Chuk (08.11.2013), Mephistopheles (08.11.2013), Sagittarius (08.11.2013), Tig (08.11.2013), Բիձա (08.11.2013), Ձայնալար (07.11.2013), Ներսես_AM (08.11.2013), Վահե-91 (07.11.2013), քաղաքացի (08.11.2013)
Ապեր, վախենամ Հայաստանում հեղափոխությունն անհնար ա: Անհնար ա, քանի որ պռոստը անհանար ա:
Հայաստանում իշխանությունը մարդիկ իրանց ձեռքն են վերցրել մենակ հեղաշրջման միջոցով - 98-ին, 99-ին, 2008-ին: Ու միշտ հեղաշրջման հետևում բանակն ա կանգնած եղել: Բայց մեր բանակը ժողովրդի բանակը չի, ոնց որ էն երկրներում ա, որտեղ բանակի, սպայական անձնակազմի ու գոներալիտետի դարերի տրադիցիաներ կան, ու կարելի ա ակնկալել, որ բանակը ու գեներալները մի օր խելքի կգան ու հանուն ժողովրդի ինչ-որ բան կանեն: Մեր գեներալները, դե չասենք ովքեր են ... սաղս էլ գիտենք: Դրա համար էլ Հայաստանում դեռ հնարավոր ա իշխանափոխություն, բայց մենակ հեղաշրջման ձևով, բայց թե ով կգա էտ դեպքում իշխանության մի հատ մեծ հարց ա: Ի միջի այլոց, հեղաշրջման հավանականությունը գնալով մեծանում ա Հայաստանում, քանի որ ներքին լարվածություն ամեն դեպքում իշխանությունների մեջ ոնց որ թե կա: Կարող ա և չկա, ու ինձ ա թվում, բայց ոնց որ կա:
Ապեր, իշխանությունը հենց անցավ մեր իշխանությունների նմանների ձեռքը, պետք ա կոլեկտիվ մոռանալ որ իրանք որևէ բան առանց լիքը արյան ու կոտորելու/կոտորվելու հետ կտան: Հայաստանում իշխանություն, որպես այդպիսին, իրա դասական իմաստով, վաղուց չկա: Հայաստանում ղզլբաշների բացարձակ գաղութային ռեժիմ ա, իրա կալվածքներով, ֆաբրիկաներով, վերակացուներով, բոլորը իրար հետ փոխկապակցված, բոլորը բավարարված ու երջանիկ: Եթե մի բան փոխեն, իրանք իրանց մեջ մի բան չկիսելով պիտի փոխեն, ու մեզ մնում ա մենակ սպասել, որ կարող ա բախտներս բերի ու էտ փոխողները, խոսքի սրանցից քիչ տգետ, գռեհիկ ու ցինիկ լինեն:
Հ.Գ. Ես Լևոնին հենց էտ չեմ կարում ոչ մի ձևի ներեմ: Ինքը կարար մի անգամ հեղափոխություն աներ, ու ամեն ինչ դներ նորմալ ռելսերի վրա: Ու չարեց: Ինքը մսխեց միակ ու ամենառեալ շանսը: Տենց շանս էլ չի լինելու: Ոչ մի առաջնորդ էլ չի լինելու, ու ոչ մեկը ոչ մեկի հետ չի միավորվելու: Բնակչությունն էլ գնալով ահավոր ձևի պակասում ա, այսինքն էլ էներգիա էլ չի մնալու, որ ռեալ առաջնորդի դեպքում կողքը կանգնող լինի: .... Մեֆ, քո փայ ով էս վերջին Հ.Գ.-իս պատասխանի, մտքնիս ա, իսկ մտքինս ահավոր քֆուր ա:
Բիձա (08.11.2013)
Մի հատ սարսափելի վիճակագրություն դնեմ ստեղ, նայե՛ք: Էսօր թերթում կարդացի, աչքերիս չհավատացի: Որոշեցի, որ ինքս պիտի երեկոյան պաշտոնական վիճակագրությունը ստուգեմ: Ու ստուգեցի: Ձեռքս կոտրվեր, չստուգեի:
Հայաստանի բնակչությունը մեկ ու կես տարվա ընթացքում նվազել ա 257.000 մարդովՈւ էս պաշտոնական վիճակագրությունն ա: Արա սկի 15 թվին երկրից սենց փախեփախ չի եղել:
Bruno (08.11.2013), Lílium (08.11.2013), Sagittarius (08.11.2013), Tig (08.11.2013), Բիձա (08.11.2013)
Ծանոթներիցս մեկը աշխատումա Բագրատաշենի մաքսային անցակետում: Ասումա հաշվել են,թե քանի մարդա օրական դուրս գալիս երկրից, ու միջինը 5000 մարդ գնում ա: (((
Տրիբուն, ստեղ ուղղակի խնդիրը հաշվելու հենակետն ա: 2012թ.-ին հիմք են վերցրել 2001թ.-ի մարդահամարի արդյունքները, ու տարեց տարի պլյուս մինուսներով 2012թ.-ին հասել են դրան: Իսկ 2013թ.-ից արդեն հիմք են վերցնում 2011թ.-ի մարդահամարի արդյունքները: Ու էդ մեծ խզումը իրականում 2001թ.-ի ու 2011թ.-ի մարդահամարների մեջ ա:
Tig (08.11.2013)
Ասեմ Տրիբուն ջան, իմ հին մարտական ընկեր…
ես ս ենց եմ տեսնում… հեղափոխությամբ, որ արդեն տեսնում են միանշանակ դառել ա հբռնությամբ իշխանությունը խլելու հոմանիշը, մեր վիճակը սրանից ավելի վատ էր լինելու… ինչու… իմ լոգիկան էս ա…
նախ արտագաղթը ավելի էր արագանալու կախված էն բանից որ սպասելիքները լինելու էին մի քանի հարյուր անգամ ավելի շատ քան հնարավորությունները դրանք անել… կարաս ասես բա եթե իշխանությունը օրինական ձևով անցնե՞ր, նույնը չէր լինելու՞… դրան կասեմ որ չէ, էդ աստիճանի մեծ ակնկալիքներ չի լինում ու բացի դրանից ավերածությունները էդքան մեծ չի լինում ինչ հեղափոխության ժամանակ… դու շատ լավ գիտես որ սահմանի զորքը Երևանում էր ու եթե բռնությունները երկարեին ու տտևեին մի քանի օր էլ ավել, շատ հնարավոր ա որ լրացուցիչ ուժեր էլ բերեին, կարծեմ խոսք կար որ Ղարաբաղից էլ ե բերել… էդ դեպքում շատ պրոբլեմներ սկսում են ակտիվանալ ու մի անգամից առաջ են մղվում առաջին պլան էդ տեղ արդեն մենք երկրով ու պետությամբ միասին չենք կարողանա ճկունություն ցուցաբերել ու թիրախը փոխել… երբ որ փողոցներում իրար սպանում են, շատ դժվար ա մարդկանց ուշադրությունը շեղել ուրիշ խնդրի վրա ու համերաշխության կոչեր անել կոնկրետ թշնամու հետ…էս ինչ որ գրում եմ ռեալ տրամաբանական ենթադրությունը… օդի մեջ չեմ ասում որտև նախադեպերը կան… սա եթե եղավ, որի հավանականությունը ես համարում եմ 95%, bye bye Armenia… դրանից հետո ոչ թե արտագաղթն ա արագանալու այլ փախստական կարող ադառնանք… մենք ռեսուրս չունենք նման կրիզիսին դիմանալու…
եթե կասկած կա որ Ադրբեջանը չի արծակվի էդ ընթացքում ապա ասեմ Կիպրոսը տենց են գրավել Թուրքերը երբ Հունաստանում պերեվառոտ էր… Հայերը տենց են գրավել տարածքներն ու վերջնական ազատագրել Ղարաբաղը… շատ շատ են օրինակները…
մենք Եգիպտոսի պես չենք կարող անել, կամ Թունիսի պես… մենք էդ ռեսուրսները չունենք որ դիմանանք, մեր սահմանին թշնամի կա կանգնած որ հեց դրան ա սպասում, զինված… ու մենք պատրաստ չենք երկարաժամկետ քաղաքական turmoil-ի… պարզապես պատրաստ չենք որովհետև քաղաքական ռեսյուրս չունենք, այսինքն քաղաքական գործչներ որոնք կարան պետք եղած ժամանակ մեջտեղ գան, կամ առաջանան/ձևավորվեն…
էս պայմաններում մենք չենք կարա վիճակը կրիտիկական սրել, դա կարա կործանման տանի… հաստատ արտագաղթը ավելի կշատանա ու խուճապի կարա տանի…
մենք վարդերի հեղափոխություն չենք կարող անել…
իսկ ելք կա՞… կարծում եմ կա… եթե չլիներ, ես Ակումբում չէի գրի…
Chuk (08.11.2013)
Տրիբուն ձյա, վախենալու բաներ էս ասում ու փաստեր ես բերում կոխում աչքս, որ ի՞նչ անես: Դու ասում ես, ձև չկա, ֆսյո, ՀՀ + ԼՂՀ-ին մնացել ա ինչ-որ ժամանակ: Ասում ես մենակ արյուն թափելով կարա հեղաշրջում լինի, էն էլ չգիտես ուզում ես լինի թե չէ, որովհետև դրանցից հետո էկողն էլ ավելի վատն ա լինելու: Դուրս ա գալիս հայի միակ լուծումը արտագաղթն ա: Ոնց որ Մեֆն ա ասում փախստական ազգ ենք լինելու:
Դու պատրա՞ստ ես քո փայ հայ ազգին օգուտ տաս: Չեմ ասում Հայաստանին, որովհետեև էդ արդեն ոնց ջոկում եմ դու արդեն հանձնել ես: Եթե պատրաստ ես, մատդ դիր մի ընտանիքի վրա ու իրան օգնի ստեղից արտագաղթել, անունդ կգրենք ակումբում, որպես հայ ընտանիքի փրկարար:
Տրիբո՛ւն, խի՞ ես տենց կոդրված: ի՞նչն ա խնդիրը, որ ոչ մի ելք չես տեսնում էս երկրի անկախության համար:
Քաղաքական ակտիվություն ա պետք, էդքան բան: Ժողովրդին պետք ա քաղաքականապես ակտիվ պահել անընդհատ, տարիներով մինչև հասնի կրիտիկական կետի՝ ընտրություններ կամ նման մի բան: Էն ինչ որ տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտը անում ա ժողովրդին էդ ձեռարնոցի ա: Ընտրություններից մի 3-4 ամիս առաջ սաղին հավաքում են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր ու սկսում են ուղեղները լվանալ: Սխալ ա, չի կարելի տենց: Ընտրությունները ավարտվելուն պես ամենամսյա հանրահավաքներ թող կազմակերպվեն, 40-50 հանրահավաք ա անում մինչև հաջորդ ընտրություններ: Գոնե էդ հավաքների ժամանակ, կկարողանաս ժողովրդին քաղաքականապես ակտիվ պահես, ոչ թե արջի պես քնցնես 4 տարի, հետո դեմքին 2 հատ չափալախ տաս, ասես «հե՛լ, եկել եմ, ինձ ընտրի»:
Էն 257,000 մարդը, որ արտագաղթել ա 1.5 տարում, էդ սարսափելի ա:
Բանակը լրիվ անհույս չի: Պա՞րզ ա չէ, որ 1996-ի շարժմնաը մասնակցած տղեն 2004-ին բանակում ա եղել, 2004-ի խփոցիների ժամանակ 2008-ին բանակում ա եղել: Ով էլ չի մասնակցել, հաստատ որ լսել ու տեսել ա: Բանակ գնալուց ուղեղը ռեստարտ չեն անում, զինվորը ուղղակի կտրված ա աշխարհից, լուրերից, հատկապես Հայաստանի ներքաղաքական անցուդարձից: Հեղաշրջում իրականացնելու համար, ոնց որ ասեցիք, բանակ ա պետք: Բանակ ձեռքբերելու համար պետք ա գոնե բանակի հետ խոսաս, որն օրենքն արգելում ա: Օրենքը հեղաշրջումն էլ ա արգելում, արտագաղթն էլ... Պետք ա դուխով հռետոր, որ բանակին միանալու ու հեղաշրջման կոչեր անի, համոզված լինելով, որ հեռու զորամասերում ձենը կհասնի: Մի քանի օրից իրան կձերբակալեն, հաջորդ հավաքին մեկ ուրիշը նույն կոչերը կանի ու էդպես շարունակ մինչև ընտրությունները:
Հուսահատ Տրիբուն ջան, Մեֆ ջան, այլ արտագաղթված հայեր ջան…
Լավ կլինի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածից հետո ձերբակալվածներից 8-ին մեղադրանք է առաջադրվել
Փաստորեն Շանթին բաց են թողնելու՞ էսօրՈստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել որպես վկա:
Ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Թե 185-ով են մեղադրանք առաջադրելու: Բայց 185-ը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն ա վերաբերվում: Էտ օրը ոնց որ ոչ մեկի գույք չի փչացվել:
Իսկ 316-ի 2-րդ մասը, 5-10 տարի ազատազրկում ա նախատեսում![]()
Դժվար չի լինի կեղծելը: Որ էնտեղ էինք, շրջապատի սաղ ավտոները գույքագրում էին: Հիմա վախում ես մեկնումեկի հետ չպայմանավորվե՞ն, որ յանիմ վնաս ա հասցվել:
Իսկ հայտարարությունից բան չհասկացա, մի տեսակ սադրանքոտ հայտարարություն ա, ոնց-որ ուզեն որ սխալ հասկանանք: Չեմ հավատում, որ Շանթին բաց թողեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չնայած չէ, տեքստից ամեն դեպքում հասկացվում ա, որ պետք ա բաց թողեն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ