Ինչ Հայաստանի մասին ասեցիր, լրիվ նույնը կարելի ա քո մասին ասել ու էդ շատ վատ ա:
Մեֆ, ես էլ եմ ասում ելք կա: Ասեմ ավելին, ես կարծում եմ, որ շատ ելքեր կան (շատի մեջ չի մտնում ինքնասպանությունն ու արտագաղթը): Ուղղակի մեղադրում եմ նրանց ովքեր գիտակցելով, որ ժամանակը թանկ ա ու վտանգավոր Հայաստանի համար, ընտրում են երկար ճանապարհը:
Հ.Գ.
Էդ քարտերդ էլ վրես չօգտագործես, եղա՞վ:![]()
Տրիբուն (10.11.2013)
Աղբյուր՝ hetq.amԱզդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ:
ՀՀ ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ Մարտիկ Սարգսյանի և Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Հերմինե Թովմասյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ սեպտեմբերի 14-ին Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափով խարդախություն կատարելու հանցակազմով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանը, ըստ տուժող Նորիկ Ղահրամանյանի, խաբեությամբ ներքաշել են իրեն և որդուն վարկային պատմության մեջ` նրանց անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկում կոշտ գրավի վարկային պայմանագիր կնքելով:
Նախաքննության րնթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հոկտեմբերի 24-ին Մարտիկ Սարգսյանին, իսկ հոկտեմբերի 25-ին նաև Հերմինե Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Սրան հիշու՞մ եք, ժող: Վերջին նախագահական ընտրություններում սա էլ էր թեկնածու: Այնպես որ սա արդեն էդ ընտրությունների երկրորդ թեկնածուն ա լինելու, որ դատվում ա: Առաջինը էպոսագետն էր, որ հիմա նստած ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սաս, "կարճն" ավելի երկար ա քան քեզ թվում ա… մի քանի խոսքով ասեմ… երբ որ պատական ստրուկտուրան քանդում ես, շատ ավելի երկար ժամանակ ա պետք դա վերականգնելու համար իսկ մեր դեպքում կարող աշատ-շատ-շատ երկար տևի հաշվի առնելով մեր ռեսուրսները…
եղավ, էլ չեմ օգտագործի…Հ.Գ.
Էդ քարտերդ էլ վրես չօգտագործես, եղա՞վ:![]()
Կարճ ասած՝ Շանթը էսօրվա քաղաքական դաշտի ամենակարգին տղեքից մեկն ա, եթե ոչ ամենակարգինը: Թող մեկը լինի, որ իրա ասածով ու արածով հակառակը ապացուցի. չկա տենց մեկը էս պահին: Եթե լինի, թող ես լինեմ առաջին ուրախ քաղաքացին էդ փաստի առթիվ: Ինչ ասել ա, արել ա: Մյուսներն ասում են՝ մենք չենք հավատում էս դատարաններին, բայց դատապաշտպան են վերցնում ու վիզ են դնում որ համաներման տակ ընկնեն, իսկ Շանթը ոնց 2008-ին, երբ մենակ չէր, երբ իսկապես համաժողովրդական պայքարի արդյունքում էր հայտնվել դատարանում, տենց էլ հիմա, երբ, կարելի ա ասել, մենակ ա, էլի չի հրաժարվում իր սկզբունքներից, թքում ա դատական համակարգի վրա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (09.11.2013)
Մեֆ, ես տենց եմ տեսնում սրանց ոչնչացնելը, դու եթե տեսնում ես նենց, որ դարերով պետքա պայքարենք լֆիկների դեմ, բռատ, կներես, բայց ես դեմ եմ իմ թոռների ապագայի համար կռիվ տալուն, քանի որ ես էսքան ժամանակ կամ պրեզեռվածիվով եմ սեքս արել, կամ նենց եմ արել, որ թոռ չունենամ, առայժմ.. ու հիմա հաստատ չեմ կարա ասեմ, որ ես թոռ եմ ունենալու, նենց որ պայքարեմ մի բանի համար, որի հնարավոր գոյությունն առայժմ կասկածի տակ ա, լուրջ չեմ համարում: Ախպեր ջան, դարերով չեմ ուզում պայքարեմ, դեռ չծնված ծոռներիս համար չեմ ուզում պայքարեմ, ես իմ համար եմ կռվում, ես կռվում եմ, որ ես լավ ապրեմ, հենց ես, ի՞նչ ես ինձ առաջարկում:Ես էգոիստ մարդ եմ, բայց վատ մարդ չեմ. դու գիտես, որ տենց էլ ա լինում, դե ասա՝ ի՞նչ անեմ ես: Հա, ու համ էլ չեմ ուզում, որ իմ կողմից ընդունված կամ իմ համակրած քաղաքական գործչին, առավել ևս, որ նա ընդդիմադիր ա ու երկիրը բռնապետի ու գեղցի համբալների ձեռից ուզում ա վերցնի ու ժողովրդին վերադարձնի, նա էնքան թույլ լինի, նույնիսկ որպես մարդ, անձ, անհատ, որ նրան դեմառդեմ ստորացնեն, ծաղրեն ու նվաստացնեն էդ նույն համբալները, ում դեմ մենք պայքարում ենք: Կարամ չէ՞ էդ մինիմալը պահանջեմ: Իսկ դու կարա՞ս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Պատական ստրուկտուրան քանդվել ա, համաձայն եմ: Շատ ավելի ժամանակ ա պետք, բայց ժամանակ չկա: Ինչքան ժամանակը երկարի, էնքան մեր մատերյալն ու բանվորները կպակասեն: Մոտավորապես սենց եմ պատկերացնում ասածդ: Երկրաշարժ ա լինում ու պատը քանդվում ա: Երկրաշարժից անմիջապես հետո ոչ ոք պատ չի նորոգում, որովհետև հետցնցումները նորից կփլեն: Փոխարենը արագ կառուցում են մի հարմարանք, որը մինչև հետցնումների վերջանալը ծառայի որպես պատ:
Քո ասած պատը վերականգնելը նշանակում ա սպասել մինչև սրանք շունչները փչեն, հանձնվեն ուրիշ երկրի:
Երկրորդ համաշխարհայինից ամբողջ աշխարհը զարմացել էր ճապոնական մարտունակության վրա: Ճապոնացի զինվորները նախընտրում էին մինչև վերջ կռվեն՝ գիտակցելով, որ մեռնելու են, բայց մի 2 ամերիկացու կարան սպանեն, քան հանձնվեն, նահանջեն ու երկիրը հանձնեն թշնամուն: Շանթի արածն էլ նույն բանն ա իմ կարծիքով: Մարդը ո՛չ ուզում ա երկիրը հանձնվի Ռուսաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին… (Ոչ մի այլ ազգի):
Նայի դու էլ ինչքան գիտեմ ասում ես, որ գլխից ա պետք վերացնել, այսինքն Սերժին ա պետք տշել: Այ օրինակ, եթե Շանթը գաղտնի օպերացիա աներ, հելներ գնար ասենք լֆիկին սպաներ հետո ոստիկանները իրան բռնեին, նստացնեին: Էդ դեպքում դու Շանթի մասին ի՞նչ կարծիք կունենայիր: Մենակ խնդրում եմ չասես, ՀՀ օրենքում գրած ա, որ պատգամավոր չի կարելի սպանել:
Ձևեր կան.
1. Միավորել չծախված փաստաբաններին, իրավաբաններին ու նստել ծրագիր մշակել, որ միանգամից բոլոր իշխանական անօրինական որոշումները դատի տան: (տրանսպորտի գնի թանկացում, վճարովի կայանատեղիներ, անօրինական շինություններ, մաքսային անօրինական գործողություններ և այլն)
2. Էս մեկը գիտեմ երկար ա տևում, բայց գոնե պետք ա սկսել փորձը անել: Արհմիություններ ա ապետք ստեղծել, դեռ 10 տարի առաջ էի ասում, մինչև հիմա մի բան սկսված կլիներ:
3. Լավ ուսումնասիրել մարզերում հալածվող գյուղացիներին և քաղաքի ակտիվ զանգվածը գնա գյուղացու կողքին կանգնի: Գյուղերում շատ խնդիրենր կան, որոնց մասին մենք չենք պատկերացնում:
4. Ստեղծել բոյկոտի համակարգ, ինչպես արեցին տրասպորտի գնի թանկացման ժամանակ՝ carpooling, կազմակերպել ծանուցում, որ մարդիկ չօգտվեն կոնկրետ օլիգարխի տաքսի ծառայությունից (ուիշները լիքն են):
5. Ստեղծել գաղտնի բանակ, որը օլիգարխներին հատ-հատ կվերացնի (էս եթե ստացվի, ինքը մենակով կարա հարցերը լուծի):
Հա ամենակարևորը մոռացա ասեմ, էդ մարդիկ, որ պետք ա էս կետերն անեն, Տրիբունի գրածները չկարդան: Իրանց պետք ա դուխ տալ ոչ թե «վատ ա, երկիրը ավելի ա վատանալու, էլ հույս չկա, էլ իմաստ չկա…» հերիք ա էլի լացեք:
Եկվոր (13.11.2013)
լավ ա տոպկում Նիկոլը
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Norton (10.11.2013), Sagittarius (09.11.2013), Tig (09.11.2013), Անվերնագիր (09.11.2013), Արամ (09.11.2013), Արէա (09.11.2013), Շինարար (09.11.2013), Վահե-91 (09.11.2013), Տրիբուն (09.11.2013)
Տրիբունն ի տարբերություն քեզ ռեալ ա գնահատում իրավիճակը: Վատ ա՝ ասում ա վատ ա:
Էդ թվարկածդ տարբերակները խելքին մոտ են, բայց ստեղ չեն կարա աշխատեն: Ինչ արհմիություն, Սաս, լավ էլի: Դու Ամերիկայի Union-ներից ես ուզում, հասկանում եմ, բայց նույնիսկ սովետի տարիներին, որ միթոմ կար արհմիություն՝ էլի ձևական, հարց չլուծող մեխանիզմ էր:
Էն օլիգարխներին կոտորելու պահը դուրըս եկավ բայց: Որ տենց բանակ ստեղծելու լինեն՝ կթողնե՞ս գնամ միանամ![]()
Հաշվի առնելով մեր ռեսուրսները, եղբայր իմ պատվական, մեզ բացարձակ ժամանակ չի մնացել: Մենք արդեն տառացիորեն կանգնած ենք երկիր ունենալու կամ չունենալու հարցի առաջ: Ապեր, ես քեզ սենց մի հատ ահավոր բան ասեմ: Ամեն ինչ էնքան վատ ա, որ արդեն էական չի, մենք կլինենք նորմալ, ժամանակակից պետություն, թե դիկտատուրա: Հարցը արդեն էն ա, թե մենք վաբշե երկիր կունենանք, թե չենք ունենա: Սերժի ու մնացյալ ղլբաշների վնասն արդեն էն չի, որ իրանք ուղղակի վատ, անարդյունավետ ու տոտալիտար են կառավարում երկիրը: Էս տգետների վնասն արդեն էն ա, որ իրանք երկիրը գիտակցված կամ չգիտակցված տանում են սև ջհանդամի գյոռը:
Հ.Գ. Ապեր, ինձ թվում ա դու ու լիքը մարդ ողջ խորությամբ չի գիտակցել Սերժի սեպտեմբեր երեքյան հայտարարության բոլոր պատճառներն ու հնարավոր հետևանքները: Ապեր, եթե պատահական որևէ հրաշք տեղի չունենա, գալող 5-6 տարիների ընթացքում Հայաստանը որպես պետություն աշխարհի երեսից վերանալու ա: Ու սարսափելի էն ա, որ դա չի լինելու անկախության կորուստ, դա լինելու ա փաստացի վերացում - extinction.
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.11.2013, 04:05:
Kuk (11.11.2013)
Սաս, էս բոլոր ասածներդ, բացի կետ 5-ից, արդեն մի քսան անգամ քննարկված, ծամված ու մարսված են, եղբայր: Չեմ ուզում հատ-հատ անդրադառնալ, ու ներողություն եմ խնդրում դրա համար, բայց ռոմանտիկ ու երևակայական բաներ ես ասում: Ապեր, պայքարի ցանցակած քաղաքակիրթ մեթոդը ղլզբաշների կողմից արագ չմոյացվում ա: Նայի մեր էսօրվա պայքարիստ քաղհասարակությանը ու քո համար ամեն ինչ պարզ կլինի:
Էս մի կետի հետ կապված չեմ կարա բան չասեմ:Արհմիություններ ..... Սաս, էսօր ռեալ գործող միակ արհմիությունը Հայաստանում գիտե՞ս որն ա - Լֆիկի սիթիների աշխատողներն են՝ կարմիր գլխարկներով: Բլյա, դիտմամբ թե պատահմամբ, համբալները հենց արհմիությունների գույնն էլ ընտրել են:
Բիձա (10.11.2013)
Տրիբուն ջան, հասկանում եմ ինչես ասում… պատկերացնում եմ խորությունը… սենց ասեմ, երբ որ Րաֆֆիի հետևից են գնում, Շանթը վարյանտ ա համարվում, նշանալում ա շեթ հԵԶ հիթ դը ֆեն… ու հիմա նույնիսկ դրանք վարյսնտ չեն
Եվրոպական երկիր չեմ ուզում ,ապեր, ուզում եմ գոնե արտագաղթի տեմպերը դանդաղեն… կարա ըլնի…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 10.11.2013, 04:17:
Ձեր զրույցին միջամտելը հղի է անձնական հետևանքներով,, բայց օպտիմիստներին իմ կարծիքն ասեմ:
Ապրիլի 24 ից առաջ հաստատ ապրիլի 23 է եղել, երբ մարդիկ աչքաչափով նայելով, ոչ մի վտանգ չեն տեսել: Կոտորածները առնվազն կես տարի են տևել, գյուղը մորթվել է, հարևան գյուղը ոչ մի վտանգ չի տեսել ու սպասել է իր հերթին: Նույնը կրկնվեց սումգայիթում, Բաքվում: Ու նույնն այսօր Հայաստանում է կատարվում:
Մարդկանց կեսից ավել արդեն արտագաղթել են, բայց սպասվելիք կատաստրոֆայի զգացումը չկա: Ամերիկայում նստածը Հայասստանի մարդկանց դուխ ա տալիս:
սեռժի լեզվով ասած- սիրուն չի:
Հլա մի հատ էս թուրքերին լսեք, մի բառ սխալ ասում են հայերի վիճակի մասին՞:
Սա ողբալի վիճակ է: Հրապարակը բացարձակ ամայի է:
Նիկոլը եկույթ է ունենում հանձնաժողովի նիստում ռոմիկ հարությունյանի դեմ, ու պարզվում է, որ հատուկ իր ելույթի ձայնագրության համար հրավիրել է թղթակցի որը միայն իրեն է ձայնագրել հերոսացնելու համար:
Շանթը 25 տարի նույն տեսակետին է եղել ու նույն տակտիկայով հա բանտ է գնացել: հիմա էլ գնաց մի քանի խլապուշկա տրաքացրեց ու 20 հոգի հետը տարավ բերդ:
Ու ինչ՞ ազգովի սպասում են թե հեսա ոնց էլ չըլնի մեկը Շանթով ոգևորված իրան կվառի ու երկիրը կհրդեհվի թունիսի տարբերակով:
Չի ըլնելու: Այ ըսենց մարմանդ հոսելու ենք դեպի նոր ապրիլի 24 -ի ու անփառունակ վարի ենք գնալու: Ու դրա պատճառը հոռետեսները չեն, այլ սթից խոսացողներն են, բառադի օպտիմիստներն ու իրենց հերոս պատկերացնողները:
եթե ինձ անձական նամակներով քրֆեցիք, հազարապատիկ հետ եմ տալու:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ