Լավ, համոզեցիք, «բառը» սխալ չի, բայց «բարն» էլ անկապ չի, էլի, ոնց որ շատերը փորձում են ներկայացնել։ Ես որ շատ լավ գիտեմ՝ ինչ է արևահամ միրգը։ Էնպես որ ինձ համար «արևահամ բարը» շատ էլ իմաստալից ու սիրուն արտահայտություն է։
Ինչ վերաբերում է նրան, թե մեզ ոնց են սովորեցրել, ասեմ, որ դպրոցում սովորելիս միշտ էլ «բառ» եմ իմացել։ Դպրոցից հետո էր, որ լսեցի, որ, իբր, «բառը» սխալ է, «բար» պիտի լինի իրականում։ Ես էլ, հիշում եմ, սկզբում ահագին դժվարությամբ համակերպվեցի «բար»–ին՝ հիմնականում անսովոր հնչողության պատճառով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mephistopheles (01.12.2013), Աթեիստ (01.12.2013)
բար-ը շատ ավելի տեղին ու բազիմաստ ա քան բառ-ը, իմ կարծիքով… բառը տապոռային ա, ոնց որ "բար" բառը կարծել են "բառ" պտի լիներ ու "ուղղել" են…
մանավանդ որ կողքն էլ "արևահամ" ա դրած… առաջին հայացքից ոնց որ "բառ"-ը լեզվի գովք լինի, բայց իրականում պրիմիտիվ ա…
Ուլուանայի հետ համաձայն եմ…
Բացարձակ պրիմիտիվ չի: Ու ոչ էլ տապոռային ա:
Ու բար-ի ի՞նչն ա բազմիմաստ: Էն որ Հայաստանի բարը արևահամ ա, այսինքն՝ մեր բանջար-բոստանային կուլտուրաներն արևի ու մեր կլիմայական դիրքի, պայմանների պատճառով ավելի համով ու քաղցր են՝ ոչ մեկի համար նորություն չի: Ու էդ մասին բանաստեղծության մեջ գրելն ընդամենը փաստի չոր արձանագրում ա:
Իսկ այ բառ-ը արևահամ անվանելն արդեն "չարենցություն" ա: Էտդեղ ա իսկական խորությունն ու էդտեղ են շերտերը:
Նաիրուհի (02.12.2013)
հիմա ինքը "բառ" ա գրե՞լ թե "բար"…
բանջարաբոստանային կուլտուրաները մի ամբողջ քաղաքակրթության հիմք են հանդիսացել ժամանակին ու ոչ միայն արձանագրված ա դա այլև արձանացված ա…
ավելի կոնկրետ որ ասեմ, մարդկային քաղաքակրթության հիմքը հենց բանջարաբոստանային կուլտուրաների վրա ա հիմնված, այսինքն գյուղատնտեսության վրա… ամբողջ հեթանոսությունը դա գովերգում…
ես էդքան չեմ թերագնահատի բարջարաբոստանային կուլտուրաների դերը… և չեմ կարծում որ "բար" ինքը մենակ բադրջան պամիդոր ա ինկատի ունեցել… եթե ինքը քո իմացած Չարենցն ա, ապա "բար"-ը ինքն ավելի լայն իմաստով պտի որ գործածած լինի, եթե հաշվի առնենք որ "բար" արմատով ուրիշ բռեր էլ կան… կարծեմ… սրա մասնագետը դու ես կասես մեզ "բար"-ը ուրիշ որտեղ են օգտագործում…
Ի՞նչ կապ ունի հեթանոսության գովերգածը ստեղ, Մեֆ:
Ինչքան ուզում ես մասնագետ եղի ու թաքնված իմաստներ ման արի՝ բար-ի իմաստը բերքն ա:
Ու էլի եմ ասում, հաջորդող տողը՝ երգի ու լարի մասին, տրամաբանական կապ ա ստեղծում բառ-ի հետ և ոչ թե բար-ի:
բար
Նաիրուհի (02.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (02.12.2013)
մեծ կապ ունի հեթանոսության հետ քանի որ մեր ամբողջ մշակույթը եկել ա հենց հեթանոսությունից… ու ոչ միայն մերը… անգամ քրիստոնեական տոների մեծամասնությունը հենց դրա՝ բար-ի գովքի վրա ա հիմնված… աստղագիտությունը որպես օրինակ հենց գյուղատնտեսնության համար ա "ստեղծվել"
բարի գովքն էդքան էլ պրիմիտիվ չի որ Չարենցի գրածը դրանով նսեմանա… նայի մշակույթի մեջ տես ինչքան շատ ա բարի գովքն ու բազմիմաս… ու չեմ կարծում Չարենցը դա չիմանար… որ տենց ա, կարող ա՞ "նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում"-ը ստրիպտիզի գովք կամ բաբնիկություն նայվի…
բայց ինքն ի՞նչ ա գրել… բա՞ր թե բառ…
Mephistopheles (02.12.2013)
Ես ասի Չարենցից մի քանի բան կարդամ, տենամ ինքը էլ բանաստեղծություն ունի՞, որ ռ-ն ր-ի հետ հանգավորի (մաթեմատիկի մտածողություն)։
Սկզբում չգտա, բայց հետո ռաստ էկա սրան։
Արփենիկի հիշատակին
Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արեւավառ,-
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝
Բացված կյանքում եւ ինձ համար,-
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար,-
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար․․․
Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար,-
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմար,-
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-
Ա՜խ, նո՜ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՜ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես։
Ամեն վայրկյան երգում ես ինձ
Սիրո կարոտն անմխիթար,-
Երգն ես երգում անցնող կյանքիս,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-
Ժամանակի նման անեզր,
Եվ լռության նման անբառ -
Որքան գնում - այնքան անեղծ,
Եվ խո՛րն ես դու,- ինչպես անտառ։-
Ամեն գարնան կարծես նորից
Նույն գիրքն ես ինձ կարդում անբառ,-
Եվ նո՛ր է քո իմաստը միշտ,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար․․․
Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
Մի օր ես է՛լ ննջեմ անդարձ,-
Կիպարիսներ սգահանդես
Շիրմիս վրա շրշան երբ սառ,-
Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
Պիտի երգեն սիրողաբար -
Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ․․․
1937
Կարճ ասած, եթե ես գրեի, ես էդքան ր-ների մեջ ռ չէի գրի ։), բայց ինչպես ասում էր արդեն չեմ հիշում ով (դպրոցից), մենակ Չարենցը կարար բառն անվաներ արևահամ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ես ճիշտ եմ հասկացել, որ <էն որ> թեման դարձելա ավելի շատ անկապ օրագիր, քան բուն թեմանա....
բան չեմ հականում...ժո՜ղ, կարողա ես եմ սխալ գրառում անում...
հ.գ՝![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
նոր նայում էի "ես իմ անուշ հայաստանին"…
ուրեմն սենց եմ մտածում…
-սազի լար
-ծաղիկների բույր
-աղջիկների պար
ու էս տրամաբանության մեջ.
-Հայաստանի բար-ն ավելի ճիշտ ա տեղավորվում
…քան…
-Հայաստանի բառ-ը… չի տեղավորվում, ստեղ էս աբստրակցիան (հայաստանի բառ) տեղին չի
…և որ որոշիչներն էլ ես ավելացնում, պատկերն ավելի ամբողջական ա դառնում… գումարած հնչեղությունը… "ռ"-ն խազի պես ա հնչում…
հ.գ. աստված չանի "բառ" գրած լինի, խայտառակ կլնենք…
Հայկօ (16.12.2013)
Տեսնես մի օր մարդիկ կդադարեն Չարենցի փոխարեն որոշել թե ինչ գրելն էր ճիշտ բանաստեղծության մեջ:
Հերիք ա էլի: Հերիք ա ձեր տրամաբանությունն ու ընկալումը փաթաթեք Չարենցի վզին: Ախր ընկալման տարբեր ձևեր կան, էս դեպքում փաստերն են ավելի կարևոր: Իսկ փաստերն ասում են, որ.
- Չարենցի կենդանության օրոք եղած բոլոր հրատարակություններում «բառ» է եղել,
- Չարենցի կենդանության օրոք բանաստեղծության ռուսերեն թարգմանությունում (որն ի դեպ ամենայն հավանականությամբ հենց ինքն է արել», եղել է слово,
- Սա փաստ որպես չեմ կարող ներկայացնել, դեռ ամբողջովին չեմ ուոսւմնասիրել, բայց ինչքան նայել եմ Չարենցի ուրիշ ոչ մի գործում «բար» բառը չկա, այսինքն «բար»-ն իր լեքսիկոնից չի, փոխարենը «միրգը» չափազանց շատ է օգտագործում,
- Չարենցը ուրիշ գործում խոսում է «բառ»-ի մասին ու այն ներկայացնում «մրգերի պես անուշ», հուշելով, որ ինքը կարող էր բառին էդպես անվանել:
Էսքանն անտեսելով խոսել սեփական զգացողությունների մասին, չբերելով ոչ մի փաստ... դե լա՜վ էլի...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, աշխարհում ամեն տեղ էլ նման մոտեցումներ լինում են… չեմ հասկանում ինչի ես տենց ոգևորվել… բրողները, քաղաքական գործիչներն ու մնացած մարդիկ աստվածներ չեն ու անձեռմխելի չեն… մանավաննդ որ նախկին պրակտիկան ցույց ա տալիս որ տպագրության ժամանակ շատ բաներ խմբագրվել են… էս էլ ա փաստ…
էն ինչ որ ռուսերեն ա թարգմանվել, դա ոչ մ բան չի ապացուցում… էս դեպքում, երբ կա տպագրված երկու տարբերակ, մենք շատ լավ էլ կարող ենք կարծիքններ ու եզրահանգումներ անել քանի դեռ բնագիրը չկա որ հաստատի մեկը կամ մյուսը…
երբ որ բնագիրը կբերես, էն ժամանակ էլ կբողոքես ու մենք էլ չենք քննարկի…
իսկ մինչ էդ մենք կարանք մեր կարծիքները գրենք… իմ կարծիքով "բառ" ինչքան էլ որ Չարենցի ստեղծագործական տրամաբանության մեջ մտնելու փաստեր ցույց տհրվի, այնուամենայնիվ ներկա դրությամբ ու էս բանաստեղծության մեջ դժվար ա մտնում…
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ