հ.գ. աղոթքի շարժումը լավն էր...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Եկեք նայենք ինչո՞ւ չստացվեց Շանթի հեղափոխությունը: Առաջին հերթին հասկանանք թե ով կարող ա անել հեղափոխություն: Իշխանափոխություն պահանջողը պարտադիր պետք ա ընդդիմություն լինի՝ իշխանություններին դեմ: Այդպիսի խմբեր շատ են Հայաստանում՝ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Նախախորհրդարան, Ցեղակրոն, Ազատ դեմոկրատներ, որոշ անհատական մարդիկ, «ԲՀԿ» և այլն: Էս բոլորի, աջակիցներին որ միացներ, գումարես հաստատ բնակչության 20%-ից ավել կստացվեն: Այսինքն էդ զանգվածը իշխանափոխության կողմնակից ա: Իմ կարծիքով պատճառը, որ արդեն 10 տարուց ավել ա հեղափոխություն չի լինում Հայաստանում, էդ խմբավորումների ղեկավարներն են, որ մի անգամ չնստեցին իրար հետ խոսան, մի խելքի գան ու միասնական ուժ կազմեն: Փաստորեն ինչ ա թե ընդդիմադիր խմբերի որոշ լիդերներ չեն կարողանում ուրիշ ընդդիմադիրի կարծիքը լսեն, մեր ժողովուրդը տուժում ա: Դուրս ա գալիս հավայի ժամանակ են սպանում, մինչև մեկը Շանթի նման էլ չի դիմանում առանձանում ա ու տենց քայլի ա դիմում: Հարցն են ա, թե ինչո՞ւ որևէ իրան ընդդիմադիր հրչակած քաղաքական գործիչ Շանթի նստացույցի ժամանակ չբարեհաճեց մոտենա հետը խոսա: Մաքսիմում «շպյոն» ուղարկած լինեն, որ տեսնեն էս մարդը լուրջ ա տրամադրված, թե չէ: Էն ընդդիմությունը, որ էսօր կանգնում ասում ա «սենց բան չպետք ա աներ Շանթը» ինքը արդյո՞ք գնացել Շանթին համոզել էր դուրս գա նստացույցից:
Հեղափոխություն չստացվելու խնդիրը Ժողովրդի մեջ չի: Խնդիրը ընդդիմադիր կառույցների ղեկավարները իրար հետ լեզու չգնտելու մեջ ա: Ափսոս:
Սաս… չէ ցավդ տանեմ… երանի դու ճիշտ լինեիր… էդ հարցը մի անգամից կլուծվեր… բայց տենց չի… առաջինը հենց մենակ էն որ մենք հավասարության նշան ենք դնում բոլոր ուժերի ու գործիչների միջև, արդեն խոսում ա սխալ մոտեցման մասին… մենք նմանվում ենք մի մարդու որը գույներ չի տեսնում՝ իրա համար սաղ սեռի ա…
Շանթի դեպքը ծայրեհեղ հուսահատ քայլ էր որը եթե մասշտաբները մեծացնենք ու մի մոմենտ պատկերացնենք որ կարար հաջողեր, կլիներ կատաստրոֆա…… մենք ուղղակի չենք պատկերացնում թե ինչեր ունենք կորցնելու…
Բացարձակ սխալ կարծիք ա, Սաս:
Հիմնավորեմ: Որ բոլոր ուժերն իրար հետ միավորվեն, դա միֆ ա, հեքիաթ: Հետևաբար խնդիր ա պետք դնել ոչ թե բոլոր ուժերի միավորման, այլ մեծ թվով ուժերի:
Նման միավորումներ առնվազն երկու անգամ եղել են՝ 2003 և 2008 թվականներին: Այդ տարիներին կարող ենք ասել, որ եղել ա ընդդիմադիր ուժերի լիդերների հանդիպումներ, քննարկւոմներ, համագործակցություն: Ու եղել ա բավական ռեսուրս՝ ժողովրդին համախմբելու համար:
Ինչու՞ չի ստացվել: Պատճառները տարբեր են: Բայց էս գրածիդ կոնտեքստում կնշեմ պատճառներից մեկը. երկու դեպքում էլ եղել են «ընդդիմադիրներ», խոսքը կուսակցությունների ու լիդերների մասին ա, որոնք պատեհ պահին ճամբարափոխվել են: Հետևաբար խնդիրը դիտարկել լիդերների միավորման կոնտեքստում աչքակապության ա:
Բավարար չափով նման միավորումներ եղել են: Պարզապես այդ միավորումներից հետո պետք ա կարողանալ չեզոքացնել մյուս խանգարող հանգամանքները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Tig (07.11.2013)
Մեֆ,
Ես հավասարության նշան չեմ դնում, ու ընդհանրապես ոչ ոք չի կարող հավասարության նշան դնի լիդերների միջև: Կոնկրետ սուբյեկտը՝ ես, չի կարա ասի «ՀԱԿը լավն ա, Լևոնը խելացի ա: Ժառանգությունը լավն ա, Րաֆֆին ժպտում, բարևում ա: ՀՅԴն լավն ա, իրանք հնուց կան, ԲՀԿն լավն ա, Դոդը բարեգործություններ ա անում…»: Եթե նկատեցիր, բոլորի կողքին կա «լավ» արտահայտությունը որը իրար հավասարացնում ա, բայց արդյո՞ք իսկապես դրանք հավասար են: Չէ, ես չեմ հավասարեցնում: Ասածս են ա, որ մի սուբյեկտի համար Լևոնն ա լավը, մյուսի համար՝ Գագոն, են մյուսի համար՝ Պողոսը: Հիմա ասելու ես դրանից էլ հետևություն, ժողովուրդը հավասար չի: Ժողովուրդը հավասար չի, որովհետև Լևոնը, Գագոն, Պողոսը էդքան չկան, որ նստեն ասեն «ախպեր, վռոդի նույն բանն ենք ուզում, ժողովուրդն էլ ա նույնը ուզում. նստենք, խոսանք մի խելքի գանք»: Իրանց միակ միավորողը հեղաշրջման գաղափարն ա, եթե միքիչ կամքի ուժ ունենան ու միքիչ էլ խելք՝ մենակ էդ մասով միավորվեն, իշխանություններին վայր գցեն, հետո նոր ընտրություններով ո՛վ անցավ՝ անցավ: Ո՛վ ինչքան ներդրում ունեցավ համոզված եմ ժողովուրդը կգնահատի: Միքիչ թույլ դրսեվորած խումբի ղեկավարը նախագահ չեն ընտրվի, բայց հաստատ իշխանությունում տեղ կստանա: Իր հավաքած քվեների շնորհիվ, ոչ թե ադալժենի:
Ասում ես ժողովուրդը սեռի ա տեսնում: Քաղաքական կրթության պակասն ա էդ ստիպում ժողովրդին, որ սեռի տեսնեն, բայց համոզված եմ, որ մանր մունր ակցիաների շնորհիվ շատերը սկսել են մի 2 գույն ավել տեսնել: Սեռի տեսնում են լիդերներ՝ մի մասը հույսով լի, որ հեսա-հեսա Սերժիկը մի սխալ կանի, առիթից կօգտվենք, բայց որովհետև Սերժը բավականին մտածված խաղ ա խաղում, որ հանկարծ չտապալվի, հավերժ սպասումի մեջ են: Մյուս կողմից էլ կան լրիվ հուսահատ մարդիկ Շանթի նման, ովքեր ծայրահեղ ճանապարհներ են փնտրում:
Ժողովուրդը սովետից ա գալիս, բայց սովետական տելեվիզոր չի: Գույները տարբերում ա ու իր սուբյեկտիվ որոշումով իր նախընտրած կուսակցությանն ա համակրում:
Արտ,
Արտ ճիշտ ես, բոլորին չի լինի միավորել: Հենց միավորման փորձ գոնե արվի, դիմակները կբացվեն և իրական դեմքերը ցույց կտան ու կպարզվի, որ օրինակ ԲՀԿն իրականում հեղափոխություն հեչ էլ չի ուզում (սյուրպռի՜զ): Ուրեմն բնականաբար բոլոր «ընդդիմադիրները» չեն, որ կմիավորվեն, պարտադիր չի որ մեծ թվով էլ լինեն: Կարևորը, որ մի խնդրի շուրջ միավորվեն 1-ից ավել խմբեր իրենց լիդերներով՝ իշխանության տապալում:
1996, 2003/4 և 2008 թվականները ճիշտ ես ասում միավորվեցին:
96-ին ժողովուրդը ծեծ կերավ: 96ը հետաքրքիր մի ալիք արթնացրեց, որը ստիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական տա: Բայց ով որ ստիպեց ցավոք 99-ին զոհվեցին ու ժողովուրդը դա որակեց ոչ թե տեռորիստական գործողություն, այլ 96-ի շարունակություն, որը 98-ին Քոչարյանին բերեց և ահա 99-ին պարտություն ապրեց եռամյա հեղափոխությունը: Ժողովուրդը կրկին պարտված դուրս եկավ:
2003-ին միավորվեցին, երթ արեցին Բաղրամյան պողոտայով վերև, ջրցանները միացրին ու 1 տարով ետ մղեցին:
2004-ին միավորվեցին, «կոլցո օպերացիա»՝ պռավալ:
2008-ի ընտրություններից հետո, մինչև մարտի 1 նստացույցի ժամանակ, սվսվեց նոր տեսակի միավորվում: Արդեն հետընտրական ժամանակահատվածում Լևոնին էին միանում տարբեր գաղափարների տեր մարդիկ: Իշխանական կառույցներից գալիս էին Ազատության հրապարակ ու հայտարարում էին, որ սատարում են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և ավելացնում, որ ընտրությունները կեղծված են: Միավորվեցի՞ն, միավորվեցին: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ժողովուրդը և տարբեր տեսակի ոստիկանական և զինվորական զորախմբերի բախվեցին իրար: 10 զոհ: Իշխանափոխություն չեղավ:
Հիմա նորից գանք քո հարցին: Ինչո՞ւ չի ստացվել: Որովհետև սովորաբար հենց բախումներից հետո սկսում են միավորվողները իրարից անջատվել: Լևոնը փորձեց հետ միավորել ստեղծելով Հայ Ազգային Կոնգրեսը: Լավ քայլ էր, շատերը միավորվեցին, բայց երկար տևեց, ժողովուրդը ձանձրացավ սկսեց հանրահավաքներին ավելի ու ավելի քիչ երևալ, Կոնգրեսի անդամներն էլ էդ տեսնելով հեռացան:
Երկար-բարակ տաֆտալոգիա լսելու հավես չունեցողները թող կարդան վերջին տողը:
Ժողովուրդը միավորվում ա էն դեպքում, երբ միավորվում են իրենց նախընտրած քաղաքական ուժերը: Քաղաքական ուժերը չե՞ն միավորվում, չի միավորվում ժողովուրդը:
Տրիբուն (07.11.2013)
Սաս, դե չէ, էլի, նիխտ ախպեր, սխալ կետից ես գալիս:
Արի վերցնենք էս տարին, քանի հոգի միավորվեցին: Մի քանի չնչին անուն կարող ենք տալ, բայց իտոգում միավորում չեղավ, Րաֆֆին մենակ գնաց:
Ժողովուրդը միավորվե՞ց: Միավորվեց: Արա, դաժը ես էի Ազատության հրապարակում, որ Րաֆֆիին մեղմ ասած լուրջ չեմ ընդունում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասածդ ի՞նչ ա, որ ժողովուրդը հա էլ միավորվա՞ծ ա: Բա եթե տենց ա, հեղափոխություն չստացվելու պատճառը ո՞րն ա: Կարո՞ղ ա իրավունք չունեն, էդ ա:
Լիդերները երբեք իրար հետ լեզու չեն գտնի, որովհետև 5 հոգուց 4.5-ը ԿԳԲ-ի վերահսկողության տակ ա: Ու ընդհանրապես, ինչքան ժողովուրդը քիչ նայի լիդերներին, էնքան լավ: Ինքնակազմակերպման մեխանիզմներ են պետք: Լիդերին հա էլ կկզցնեն: Ո՞ւր ա վճռական լիդեր, մի հոգի էլ չկա, ուր մնաց միավորվեն:
Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությանն եք գնում, տղերք: Ո՞նց կարող ա առանց լիդեր լինի: Եթե անգամ ուժեղ ինքնակազմակերպում լինի, էլի լիդեր ա պետք, եթե լիդեր չեղավ «ինքնակազմկերպման» նախաձեռնողը, տեղում կառաջանա: Հիմա կան քաղաքացիականներ, որ մեջ են գցել էդ «լիդերների վախտն անցել ա» թեզը, էդ սովորական աչքկապություն ա, չկա տենց բան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (07.11.2013)
Լիդերը շատ լավ բան ա, միավորված լիդերները՝ ավելի լավ բան, բայց էսօր մի հատիկ էլ չկա լիդեր, դրա համար եմ ասում, որ մեզ մնում ա ինքնակազմակերպվել:
Զգացնել չէ, կարդալ: Լավագույն դեպքում՝ նայել յութուբով:
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ