User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: 2014-ը Ակումբցիների կյանքում

  1. #1
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2014-ը Ակումբցիների կյանքում

    Տարին մոտենում է ավարտին : Ամփոփենք տարին :

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.12.2014), Նիկեա (24.12.2014), Ուլուանա (24.12.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար էնքան դժվար ա 2014-ի մասին գրելը: Պատճառն էն ա, որ շատ դժվար տարի էր: Երևի իմ կյանքում էսպիսի տարի չի եղել, որ դրական ու բացասական էմոցիաներն էսպես իրար հետ մի տեղում հավաքվեն: Մեկ հիշում եմ տարվա առաջին երեք ամիսները, որոնք ոնց որ դժոխք լինեին, մեկ հիշում եմ տարվա մնացած հատվածը, որը ոնց որ դրախտ լիներ: Ու մեկ էլ հիշում եմ որոշ դժոխային վայրիվերումներ տարվա վերջին:

    Ահավոր շատ կուզեի 2014-ի բոլոր բացասական բաները թողնել ու հետս 2015 տանել մենակ դրականները, բայց որոշ դեպքերում դրանք էնքան իրար հետ փոխկապացված են, որ շատ դժվար ա լինելու: 2014-ը նշանակալից էր նրանով նաև, որ կյանքիս մեջ առաջին անգամ փոխադարձ սեր ունեցա ու հասկացա, որ փոխադարձ սերը նույնքան, գուցե նույնիսկ ավելի ցավոտ ա, քան անփոխադարձը:

    Բայց ամենակարևորը, որ կուզեի նշել 2014-ի մասին, ընկերներս են: Ես ինձ ահավոր բախտավոր մարդ եմ համարում, որ էս քանակությամբ ու էս որակի ընկերներ ունեմ թե՛ Հայաստանում, թե՛ Դանիայում, թե՛ ընդհանրապես աշխարհի տարբեր ծայրերում, որոնք դժվար պահերին երբեք մենակ չեն թողել ինձ՝ լինի դա իրական կյանքում, թե օնլայն, ուրախ պահերին էլ կիսել են ուրախությունս: Ու էդ ընկերների մի մասն ակումբցիներ են: Դրա համար շնորհակալություն բոլորիդ, որ կաք: Ես իրոք գնահատում եմ ձեր ներկայությունն իմ կյանքում:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.12.2014), boooooooom (24.12.2014), Cassiopeia (24.12.2014), Chuk (24.12.2014), Sambitbaba (24.12.2014), Smokie (30.12.2014), Աթեիստ (24.12.2014), մարդագայլուկ (24.12.2014), Մուշու (24.12.2014), Նաիրուհի (24.12.2014), Նիկեա (24.12.2014), Ուլուանա (24.12.2014)

  5. #3
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անցնող տարին կբնութագրեմ մի քանի բառերով` աննպատակ, անիմաստ ու շատ ո...ի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    0david0 (24.12.2014), Bruno (24.12.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաշատ փոփոխություններով ու շատ հետաքրքիր ժամանակն էր, 13 թվի կեսերից մինչև 14-ի կեսից հետո։
    Դրանից հետո կտրուկ դարձավ անհետաքրքիր ու անկապ, սպասվում ա, որ 15-ն ու 16-ի սկիզբն էլ տենց կլինեն։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.12.2014), մարդագայլուկ (25.12.2014), Մուշու (25.12.2014), Նիկեա (24.12.2014)

  9. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14 թվականին էնքան բանի հասա, որ անցած 21 տարում դրա կեսի չափ չեմ հասել։
    Հուսով եմ 15 թվականի վերջում էլ նույն բանը կասեմ։ Եթե չասեցի, ուրեմն մեռած մարդ եմ։

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.12.2014), boooooooom (25.12.2014), Chuk (24.12.2014), Sambitbaba (24.12.2014), Ծյէլեպորտ (30.12.2014), Հայկօ (24.12.2014), Ձայնալար (30.12.2014), մարդագայլուկ (25.12.2014), մարիօ (24.12.2014), Նիկեա (24.12.2014), Ուլուանա (24.12.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմ....Տարվա առաջին կեսը շատ լավ էր, նոր մարդիկ, նոր ընկերներ՝ հարազատ դարձած: Սովորում էի իմ հավեսով՝ այսինքն համարյա բան չէի անում, թեթև գրաֆիկ էր: Հետո ամառվանից ամեն ինչ փոխվեց, անիմաստ ու տխուր ամառ էր, աշնանից ամեն ինչ ավելի վատացավ ու աստիճանաբար վատանում ա: Սկսեցի սովորել շատ բուռն, էնքան բուռն,որ սեսիայի կեսից մարեցի, ուժերս պրծան ու մինչև հիմա էլ պրծած են, վերջի մի ամիսը թամբալ սատկում էի ու հեսա էդ անգործությանս համար հունվարի քննություններին պատասխան կտամ: Տարվա երկրորդ կեսը ուժեղ ծանր էր իմ համար, սթրեսի բուն, ոչ միայն դասերի այլ նաև լիքը ուրիշ բաների համար, որոնց վրա մինչև էդ աչք էի փակում, կամ էլ սկսել եմ ավելի շատ հասկանալ, դրանից ա: Մի խոսքով, կուզեի, որ 2015-ում էսպիսի խնդիրներ չունենամ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.12.2014), Cassiopeia (25.12.2014), Chuk (24.12.2014), Smokie (30.12.2014), Նիկեա (24.12.2014)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր հագեցած ու տպավորություններով լի տարի էր։ Թե մասնագիտական, թե անձնական կյանքում։
    Ոնց որ մի ամբողջ կյանք լիներ խտացված մի տարվա մեջ։ Կարելի էր էս տարվա բոլոր իրադարձությունները բաշխել մի քանի տարվա մեջ ու ավելի հանգիստ տեմպով ապրել։ Բայց դե ամենը մի տարում եղավ։ Ու վատ չէր։

    Հիմա տարին ավարտվում է ու թողնում միայն բավարարվածության և հաճելի հագեցվածության զգացում։ Ու կարևորը, ինձ շատ երջանիկ եմ զգում։ Որովհետև էս տարի լիքը-լիքը ապրել եմ։

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.12.2014), Cassiopeia (25.12.2014), Chuk (25.12.2014), Smokie (30.12.2014), Աթեիստ (25.12.2014), Նաիրուհի (31.12.2014), Նիկեա (25.12.2014)

  15. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2014... Տարին սկսվեց սովորական, կիսաուսանողական, քննությունախառն առօրյայով։ Ուսանողական առայժմ վերջին հունվարյան քննաշրջանը նաև առաջինն էր, որ առանց լիքվիդների անցավ։

    Գարուն… Պրակտիկա դպրոցում։ Գործնական փորձի հիման վրա վերահամոզվեցի, որ ուսուցիչ չեմ դառնա. սրտովս չի։ Ավարտական քննություն. ևս մեկ անգամ ինձ ու բոլորին ապացուցեցի, որ ես վերջն եմ. 10 օրում գոնե բավարար տիրապետեցի էն ամենին, ինչ չորս տարի կուտակվել էր։ Դիպլոմային աշխատանք. կրկին անգամ ալխարհին ապացուցեցի, որ կարելի է 5 օրում անել էն, ինչի համար ամիսներ են տրամադրվում։ Իհարկե էդ նաև մեր կրթ.համակարգի թերությունն է, ու, նորմալ պայմաններում չէի հասցնի անել, բայց դե անում ենք էն՝ ինչ պահանջվում է։ Մյուսները հինգ ամսում են անում, ես՝ հինգ օրում։ Ու իրանցից ոչ վատ։

    Ամառ։ Ընդունվեցի անհեռանկարային աշխատանքի, որի նպատակը կյանքում առաջին անգամ կոլեկտիվում աշխատելն էր։ Ճիշտ է շատ ներվազդու դեմքեր կան, բայց, փաստորեն ստացվեց հարմարվել։ Հեծանվարշավ գնացի վերջապես. կայֆ էր։ Առաջին անգամ ընկա սիրային ճառագայթի մեջ որտեղ սկզբնակետը ես չէի։ Լավ բան չի։ Տենց էլ Սևանւց բացի քաղաքից դուրս չգնացի։

    Աշուն։ Սեպտեմբերի մեկին գործի։ 1998ից սկսած էդ օրը դասի եմ գնացել (բանակում՝ զորավարժության)։ Ու հիմա գործի։ Սովորական, աշխատանքային աշուն. ոչ մի արտասովոր բան։

    Ձմեռ։ Դեկտեմբեր։ Ցուրտ է։ Նոթ առա վերջապես։ Իրան լավ չի պահում սրիկան, դրա համար հեռախոսից եմ գրում։ Վաղը կորպորատիվ-փարթի։ Չեմ գնալու. Սոված չեմ, ոչ էլ խմելու հարմար միջավայր է։ Պարելու՝ առավել ևս։ Փետրվար։ Ամուսնացա։ Չնայած էդ մասին մյուս տարվա ամփոփմանն է պետք գրել։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.12.2014), Cassiopeia (25.12.2014), Smokie (30.12.2014), Աթեիստ (25.12.2014), Դատարկություն (25.12.2014), Նաիրուհի (31.12.2014), Նիկեա (25.12.2014)

  17. #9
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2014-ը լավ/վատ տարի էր : Չեմ մոռանա ոնց կարողացա հավաքվել ու սիրո խոստովանություն անել Հետո ավելի լավ լինել կարող էր , բայց վատ չէր Հունվարը անցավ աննկատ : Փետրվարը տվեց նոր ընկերներ ու վերցրեց ավարտին հասաց պատմությունը : Մարտ-հունիս դարձանք ավելի մոտ իրար , ավելացան ընկերները , հիշողությունները : Հուլիս ... վատագույն ամիսներից մեկը ... տարավ գրեթե ամեն ինչ , էն ամենը ինչի համար պայքարել էի : Սեպտեմբերը ինձ նվիրեց իմ մուսսային Հոկտեմբեր ... Ատում եմ հոկտեմբերի 2-ը : Հուլիս -նոյեմբեր դեպրեսիան հասավ գագաթնակետին : Դեկտեմբեր տպավորությունը այնպիսին է ասես հասել եմ նրան ինչին ձգտում էի , լիարժեք մենակության , վերջնական կորցրել եմ ամեն ինչ ` հույս , երազանք , նպատակ , ընկերներ : Սև գիծը չի հասնում իր տրամաբանական ավարտին : Բայց անգամ այս ամենի մեջ կա մի հույս, որ ամեն ինչ լավ է լինելու , դա սերն է որը ինձ չի լքում ու չի թողում հանձնվել !
    2015 ես քեզանից շաաատ սպասումներ ունեմ , չհիասթափեցնես ինձ :

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.12.2014), Cassiopeia (25.12.2014), Smokie (30.12.2014), Նիկեա (26.12.2014)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես տարի էր 2014-ը։ Մտածում էի տարին ամփոփել տարվա ամենավերջում, ի՞նչ գիտես, մեկ էլ տեսար վերջին օրը չափազանց կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, բայց չէ՜...
    Տարվա սկիզբը նման էր նախորդ, նախանցյալ ու անցած բոլոր տարիներին։
    Հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին ահագին զբաղված էի,դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային, մարզային, հանրապետական փուլեր... Վատ չէր, բայց ավելի լավ կլիներ, եթե չորոշեի որ զգացմունքներիս մասին խոսելու եմ հենց ապրիլի 9-ին,գրականության օլիմպիադայի նախորդ օրը։
    Մայիսը ծանր ամիս էր։ Էդ երևի կմնա կյանքումս թթված դեմքով ման էկած ամենաերկար ժամանակահատվածը։
    Հունիսը հուզառատ էր, ամեն ինչ իրար էր խառնվել, ոչ մի բան չէի հասկանում, բայց հավես էր։ Հունիսին ես երկու հրաշալի մարդկանց հետ ծանոթացա։
    Հուլիսը սկզբում ուրախ էր անցնում, բայց մենակ սկզբում։ Օգոստոսի մեկից սկսեցի պարապել, ուրիշ բան չեմ հիշում։
    Սեպտեմբեր... աշակերտական վերջին սեպտեմբերը... դասարանը նոր լույսի տակ տեսա ու տեսածս հեչ դուր չեկավ։ Ծանոթացա էս տարվա առաջին դասարանցիների ու նախակրթարանի պուճուրների հետ։ Իրենք հրաշք են Հոկտեմբերն ու նոյեմբերը սեպտեմբերի շարունակությունն էին. ամեն օր դպրոց գնալով ավելի շատ էի սկսում չսիրել, համ դպրոցը, համ դասարանը ( մի ժամանակ ախր շատ լավն էին, է՜) Բայց, այնուամենայնիվ, հոկտեմբերի 23-ը դարձավ իմ համար պատմական օր... աշնան ամենալուսավոր օրերից մեկը։
    Իսկ հիմա դեկտեմբերն է։ Էս ամիսը նշանավորվեց վեճերով, կռիվներով, դեպրեսիվ հիմարություններով, էլի վեճերով... Երկու օրից նոր տարի է, իսկ նախատոնական տրամադրություն չկա։ Անգամ տոնածառը ես չեմ զարդարել, բա... Երեկվանից էլ պաշտոնապես սկսվեց արձակուրդը...
    2014-ը հաստատ երկար եմ հիշելու։ Հիմա որ հետ եմ նայում, տեսնում եմ որ ոչ մի մեծ փոփոխություն էլ չի եղել, բայց հաստատ եղած աննշան տեղաշարժերը մեծ մեծ գործերի սկիզբ են դառնալու։ Ես համարյա վստահ եմ՝ 14-ը էն հանգույցն էր, որից հետո ամեն ինչ փոխվելու է

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.12.2014), Cassiopeia (30.12.2014), Smokie (30.12.2014), Աբելյան (31.12.2014), Մուշու (30.12.2014), Ուլուանա (30.12.2014)

  21. #11
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2014-ը շատ հագեցած տարի էր ինձ համար։ Այն սկսվեց լարված վիճակում, ապա մեկ ամսից ամեն ինչ սկսեց դեպի լավը գնալ։
    2014-ին ունեցա 2 շատ մեծ ձեռքբերում՝ Փետրվարին ծնվեց Տրդատս և կյանք առավ Փոքրիկ.am կայքը։
    Տրդատի ծննդյան հետ սկսեցի հասկանալ, որ քանի երեխա էլ ունենաս, ամեն մի երեխա անհատականություն է ու ոչ մի բանով նման չի մյուս երեխաներիդ։ (Կորյունի ու Աստղի տարբերությունը կապում էի աղջիկ-տղա տարբերության հետ)։ Տրդատի ծննդյան հետ կարծես առաջնածին մամա դարձա
    Փոքրիկն իրենով շատ ծավալուն աշխատանքներ ու մտահաղացումներ առաջ բերեց։ Առաջին հերթին հասկացա, որ ցանկության դեպքում կարելի է ժամանակ գտնել որևէ գործ անելու համար։ Փոքրիկի շնորհիվ շատ բաներ սովորեցի և դեռ շարունակում եմ սովորել՝ վիդեոմոնտաժ, դիզայն, թարգմանություններ և այլն։ Հուսով եմ, որ կայքս կբարգավաճի և կսկսի բացի բարեգործությունից մի քիչ էլ ֆինանսապես ոգևորել ինձ
    2015-ում շատ կուզենամ վերջապես մեր սեփական տունն ունենալ։ Թող 2015-ին Արտակի գործն էնքան լավ լինի, որ առանց իրեն տանջելու կարողանա արձակուրդ վերցնել ու վերջապես հանգստանալ։ Երեխեքիս համար ցանկանում եմ. Կորյունի համար՝ նորմալ կրթական համակարգով դպրոց, Աստղի ու Տրդատի համար՝ 2014-ին արժանի շարունակություն։

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.12.2014), John (30.12.2014), laro (30.12.2014), Smokie (30.12.2014), The silent river (30.12.2014), Աբելյան (31.12.2014), Աթեիստ (30.12.2014), Ձայնալար (30.12.2014), Մուշու (30.12.2014), Նաիրուհի (31.12.2014), Նիկեա (30.12.2014), Ուլուանա (01.01.2015)

  23. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2014: Իմ կյանքի ամենամեծ փոփոխությունների տարին: Իմ կյանքում ամենաշատ ծանոթությունների, ամենաառատ զգացողությունների տարին:
    Տարին սկսվեց ոնց որ ես էի սպասում: Ապագայի անորոշություն, որ ուղղակի քնում-զարթնում ես, կյանքից մի հրաշք սպասելով, 2 մետրանոց առաստաղով վարձու խոնավ տնակ, գրպանում ոչ մի կոպեկ, չստացված օրեր, ներվայինություն ամեն ինչից:
    Գարնան գալով ունեցա աշխատանք, ունեցա լավ կոլեկտիվ, տեղափոխվեցինք գոնե ապրելու պայմաններով վարձու բնակարան:
    Ամառվա գալով արդեն սկսեցինք բնակարան ման գալ՝ վերջնականապես տեղափոխվելու համար: Շնորհիվ իմ հորեղբոր:
    Աշնանը ծանոթացա նոր մարդկանց հետ, ունեցա նոր ընկերներ, ովքեր գնահատեցին ինձ որպես մարդ: Ու ամենագլխավորը՝ կյանքն ինձ տվեց ամենա-ամենակարևոր նվերը: Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը: Նրա ձեռքը բռնելով ես սկսեցի դրական լիցքեր հավաքել ու ծաղկել: Նա դարձավ իմ լույսն ու իմ կյանքի նոր էջը:
    2015-ը ես դիմավորելու եմ արդեն իմ սեփական բնակարանում: Ձգտելու եմ նոր աշխատանքի ու նոր ձեռքբերումների:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.01.2015), Cassiopeia (31.12.2014), John (31.12.2014), Smokie (01.01.2015), Աթեիստ (31.12.2014), Արամ (31.12.2014), Դատարկություն (31.12.2014), մարիօ (31.12.2014), Մուշու (31.12.2014), Նաիրուհի (31.12.2014), Նիկեա (31.12.2014), Շինարար (31.12.2014), Ուլուանա (01.01.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մինիմալիզմը կյանքում
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.07.2014, 23:02
  2. 2013-ն ակումբցիների համար, սպասելիքներ 2014-ից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2013, 13:51
  3. Անտրամաբանություն մեր կյանքում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.06.2011, 16:12
  4. Եղբայրները աղջիկների կյանքում
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 03.09.2010, 09:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •