User Tag List

Էջ 774 979-ից ԱռաջինԱռաջին ... 274674724764770771772773774775776777778784824874 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11,596 համարից մինչև 11,610 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #11596
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ ջան, ես երեկվա կատարվածը չեմ դիտարկում էս պահին:
    Խոսքը մինչ էդ կատարվածի մասին ա:
    Որ ըստ քաղաքացու՝ Շանթին կարելի էր բռնել մենակ նրա համար, որ հեղափոխության կոչեր էր անում:
    Լիլ, քանի օր ա ասում էի, լրիվ լրջով, ի՞նչ իրավունք ունեին Շանթին եթե չձերբակալել, գոնե չհարցաքննել:

    Մարդը լրատվամիջոցներով հստակ սպառնացել ա զանգվածային անկարգություն կազմակերպել (բենզինի շշերով գնալ նախագահականի վրա), սպառնացել ա, որ երբ այլ երկրի նախագահը գա Երևան (Պուտինը), նենց են անելու, որ իրանցից փախնի էս շենքից էն շենքը: Սա արդեն լոկալ մակարդակի սպառնալիք էլ չի, ինչ-որ տեղ նույնիսկ ազգային անվտանգության հարց ա դառնում:

    Զուտ իրավական առումով լիքը բան կարային անեին, բայց չեն արել: Սա մտածելու տեղիք ա տալիս, առնվազն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.11.2013), Նաիրուհի (06.11.2013)

  3. #11597
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ իրավական առումով լիքը բան կարային անեին, բայց չեն արել: Սա մտածելու տեղիք ա տալիս, առնվազն:
    Արտ, եթե ճիշտ գիտեմ, ապա ոչ թե կարաին անեին, այլ պարտավոր էին, չէ՞:

  4. #11598
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, հասկանում եմ շատ լավ, ուղղակի որ Շանթին համակրում եմ, անկախ ամեն ինչից, չեմ ուզում մտածել, որ էդ կարգի միամիտ ու անհեռատես ա գտնվել ու թողել ա, որ իրան օգտագործեն:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.11.2013), Աթեիստ (06.11.2013)

  6. #11599
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ ինձ մի հարց ա հետաքրքրում. ճիշտ ա էս մեթոդը, թե սխալ:

    Եթե գտնում ես, որ երկիրը գտնվում ա անօրինական ռեժիմի ձեռքում, ոստիկանությունը պաշտպանում ա էտ անօրինական ռեժիմը, ու ռեժիմը երկիրը տանում ա սխալ, կործանարար ճանապարհով... էտ դեպքում ճիշտ մեթոդ ա: Ու ստեղ անօրինականության մասին խոսք չի կարող լինել, որովհետև Շանթը փաստացի չի ընդունում ռեժիմի լեգիտիմությունը, ու ոստիկանության՝ այդ ռեժիմին պաշտպանելու լեգիտիմությունը:

    Ցանկացած երկրի համար նման իրավիճակում լավագույնը կլիներ կոմպրոմիսային, կշռադատված տարբերակը: Բայց չգիտեմ, անձամբ ես սպառել եմ հավատը(հույսը) էս ռեժիմի ադեկվատության մեջ... ժամանակը ցույց է տալիս, որ տարիների հետ մեծանում ա իրանց ախորժակը, լկտիության չափը... բացարձակ որևէ կշռադատված կոմպրոմիսի պատրաստ չեն, բոլոր մակարդակներում (տարածքային, պետական) ձգտում են ամրապնդել տոտալ իշխանություն ու պատրաստ են ամեն ինչ, սեփական իշխանությունը պահելու համար, նույնիսկ դեմ գնալ երկրի շահին: Ու դրան զուգահեռ մեծանում ա ժողովդրի հարմարվելու, պարտության հետ համակերպվելու, յոլա գնալու
    աստիճանը: Սովետի դեմ հելած, Արցախյան շորժում սկսած, առյուծի կաթ խմած ժողովուրդը դառնում ա կարիերիստ գեյադեքի հավաքածու:

    Ու ընենց չի, որ մինիհեղափոխությունից հետո, հաջորդ օրը միանգամից ամենինչ փոխվելու ա, լավ ա լինելու, առարկայական գրեթե ոչինչ չի փոխվի կարճ կտրվածքով, բայց փոխվելու ա ժողովրդի տրամադրությունը ապագայի նկատմամբ: Կրիզիսի մեջ գնվող ժողովդրի համար ամենավտանգավորը պարտվածի զգացողությունն է: Ռեժիմը ժողովրդին անդադար անխնա ջաղջախիչ պարտության է մատնում, անդընդհատ ծնկի են բերում: Նույնիսկ բոլոր էն դեպքերում, երբ որոշումներ են փոխել, հիմնավորել են «սիրուն չէ» սեփական գնահատականով: Երբեք, չեն ասել՝ «Կներեք, սխալ ենք արել, ձախողվել ենք», երբեք ժողովրդի առաջ թերացման համար պատասխան չեն տվել, մենակ երբ իրար ոտ էն տրորել: Ռեժիմը ժողովրդից ուժեղ ա ու ամեն հնարավոր առիթով ինքը էտ ուժը ու ժողովրդի անզորությունը ցույց ա տալիս: Իսկ վտանգը, որ հասարակ ժողովուրդն ա հող պահողը, հասարակ ժողովուրդն ա որոշում արտագաղթել, թե մնալ, հասարակ ժողովրդի աշխատանքն ու օպտիմիստական ներդրումներն են ապահովում տնտեսական աճ:

    Ժողովդին հրատապ պետք ա հաթղանակ, թեկուզ ոչ մեծ, բայց մի անգամ, որ ռեժիմը ստիպված ասի՝ «Կներեք, քաք ենք կերել, սխալ ենք արել»
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 06.11.2013, 18:13:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.11.2013), Նաիրուհի (06.11.2013), Տրիբուն (07.11.2013)

  8. #11600
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շանթ չէ, Շանթարգե՛լ

    A long time ago, in a galaxy far, far away...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (06.11.2013), Արէա (06.11.2013)

  10. #11601
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, եթե ճիշտ գիտեմ, ապա ոչ թե կարաին անեին, այլ պարտավոր էին, չէ՞:
    Իմ ընկալմամբ, հա, պարտավոր էին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #11602
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, հասկանում եմ շատ լավ, ուղղակի որ Շանթին համակրում եմ, անկախ ամեն ինչից, չեմ ուզում մտածել, որ էդ կարգի միամիտ ու անհեռատես ա գտնվել ու թողել ա, որ իրան օգտագործեն:
    Ես էլ եմ համակրում: Կարող ենք մտածել, որ շատ էլ լավ հասկացել ա, որ սենց ա լինելու, ու էն ասածս երկսայրի սուրի մյուս սայրն աշխատացնելու համար որոշել ա, չնայած էդ ամեն ինչին անել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.11.2013)

  13. #11603
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շանթը ամենաճիշտ քայլն ա արել, որը կարար ընդհանրապես աներ:
    Հետևանքները կարող ա իրա ուզածի նման չլինի, բայց որևէ ուրիշ, ավելի արդյունավետ քայլ չէր կարողանալու անել:

  14. #11604
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլուխը ջարդել չէ, բայց գոնե փեդերը կարո՞ղ էին հավաքել: Կարո՞ղ էին «բենզինի շշերը» առգրավվել: Իհարկե՛ կարող էին:
    Բա Շա՞նթը… էդ մարդը որևէ պատասխանատվության բաժին ունի՞ թե ոնց…

  15. #11605
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ ինձ մի հարց ա հետաքրքրում. ճիշտ ա էս մեթոդը, թե սխալ:

    Եթե գտնում ես, որ երկիրը գտնվում ա անօրինական ռեժիմի ձեռքում, ոստիկանությունը պաշտպանում ա էտ անօրինական ռեժիմը, ու ռեժիմը երկիրը տանում ա սխալ, կործանարար ճանապարհով... էտ դեպքում ճիշտ մեթոդ ա: Ու ստեղ անօրինականության մասին խոսք չի կարող լինել, որովհետև Շանթը փաստացի չի ընդունում ռեժիմի լեգիտիմությունը, ու ոստիկանության՝ այդ ռեժիմին պաշտպանելու լեգիտիմությունը:

    Ցանկացած երկրի համար նման իրավիճակում լավագույնը կլիներ կոմպրոմիսային, կշռադատված տարբերակը: Բայց չգիտեմ, անձամբ ես սպառել եմ հավատը(հույսը) էս ռեժիմի ադեկվատության մեջ... ժամանակը ցույց է տալիս, որ տարիների հետ մեծանում ա իրանց ախորժակը, լկտիության չափը... բացարձակ որևէ կշռադատված կոմպրոմիսի պատրաստ չեն, բոլոր մակարդակներում (տարածքային, պետական) ձգտում են ամրապնդել տոտալ իշխանություն ու պատրաստ են ամեն ինչ, սեփական իշխանությունը պահելու համար, նույնիսկ դեմ գնալ երկրի շահին: Ու դրան զուգահեռ մեծանում ա ժողովդրի հարմարվելու, պարտության հետ համակերպվելու, յոլա գնալու
    աստիճանը: Սովետի դեմ հելած, Արցախյան շորժում սկսած, առյուծի կաթ խմած ժողովուրդը դառնում ա կարիերիստ գեյադեքի հավաքածու:

    Ու ընենց չի, որ մինիհեղափոխությունից հետո, հաջորդ օրը միանգամից ամենինչ փոխվելու ա, լավ ա լինելու, առարկայական գրեթե ոչինչ չի փոխվի կարճ կտրվածքով, բայց փոխվելու ա ժողովրդի տրամադրությունը ապագայի նկատմամբ: Կրիզիսի մեջ գնվող ժողովդրի համար ամենավտանգավորը պարտվածի զգացողությունն է: Ռեժիմը ժողովրդին անդադար անխնա ջաղջախիչ պարտության է մատնում, անդընդհատ ծնկի են բերում: Նույնիսկ բոլոր էն դեպքերում, երբ որոշումներ են փոխել, հիմնավորել են «սիրուն չէ» սեփական գնահատականով: Երբեք, չեն ասել՝ «Կներեք, սխալ ենք արել, ձախողվել ենք», երբեք ժողովրդի առաջ թերացման համար պատասխան չեն տվել, մենակ երբ իրար ոտ էն տրորել: Ռեժիմը ժողովրդից ուժեղ ա ու ամեն հնարավոր առիթով ինքը էտ ուժը ու ժողովրդի անզորությունը ցույց ա տալիս: Իսկ վտանգը, որ հասարակ ժողովուրդն ա հող պահողը, հասարակ ժողովուրդն ա որոշում արտագաղթել, թե մնալ, հասարակ ժողովրդի աշխատանքն ու օպտիմիստական ներդրումներն են ապահովում տնտեսական աճ:

    Ժողովդին հրատապ պետք ա հաթղանակ, թեկուզ ոչ մեծ, բայց մի անգամ, որ ռեժիմը ստիպված ասի՝ «Կներեք, քաք ենք կերել, սխալ ենք արել»
    Սագ ջան, դու շատ զգացական ես ասում… զգացական հողի վրա որոշումներ կայացնելը սխալ ա… երկիրը կառուցում են ու իշխանությունը փոխում են ռացիոնալի հիման վրա… ոնց էլ ուզում ես իշխանութունը փոխի ոստիկաննեմրը մնալու են նույնը եթե ամբողջ կազմը չփոխես, իսկ դա հնարավոր չի… դրա համար եթե իրար սպանելով փոխենք իշխանությունը ավելի երկար ա տևելու ու կարող ա վաբշե չլինի… փաստերն ու փորձը դա ա ցույց տալիս…

  16. #11606
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Շա՞նթը… էդ մարդը որևէ պատասխանատվության բաժին ունի՞ թե ոնց…
    Մեֆ, փորձեմ հանգամանալից:

    Եթե ունենայինք օրինակարգ (լեգիտիմ) իշխանություն, որն ընտրվել է ժողովրդի կողմից, եթե այդ իշխանությունը ականջալուր լիներ ժողովրդի, մասնավորապես ընդդիմության ձայնին, հաշվի առներ կարծիքը, եթե ունենայինք հավաքների իրական ազատություն, մարդիկ հանգիստ կարողանային իրենց ցանկացած բողոքը ցույցերի, պիկետների, երթերի ձևով անցկացնել ու չմնալ անտեսված, եթե ոստիկանությունը ամբողջությամբ գործեր օրենքի դաշտում, չոտնահարվեին քաղաքացիների իրավունքները, այդ թվում ազատ խոսքի ու ազատ տեղաշարժման իրավունքները, եթե ունենայինք արդար դատարաններ, որտեղ մարդուն կդատեին օրենքի տառին համապատասխան, հանցագործին կդապարտեին, հանցանք չգործածին կարդարացնեին, եթե իշխանությունը վարեր նորմալ սոցիալական քաղաքականություն ու քաղաքացուն չստորացներ, ու սենց լիքը ուրիշ եթեներ, այլ կերպ ասած եթե ունենայինք նորմալ երկիր, ապա եթե Շանթը աներ էն, ինչ արել է, ես ողջ պատասխանատվությունը կդնեի իր վրա: Չնայած այդ դեպքում սցենարը լրիվ այլ կերպ կգնար ու բոլորին ակնհայտ կլիներ, որ ինքը մեղավոր ա:

    Եթե ես երեկվա դեպքերին նայեմ չոր օրենքի տեսակետից, ապա նորից կասեմ, որ Շանթն ունի մեղավորություն:

    Սակայն եթեների առաջին շարքս (նորմալ երկրի պայմանները) բացակայում ա, իսկ երկրորդ եթեն (չոր օրենքով նայելու) չեմ պատրաստվում անել:

    Ես երեկվա դեպքերին նայում եմ ներկայիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքով, ում երկրում իշխանությունը բռնազավթված է ավազակախմբի կողմից, որտեղ քաղաքացին ստորացված է ու չունի սահմանադրությամբ իրեն վերապահված ազատությունները, որտեղ ոստիկանները դարձել են մահակ իշխանության ձեռքին՝ մոռանալով իրենց դերն ու նշանակությունը, որտեղ դատական համակարգը կոչված է դակելու իշխանության որոշումները: Այս պարագայում ես պարզապես ինձ իրավունք չեմ վերապահում դատապարտելու Շանթին: Առանց ինձ էլ իշխանությունը զավթած ուժերը դա անելու են: Անելու են կամայական, որովհետև շատ ավելի լուրջ հանցանք գործածները, վայելելով իշխանությունը զավթածները բարեհաճությունը, ազատության մեջ պտտվում են, իսկ Շանթին դատելու են ամենախիստ ձևով, որովհետև որևէ տարբերակով դուրս է եկել իշխանությունը զավթածների դեմ: Ուրեմն Շանթին դատապարտելու գործը ես թողնում եմ հանցավոր իշխանությանը, իսկ ես դատապարտում եմ երեկվա դեպքերի երկրորդ կողմին, իշխանությանը, ով ոչ միայն իր հանցավոր գործունեությամբ Շանթին հասցրել է այն վիճակին, որ վերջինս գնա ռադիկալ քայլերի, այլև տեսնելով որ ռադիկալ քայլերի է գնում չի փորձել դրա դեմն առնել, որպեսզի կարողանա սարքել այս թամաշան:

    Ես ինքս հեղափոխության խաղաղ ճանապարհն եմ տեսնում, ինչը կարծում եմ ակումբցիների մեծ մասին հայտնի է: Բայց ես նաև ինձ իրավունք չեմ վերապահում դատապարտել այլ ճանապարհ տեսնողներին, որովհետև ամեն դեպքում ես դեռ չեմ կարողացել իրականացնել իմ խաղաղ հեղափոխությունը, չեմ կարողացել կրիտիկական թվով մարդկանց համոզել իմ տեսակետի ճշմարտացիության մեջ, որպեսզի նրանց հետ միասին իրականացնեմ այդ խաղաղ հեղափոխությունը: Ուրեմն ես իրավունք չունեմ դատապարտելու այլ ճանապարհ տեսնողներին, ինչքան էլ որ ինքս այդ գաղափարի, այդ տեսակետի, այդ աշխարհայացքի, այդ ճանապարհի կրողը չլինեմ: Ավելին, ես Շանթին հարգում եմ հեչ որ չէ նրա համար, որ էս տարիներին հարյուրավոր մարդկանցից լսել եմ, որ ուժով հեղափոխությունն ա ճիշտը, բայց իրանք դա ասել են վտանգից անվտանգ հեռավորության վրա գտնվելով, իսկ Շանթը գոնե արել է էն, ինչ բարձրաձայն հայտարարել է, որ ճիշտն է համարում: Ես կարող եմ չկիսել իր տեսակետը, կարող եմ սխալ համարել իր մոտեցումը, բայց չեմ կարող չհարգել իր սկզբունքայնությունը:

    Էսքանը, ավելացնելու բան չունեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.11.2013), Tig (07.11.2013), Աթեիստ (07.11.2013), Ներսես_AM (07.11.2013), Տրիբուն (07.11.2013), քաղաքացի (07.11.2013)

  18. #11607
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շանթենք ինքնապաշտպանվել են մենթերից ու սադրիչներից, էդ ա եղել, բենզինի շիշ ու նռնակ չի եղել: տակները քաքած մենթերին վախացնելու ու հետ տշելու համար էդ մարգանցովկեքն են պայթացրել, ու ճիշտ էլ հաշվարկ էին արել, որ դրանք ամեն ծնգոցից մի քանի մետր կփախնեն, սադրիչներին էլ դուբինկեքով: Ու հիմա սաղ իմացան, որ էս մենթերը նույնիսկ եթե 10 անգամ գերազանցում են մարդկանց, մեկա մի հատ խաղալիք էն բոմբերից էլ քցես ոտերի տակ, էլ իրանք իրավիճակի տերը չեն: Ոչ թե տասը հազարանոց երթի մասնակիցներին հազար հատ մենթ պետքա ոչխարի հոտի պես դուբինկով տա վզին ասի հել մայթով քայլի:

    Մեֆ դե արի ասա՝ քո ուզածը ժողովրդի իշխանությունն ա, ժշողովրդի ու քաղաքացու թելադրանքն ա, թե՞ մենթերի: Մեկ էլ էն որ ասում էիր՝ պետքա գոնե քսան տոկոսը դուրս գա պայքարի, էդ նույնը 2008-ին ասում էին գալուստսահակյանները. ասում էին՝ ըտեղ 50 կամ 100 հազար հոգի ա հավաքված, բայց իրանք մեր ժողովրդի մեծամասնությունը չեն, կեսն էլ չեն, քսան տոկոսն էլ չեն, նենց որ իրանք պետքա համակերպվեն, որ ժողովուրդը իշխանափոխություն չի ուզում, ոչ թե ժողովրդի մեծ մասը իրանց ասածին պետքա համակերպվի:

    Հա, Մեֆ ջան, մեկ էլ Տիգրան Առաքելյանին բռնելու վիդեոն, էն որ մենակ դու ես տեսել, տենց էլ ցույց չտվիր, մենք էլ տենանք, շատ էգոիստ մարդ դուրս եկար, չի կարելի տենց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.11.2013)

  20. #11608
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    օքեյ, որպեսզի երկար բարակ չգրեմ, հարցն ավելի պարզացնեմ…

    դուք փաստորեն ասում եք իշխանափոխություն ցանկացած գնով, բայց եթե ավելի ճշգրիտ լինեմ ապա ներկայից իշխանության տապալում ցանկացած գնով, չէ՞… եթե սխալ եմ ուղղեք… էդ դեպքում ցանկացած գնի մեջ մտնում ա ՑԱՆԿԱՑԱԾ գին սովորաբան ամենավատ վարյանտը… դուք պատրաստ ե՞ք ցանկացած գին վճարելու էս իշխանություններին տապալելու համար… եթե պատրաստ եք ապա ինչու՞ Շանթի կողքին փայտերով ու "գմփուցիկներով" ավելի շատ մարդ չկար… ինչու՞ չմիացան… կամ եթե հանկարծ հեղափոխությունը կայանար Շանթն է՞ր նստելու երկրի նախագահ, ե ընտրություններ էիք կազմակերպելու, ո՞վ էր լինելու ոստիկանությունը եթե դուք դրանց էն գլխից խփելու եք… ավելի ցավոտ ու ճակատագրական հարցեր կան որի մասին հիմա չեմ ուզում գրեմ…

    եթե էս ա ձեր վերջին վարյանտը ու միակը ինչի՞ մասսան չի միանում… երկու օր նստած էր նստացույցին…

  21. #11609
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք փաստորեն ասում եք իշխանափոխություն ցանկացած գնով, բայց եթե ավելի ճշգրիտ լինեմ ապա ներկայից իշխանության տապալում ցանկացած գնով, չէ՞… եթե սխալ եմ ուղղեք…
    Ուղղում եմ, ես լրիվ ուրիշ բան էի ասում: Բայց թե ի՞նչ էի ասում... կներես, ավելի պարզ, քան գրել էի, չեմ կարող, ունակություններս չեն հերիքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (07.11.2013)

  23. #11610
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, որպեսզի երկար բարակ չգրեմ, հարցն ավելի պարզացնեմ…

    դուք փաստորեն ասում եք իշխանափոխություն ցանկացած գնով, բայց եթե ավելի ճշգրիտ լինեմ ապա ներկայից իշխանության տապալում ցանկացած գնով, չէ՞… եթե սխալ եմ ուղղեք… էդ դեպքում ցանկացած գնի մեջ մտնում ա ՑԱՆԿԱՑԱԾ գին սովորաբան ամենավատ վարյանտը… դուք պատրաստ ե՞ք ցանկացած գին վճարելու էս իշխանություններին տապալելու համար… եթե պատրաստ եք ապա ինչու՞ Շանթի կողքին փայտերով ու "գմփուցիկներով" ավելի շատ մարդ չկար… ինչու՞ չմիացան… կամ եթե հանկարծ հեղափոխությունը կայանար Շանթն է՞ր նստելու երկրի նախագահ, ե ընտրություններ էիք կազմակերպելու, ո՞վ էր լինելու ոստիկանությունը եթե դուք դրանց էն գլխից խփելու եք… ավելի ցավոտ ու ճակատագրական հարցեր կան որի մասին հիմա չեմ ուզում գրեմ…

    եթե էս ա ձեր վերջին վարյանտը ու միակը ինչի՞ մասսան չի միանում… երկու օր նստած էր նստացույցին…
    Մեֆ, քո նախընտրած քաղաքական ուժը արդեն վեց տարի ա ուզում ա մոբիլիզացնի մասսաներին, չի կարում, դու եկել ասում ես՝ երկու օր նստացույց էր անում, դե թող միանային: Վեց տարի ա խաղաղ ցույց անելու համար մասսա չեն կարում հավաքեն, կամ որ հազար կամ միք անի հազարով հավաքվում միտինգ են անում, երկրի բնակչության կեսն էլ սկի չի իմանում, որէ դ օրը ինչ որ քաղաքական իրադարձություն ա եղել կամ ինչ որ միջոցառում, էս տղեն մի քանի օր նստելով նենց արեց, որ նույնիսկ Մոսկվայի բնակչությունն իմացավ, որ Հայաստանում քաղաքական իրադարձություն ա եղել:
    Հա, մեկ էլ որ պատասխանես, տակն էլ մի ալարի Տիգրան Առաքելյանին բռնելու վիդեոն դիր էլի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.11.2013)

Էջ 774 979-ից ԱռաջինԱռաջին ... 274674724764770771772773774775776777778784824874 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •