Գալաթեա-ի խոսքերից
Ժող, ստեղ ինչպես արդեն շատերդ ընդունեցիք, խնդիրն էն ա, որ սույն անձնավորությունը մորուքը չի թրաշել:
Ինչքան ուզում ա մի քանի տարի առաջ մեզ համար վայրի, անընունդելի ու խայտառակ լիներ տրանսսեքսուալ գաղափարը, մենք ինչ-որ առումով սովորեցինք դրան: Դրսի շոուները, կինոները, ամսագրերը և այլն կամաց-կամաց հաշտեցրին մեզ էն մտքի հետ որ վիրահատության շնորհիվ տղամարդը կարող է դառնալ կին, էն էլ՝ բավականին գեղեցիկ: Ձայի դրած նկարների պես:
Բայց այ մորուքը մենք չենք կարողանում մարսել: Եղած-չեղածի կտրել-շպրտելը, տեղը ուրիշ բան հարմարացնելը կարողանում ենք տեղավորել մեր համակարգում, բայց մորուքը ոչ մի ձև չի տեղավորվում: Էս ա աբսուրդը... Շատ էսթետիկ ազգ ենք, սենց չի լինի...
Ան ջան, ցավդ տանեմ, ես կամ ստեղից որևէ մեկ այլ մարդ քեզ չի պարտադրում Կոնչիտային սիրել, բայց դու շատ ես նորմալը, ավանդականն ու ընդունվածը աստվածացնում: Դու ինքդ մտածելակերպով, ներքին աշխարհով շատ տարբերվող մարդ ես, բայց այ ֆիզիկական ոչ մի թերություն, ոչ մի շեղում, ոչ մի տարբերվող ընտրություն չես ուզում մարդու մեջ ներած լինել: Քո իրավունք ա, հա, բայց ուրրիշներն էլ իրավունք ունեն ասելու, որ էդ պարտադիր չի՝ բացարձակ ճշմարիտ մոտեցում լինի...
Ժող, մարդը մորուք ա թողել: Հայ ազգի կեսն էդ տեսքն ունի՝ չհաշված լիքը աղջիկներ, որ եթե իրանց տեր չկանգնեն՝ էդ տեսքը կունենան: Մորուք ա էլի...
Էլի մի հավանեք, էլի մի տեսակ եղեք տեսնելուց, ոնց որ ես եմ լինում, բայց հենց դա դարձնել անձին դատելու չափանիչ՝ սխալ ա:
Իսկ ինչ վերաբերում ա Արամին՝ նա պարզապես չգիտի որտեղ ինչ խոսա: Մենակ շոու-բիզ ասելով ֆռֆռալը չի, մի քիչ վարվելակերպ ա պետք սովորել:
Հուսանք գոնե մի օգտակար բան կսովորի էս ամենից:
Էջանիշներ