվել նրանից, հիմար կարծիք չարտահայտել, ու ոչ եվրոպական թերթերը նյութ կունենային, ոչ էլ Արամին դեբիլ կասեին մարդիկ։
    Si vis pacem, para bellum

Էջ 17 75-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2014-ը Ակումբցիների կյանքում
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.12.2014, 16:34
  2. ՉԼ / La Decima (2013-2014)
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 28.05.2014, 17:19
  3. Hi-Line (2008-2014)
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7046
    Վերջինը: 21.05.2014, 21:41
  4. Օսկար մրցանակաբաշխություն 2014
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.03.2014, 11:17
  5. Օլիմպիական խաղեր 2014
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.07.2007, 18:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •