artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նաիրուհի (27.03.2014)
Սաղ հեչ, Երշիկի պատվին մեր լեզվում մի նոր բառ ա ավելացել. տղջիկՀեղինակային իրավունքները Էդգար Բարսեղյանինն են:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (27.03.2014), John (27.03.2014), Lílium (27.03.2014), Աթեիստ (27.03.2014)
Աթեիստ (27.03.2014)
Անի ջան, ստեղ ոչ թե գեյ քարոզչություն է տարվում, այլ տարվում է քարոզչություն դիսկրիմինացիայի դեմ, սրանք շատ տարբեր բաներ են: Ու ընդհանրապես կբացատրե՞ս, թե գեյ քարոզչությունը որն ա: Սա ընդամենը Պուտինի հորինած տերմինն է, ազգային ավանդույթներ, ընտանեկան արժեքներ, պիղծ ու անբարո եվրոպական բարքեր շարքից, որը հայերը աջ ու ձախ օգտագործում են առանց իմաստը հասկանալու: Եվրոպայում ոչ ոք չի ասում, որ գեյ լինելը լավ բան է, ով գեյ չի, եվրոպացի չի: Ընդամենը ասում են, որ մարդ կա գեյ ա, մարդ կա հետերո, մարդ էլ կա տրանս ու ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին դիսկրիմինացիայի ենթարկել ելնելով նրա սեռական կողմնորոշումից: Ի վերջո ստեղ մարդկանց մեծ մասը (ի տարբերություն հայերի) չի սիրում քիթը խոթել ուրիշի անկողնի մեջ: Ու հա, ինձ դուր է գալիս, որ էստեղ մարդու իրավունքներին էսքան լուրջ են վերաբերվում, այլ ոչ թե Հայաստանի նման անընդհատ զոհ փնտրում, որ ազգովի վառեն, ինչը պատահեց օրինակ ծոմակի հետ:
Հիմա փորձում եմ քո ասածի նման աշխարհին վերևից նայեմ անաչառ ու առանց ավելորդ էմոցիաների ու երկու հոգու եմ տեսնում: Մեկը թրաշով տղա է Ավստրիայում, ով ուզում է սիրել, սիրվել ու երջանիկ լինել, իսկ մյուսը մի աղջիկ է Հայաստանում ով նույնպես ուզում է սիրել, սիրվել ու երջանիկ լինել: Մենակ թե երկուսն էլ սիրում են կանացի շոր հագնել ու մակիյաժ անել: Ու մեկ էլ հայ աղջիկն ասում է, որ ավստրիացի տղեն նորմալ չի, հակահիգիենիկ ու զզվելի երևույթ է: Կբացատրե՞ս ինչ իրավունքով:
Հ.Գ. Հայաստանն էլ իրոք քոսոտ է, որովհետև 20-րդ դարից մենք էդպես էլ 21-րդ դար չմտանք, այլ քիչ-քիչ վերադառնում ենք 19-րդ դար: Ու պատճառը մենակ էս թեման չէ, սա ընդամենը մի փոքրիկ մասն է մեր երկրի պրոբլեմներից:
I may be paranoid but no android!
Դժվար ա ձեզ հետ բանավիճելը, ժողովուրդ, ես էդքան ռեսուրս տրամադրել չեմ կարող․․․
Կմեջբերե՞ք գրածիցս էն հատվածը, որտեղ ես «գեյ-քարոզչության» մասին բան եմ ասել։ Ես ինչ-որ չեմ գտնում։
Եթե ասելիք ունեք, ասեք, հեչ պարտադիր չի, որ կոնկրետ մեկին ընտրեք (տվյալ դեպքում՝ ինձ) ու իրեն ուղղեք խոսքը։ Իսկ եթե ինձ եք դիմում, խնդրում եմ, էնպես արտահայտեք ձեր մտքերը, որ զգամ՝ կարդացել եք տվյալ թեմայի վերաբերյալ իմ արտահայտած եթե ոչ բոլոր, ապա գոնե վերջին գրառումները։ Նախապես շնորհակալություն նրանց, ովքեր ըմբռնումով կմոտենան ասածիս
Իհարկե ունի իրավունք, Մեֆ։ Նույնքան, ինչքան որ իրավունք ունի բոմժը կեղտոտ կամ նույնիսկ հիվանդոտ լինելու, կամ ինչքան ինքնասպանն իրավունք ունի իր կյանքին վերջ տալու, կամ ինչքան ես իրավունք ունեմ, օրինակ, ձմռանը պաղպաղակ ուտելու։ Ես Կոնչիտայի իրավունքների դեմ ոչ մի բան չեմ ասել։ Ընդամենը ինձ տհաճ է իր արտաքինը, այդքան բան։
Գրազ կգամ, եթե, ասենք, ինչ-որ արարողության ժամանակ որևէ դերասանուհու հագած հագուստի անճաշակությունը քննարկվեր, բոլորդ ինձնից առաջ կընկնեիք, հազար ու մի քննադատություն կհնչեցնեիք էդ դերասանուհու հասցեին։ Բայց քանի որ Կոնչիտան "սովորական" չէ, ուրեմն նրա մասին քննարկումներն արգելված են, որովհետև դա կնշանակի, որ հոմոֆոբ ես։
impression-ն ասում ա.
ու ասում ա նրա համար, որ հակադարձի ինձ ու "ինձ նմաններին"։ Բայց ես ինչո՞վ եմ ավելի վատ բան արել, քան դու, Լիլ։
Եթե ես Երշիկին անձամբ տեսնեմ, կարող ա՞ հատուկ ցույց տամ, թե զզվում եմ։ Հա, սիմպատիայի հարց կա, բան կա, միգուցե զգա, որ մեր ջրերը մի առվով չեն կարող հոսել, բայց հաստատ ոչինչ ավելի։ Ու եթե ես ասում եմ, որ կանացիության փորձերը մորուքի հետ չեն սազում կամ հակաէսթետիկ են (ի դեպ, էս մի բանը չէի ասել, դուք ինձ վերագրեցիք, բայց ոչինչ), ապա դա լրիվ նույն հարթության մեջ ա, ինչ Լիլի ասածը ատամի պրոթեզների մասին։ Կարծիքիս մասին Կոնչիտային կտեղեկացնեի միայն այն դեպքում, եթե բավականաչափ մոտ լինեի հետը ու զգայի, որ ինձ ճիշտ կհասկանա (ի տարբերություն ձեզ): Ուղղակի դե պարզ ա, որ էդ էլ շա՜տ քիչ հավանական իրավիճակ ա, հենց նույն՝ սիմպատիայի բացակայության պատճառով։
Ու ի՞նչ ա հանդուրժողականությունը։ Ի՞նչը հանդուրժես։ Եթե մարդկանց մեջ չկա տարբերություն, բոլորը լավն են, էլ ի՞նչ հանդուրժողականության մասին ա խոսքը։ Հանդուրժում են էն, ինչ դուր չի գալիս։ Օրինակ՝ ես հանդուրժում եմ Կոնչիտայի մորուքը Եվրատեսիլի շրջանակներում տեսնելըԻսկ այ դուք, եթե դրական զգացողություններից բացի ուրիշ բան չեք զգում էդ մարդու հանդեպ, ուրեմն չեք հանդուրժում, որովհետև անհեթեթ ա «հանդուրժել» մեկին, ում սիրում ես կամ ում հանդեպ անտարբեր ես։
Հիշում եմ՝ որ "Boys Don't Cry"-ն էինք նայում (մի 10 տարի առաջ), էդ գլխավոր հերոսուհին (թե՞ հերոսը) նույնիսկ դուրս գալիս էր։ Փաստացի ինքն էլ էր տրանսվեստիտ։ Ու ո՞րն ա տարբերությունը։ - Անկեղծությունը։ Էդ աղջիկն ուղղակի էն էր, ով կար, ու ոչ մեկի ոչ մի բան չէր ուզում ապացուցել, չէր մտածում՝ ինչ անի, որ մի կարծրատիպ ավել քանդի կամ տենց մի բան․․․ Երշիկի նման՝ չէր ասում, թե մորուքով շոկի ա ենթարկում մարդկանց ու դրանով աուդիտորիա ա հավաքում․․․ Մի խոսքով։
Ի վերջո ասածս էն ա, որ պետք չի միասեռականներին, տրանսվեստիտներին ևն նստացնել ձեր գլխներին ու ման տալ։ Որովհետև իրական դիսկրիմինացիան հենց էդ ա։ Եթե իրենք մեզնից վատը չեն, դա դեռ ոչ մի կերպ չի նշանակում, որ մեզնից լավն են։
Հոգնեցի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (27.03.2014), Արևհատիկ (27.03.2014), Յոհաննես (27.03.2014)
Դե… սկզբունքորեն զզվելու իրավունք ունի, բայց էդ զզվանքը պետք է կոծկել քաղաքավարության ու հանդուրժողականության տակ, այդպես քաղաքակիրթ է, ու մարդուն չես վիրավորում։
Ընդհանուր դեպքում զզվանքից ու ատելությունից ծնվում են տարբեր վնասակար երևույթներ` սկսած ալերգիայից, վերջացրած` պատերազմներով։
Հ.Գ.
Si vis pacem, para bellum
Արևհատիկ (27.03.2014)
Հ․Գ․
Կներեք, էս մի գրառումս մի քիչ անձնական ա երևի, բայց պիտի ասեմ․ թքած էն քաղաքակրթության վրա, որ պիտի կեղծավորության վրա հիմնվի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Արտաքինին ու սեռական կողմնորոշմանը կպնելը դիսկրիմինացիա ու իրավուքների ոտնահարում է։
Եթե Արամը առողջական խնդրի պատճառով ասած լիներ իր կարծիքը (այսինքն անմեղսունակ լիներ) մարդիկ իրեն ասեին դեբիլ, ապա դա դիսկրիմինացիա ու իրավունքների ոտնահարում է, ու հաստատ պետք էր Արամի իրավունքները պաշտպանել։
Բայց Արամը ոնց որ թե առողջ է ու թշնամանք է արտահայտում մեկի նկատմամբ զուտ միայն սեռական կողմնորոշման համար։ Դա… դեբիլություն ա։ Հիմա ինքը պիտի կողմնորոշվի, կամ դեբիլ ա, կամ ֆաշիստ… ։Ճ
Si vis pacem, para bellum
Mephistopheles (27.03.2014)
Mephistopheles (27.03.2014)
Տենց մարդ կարծեմ չկա, ումից զզվում եմ։ Բայց դե հա, կան մարդիկ, ում սիմպատիաս չի բռնում։ Ու էդ մարդկանց հետ ես քաղաքավարի եմ այնքանով, ինչքան որ հնարավոր է։ Այսինքն զոռով չեմ ժպտա, ինչ ա թե դա իրենց ավելի դուր կգար, կամ եթե հատուկ վատ վերաբերմունք ունենամ էդ պահին, հաստատ մեջս չեմ պահի։ Ու անկեղծ ասած, ուզում եմ, որ ինձ հետ շփվողներն էլ էդպիսին լինեն։ Մանավանդ որ ոնց էլ քաղաքավարության տակ քողարկեն ոչ դրական վերաբերմունքը, մեկ ա զգում եմ։ Ու էդ շատ տհաճ ա։
Ընդհանրապես միմյանց հետ անկեղծ են այն մարդիկ, ովքեր իրար հարգում են։ Սա իմ համոզմունքն ա։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Վիշապ (27.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ