քաղաքացի-ի խոսքերից
Տրիբուն ձյա, վախենալու բաներ էս ասում ու փաստեր ես բերում կոխում աչքս, որ ի՞նչ անես: Դու ասում ես, ձև չկա, ֆսյո, ՀՀ + ԼՂՀ-ին մնացել ա ինչ-որ ժամանակ: Ասում ես մենակ արյուն թափելով կարա հեղաշրջում լինի, էն էլ չգիտես ուզում ես լինի թե չէ, որովհետև դրանցից հետո էկողն էլ ավելի վատն ա լինելու: Դուրս ա գալիս հայի միակ լուծումը արտագաղթն ա: Ոնց որ Մեֆն ա ասում փախստական ազգ ենք լինելու:
Դու պատրա՞ստ ես քո փայ հայ ազգին օգուտ տաս: Չեմ ասում Հայաստանին, որովհետեև էդ արդեն ոնց ջոկում եմ դու արդեն հանձնել ես: Եթե պատրաստ ես, մատդ դիր մի ընտանիքի վրա ու իրան օգնի ստեղից արտագաղթել, անունդ կգրենք ակումբում, որպես հայ ընտանիքի փրկարար:
Տրիբո՛ւն, խի՞ ես տենց կոդրված: ի՞նչն ա խնդիրը, որ ոչ մի ելք չես տեսնում էս երկրի անկախության համար:
Քաղաքական ակտիվություն ա պետք, էդքան բան: Ժողովրդին պետք ա քաղաքականապես ակտիվ պահել անընդհատ, տարիներով մինչև հասնի կրիտիկական կետի՝ ընտրություններ կամ նման մի բան: Էն ինչ որ տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտը անում ա ժողովրդին էդ ձեռարնոցի ա: Ընտրություններից մի 3-4 ամիս առաջ սաղին հավաքում են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր ու սկսում են ուղեղները լվանալ: Սխալ ա, չի կարելի տենց: Ընտրությունները ավարտվելուն պես ամենամսյա հանրահավաքներ թող կազմակերպվեն, 40-50 հանրահավաք ա անում մինչև հաջորդ ընտրություններ: Գոնե էդ հավաքների ժամանակ, կկարողանաս ժողովրդին քաղաքականապես ակտիվ պահես, ոչ թե արջի պես քնցնես 4 տարի, հետո դեմքին 2 հատ չափալախ տաս, ասես «հե՛լ, եկել եմ, ինձ ընտրի»:
Էն 257,000 մարդը, որ արտագաղթել ա 1.5 տարում, էդ սարսափելի ա:
Բանակը լրիվ անհույս չի: Պա՞րզ ա չէ, որ 1996-ի շարժմնաը մասնակցած տղեն 2004-ին բանակում ա եղել, 2004-ի խփոցիների ժամանակ 2008-ին բանակում ա եղել: Ով էլ չի մասնակցել, հաստատ որ լսել ու տեսել ա: Բանակ գնալուց ուղեղը ռեստարտ չեն անում, զինվորը ուղղակի կտրված ա աշխարհից, լուրերից, հատկապես Հայաստանի ներքաղաքական անցուդարձից: Հեղաշրջում իրականացնելու համար, ոնց որ ասեցիք, բանակ ա պետք: Բանակ ձեռքբերելու համար պետք ա գոնե բանակի հետ խոսաս, որն օրենքն արգելում ա: Օրենքը հեղաշրջումն էլ ա արգելում, արտագաղթն էլ... Պետք ա դուխով հռետոր, որ բանակին միանալու ու հեղաշրջման կոչեր անի, համոզված լինելով, որ հեռու զորամասերում ձենը կհասնի: Մի քանի օրից իրան կձերբակալեն, հաջորդ հավաքին մեկ ուրիշը նույն կոչերը կանի ու էդպես շարունակ մինչև ընտրությունները:
Հուսահատ Տրիբուն ջան, Մեֆ ջան, այլ արտագաղթված հայեր ջան…
Լավ կլինի:
Էջանիշներ