Kuk-ի խոսքերից
Հա, մեկ էլ, եթե իմպրովիզը հանկարծաստեղծում ա թարգմանված, ուրեմն կարելի ա ասել, որ հանկարծաստեղծումը հարմար բառ չի, բայց եթե դրան ասում են՝ հանգարցաստեղծում.. Ծ-ն ց սարքելու մասին բան չեմ ասում, դա նորմալ ա, բառն արտասանելիս իսկապես տենց էլ ստացվում ա, բայց հանկարծ-ի կ-ին գ ասելն անգրագիտություն ա, եթե դա արվում ա ձայնագրվելիս, և չի արվում միտումնավոր:
Կամ համացանցի մասին.. շատ էլ լավ բառ ա, իմ կարծիքով: Եթե մյուս լեզուները, ինչպես հղում ա անում «մեծ մտավորականը», նենց լավ ուտում ու քաքում են էդ տերմինները, իսկ հայերենը ուտում, բայց չի կարողանում քաքել, չեն կարողանում որոշ բառեր իրենց լեզույաֆիկացնեն, դա չի նշանակում, որ հայերը պետք է հետևեն նրանց, ինչպես պարոն Դուրյանն ա հետևում ու նրանց սահմանում որպես նշաձող:
Եթե էս երկրորդ օրինակս կարա սուբյեկտիվ կարծիք ընկալվի, ապա առաջինն ու նախորդ գրածս չեն կարող, որովհետև հանկարծ բառը հանգարց չի դառնում, ծ-ն ց դառնում ա, բայց կ-ն գ չի դառնում, ու հետաքրքիր բառը հատաքրքիր չի դառնում, եթե մարդը լալոշ չի:
Էջանիշներ