Ես մի բան էլ ասեմ էս թեմայով ու գնամ: Էն ինչ գրեցի, «Հայաստանի բառ»-ի իմ ընկալման մասին, էդ իմ անձնական կարծիքն ա, որը ամեն մեկը կարող ա հիմարություն հավանել: Ավելին, վստահ եմ, որ «բառ»-ի կողմնակիցներից շատերը լրիվ այլ կերպ են դա ընկալում:
Կա սենց մի բան. եթե էսքան տարիներ էս վեճը գնում ա, ուրեմն թե՛ բարով, թե՛ բառով բանաստեղծությունն իմաստավորված ա: Եթե բանաստեղծությունը բառով գրված լիներ, ինչ-որ ապուշ բարով գրեր, ու դա բանաստեղծությանը չկպներ, չսազեր, տարբերակը կկորեր, կգնար: Նունյ ձևի եթե բարով գրած լիներ, ինչ-որ ապուշ բառով գրեր, ու դա բանաստեղծությանը չկպներ, չսազեր, էլի կկորեր կգնար:
Ամեն մեկս մի ձևի զգում ու ընկալում ենք բանաստեղծությունը, բայց մի բան անքննելի ա. երկու տարբերակով էլ, անկախ նրանից Չարենցն ինչ ա գրել, որոշակի իմաստ ու ասելիք ունեն: Ու էս իմաստով մյուս տարբերակը սխալ հանելը ես սխալ եմ համարում: Դրա համար եմ անընդհատ ասում, որ նման դեպքերում զուտ վերլուծելով ու մեր ընկալումը ներկայացնելով մենք ուղղակի չենք հասնել իրականությանը, դրա համար պետք ա նայենք փաստերին: Ես դեռ չեմ տեսել, որ «Բար»-ի կողմնակիցները որևէ փաստ ներկայացնեն, նրանք բերում են իրենց վերլուծությունն ու վերջ: «Բառ»-ի կողմնակիցները բերում են ոչ միայն իրենց վերլուծությունը, այլ նաև փաստեր: Ես կարծում եմ, որ վերլուծություններով ոչ մեկս ոչ մեկին բան չենք ապացուցի, դրա համար կոչ եմ անում գնալ փաստերի ուղղությամբ:
Մի ուրիշ օրինակ. Դուրյանի բանաստեղծությունը ես միշտ իմացել եմ «Ինչու՞ ապշած ես, լճակ» տարբերակով, զգացել եմ հենց էդպես, հավանել եմ էդպես: Էս քանի օրը որ թեմայում գրվեց «Ինչու՞ ապշած են, լճակ» տարբերակը, խորը զարմանք ունեցա, ապշեցի: Հիմա ես էլի ընկալում եմ «ես»-ով, ինձ ավելի հարազատ է «ես»-ով: Բայց անկախ իմ զգացողությունից ես հետևեցի քննարկմանը, ու համոզվեցի, փաստերից, որ «են»-ն է ճիշտ: Ես ինձ դրանից հետո երբեք թույլ չեմ տա պնդել «ես»-ը, քանի փաստեր չունենամ: Իմ վերլուծությունն, իմ զգացածն ու ընկալածը փաստեր չեն:
Էջանիշներ